Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.02/22(296) Հոդ.238
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.04.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

N 395-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ի N 856-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով՝ տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

2-րդ կետի «բ)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սույն հրամանի «ա)» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:»:

2. Հաստատել.

«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման և ներկայացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացվող ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, դրանց ձևերը և լրացման պահանջները հաստատելու մասին» N 856-Ն հրամանի 1-ին կետը:

 

Նախարար՝

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի ապրիլի 29-ի N 395-Ն հրամանի

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր  N ___

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

___ ___________ 200__ թ.

 

1. Հիմնարկի անվանումը______________________________________________

2. Գտնվելու վայրը _________________________________________________

3. Պետական կառավարման վերադաս մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի
անվանումը ________________________________________________________

4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը___________________

5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը_______________________

6. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2,
արտաբյուջե` 3) _____________________________________________________

7. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը ըստ
բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման _____________________________

8. Պայմանագրի՝ կնքման ամսաթիվը ___ __________ 200_ թ., համարը _____________

Սույնով հավաստվում է, որ սույն հավաստագրի ներկայացման պահին հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից բյուջետային ծախսերի դասակարգման՝ ստորև ներկայացված հոդվածներով (քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում՝ սույն հավաստագրի 8-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում) օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված, հիմնարկի հաշվապահական փաստաթղթերով հիմնավորված և կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունների մեծությունը համապատասխանում է ստորև ներկայացված աղյուսակի 7-րդ սյունակում նշված գումարի(ների) մեծությանը:

 

N

Խումբ

Ենթախումբ

Ծրագիր

Նախարարություն
(գերատեսչություն)

Հոդված

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

Հիմնարկի ղեկավար

(Գլխավոր ֆինանսիստ)

(ստորագրությունը)

__________________

 

Կնիքի տեղը

 

Հիմնարկի գլխավոր հաշվապահ

(ստորագրությունը)

__________________

 

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի ապրիլի 29-ի N 395-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված N 1-ով սահմանված` «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում և ներկայացվում է հետևյալ կերպ.

1. Եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 18.01.2002 թ. «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «ա)» ենթակետին համապատասխան՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա յուրաքանչյուր առանձին վերցրած պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ներկայացվում է առանձին հավաստագիր և վերջինիս տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը:

2. Եթե հավաստագիրը կազմվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 18.01.2002 թ. «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 35-րդ կետի «բ)» ենթակետին համապատասխան՝ ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով վճարումներ իրականացնելու համար, ապա հավաստագրի 8-րդ կետը չի լրացվում: Ընդ որում, միևնույն ծրագրի շրջանակներում մի քանի հոդվածի գծով վճարումներ իրականացնելու դեպքում կարող է ներկայացվել մեկ հավաստագիր:

3. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով: