Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/5
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.03.06/3(9)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
26.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26 հունվարի 1998 թ.

N 01/5

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 10 ՀՈՒԼԻՍԻ 1995 Թ-Ի N.02.015/3-1 «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ (ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ 43960013 4.04.96 Թ.) ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված որոշ հարցեր պարզաբանելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ հարկային տեսչության 10 հուլիսի 1995 թ.-ի N.02.015/3-1 «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից (գրանցման համար 43960013 4.04.96թ.) հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:


ՀՀ հարկային տեսչության պետ`


Ա. Թումանյան


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ
________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
__ ___________1998
թ.


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
__________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 01/5
26 հունվարի 1998 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀՀ հարկային տեսչության 10 հուլիսի 1995 թ-ի N 02.015/3-1 «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգի մասին» (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ, գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից (գրանցման համար 43960013 4.04.96 թ.) հրահանգում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին»

 

Սույն հրահանգը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի հոդված 25-ի և ՀՀ հարկային տեսչության 10 հուլիսի 1995թ.-ի N 02.015/3-1 «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հիման վրա և կարգավորում է քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարցերը:

1. Հրահանգի 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարաններն ու շինությունները, այլ կառույցները (այսուհետև` շինություններ) դրանց ընդհանուր արժեքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 850-ապատիկ չափը գերազանցող մասով*, բայց ոչ պակաս, քան ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկ չափը գերազանցող մասից:

Օրինակ եթե գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող շինությունում գրանցված կամ հաշվառված է մինչև 3 անձ, ապա շինության արժեքի չհարկվող մասը կազմում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի և 850 գործակցի արտադրյալը: Եթե գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող շինությունում գրանցված կամ հաշվառված են 3 և ավելի անձինք, ապա շինության արժեքի չհարկվող մասը կազմում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկ չափի և շինությունում գրանցված անձանց թվի արտադրյալը:

2. Հրահանգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. շինությունների ընդհանուր արժեքից չհարկվող մասը որոշելու նպատակով.

ա) վճարողը մինչև մարտի 1-ը սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունների գտնվելու վայրի հարկային տեսչության մարմնին է ներկայացնում իր գրանցման վայրի բնակ. շահագործման տեղամասի (կամ բնակիչների գրանցման հաշվառմամբ զբաղվող այլ իրավասու մարմնի) կողմից հաստատված տեղեկանք` իր հետ համատեղ գրանցված ընտանիքի անդամների վերաբերյալ (անուն, ազգանուն)

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկանքը չներկայացնելու դեպքում հարկային տեսչության մարմինները հիմք են ընդունում քաղաքացիների գրանցում (հաշվառում) իրականացնող մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տեղեկությունները»:

3. Հրահանգի 7-րդ կետի առաջին տողում «տեղեկանքի» բառից հետո ավելացնել «և իրավասու մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունների» բառերը:

4. Հրահանգի 26-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

12 փետրվարի 1998 թ.

պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980080

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան