Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/4
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.1998-28.08.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.15/2(150) 18.08.98./10(16)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
19.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

310.0001.19.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19.01.1998 թ.

N 01/4

 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածի և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հաստատել «Պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների հարկման առանձին հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
19.01.1998 Թ.
թիվ 01/4 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__ _____1998 Թ
.

  

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻՑ, ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի 71 հոդվածը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով հստակեցնել պետական և այլ արժեթղթերից, ավանդի դիմաց ստացված եկամուտների շահութահարկով և եկամտահարկով հարկման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված հայտնում է.

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի օրենքի 7 հոդվածի համաձայն 1998 թվականի հունվարի 1-ից հետո շահութահարկով հարկման նպատակով պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամուտները մտցվում են եկամուտների կազմի մեջ:

Հայտնվում է, որ այն դեպքում, երբ եկամուտները ստացվում են տոկոսների ձևով, ապա վերը նշված օրենքի 43 հոդվածի «գ» կետի համաձայն այդ եկամուտների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից: Ընդ որում, եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:

2. Մինչև 1998 թվական հունվարի 1-ը գործող «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 18-ի օրենքի 23 հոդվածի «ժ» կետի նորմը (համաձայն որի` հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը նվազեցվում է պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամուտի չափով) կիրառվում է միայն մինչև 1998 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան ձևակերպված եկամուտների մասով:

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը մինչև 1998 թվականի հունվարի 1-ը շահութահարկի հաշվարկման համար հարկման բազայի որոշման նպատակով հիմք էին ընդունում ստացված (մուտք եղած) եկամուտները (այդ թվում` պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված), ուստի բանկերի կողմից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված` պետական այլ արժեթղթերի դիմաց 1998 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված և (կամ) ստացված եկամուտները (այդ թվում` 1998 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եկամուտները, որոնք վերագրվում են դրան նախորդող ժամանակաշրջաններին) մտցվում են 1998 թվականի հունվարի 1-ից հետո հարկվող շահույթը որոշելու նպատակով բանկերի համախառն եկամտի մեջ:

4. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի փետրվարի 8-ի օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի նորմը (համաձայն որի` փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ֆիզիկական անձանց եկամուտներից (շահաբաժին, դիվիդենդ, տոկոս) տարվա ընթացքում հարկը հաշվարկվում և պահվում է անմիջականորեն եկամտի վճարման վայրում) կիրառվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար ստացված (հաշվարկված) եկամուտների համար, բացառությամբ իրավաբանական անձանցից ստացված շահաբաժինների և դիվիդենդների: Մասնավորապես, երբ հարկային գործակալի կողմից վերը նշված տիպի եկամուտներ վճարելիս եկամտահարկի հաշվարկումն իրականացվել է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանի համար, ապա անկախ փաստացի վճարման իրականացման օրվանից եկամտահարկի հաշվարկումն ու պահումը կատարվում է «Եկամտահարկի մասին» նախկին (08.02.95թ.) օրենքի և դրան համապատասխան գործող նորմատիվային ակտերի համաձայն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մարտի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980094

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 01/4
03.07.1998, N 01/33 28.08.1998, N 01/4
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան