Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2004-12.04.2012)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.18/5(153) Հոդ.67
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.01.2004
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 փետրվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11804015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունվարի 2004 թ.
ք. Երևան
N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 934-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» 2001 թվականի նոյեմբերի 5-ի N 1064 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում՝

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը հաստատելու մասին» N 934-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1. Հրամանի վերնագրում «ՄԱՐՄԻՆՆԵՐԻ» բառը փոխարինել «ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառով:

2. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգի (այսուհետև՝ կարգ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ֆինանսական ու հաշվապահական ծառայություններում և այդ մարմինների ենթակա այլ հիմնարկներում (այսուհետև՝ աուդիտի ենթարկվող օբյեկտներ) իրականացվող ֆինանսական գործառույթների ներքին աուդիտի (այսուհետ` աուդիտ) անցկացման կարգը:»:

3. Կարգի 2-րդ կետի «ա)», «բ)» և «գ)» ենթակետերում «ԲԳԿ-ների» բառերը փոխարինել «աուդիտի ենթարկվող օբյեկտների» բառերով, իսկ 7-րդ կետի «ա)», «բ)», «գ)», «դ)» և «ե)» ենթակետերում «ԲԳԿ-ի» բառերը փոխարինել «աուդիտի ենթարկվող օբյեկտի» բառերով:

4. Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Աուդիտի ենթարկվող օբյեկտներում աուդիտն իրականացնում է գլխավոր աուդիտորը, որը գործում է տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր ֆինանսիստի անմիջական ենթակայությամբ և պատասխանատու է աուդիտի ծրագրերի կազմման և իրագործման համար:»:

5. Կարգի 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Աուդիտի ենթարկվող օբյեկտների քանակից ելնելով, անհրաժեշտության դեպքում աուդիտի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում՝ գլխավոր աուդիտորի անմիջական ղեկավարությամբ կարող է ստեղծվել ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:»:

6. Կարգի 4-րդ և 5-րդ կետերում, ինչպես նաև 22-րդ կետի վերջին պարբերության մեջ «ԲԳԿ-ի» բառը փոխարինել «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով:

7. Կարգի 5-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, աուդիտի ենթարկվող յուրաքանչյուր առանձին օբյեկտում իրականացվող աուդիտի ժամանակ աուդիտորական խմբի կազմում չի կարող ներառվել աուդիտի ենթարկվող օբյեկտում աուդիտի անցկացման օրվանից հաշված՝ վերջին երկու տարիների ընթացքում աշխատած աշխատակիցը:»:

8. Կարգի 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ սույն կարգի 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում գործում է ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում, աուդիտորական խմբերը կազմվում են այդ ստորաբաժանման աշխատակիցներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փորձագետներից:»:

9. Կարգի 6-րդ կետը «բացառությամբ գլխավոր աուդիտորի» բառերից հետո լրացնել «և ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների» բառերով:

10. Կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ «պետական» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերը և «Նախարարության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև՝ Նախարարություն)» բառերով:

11. Կարգի 8-րդ կետի «ա)» ենթակետից հանել «և եռամսյակային» բառերը, իսկ «գ)» ենթակետը «ցուցումներ՝» բառից հետո լրացնել «աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև» բառերով:

12. Կարգի 9-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համալիր աուդիտներն իրականացվում են աուդիտի ենթարկվող օբյեկտի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական ակտերի պահանջներին՝ աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը գնահատելու, դրանց կողմից ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատությունը պարզելու, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետով սահմանված այլ խնդիրների իրականացման նպատակով:»:

13. Կարգի 10-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների թվին դասվող յուրաքանչյուր ստորաբաժանումում հերթական համալիր աուդիտն իրականացվում է ֆինանսական տարին մեկ անգամ, իսկ այդ մարմինների ենթակա յուրաքանչյուր հիմնարկում՝ ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ:»:

14. Կարգի 12-րդ կետի «ա)» ենթակետում և 13-րդ կետի «ա)» ենթակետում «ստորաբաժանումների» բառը փոխարինել «աուդիտի ենթարկվող օբյեկտների» բառերով:

15. Կարգի 12-րդ կետի «բ)» ենթակետում «ԲԳԿ-ի այլ ստորաբաժանումների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ստորաբաժանումների և/կամ այդ մարմնի ենթակա այլ հիմնարկների» բառերով, իսկ «ե)» ենթակետում «ԲԳԿ-ի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի և/կամ այդ մարմնի ենթակա այլ հիմնարկի» բառերով:

16. Կարգի 13-րդ կետի «բ)» ենթակետում «ԲԳԿ-ի» բառը փոխարինել «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և այդ մարմնին ենթակա այլ հիմնարկների» բառերով:

17. Կարգի 14-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներքին աուդիտի ծրագրերը կազմվում և գլխավոր ֆինանսիստի հաստատմանն են ներկայացվում գլխավոր աուդիտորի կողմից: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա աուդիտի տարեկան ծրագիրը կազմվում է 2 օրինակից և գլխավոր աուդիտորի կողմից գլխավոր ֆինանսիստի հաստատմանն է ներկայացվում ոչ ուշ, քան նախորդ ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ը:»:

18. Կարգի 14-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Աուդիտի տարեկան ծրագիրը ստանալուց հետո գլխավոր ֆինանսիստը ուսումնասիրում և առավելագույնը 1 շաբաթյա ժամկետում իր ստորագրությամբ և համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կնիքով հաստատում է այն: Գլխավոր ֆինանսիստի կողմից հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտի տարեկան ծրագիրը գլխավոր ֆինանսիստի կողմից համաձայնեցման նպատակով ներկայացվում է Նախարարություն:

Աուդիտի տարեկան ծրագրերը ստանալուց հետո Նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը ծրագրի վերաբերյալ: Աուդիտի տարեկան ծրագրերի վերաբերյալ Նախարարության կողմից անհամաձայնությունների դեպքում այդ ծրագրերը վերջնական համաձայնեցման են ենթակա ոչ ուշ, քան նախորդ ֆինանսական տարվա դեկտեմբերի 15-ը: Համաձայնեցվելուց հետո աուդիտի տարեկան ծրագրի մեկ օրինակը վերադարձվում է այն ներկայացնող մարմնին, իսկ մյուսը՝ մնում է Նախարարությունում:»:

19. Կարգի 15-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը և ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը:

20. Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հաստատված տարեկան ծրագրի հիման վրա, մինչ յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 10-ը, գլխավոր աուդիտորը կազմում և գլխավոր ֆինանսիստի հաստատմանն է ներկայացնում աուդիտի անցկացման եռամսյակային ծրագիրը (եռամսյակային ծրագիր)՝ աուդիտի ենթարկվող այն օբյեկտների համար, որոնցում աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված է տվյալ եռամսյակի ընթացքում անցկացնել աուդիտ:

Աուդիտի եռամսյակային ծրագրերը ենթակա են հաստատման ոչ ուշ, քան տվյալ եռամսյակին նախորդող ամսվա 25-ը:»:

21. Կարգի 18-րդ կետի վերջին նախադասությունը «փոփոխության վերաբերյալ» բառերից առաջ լրացնել «աուդիտի տարեկան ծրագրերի դեպքում» բառերով:

22. Կարգի 27-րդ կետին հաջորդող և կրկնվող 28-րդ կետերից առաջինը համարել կարգի 27-րդ կետի 2-րդ պարբերություն:

23. Կարգի 29-րդ կետի «ա)» ենթակետում «ԲԳԿ-ի» բառը փոխարինել «աշխատակազմի» բառով և «պետական մարմին,» բառերից հետո լրացնել «հիմնարկ,» բառերը:

24. Կարգի 48-րդ կետում «ԲԳԿ-ի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի» բառերով:

25. Կարգի 49-րդ կետում «գլխավոր աուդիտորը՝ նախապես այն համաձայնեցնելով գլխավոր ֆինանսիստի հետ» բառերը փոխարինել «գլխավոր ֆինանսիստը՝ գլխավոր աուդիտորի առաջարկի հիման վրա» բառերով:

26. Կարգի 56-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աուդիտի ավարտից հետո աուդիտորական խումբը կազմում է աուդիտորական հաշվետվության նախնական տարբերակը, որը աուդիտի ավարտից հետո առավելագույնը 1-շաբաթյա ժամկետում գլխավոր աուդիտորի կողմից 2 օրինակից տրամադրվում է աուդիտի ենթարկված օբյեկտին:»:

27. Կարգի 58-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «աուդիտորական խմբին» բառերը փոխարինել «գլխավոր աուդիտորին» բառերով:

28. Կարգի 60-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«60. Գլխավոր աուդիտորը 1 շաբաթվա ընթացքում կազմակերպում է հաշվետվության նախնական տարբերակի և դրա վերաբերյալ աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարի առարկությունների ու բացատրությունների (եթե այդպիսիք առկա են) քննարկում, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են մասնակցել նաև տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի այլ ստորաբաժանումների և այդ մարմնի ենթակա այլ հիմնարկների աշխատակիցներ, իսկ աուդիտի ենթարկված օբյեկտի կողմից առարկությունների և բացատրությունների առկայության դեպքում՝ պարտադիր նաև վերջինիս ղեկավարը:»:

29. Կարգի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Սույն կարգի 61-րդ կետի համաձայն հաշվետվության վերջնական տարբերակը ստանալուց հետո գլխավոր ֆինանսիստը ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը և դրա հիման վրա՝ 1-շաբաթյա ժամկետում տալիս է համապատասխան գրավոր հանձնարարականներ՝ աուդիտի ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ:

Նշված հանձնարարականները հանդիսանում են աուդիտորական հաշվետվության անբաժանելի մասը և կցվում են վերջինիս:

Աուդիտորական հաշվետվության վերջնական տարբերակը կազմվում է 3 օրինակից: Օրինակներից երկուսը՝ հաշվետվության վերջնական տարբերակը գլխավոր ֆինանսիստի քննարկմանը ներկայացվելուց հետո 2-շաբաթյա ժամկետում վերջինիս կողմից տրամադրվում են համապատասխանաբար աուդիտի ենթարկված օբյեկտին և Նախարարությանը: Հաշվետվության վերջնական տարբերակի 3-րդ օրինակը պահվում է գլխավոր աուդիտորի մոտ:»:

30. Կարգի 64-րդ կետում «52» թիվը փոխարինել «55» թվով:

31. Կարգի 69-րդ կետի 1-ին պարբերության սկզբում «Աուդիտորական խումբը» բառերը փոխարինել «Գլխավոր աուդիտորը» բառերով, իսկ 2-րդ պարբերությունը «նպատակ ունենալով արտահայտել նշված ծրագրերի» բառերից հետո լրացնել «և տվյալ ժամանակահատվածում այդ հաշվետվություններում արտացոլված, ինչպես նաև նախկինում իրականացված աուդիտների արդյունքում կատարված առաջարկությունների» բառերով:

32. Կարգի 70-րդ կետը «աուդիտորական հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «(ներառյալ սույն կարգի 62-րդ կետի պահանջներին համապատասխան հաշվետվությանը կցված՝ գլխավոր ֆինանսիստի հանձնարարականները)» բառերով, «որպես արդյունք,» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում,» բառերով, իսկ «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև» բառերով:

33. Կարգում «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումներ», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումների», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումներին», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանման», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումներից», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումները», «աուդիտի ենթարկված ստորաբաժանմանն», «աուդիտի ենթարկված ստորաբաժանման» և «աուդիտի ենթարկված ստորաբաժանմանը» բառերը փոխարինել համապատասխանաբար «աուդիտի ենթարկվող օբյեկտներ», «աուդիտի ենթարկվող օբյեկտների», «աուդիտի ենթարկվող օբյեկտներին», «աուդիտի ենթարկվող օբյեկտի», «աուդիտի ենթարկվող օբյեկտներից», «աուդիտի ենթարկվող օբյեկտները», «աուդիտի ենթարկված օբյեկտին», «աուդիտի ենթարկված օբյեկտի» և «աուդիտի ենթարկված օբյեկտին» բառերով:

 

Նախարար՝

Վ. Խաչատրյան