Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2005-25.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.15/20(138) Հոդ.173
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.05.2005
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11605201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մայիսի 2005 թ.
ք. Երևան

N 168-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի ««ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» թիվ 1465-Ն որոշմամբ հաստատված «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» համատեղ ձեռնարկությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 6.Գ.4 կետի.

1. Հաստատել տվյալների փոխանցման համար միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների գնագոյացման բանաձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Ա. Մանուկյան

 

 

Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. մայիսի 27-ի
N 168-Ն հրամանի

 

Տվյալների փոխանցման համար միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների գնագոյացման բանաձԵՎը

 

I. Ընդհանուր պայմաններ

 

1. Միջազգային մասնավոր վարձակալված կապուղիների (այսուհետև` ՄՄՎԿ) ծառայությունների հետևյալ տեսակները կմատուցվեն բաժանորդներին՝ մանրաթելային օպտիկական մալուխային համակարգի (ստորև ներկայացված «ա» ենթակետից մինչև «գ» ենթակետը) և «ԱրմենՏել» Համատեղ Ձեռնարկություն Փակ Բաժնետիրական Ընկերության (այսուհետև` ԱրմենՏել) կողմից տնօրինվող արբանյակային կապի սարքավորումների միջոցով (ստորև ներկայացված «բ» և «գ» ենթակետերը)`

ա) ամբողջական կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և մանրաթելային օպտիկական մալուխային համակարգի (այսուհետև` ՏԱՕՍ) պետական սահմանի հատման կետի միջև, մյուս կողմից, ապահովելով փոխկապակցումը հարևան երկրի մանրաթելային օպտիկական համակարգի հետ.

բ) կես կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած կետի միջև, մյուս կողմից: Ենթադրվում է, որ մյուս կես կապուղին կապահովի այն հեռահաղորդակցության օպերատորը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, կապուղու ավարտման կետի տարածքում, ԱրմենՏելի հետ համագործակցությամբ, և կպատվիրվի ու կվճարվի Հայաստանի Հանրապետությունից դուրս կապուղին օգտագործողի կողմից ուղղակիորեն այդ արտասահմանյան օպերատորին.

գ) ամբողջական կապուղի Հայաստանի Հանրապետությունում ցանկացած կետի, մի կողմից, և Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած կետի միջև, մյուս կողմից:

2. Ծառայությունները կտրամադրվեն միայն տեխնիկական հնարավորության առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալված կապուղիների տրամադրումը կկարգավորվի ԱրմենՏելին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Դ. կետի դրույթների համաձայն:

3. Կապի տեղական գծի գինը Հայաստանի Հանրապետության տարածքում (բաժանորդի բնակավայրից (գործունեության վայրից) մինչև ԱրմենՏելի ամենամոտ կայանը, հաշվի առնելով նաև լրացուցիչ շինարարական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են կապի ապահովման համար) չի ընդգրկված բանաձևում և ենթակա է առանձին կարգավորման յուրաքանչյուր դեպքի (կամ յուրաքանչյուր դիմումի) համար` ԱրմենՏելին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակի 5.Դ. կետի դրույթների համաձայն:

4. Գները սահմանված են 2 Մբիթ/վ նվազագույն ունակության համար: 2 Մբիթ/վ-ից մեծ ունակությունների սակագները կհաշվարկվեն համամասնորեն 2 Մբիթ/վ-ի գնի հիման վրա: Բանաձևը և գործակիցները, որոնք կկիրառվեն 2 Մբիթ/վ-ից ավելի ցածր ունակության հաշվարկման համար, ներկայացված են ստորև: Այլ երկրների տարածքում արբանյակային և մալուխային կապակցումների համար զեղչերը կլինեն այն զեղչերը, որոնք կառաջարկվեն միջազգային արբանյակային կամ մալուխային օպերատորների կողմից և ինքնըստինքյան կընդգրկվեն սակագնում:

5. Սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում նկարագրված ծառայության նվազագույն տևողությունը կլինի մեկ ամիս, եթե ձեռք չի բերվում այլ փոխադարձ համաձայնություն ծառայության օգտագործողի և ԱրմենՏելի միջև:

Սույն հավելվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունների նվազագույն տևողությունը կհամապատասխանի այն նվազագույն տևողություններից ամենամեծին, որոնք պահանջվում են կապի կազմակերպմանը մասնակցող տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության օպերատորների կողմից:

