Գլխավոր տեղեկություն
Համար
N 864-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2004-01.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.25/29(147) Հոդ.440
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.11.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 15 դեկտեմբերի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 864-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐՑԵՐԻ (ԹԵՍՏԵՐԻ) ՑԱՆԿԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը և 2003 թվականի օգոստոսի 8-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 9-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների ծրագիրը»` համաձայն 1-ին հավելվածի,

բ) «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությունների հարցաթերթիկներում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը)»` համաձայն 2-րդ հավելվածի:

 

 

Վ. Խաչատրյան

 

 

 

 

Հավելված 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թ. նոյեմբերի 25-ի N 864-Ն հրամանի

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

Հաշվապահական (ֆինանսական) հաշվառում

 

Ենթաբաժին 1. «Հաշվապահական հաշվառման մասին« ՀՀ օրենք և Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք

ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»

ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում»

ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»

ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և

փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»

ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցած դեպքեր»

ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր»

ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»

ՀՀՀՀՍ 14 «Սեգմենտային հաշվետվություններ»

ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»

ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն»

ՀՀՀՀՍ 18 «Հասույթ»

ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»

ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում»

ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները»

ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»

ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ»

ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում»

ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու

հաշվետվությունը»

ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում

ներդրումների հաշվառում»

ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում»

ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում»

ՀՀՀՀՍ 30 «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական

հաշվետվություններում բացահայտումներ»

ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական

հաշվետվություններում»

ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը»

ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»

ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»

ՀՀՀՀՍ 35 «Ընդհատվող գործառնություններ»

ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում»

ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»

ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»

ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»

ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»

 

Ենթաբաժին 2. Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան

 

Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Սեփական կապիտալի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Ընթացիկ պարտավորությունների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Եկամուտների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Ծախսերի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Ծախսումների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

Արտահաշվեկշռային հաշիվներով հաշվապահական թղթակցություններ

 

Բ ա ժ ի ն  2

 

Հարկեր, տուրքեր ԵՎ այլ պարտադիր վճարներ

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենք

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենք

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենք

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենք

«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենք

ՀՀ մաքսային օրենսգիրք

 ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը

Մաքսային վճարներ

 ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը և

համապատասխան մաքսային ռեժիմները

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք

«Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենք

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» թիվ 753 որոշում

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 2052-Ն որոշում

 

Բ ա ժ ի ն  3

 

Տնտեսական իրավունք ԵՎ աուդիտ

 

Ենթաբաժին 1. Տնտեսական իրավունք

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք

 Վարչական իրավախախտումը և պատասխանատվությունն այն կատարելու համար

 Վարչական տույժը և դրա նշանակումը

 Սեփականության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումները

 Վարչական իրավախախտումներ առևտրի և ֆինանսների բնագավառում

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը

 Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք

 Հիմնական դրույթներ

 Ներկայացուցչությունը դատարանում

 Ապացույցներ

 Դատական ծախսեր

 Հատուկ հայցային վարույթներ

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

 Քաղաքացիական օրենսդրությունը և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ

իրավական ակտերը

 Իրավաբանական անձինք

 Քաղաքացիական իրավունքների օբյեկտները

 Սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ

 Գործարքներ, ներկայացուցչություն, ժամկետներ, հայցային վաղեմություն

 Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին

 Պայմանագրից ծագող պարտավորություններ

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենք

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսատնտեսական առողջացման մասին» ՀՀ օրենք

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

 Աշխատանքային պայմանագիրը

ՀՀ քրեական օրենսգիրք

 Հանցագործության հասկացությունը և տեսակները

 Քրեական պատասխանատվության ենթակա անձինք

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք

«Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենք

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենք

 

Ենթաբաժին 2. Աուդիտ

 

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք

ԱՍ 120 «Աուդիտի ստանդարտների շրջանակները»

ԱՍ 200 «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն ու հիմնական սկզբունքները»

ԱՍ 230 «Փաստաթղթավորումը»

ԱՍ 240 «Խարդախություն և սխալներ»

ԱՍ 250 «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ընթացքում օրենքների և այլ իրավական

ակտերի պահանջների պահպանման ուսումնասիրումը»

ԱՍ 540 «Հաշվապահական գնահատումների աուդիտ»

ԱՍ 560 «Հետագա դեպքեր»

ԱՍ 700 «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը»

ԱՍ 710 «Համեմատություններ»

ԱՍ 720 «Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններ պարունակող փաստաթղթերում

առկա այլ տեղեկատվությունը»

ԱՍ 800 «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական

եզրակացությունը»

ԱՍ 810 «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը»

ԱՍ 910 «Ֆինանսական հաշվետվությունների դիտարկման աշխատանքներ»

ԱՍ 920 «Ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի

իրականացման աշխատանքներ»

ԱՍ 930 «Ֆինանսական տեղեկատվության կոմպիլյացիա»

 

Բ ա ժ ի ն  4

 

Ֆինանսական վերլուծություն

 

Կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծություն

 Ֆինանսական կայունության (երկարաժամկետ վճարունակության) վերլուծություն

 Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության (կարճաժամկետ վճարունակության) վերլուծություն

(բացարձակ, արագ և ընդհանուր իրացվելիության գործակիցներ)

Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծություն

 Շահույթի գործոնային վերլուծություն

 Շահութաբերության շեմ (ինքնածախսածածկման կետ), ֆինանսական կայունության պաշար,

սահմանային շահութաբերություն (շահույթ)

Գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն

 Շահութաբերության գործակիցներ,

Շրջանառելիության գործակիցներ,

 Արտադրողականության ցուցանիշներ

 

 

Հավելված 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թ. նոյեմբերի 25-ի N 864-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ  (Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր)


    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ (ԹԵՍՏԵՐԻ)