«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10103164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
15 մայիսի 2003 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱԱԾ «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կառավարական կապի ստեղծման 65-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և վետերաններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին պարգևատրելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱԾ կանոնադրության 11-րդ կետի «ժ» ենթակետով
Հրամայում եմ՝
1. Հիմնել ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանը:
2. Հաստատել՝
ա) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանը կրելու վկայականի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:
Գեներալ-լեյտենանտ՝ |
Կ. Պետրոսյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԱԱԾ «ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
1. ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանը (այսուհետ՝ կրծքանշան) հիմնված է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին և վետերաններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին կառավարական կապի 65-ամյակի կապակցությամբ մեկանգամյա պարգևատրման համար:
2. Կրծքանշանով պարգևատրվում են՝
- ՀՀ ԱԱԾ աշխատակիցները և վետերանները՝ կառավարական կապի ապահովման խնդիրների գերազանց կատարման, կառավարական կապի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդի և ցուցաբերած աջակցության, բարձր մասնագիտական պատրաստվածության համար.
- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝ կառավարական կապի զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի, կառավարական կապի ապահովման խնդիրները լուծելիս ազգային անվտանգության մարմիններին ցուցաբերած կոնկրետ օգնության և աջակցության համար:
3. Կրծքանշանով պարգևատրման ենթակա անձանց թեկնածությունները ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետը զեկուցագրով ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենին:
4. Կրծքանշանով պարգևատրումը կատարվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի նախագիծը պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչությունը:
5. Կրծքանշանով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:
6. Կրծքանշանով պարգևատրման մասին ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության կողմից գրառում է կատարվում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական գործերում՝ նշելով ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանի համարը և ամսաթիվը:
7. Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում:
8. Կրծքանշանով հետմահու պարգևատրում չի կատարվում:
Հավելված N 2 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԱԱԾ «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանի
Կրծքանշանի կենտրոնում պատկերված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը: Այն գտնվում է արույրից պատրաստված 35 մմ տրամագծով սկավառակի մեջ, որի վերևի մասում գրված է «Կառավարական կապ», իսկ ներքևի մասում՝ ոսկեգույն դափնե ճյուղերի վրա՝ «65»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի կենտրոնում, պետական դրոշի վրա, պատկերված է կառավարական կապի խորհրդանիշը՝ իրար հետ խաչաձևած կայծակնային աղեղների, սրի և վահանի տեսքով:
Կայծակնային աղեղները խորհրդանշում են էլեկտրակապը, սուրը՝ կառավարական կապի անվտանգությունը, իսկ վահանը՝ կապի գաղտնիության պաշտպանությունն ապահովող միջոց է:
Սրի վերևի մասում տեղադրված են առյուծի ու արծվի ոսկեգույն գլուխները, որոնք ցույց են տալիս կառավարական կապի՝ պետությանը ծառայելու խորհուրդը:
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ
«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ 65-ԱՄՅԱԿ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
|
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ |
ՎԿԱՅԱԿԱՆ _____________________________ _____________________________ _____________________________
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2003 թ. ________ ___ -ի N ____ հրամանով
պարգևատրվել է` «Կառավարական կապի 65-ամյակ» կրծքանշանով
Գեներալ-լեյտենանտ
____________ Կ. Պետրոսյան
Կ.Տ. |