Գլխավոր տեղեկություն
Համար
N 149
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-12.05.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Բարձրագույն որակավորման հանձնաժողով (ԲՈՀ)
Ընդունման ամսաթիվ
12.11.1997
Ստորագրման ամսաթիվ
12.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12 նոյեմբերի 1997 թ. N 149

 

«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ

 

Հաստատել «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը»:

 

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Սահմանվում է
համաձայն ՀՀ Վարչապետի
1996 թ. հուլիսի 12-ի N 410 որոշմամբ

Հաստատված`
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն որակավորման հանձնաժողովի
կանոնադրության և ՀՀ կառավարության
1997 թ. օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ

Հաստատված`
Հայաստանի Հանրապետությունում
գիտական աստիճանաշնորհման
կանոնակարգի


I. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը (այսուհետև` Խորհուրդ) աստիճանաշնորհման համակարգի հիմնական օղակն է և պատասխանատու է ընդունած որոշումների համար:

Խորհուրդը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը (այսուհետև` ԲՈՀ) գիտական և բարձրագույն կրթական այն հաստատություններում, գիտաարտադրական, գիտատեխնիկական ձեռնարկություններում, որոնք համապատասխան բնագավառներում հայտնի են գիտական նվաճումներով: Խորհուրդ ստեղծվում է հիմնարկի հայտով և համապատասխան նախարարության, գերատեսչության կամ Գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությամբ` Խորհրդի անհրաժեշտության, տվյալ հիմնարկում գործունեության նպատակահարմարության հիմնավորմամբ և աշխատանքային երաշխավորմամբ:

Հիմնարկի հայտին և միջնորդությանը կցվում են խորհրդի անդամների մասին տվյալները (հավելված 1):

Խորհուրդն օգտագործում է տվյալ հաստատության (ձեռնարկության) կնիքը և բլանկը:

2. Խորհուրդը ստեղծվում է «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» հիման վրա: Համապատասխան մասնագիտությամբ ատենախոսությունների պաշտպանություններ կազմակերպելու և գիտության համապատասխան բնագավառով գիտական աստիճան շնորհելու իրավասությունը Խորհրդին տալիս է ԲՈՀ-ը:

3. Խորհուրդը կազմավորվում է գիտական աստիճան ունեցող մասնագետներից: Խորհուրդը կարող է ստանալ տվյալ մասնագիտությամբ դոկտորական ատենախոսության պաշտպանություն կազմակերպելու իրավասություն, եթե Խորհրդի կազմում ընդգրկված են այդ մասնագիտության գծով առնվազն հինգ դոկտոր: Խորհուրդը կարող է ստանալ տվյալ մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն կազմակերպելու իրավասություն, եթե Խորհրդի կազմում ընդգրկված են այդ մասնագիտության գծով առնվազն հինգ մասնագետներ, որոնցից առնվազն երեքը` դոկտոր:

Խորհրդում դոկտորների քանակը պետք է լինի Խորհրդի թվակազմի կեսից ոչ պակաս:

Յուրաքանչյուր անդամ Խորհրդի կազմում կարող է ներկայանալ մեկ-երկու մասնագիտությամբ, ընդ որում յուրաքանչյուր պաշտպանության ընթացքում Խորհրդի անդամը կարող է հանդես գալ միայն մեկ մասնագիտությամբ:

Խորհրդի կազմում կարող են լինել Խորհրդի մասնագիտություններին հարող մասնագետներ:

Խորհրդի կազմում ընդգրկվում են մասնագետներ նաև այլ հիմնարկներից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մասնագետի համաձայնությունը:

Յուրաքանչյուր մասնագետ կարող է լինել առավելագույնը երկու Խորհրդի անդամ:

Խորհրդի անդամների քանակը պետք է լինի 9-ից ոչ պակաս և, որպես կանոն, 21-ից ոչ ավել:

4. Խորհրդի նախագահ, տեղակալ և գիտական քարտուղար նշանակում է ԲՈՀ-ը` հիմք ընդունելով տվյալ հիմնարկի առաջարկությունները:

Խորհրդի նախագահը, որպես կանոն, պետք է լինի տվյալ հիմնարկի հիմնական հաստիքային աշխատող: Մեկ անձը կարող է լինել միայն մեկ Խորհրդի նախագահ: Գիտական քարտուղարը պետք է լինի տվյալ հիմնարկի հիմնական հաստիքային աշխատող:

5. Խորհրդի մասնագիտությունների և դրա հետ կապված խորհրդի կազմի փոփոխությունները կատարում է ԲՈՀ-ը` 1-ին կետում սահմանված կարգով հաշվի առնելով Խորհրդի կարծիքը:

Խորհրդի կազմի մասնակի փոփոխությունները կատարում է ԲՈՀ-ը` Խորհրդի նախագահի դիմումի հիման վրա, որտեղ թվարկվում են փոփոխությունները, հիմնավորվում դրանց անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, կցվում տվյալներ նոր անդամների մասին (հավելված 1):

6. Խորհուրդը կարող է ԲՈՀ-ի թույլտվությամբ կազմակերպել հատուկ (մեկ անգամվա) պաշտպանություն, որը դուրս է ԲՈՀ-ի կողմից իրեն տրված իրավասությունների սահմաններից: Ընդ որում, եթե ներկայացված ատենախոսությունը մի քանի մասնագիտությամբ է, որոնցից ոչ բոլորն են ընդգրկված Խորհրդում, կամ համապատասխանում է Խորհրդի մասնագիտությանը, սակայն չի համապատասխանում գիտության բնագավառին, ապա յուրաքանչյուր լրացուցիչ մասնագիտության կամ գիտության բնագավառի համար Խորհրդում պետք է ընդգրկվեն` դոկտորի գիտական աստիճանի համար` առնվազն երեք, թեկնածուի գիտական աստիճանի համար` առնվազն երկու դոկտոր: Լրացուցիչ անդամների թիվը կարող է կրճատվել, եթե Խորհրդում առկա են տվյալ մասնագիտությամբ և գիտության բնագավառի գծով դոկտորներ:

Մյուս դեպքերում հատուկ պաշտպանության համար Խորհուրդը պետք է վերակազմավորվի` սույն կանոնակարգի 3-րդ կետի համաձայն:

Հատուկ պաշտպանություն կազմակերպելու համար Խորհրդի նախագահը, Խորհրդի որոշման հիման վրա, ԲՈՀ է ներկայացնում լրացուցիչ անդամների ներգրավման միջնորդությունը կամ վերակազմավորված Խորհրդի կազմը: Եթե հատուկ պաշտպանության համար ընդգրկվող անդամները ոչ մի ուրիշ Խորհրդի անդամ չեն, ներկայացվում են նիստի տվյալները (հավելված 1):

7. Խորհրդի մեկ նիստի ընթացքում պետք է կայանա ոչ ավել, քան մեկ ատենախոսության պաշտպանություն կամ քննարկում:

8. Խորհրդի նիստն օրինական է, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը, ընդ որում, անհրաժեշտ է պաշտպանվող ատենախոսության մասնագիտության գծով` թեկնածուի գիտական աստիճանի համար` առնվազն երկու, դոկտորի գիտական աստիճանի համար, երեք դոկտորի մասնակցությունը:

 

II. Ատենախոսության նախնական քննարկումը մասնագիտական Խորհրդում

 

9. Խորհուրդն ընդունում է ատենախոսությունը նախնական քննարկման պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում (հավելված 2, 6):

Խորհրդում ատենախոսության նախնական քննարկումը կազմակերպվում է` թեկնածուի գիտական աստիճանի համար երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում:

Խորհրդի նախագահի հանձնարարությամբ ատենախոսության բնույթին համապատասխան մասնագիտությամբ Խորհրդի անդամներից կազմվում է հանձնաժողով: Վերջինս, ծանոթանալով ատենախոսությանը, ներկայացնում է եզրակացություն, որտեղ նշվում են` ատենախոսության համապատասխանությունը տվյալ Խորհրդի մասնագիտություններին, հրատարակված հոդվածներում նյութի ընդգրկման ամբողջականությունը, առաջարկում է պաշտոնական ընդդիմախոսներ, առաջատար կազմակերպություն, հարկ եղած դեպքում հատուկ պաշտպանության կազմակերպում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է քննարկումը կազմակերպել ընդլայնված կազմով:

10. Հանձնաժողովի եզրակացությունը քննարկվում է Խորհրդի նիստում: Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին Խորհրդի դրական որոշումից հետո Խորհուրդը նշանակում է պաշտոնական ընդդիմախոսներ, առաջատար կազմակերպություն, պաշտպանության օրը, տալիս սեղմագիրը տպագրելու թույլտվություն (հավելված 7, 8): Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը որոշում է ընդունում հատուկ պաշտպանության մասին:

Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու մասին որոշումը դրական է, եթե ընդունվել է նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:

Գիտական զեկուցման ձևով ատենախոսությունը պաշտպանության ընդունելու համար Խորհուրդը պետք է ստանա ԲՈՀ-ի թույլտվությունը` ԲՈՀ-ի սահմանած կարգի համաձայն:

11. Խորհուրդը չի ընդունում ատենախոսությունը պաշտպանության, եթե այն չի համապատասխանում իր մասնագիտություններին կամ եթե հրատարակված չեն ատենախոսության հիմնական արդյունքները: Նման դեպքերում հայցողին հանձնվում են ներկայացված նյութերը և պաշտպանության մերժումը հիմնավորող քաղվածքը` նիստի արձանագրությունից:

12. Պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ Խորհրդի անդամներին, շահագրգիռ հիմնարկներին, ատենախոսության բնույթին համապատասխանող այլ Խորհուրդներին, անհատ գիտնականներին առաքվում է սեղմագիրը:

Հասցեատերերի ցուցակը որոշում է Խորհուրդը` ներառելով ԲՈՀ-ի հաստատած ցանկը (հավելված 5):

13. Ատենախոսության մեկ և սեղմագրի երկու օրինակ պաշտպանությունից առնվազն մեկ ամիս առաջ տրվում է այն հիմնարկի գրադարանին, որտեղ գործում է Խորհուրդը:

 

III. Ատենախոսության պաշտպանությունը Խորհրդում

 

14. Ատենախոսության պաշտպանության նիստն ընթանում է Խորհրդի նախագահի, բացակայության դեպքում` նախագահի տեղակալի նախագահությամբ:

Խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում, տվյալ հիմնարկի ղեկավարի դիմումի հիման վրա, ԲՈՀ-ը կարող է հրամանով նիստը վարելու պարտականությունը հանձնարարել Խորհրդի անդամներից մեկին:

Խորհրդի գիտական քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կարող է կատարել Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի առաջարկությամբ, հիմնարկի ղեկավարի հրամանով, երկու ամսից ոչ ավելի ժամկետով:

15. Նիստը սկսում է Խորհրդի նախագահը, եթե համաձայն ներկայաթերթիկի (հավելված 9) նիստը կարող է օրինական համարվել: Նախագահը հայտարարում է պաշտպանվող ատենախոսության թեման, նշում պաշտոնական ընդդիմախոսներին և առաջատար կազմակերպությունը: Այնուհետև խոսքը տրվում է գիտական քարտուղարին, որը զեկուցում է սահմանված պահանջներին հայցորդի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանության մասին:

Հայցորդը ներկայացնում է իր ատենախոսության հիմնական և առանցքային դրույթներն ու նյութերը, որից հետո նրան տրվում են գրավոր և բանավոր հարցեր: Այնուհետև խոսքը տրվում է գիտական ղեկավարին կամ խորհրդատուին: Ապա գիտական քարտուղարը հրապարակում է ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը, առաջատար կազմակերպության կարծիքը, ինչպես նաև ատենախոսության և սեղմագրի վերաբերյալ ստացված կարծիքները: Ընդ որում, դրական կարծիքները, Խորհրդի համաձայնությամբ, կարող են ներկայացվել ամփոփ, նշելով դիտողությունները, իսկ բացասական կարծիքները ընթերցվում են ամբողջությամբ:

Կարծիքների հրապարակումից հետո, դիտողություններին պատասխանելու համար, խոսքը տրվում է հայցորդին:

Այնուհետև իրենց կարծիքները հրապարակում են պաշտոնական ընդդիմախոսները: Եթե ընդդիմախոսներից մեկը բացակայում է, ապա նրա կարծիքը ընթերցվում է: Յուրաքանչյուր ընդդիմախոսի ելույթից հետո հայցորդը ստանում է պատասխանի իրավունք:

Հետագա բանավեճին, ինչպես նաև ատենախոսության քննարկման ամբողջ ընթացքին, մասնակցելու իրավունք ունեն նիստին բոլոր ներկա գտնվողները:

Վերջում հայցորդին տրվում է եզրափակիչ խոսքի իրավունք:

16. Հայցորդի եզրափակիչ խոսքից հետո Խորհուրդը գիտական աստիճան շնորհելու հարցով անցկացնում է գաղտնի քվեարկություն: Գաղտնի քվեարկության համար, բաց քվեարկությամբ, նիստին մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրվում է հաշվիչ հանձնաժողով (առնվազն երեք հոգի):

Գաղտնի քվեարկությանը մասնակցում են միայն նիստին ներկա Խորհրդի անդամները, որոնց հաշվիչ հանձնաժողովը ստորագրությամբ հանձնում է քվեաթերթիկները (հավելված 10):

Պաշտպանությունից ուշացած կամ մինչև պաշտպանության ավարտը հեռացած Խորհրդի անդամները քվորումը որոշելիս չեն հաշվառվում և քվեարկությանը չեն մասնակցում:

Եթե հայցորդը Խորհրդի անդամ է, ապա նա չի ընդգրկվում իր պաշտպանության նիստի Խորհրդի անդամների ցուցակում և չի մասնակցում քվեարկությանը:

Քվեարկողը քվեաթերթիկի «քվեարկության արդյունքներ» սյունակում թողնելով իր նախընտրած տարբերակը` ջնջում է մյուս և քվեաթերթիկը գցում կնքված քվեատուփի մեջ:

Քվեատուփը բացում են հաշվիչ հանձնաժողովի անդամները, հաշվում քվեաթերթիկները, և ըստ քվեարկության արդյունքների կազմում արձանագրություն (հավելված 11):

Նախքան գաղտնի քվեարկության սկսելը, չբաժանված քվեաթերթիկները, հետագա օգտագործումը բացառող նշանով, պահվում են հաշվիչ հանձնաժողովի մոտ, այդ մասին նշվում է արձանագրության մեջ:

Այն քվեաթերթիկները, որոնք հստակ չեն արտահայտում Խորհրդի անդամի կարծիքը, համարվում են անվավեր, այդ մասին նշվում է արձանագրության մեջ:

Քվեարկության արդյունքների արձանագրությունը ձևակերպելուց հետո հաշվիչ հանձնաժողովը կնքում է բոլոր քվեաթերթիկները և կցում արձանագրությանը:

Գաղտնի քվեարկությանը մասնակցած Խորհրդի անդամները` բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ հաստատում են հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը: Արձանագրության չհաստատվելու դեպքում ատենախոսության քննարկումը շարունակվում է Խորհուրդը կրկին անցկացնում է գաղտնի քվեարկություն` նոր քվեաթերթիկներով:

17. Գիտական աստիճան շնորհելու մասին Խորհրդի որոշումը դրական է, եթե «կողմ» են քվեարկել նիստին մասնակից անդամների երկու երրորդը:

18. Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության հաստատումից հետո քննարկվում է Խորհրդի եզրակացության նախագիծը, որը կազմվում է «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» պահանջներին համապատասխան:

Եզրակացության տեքստն ընդունվում է բաց քվեարկությամբ` նիստին մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Գիտական աստիճան շնորհելու մասին Խորհրդի բացասական որոշման դեպքում եզրակացություն չի ընդունվում:

Այսքանով նիստն ավարտվում է:

19. Եթե հայցորդը ատենախոսությունը հանում է պաշտպանությունից, ապա նրան վերադարձվում են ներկայացված փաստաթղթերը, բացի դիմումներից, ատենախոսության և սեղմագրի մեկական օրինակներից, որոնք մնում են Խորհրդում:

Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից և ԲՈՀ է ուղարկում իր որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ: Նման դեպքում հայցորդի դիմումը ատենախոսությունը պաշտպանությունից հանելու մասին չի ընդունվում:

20. Գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում, պաշտպանությունից հետո 15-օրյա ժամկետում, Խորհուրդը ԲՈՀ է ուղարկում հայցորդի որակավորման գործը` ատենախոսության առաջին օրինակը, սեղմագրերը և որակավորման փաստաթղթերը (հավելված 3):

Բացասական որոշման դեպքում հայցորդին վերադարձվում են Խորհուրդ ներկայացված փաստաթղթերը և քաղվածք Խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին: Ատենախոսության մեկ օրինակը հանվում է հիմնարկի գրադարանից և կարծիքների, սեղմագրի, նիստի արձանագրության հետ միասին հնգօրյա ժամկետում ուղարկվում ԲՈՀ:

 

IV. Ատենախոսության կրկնական քննարկումը Խորհրդում

 

21. Խորհուրդը ատենախոսության կրկնական քննարկումը կազմակերպում է ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն:

Հավելված 1


ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

(Խորհուրդը, մասնագիտությունները և բնագավառը)


հ/հ Ազգանուն, անուն,
հայրանուն
Ծննդյան
թիվ
Հիմնական
աշխատա-
վայրը և
պաշտոնը
Գիտական աստիճա-
նը, մասնագիտու-
թյան թվանիշն
ըստ պաշտպանած
ատենախոսության
Գիտության
բնագավառը և
մասնագիտու-
թյան թվանիշը
(թվանիշերը)
Խորհրդում
Գիտական
աշխատու-
թյունները

1

2

3

4

5

6

7

             

 

1. Ցուցակը կազմվում է այբբենական կարգով:

2. 7-րդ սյունակում նշվում են Խորհրդում ունեցած յուրաքանչյուր մասնագիտության համապատասխան 2-3 գիտական աշխատություններ, որպես կանոն, հրատարակված վերջին 10 տարիների ընթացքում:

3. Նոր ստեղծվող Խորհրդի համար սույն հավելվածին կցվում են Խորհրդի անդամներից առաջադրված նախագահի, նախագահի տեղակալի, գիտական քարտուղարի թեկնածությունները:

Հավելված 2


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Հայցորդի դիմումը:

2. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (2 օր):

3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ թեկնածուի գիտական աստիճանը հավաստող վկայագրի վավերացված պատճենը (1 օր):

4. Տեղեկանք որակավորման քննությունների և ստուգարքի հանձնման մասին (1 օր):

5. Բնութագիր հիմնական աշխատավայրից, եթե հայցորդն աշխատում է (1 օր):

6. Ատենախոսության թեմայով հրատարակված աշխատությունների ցուցակը (1 օր):

7. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից (1 օր):

8. Թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը (1 օր):

9. Ատենախոսությունը անհրաժեշտ քանակով` ԲՈՀ-ին, հիմնարկի գրադարանին, առաջատար կազմակերպությանը և պաշտոնական ընդդիմախոսներին ուղարկելու համար: Ատենախոսության օրինակները ներկայացվում են հայցորդի ստորագրությամբ` տիտղոսաթերթի վրա:

Հավելված 3

 

ԲՈՀ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Խորհրդի ուղեկցող նամակը (բլանկի վրա) մասնագիտական Խորհրդի նախագահի ստորագրությամբ:

2. Տեղեկանք ըստ 12-րդ հավելվածի:

3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

4. Խորհրդի նիստի սղագրությունը Խորհրդի նիստին ներկա անդամների ցուցակով, Խորհրդի նախագահի և գիտական քարտուղարի ստորագրությամբ:

5. Խորհրդի եզրակացությունը:

6. Պաշտոնական ընդդիմախոսոների և առաջատար կազմակերպության կարծիքները:

7. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից:

8. Տեղեկանք որակավորման քննությունների և ստուգարքի հանձնման մասին:

9. Փաստաթղթերի ցուցակ (հավելված 13):

 

Փաստաթղթերը ներկայացվում են ԲՈՀ 1 օրինակից` ատենախոսության առաջին օրինակի և 2 սեղմագրի հետ:

Հավելված 4

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

1. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

2. Նիստի հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը (հավելված 11):

3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի վավերացված պատճենը:

4. Բնութագիր հիմնական աշխատավայրից:

5. Ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը:

6. Ատենախոսությանը և սեղմագրին վերաբերող այլ կարծիքներ:

7. Ներկայաթերթիկ (հավելված 9):

8. Սեղմագրի առաքման ցուցակը` ամսաթվի նշումով, գիտական քարտուղարի ստորագրությամբ:

Հավելված 5

 

ՍԵՂՄԱԳՐԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՑՈՒՑԱԿ

 

1. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողով 375028, Երևան, Կիևյան փող. 16:

2. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարան 375009, Երևան, Տերյան փող. 72:

3. Գիտատեխնիկական լրատվության հայկական ԳՀԻ 375051, Երևան, Կոմիտասի պ., 49/3:

4. Հայաստանի պետական գրապալատ (2 օրինակ) 375009, Երևան, Գ. Քոչարի փող. 21):

Հավելված 6

 

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ


Հիմնարկի անվանումը, որտեղ հաստատվել է
ատենախոսության թեման


Ազգանուն, անուն, հայրանուն
Ատենախոսության անվանումը
(ատենախոսություն)


_____________________________ մասնագիտությամբ

_____________________________ գիտությունների

դոկտորի (թեկնածուի) գիտական
աստիճանի համար

Գիտական ղեկավար`


քաղաք-տարեթիվ


Հավելված 7


ՍԵՂՄԱԳՐԻ ԿԱԶՄԸ *


Հիմնարկի անվանումը, որտեղ գործում է
ատենախոսությունը պաշտպանության ընդունած
մասնագիտական Խորհուրդը

 

Ազգանուն, անուն, հայրանուն
Ատենախոսության անվանումը


__________________ մասնագիտությամբ

__________________ գիտությունների
դոկտորի (թեկնածուի) գիտական աստիճանի
հայցման ատենախոսության սեղմագիր


քաղաք-տարեթիվ


* Եթե սեղմագիրը օտար լեզվով է, ապա տրվում է նաև կազմի հայերեն տարբերակը:

Հավելված 8

 

ՍԵՂՄԱԳՐԻ 2-ՐԴ ԷՋԸ *


Ատենախոսության թեման հաստատվել __________________________________________
հիմնարկի անվանումը


Գիտական ղեկավար (խորհրդատու) ____________________________________________
գիտական աստիճանը, ա.ա.հ.


Պաշտոնական ընդդիմախոսներ _______________________________________________
գիտական աստիճանը, ա.ա.հ.


Առաջատար կազմակերպություն ______________________________________________
անվանումը


Պաշտպանությունը կայանալու է _____________________________________________
ամսաթիվ, ժամ


__________________________________________________________________
հիմնարկի անվանումը (հասցեն)


_______________________________________________ մասնագիտական Խորհրդում
Խորհրդի համարը


Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ______________________________________
գրադարանում

Սեղմագիրն առաքված է _________________________________________________
ամսաթիվ

Մասնագիտական Խորհրդի
գիտական քարտուղար _____________________
(ստորագրություն)


____________________
(ա. ա.)


 * Եթե սեղմագիրը օտար լեզվով է, ապա տրվում է նաև հայերեն տարբերակը:

Հավելված 9


Ն Ե Ր Կ Ա Յ Ա Թ Ե Ր Թ Ի Կ


____________________________________________________________________
անուն, ազգանուն
______________________________________________________ մասնագիտությամբմասնագիտության անվանումը
ատենախոսության պաշտպանության ____________________________________________
Խորհրդի անվանումը
մասնագիտական Խորհրդի ____________________________________________ նիստի
ամսաթիվը և արձանագրության համարը



Անուն, ազգանուն Գիտական աստիճա-
նը, տվյալ նիստում
մասնագիտական թվա-
նիշը
Ներկայությունը
(ստորագրություն)
Քվեաթերթիկը
ստացել է (ստո-
րագրություն)
       


Մասնագիտական Խորհրդի
գիտական քարտուղար

Հավելված 10

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ


______________________________________________ մասնագիտական Խորհրդի
Խորհրդի անվանումը
__________________________________________________________ նիստի
արձանագրության համարը և ամսաթիվը


 

Հայցորդի անունը,
ազգանունը
Արժանի է գիտական
աստիճանի
Քվեարկության
արդյունքները
    համաձայն եմ
համաձայն չեմ

 

1. «Արժանի է գիտական աստիճանի» սյունակում նշվում է գիտական աստիճանը և գիտության բնագավառը:

2. Քվեաթերթիկը չի ստորագրվում: «Քվեարկության արդյունքներ» սյունակում թողնվում է նախընտրած տարբերակը, ջնջվում մյուսը:

Հավելված 11


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___


___________________________________________ մասնագիտական Խորհրդի հաշվիչ
Խորհրդի անվանումը


հանձնաժողովի նիստի
____  ______________ 19   թ.

Հաշվիչ հանձնաժողովի կազմը _______________________________________________
ազգանուն, անուն
__________________________________________________________________

Հանձնաժողովն ընտրված է _________________________ - ին դոկտորի (թեկնածուի)

գիտական աստիճան շնորհելու հարցով Խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքները հաշվելու համար:

Մասնագիտական Խորհրդի անդամների քանակը ____________________________ :

Խորհրդում լրացուցիչ անդամների քանակը ______________________________ :

Նիստին մասնակից անդամների քանակը _______________ այդ թվում քննարկվող

ատենախոսության մասնագիտությանը համապատասխան դոկտորների քանակը __________ :

Բաժանված քվեաթերթիկներ __________________________ :

Չբաժանված քվեաթերթիկներ _________________________ :

Քվեաթերթիկներ քվեատուփում ________________________ :

Քվեարկության արդյունքները
__________________________ -ին ____________________________________

գիտությունների դոկտորի (թեկնածուի) գիտական աստիճան շնորհելու համար

քվեարկել են ______________________ -ը, որից

«կողմ» __________________________________ ,

«դեմ» __________________________________ ,

անվավեր քվեաթերթիկներ ______________________ :


Հաշվիչ հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի անդամներ

Հավելված 12


 



Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

1. Հայցորդ

1.1. ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________
(հայերեն և ռուսերեն)


1.2. ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը _____________________________________


1.3. քաղաքացիությունը, ազգությունը _____________________________________


1.4. որտեղ, երբ է ընդունվել և ավարտել բուհը ________________________________


1.5. մասնագիտությունը ______________________________________________


1.6. ինչ լեզուների է տիրապետում ________________________________________

1.7. որտեղ, երբ է ընդունվել և ավարտել ասպիրանտուրան (դոկտորանտուրան) ____________


1.8. աշխատավայրը, պաշտոնը, հեռախոսի համարը ______________________________


1.9. բնակվելու հասցեն, հեռախոսի համարը __________________________________


1.10. հրատարակված աշխատությունների քանակը ______________________________
(մենագրություն, հոդված և այլն)


2. Ատենախոսություն


2.1. անվանումը (հայերեն և ռուսերեն) _____________________________________


2.2. թվանիշը և մասնագիտությունը _______________________________________


2.3. որտեղ և երբ է հաստատվել թեման _____________________________________


2.4. տեսակը (ատենախոսություն, մենագրություն, գիտական զեկուցում) ________________


3. Գիտական ղեկավար (ներ), գիտական խորհրդատու (ա. ա. հ.) ______________________


______________________________________________________________


4. Պաշտոնական ընդդիմախոսներ. (ա. ա. հ.) __________________________________


______________________________________________________________


5. Առաջատար կազմակերպությունը _______________________________________


6. Մասնագիտական Խորհուրդ


6.1. համարը ______________________________________________________


6.2. հիմնարկը, որտեղ գործում է Խորհուրդը __________________________________


7. Պաշտպանություն


7.1. օրը _________________________________________________________


7.2. նիստի մասնակիցների քանակը ________________________________________


7.3. քվեարկության արդյունքներ


«կողմ» __________________________________________________________


«դեմ» ___________________________________________________________


անվավեր քվեաթերթիկներ _______________________________________________


7.4. Խորհրդի որոշումը (դրական, բացասական) __________________________________


7.5. Շնորհված գիտական աստիճանը _________________________________________


Մասնագիտական Խորհրդի նախագահ


Գիտական քարտուղար


Սույն տեղեկանքին կցվում են հայերեն և ռուսերեն ամփոփագրեր` յուրաքանչյուրը մեկ էջի սահմաններում, նշելով տասը հանգուցային բառ:


Հավելված 13


Փ Ա Ս Տ Ա Թ Ղ Թ Ե Ր Ի  Ց ՈՒ Ց Ա Կ

______________________________
ազգանուն, անուն


փաստաթղթերի անվանումը թերթերի քանակը էջեր _____ ից մինչև _____
     


Մասնագիտական Խորհրդի
Գիտական քարտուղար

Բոլոր փաստաթղթերը պետք է ունենան էջերի միջանցիկ համարակալում:

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի կողմից
1 դեկտեմբերի 1997 թ.
պետական գրանցման N 38970063