6. Ծառայության ակտիվացման վարձավճարը Հայաստանի Հանրապետության տարածքում ունակությունների համար, ներառյալ` փոխկապակցումը այլ երկրների մալուխային համակարգերին, հավասար կլինի ծառայության գնին մեկ ամսվա համար: Ծառայության ակտիվացման վարձավճարը արբանյակային և մալուխային ունակությունների համար այլ երկրների տարածքում հիմնված կլինի արտասահմանյան օպերատորների կողմից պահանջվող ակտիվացման համապատասխան վարձավճարներին և հաշվարկված կլինի այն սկզբունքով, որը կիրառվել է ամսական վարձավճարները հաշվարկելիս: Ակտիվացման վարձավճարները ենթակա են վճարման նախքան ծառայության ակտիվացումը: Ծառայության ակտիվացման վարձավճարը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ, եթե ծառայության ակտիվացումը տեղի չի ունեցել ԱրմենՏԵլի մեղքով:

7. Ծառայությունը օգտագործողի կողմից ծառայության վաղ դադարեցման դեպքում ԱրմենՏելը իրավասու է պահանջել հետևյալ փոխհատուցումները`

ա) եթե ծառայությունը դադարեցվում է ծառայության մատուցման պայմանագրի ստորագրումից հետո, բայց նախքան ծառայության ակտիվացումը, փոխհատուցման գումարը հավասար կլինի ծառայության ակտիվացման վարձավճարին.

բ) եթե սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետում նկարագրված ծառայությունը դադարեցվում է ծառայության ակտիվացումից հետո, բայց նախքան համաձայնեցված ժամկետի ավարտը, փոխհատուցման գումարը հավասար կլինի այն գումարին, որը պետք է վճարվեր մնացած ժամանակահատվածի համար, եթե ծառայությունը չդադարեցվեր, բայց ոչ մի դեպքում փոխհատուցման գումարը չպետք է գերազանցի ծառայության մեկ ամսվա վարձավճարը.

գ) եթե սույն հավելվածի 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունը դադարեցվում է ծառայության ակտիվացումից հետո, բայց նախքան համաձայնեցված տևողության ավարտը, ապա փոխհատուցման գումարը հավասար կլինի այն գումարին, որը պետք է վճարվեր ԱրմենՏելի կողմից միջազգային օպերատորներին մնացած ժամանակահատվածի համար, եթե ծառայությունը չդադարեցվեր:

8. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նկարագրված ծառայությունների համար ԱրմենՏելն իրավասու է պահանջել վճարունակությունը հավաստող փաստաթուղթ (կրեդիտի նամակ) կամ ապահովության կանխավճար, որը հավասար կլինի ծառայության ամբողջ համաձայնեցված ժամանակահատվածի համար հասանելիք գումարին, եթե ծառայության տևողությունը գերազանցում է 1 տարին: Եթե ծառայության տևողությունը պակաս կամ հավասար է 1 տարվա, ԱրմենՏելը իրավասու է պահանջել վճարունակությունը հավաստող փաստաթուղթ (կրեդիտի նամակ) կամ ապահովության կանխավճար, որը հավասար է ծառայության ամբողջ համաձայնեցված ժամանակահատվածի համար հասանելիք գումարի 33 %-ին:

9. ԱրմենՏելն իրավասու է դադարեցնել ծառայությունը չվճարման դեպքում: Չվճարման պատճառով ծառայության դադարեցումը չի ազատի օգտագործողին իր վճարման պարտականություններից` համաձայն ծառայության մատուցման պայմանագրի պայմանների:

10. Ծառայություն օգտագործողն իրավասու է պահանջել գումարի վերադարձ 3 հաջորդական ժամերից (մայրցամաքային կապուղիների դեպքում) կամ 1 ժամից (միջմայրցամաքային կապուղիների դեպքում) ավելի ծառայության դադարեցման դեպքում, համամասնական հիմքերով, այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծառայությունը չի մատուցվել:

11. Ավելացված արժեքի հարկն ընդգրկված չէ բանաձևում և կկիրառվի ըստ գործող կարգի:

12. Ծառայություն օգտագործողն իրավասու է ստանալ տեղեկություններ այն գների վերաբերյալ, որոնք ԱրմենՏելը կվճարի միջազգային օպերատորներին` կապված ծառայություն օգտագործողի կողմից պահանջվող ծառայության մատուցման հետ: ԱրմենՏԵլը կտրամադրի այդպիսի տեղեկություններ միայն ծառայություն օգտագործողի հետ չբացահայտման պայմանագիր ստորագրելուց հետո:

 

II. Գնի հաշվարկման բանաձԵՎը մանրաթելային օպտիկական մալուխի միջոցով կազմակերպված ՄՄՎԿ-ի համար

 

13. Սույն հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանի հետ ՏԱՕՍ-ի հատման կետի միջև 2 Մբիթ/վ ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

Pսահման =T+ I

(1),

 

որտեղ`

Pսահման

ՄՄՎԿ-ի ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանում հատման կետի միջև.

T

2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.

I

 հարևան երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և հավասար է ամսական 500 ԱՄՆ դոլարի:

14. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև կես կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

PԿես =T+I+(CԿես Տր +A)+R

(2),

 

որտեղ`

PԿես

կես կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս որևէ կետի միջև.

T

2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.

I

հարևան երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և հավասար է ամսական 500 ԱՄՆ դոլարի.

CԿես Տր 

ԱրմենՏելի կողմից տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության օպերատորներին վճարվող ընդհանուր գումարն է Հայաստանի Հանրապետությունից դուրս կես կապուղու համար.

A

ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է CԿես Տր-ի 6%*-ին.

R

արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (C Կես Տր +A)-ի 20%-ին:

 

 15. Սույն հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

Pամբողջ =T+I+(Cամբողջտր+A)+R

(3),

 

որտեղ`

Pամբողջ

ամբողջ կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև.

T

2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է.

I

հարևան երկրի տարածքում մալուխային համակարգին Հայաստանի Հանրապետության տարածքի ՄՄՎԿ-ի փոխկապակցման արժեքն է և հավասար է ամսական 500 ԱՄՆ դոլարի.

Cամբողջտր

ԱրմենՏելի կողմից տարանցիկ և վերջնային հեռահաղորդակցության օպերատորներին վճարվող ընդհանուր գումարն է Հայաստանի Հանրապետությունից դուրս ամբողջ կապուղու համար.

A

ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է Cամբողջտր-ի 6%-ին.

R

արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (Cամբողջտր+A)-ի 20%-ին:

 

 III. Գնի հաշվարկման բանաձԵՎը ԱրմենՏելի կողմից տնօրինվող արբանյակային կապի սարքավորումների միջոցով կազմակերպված ՄՄՎԿ-ի համար

 

16. Սույն հավելվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև կես կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

PԿես =T+(SԿես+A)+R

(4),

 

որտեղ`

PԿես

կես կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև.

T

2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է: T-ն ընդգրկում է նաև ԱրմենՏԵլի արբանյակային երկրային կայանի օգտագործման գինը.

SԿես

ԱրմենՏելի կողմից արբանյակային սեգմենտի դիմաց (կես-կապուղի) վճարվող գումարն է արբանյակային կազմակերպություններին.

A

ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է SԿես-ի 6%-ին.

R

արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (SԿես+A)-ի 20%-ին:

 

17. Սույն հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև ամբողջական կապուղու գնի հաշվարկման բանաձևը հետևյալն է`

 

Pամբողջ =T+(Sամբողջ+A)+R

(5),

 

որտեղ`

Pամբողջ

ամբողջ կապուղու ամսական արժեքն է Հայաստանի Հանրապետությունում որևէ կետի և Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կետի միջև.

T

2 Մբիթ/վ թվային միջքաղաքային (Հայաստանի Հանրապետության տարածք) տվյալների փոխանցման կապուղու (առանց հանրային համակցման հեռախոսացանց մուտքի իրավունքի) հաստատված ամսական սակագինն է: T-ն ընդգրկում է նաև ԱրմենՏԵլի արբանյակային երկրային կայանի օգտագործման գինը.

Sամբողջ

ԱրմենՏելի կողմից արբանյակային սեգմենտի դիմաց (ամբողջ-կապուղի), վճարման գումարն է արբանյակային կազմակերպություններին.

A

ԱրմենՏելի վարչական ծախսն է, որը հավասար է Sամբողջ-ի 6%-ին.

R

արտացոլում է շահութաբերությունը և հավասար է (Sամբողջ+A)-ի 20%-ին:

 

IV. Գնի սահմանումը ավելի ցածր ունակությունների համար

 

18. 2 Մբիթ/վ-ից ցածր ՄՄՎԿ ունակության համար (տեխնիկական հնարավորության դեպքում) գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Plc=P2Mb/K

(6),

 

որտեղ`

Plc

ցածր ունակությամբ ՄՄՎԿ-ի գինն է (64 կբիթ/վ-ից մինչև 2 Մբիթ/վ),

P2Mb

Մբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինն է` հաշվարկված 1-5 բանաձևերով,

K

գործակից է, որի արժեքները տարբեր ունակությունների համար ներկայացված են

 

ստորև՝

 

Ունակություն,
կբիթ/վ

K

64

22.86

512

3.08

1024

1.67

1544

1.21

 

Միջանկյալ ունակությունների համար գները սահմանվում են համամասնորեն, հիմնվելով անհրաժեշտ ունակությանը նախորդող ավելի փոքր ունակության գնի վրա: Օրինակ՝ 128 կբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինը հաշվարկվում է 64 կբիթ/վ ունակությամբ ՄՄՎԿ-ի գինը (ըստ 6 բանաձևի) երկուսով բազմապատկելու ճանապարհով:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության

աշխատակազմի ղեկավար

Վ. Մարության