Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.1998-10.04.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.04.20/10(187)
Ընդունող մարմին
Արտոնագրային վարչություն
Ընդունման ամսաթիվ
25.04.1997
Ստորագրող մարմին
Արտոնագրային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.08.2005

301.0013.25.04.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

25 ապրիլի 1997 թ. N 13

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել և ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`

1. Կարգ արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման.

2. Կարգ ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման:

 

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

11 հունիսի 1997 թ. N 23

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ» ԿԱՐԳԻ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ, 1997 թ. ապրիլի 25-ի N 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգի 1-ին կետը հաստատել հետևյալ խմբագրությամբ`

1. Սույն կարգը սահմանված է 1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի համաձայն գրանցված ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) զիջման կամ այլ անձանց դրա օգտագործման իրավունքի ընձեռնման մասին լիցենզիային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:

 

Վարչության պետ Ս. Ղանթարջյան

 

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1997 թ.
ապրիլի 25-ի N 13 հրամանով

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է 1997 թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի համաձայն գրանցված ապրանքային և սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) զիջման կամ այլ անձանց դրա օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզիային պայմանագրերի (այսուհետև նաև` պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունում (Հայարտոնագիր) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են ապրանքային նշանի Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետև` գրանցամատյան) գրանցված ապրանքային նշաններին:

Չգրանցված պայմանագրերը համարվում են անվավեր:

3. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով լրացված դիմումի հիման վրա (ձևերը կցվում են), որը ներկայացվում է Հայարտոնագիր:

Դիմումը պետք է վերաբերի մեկ պայմանագրի և ստորագրվի նշանի սեփականատիրոջ կողմից: Ձեռնարկության (կազմակերպության) անունից ներկայացվող դիմումը ստորագրում է ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:

Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները ապրանքային նշանի զիջման մասին կամ լիցենզիային պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (2 օրինակ).

բ) նշանի գրանցման վկայականը(ները).

գ) պայմանագրի գրանցման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

դ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:

Դիմումը և դրան կից նյութերը ներկայացվում են հայերեն: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում կցվում է սահմանված կարգով վավերացված դրանց հայերեն թարգմանությունը:

4. Դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հայարտոնագիրն ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին և անհամապատասխանության դեպքում ծանուցագիր է ուղարկում նշանի սեփականատիրոջը` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է:

5. Սույն կարգի 3-րդ կետի պայմաններին բավարարելու դեպքում դիմումը Հայարտոնագրի կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ:

6. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`

ա) հանդիսանու՞մ է արդյոք ապրանքային նշանը(նշանները) զիջող անձը կամ դրա (դրանց) օգտագործման իրավունքն ընձեռող անձը (լիցենզատու) ապրանքային նշանի (նշանների) սեփականատերը.

բ) որոշվա՞ծ է արդյոք ապրանքային նշանի (նշանների) նկատմամբ իրավունքների փոխանցման տեսակը (զիջում կամ լիցենզ).

գ) որոշվա՞ծ է արդյոք փոխանցվող իրավունքների ծավալը (լիցենզի տեսակը, գործողության ժամկետն ու տարածքը, այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ զիջվում է ապրանքային նշանը (նշանները) կամ ընձեռվում է լիցենզ):

դ) այն պարտադիր պայմանը, որ լիցենզառուի ապրանքը որակապես չպետք է զիջի լիցենզատուի ապրանքին և վերջինս հսկողություն պետք է իրականացնի այդ պայմանի կատարման նկատմամբ:

7. Սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերի պայմաններին բավարարելու դեպքում Հայարտոնագիրը`

ա) որոշում է կայացնում պայմանագիրը գրանցելու մասին.

բ) պայմանագիրը գրանցում է համապատասխան գրանցամատյանում.

գ) համապատասխան գրառում է կատարում (յուրաքանչյուր) նշանի վկայականի մեջ.

դ) նոր վկայական է ձևակերպում այն անձի անունով, ում զիջվել է նշանը, նշելով այն ապրանքները, որոնց նկատմամբ գրանցվել է զիջման պայմանագիրը (եթե զիջումը կատարվել է ապրանքների մի մասի համար).

ե) վերադարձնում է գրանցված պայմանագրի մեկ օրինակը և նշանի վկայականը(ները).

զ) տեղեկություններ է հրապարակում զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցման մասին:

8. Եթե ապրանքային նշանը զիջող անձը դրա սեփականատերը չէ, կամ լիցենզատուն իրավասու չէ փոխանցել ապրանքային նշանի օգտագործման իրավունքը, ապա որոշում է կայացվում պայմանագիրը չգրանցելու մասին:

Ապրանքային նշանի զիջման մասին պայմանագիրը չի գրանցվում նաև այն դեպքում, եթե այն կարող է սպառողին մոլորության մեջ գցել ապրանքի կամ արտադրողի հետ կապված հարցերում:

9. Հայարտոնագրում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, տարածքի, փոխանցվող իրավունքների ծավալի փոփոխությանը:

Սույն կարգին համապատասխան չգրանցված փոփոխությունները համարվում են անվավեր:

10. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է Հայարտոնագիր ներկայացված դիմումի հիման վրա (ձևը կցվում է), որին պետք է կցվի`

ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (համաձայնագիրը) կամ համապատասխան այլ փաստաթուղթ (2 օրինակ).

բ) համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը.

գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:

Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

11. Լիցենզիային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա գործողության երկարաձգման մասին դատարանի կողմից կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ կայացված որոշման մասին մեկամսյա ժամկետում կողմերը պետք է հայտնեն Հայարտոնագիր, որը համապատասխան գրառում է կատարում լիցենզային պայմանագրերի գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

12. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից:

Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման վերաբերյալ Հայարտոնագրի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:

 

 

Ձև ՆԼ 1

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի(ների) օգտագործման իրավունքի ընձեռնման մասին կից ներկայացվող պայմանագիրը:

Ապրանքային նշանի գրանցման վկայական(ներ) N _________

 

Նշանի սեփականատեր (լիցենզատու) _____________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,

 

____________________________________________________________

հասցեն, երկրի կոդը

 

Լիցենզառու ____________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Կ.Տ. __________________

ստորագրություն, թվական

_________________________________

սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը,


_____________________________________________________________

ազգանունը և պաշտոնը

 

Նամակագրության հասցեն _____________________________________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

 

______________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

1. Լիցենզային պայմանագիրը ________ թերթից, 2 օրինակ

2. Նշանի գրանցման վկայականը(ները) _________ թերթից, _______ հատ

3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ

4. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ

 

 

 

Ձև ՆԶ 2

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի(ների) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը:

Ապրանքային նշանի գրանցման վկայական(ներ) N _________

 

Նշանի սեփականատեր (զիջող) ________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,

 

____________________________________________________________

հասցեն, երկրի կոդը

 

Ստացող _______________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Կ.Տ. __________________

ստորագրություն, թվական

_________________________________

նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը,


_____________________________________________________________

ազգանունը և պաշտոնը

 

Նամակագրության հասցեն _____________________________________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

 

______________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

1. Զիջման մասին պայմանագիրը __________ թերթից, 2 օրինակ

2. Նշանի գրանցման վկայականը(ները) ________ թերթից, _______ հատ

3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ

 

 

Ձև ՆԼ 2

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ գրանցել ապրանքային նշանի(ների) օգտագործման իրավունքի ընձեռնման մասին պայմանագրում (գրանցված է ___ _______ 199   թ. N ___) կատարված կից ներկայացվող փոփոխությունները:

Ապրանքային նշանի գրանցման վկայական(ներ) N _________

 

Նշանի սեփականատեր (լիցենզատու) _____________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը,

 

____________________________________________________________

հասցեն, երկրի կոդը

 

Լիցենզառու ____________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Կ.Տ. __________________

ստորագրություն, թվական

_________________________________

սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը,


_____________________________________________________________

ազգանունը և պաշտոնը

 

Նամակագրության հասցեն _____________________________________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները (պայմանագիրը, համաձայնագիրը և այլն) ________ թերթից, 2 օրինակ

2. Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ

3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը 1 թերթից, 1 օրինակ

 

 

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

Հասցեն ______________
___________________
___________________
___________________

375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3
___ ___________  199   թ.

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Ապրանքային նշանի գրանցման վկայական(ներ) N____

 

Լիցենզատու ___________________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Լիցենզառու ___________________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Քննարկելով ապրանքային նշանի(ների) օգտագործման լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`

 

գրանցել լիցենզային պայմանագիրը

 

գրանցման համարը _______ գրանցման թվականը _________

 

պայմանագրի գործողության տարածքը _________________________________

 

գործողութան ժամկետը __________________________________________

 

մերժել լիցենզային պայմանագրի գրանցումը, քանի որ ______________________ ___________________________________________________________

Հայարտոնագրի ստորաբաժանման պետ

 

 ________
ստորագրություն

___________
անուն, ազգանուն

 

 

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

Հասցեն ______________
___________________
___________________
___________________

375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3
___ ___________  199   թ.

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԶԻՋՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ապրանքային նշանի գրանցման վկայական(ներ) N ____

Զիջող _______________________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Ստացող _______________________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Քննարկելով ապրանքային նշանի(ների) զիջման պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`

 

գրանցել ապրանքային նշանի զիջման պայմանագիրը

 

գրանցման համարը ________ գրանցման թվականը ________

 

զիջված բացառիկ իրավունքների ծավալը _____________________________

 

մերժել ապրանքային նշանի զիջման պայմանագրի գրանցումը, քանի որ

_______________________________________________________


Հայարտոնագրի ստորաբաժանման պետ

 

 ________
ստորագրություն

___________
անուն, ազգանուն

 

 

Լիազորագիրը 1 թերթից, 1 օրինակ
Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

Հասցեն ______________
___________________
___________________
___________________

375010, Երևան, Գլխավոր պող.
Կառավարական տուն, 3
___ ____________ 199  թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ապրանքային նշանի գրանցման վկայական(ներ) N _____

 

Լիցենզատու ___________________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Լիցենզառու ___________________________________________________________

անունը, ազգանունը կամ լրիվ անվանումը, հասցեն, երկրի կոդը

 

Քննարկելով ապրանքային նշանի(ների) օգտագործման լիցենզային պայմանագրում (գրանցված ____ ___199 թ. N___) կատարված փոփոխությունները գրանցելու մասին դիմումը, Հայարտոնագիրը որոշեց`

 

գրանցել կատարված փոփոխությունները

 

գրանցման համարը ______ գրանցման թվականը _____

 

պայմանագրի գործողության տարածքը __________________________

 

գործողության ժամկետը ___________________________________

 

մերժել կատարված փոփոխությունների գրանցումը քանի որ, _____________

____________________________________________________

 

Հայարտոնագրի ստորաբաժանման պետ

 

 _________________
ստորագրություն

___________
անուն, ազգանուն

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 

26 հունիսի 1997 թ.
պետական գրանցման N 36970031