Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.06.15/14(162) Հոդ.189
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.05.2004
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման
թիվ 11804123

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 430-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ Ա), Բ), Գ), Դ), Ե) ԵՎ Զ) ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 1-ին կետի «ժգ» ենթակետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ա), բ), գ), դ), ե) և զ) կետերով նախատեսված ուղղություններով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումներն իրականացվում են հետևյալ կարգով.

ա/ նշված ուղղություններով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումներ իրականացնելու նպատակով` համապատասխան պետական մարմինները գրավոր պահանջ և կից վճարային փաստաթղթեր (վճարման հայտ և վճարման հանձնարարագիր) են ներկայացնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` վճարային փաստաթղթերում, համապատասխանաբար, նշելով դիմող պետական կառավարման մարմնի համար բացված ծախսային և կենտրոնական գանձապետարանում նախատեսված վճարման համար բացված եկամտային հաշվի համարները.

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի դ) կետով սահմանված ուղղություններով վճարումն իրականացնելու նպատակով` վերոհիշյալ փաստաթղթերից բացի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցությամբ նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից ՀՀ կառավարության որոշումների հիման վրա առանձնացված գույք ստացող պետական կառավարչական հիմնարկը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում մատակարարների կողմից ներկայացված համապատասխան հարկային հաշիվը` առանձին նշելով նաև ավելացված արժեքի հարկի գումարը,

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով սահմանված ուղղություններով վճարումն իրականացնելու նպատակով` մինչև 31.12.2003 թ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի նվազեցման ճանապարհով ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ակտիվների կազմից առանձնացված գույք ստացած պետական կառավարչական հիմնարկը կազմում է իրեն նման գույք հանձնած (մատակարարած) ընկերությունների (մատակարարների) ցանկը և այդ ընկերություններից (մատակարարներից) պահանջում է հարկային մարմինների կողմից տրված` ՀՀ կառավարության որոշումների հիման վրա կանոնադրական կապիտալի նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելու արդյունքում առաջացած ԱԱՀ-ի գծով ապառքի և դրա նկատմամբ հաշվարկված, 01.01.2004 թ. դրությամբ չվճարված տույժերի չափի մասին տեղեկանքներ (ակտեր): Նշված տեղեկանքները (ակտերը) ստանալուց հետո համապատասխան պետական կառավարչական հիմնարկն այդ ընկերությունների ցանկը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պատճենները կամ դրանց ամսաթվերը և համարները, մատակարարների կողմից ներկայացված հարկային մարմինների տեղեկանքները և ֆինանսավորման հայտերը, դրանցում ԱԱՀ-ի գծով ապառքի գումարը և դրա նկատմամբ հաշվարկված, 01.01.2004 թ. դրությամբ չվճարված տույժերի գումարը նշելով` առանձին-առանձին ներկայացնում է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,

բ/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է այդ վճարումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված համապատասխան ծախսային հաշիվների վրա` առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման,

գ/ սույն կետի «բ/» ենթակետում նշված ծախսային հաշիվներից համապատասխան գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման,

դ/ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն առանց սահմանափակման իրականացնում է ներկայացված փոխանցումները, և վճարային փաստաթղթերի կրկնօրինակները դիմող մարմնին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրելու միջոցով` տեղյակ պահում գործարքի կատարման մասին,

ե/ սույն կետի «ա/» ենթակետում նշված պետական մարմիններն ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին պետական հիմնարկների կողմից ներկայացվող հաշվետվությունների օրինակելի ձևերին, ժամկետներին և ընթացակարգերին համապատասխան, սույն կետի համաձայն իրականացված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան