«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2003 թ. |
N 786-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 19-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով,
Հրամայում եմ`
հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման - ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
Կատարող ____________________________ ____________________________ ____________________________ հասցե _______________________ հհ__________________________ ____________________________ հվհհ ________________________ |
Պատվիրատու ____________________________ ____________________________ ____________________________ հասցե _______________________ հհ__________________________ ____________________________ հվհհ ________________________ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ___
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
__ _________ 200_ թ.
Պայմանագրի անվանումը՝ ____________________________________________
____________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը՝ __ ____________ 200_ թ. Պայմանագրի համարը՝ ____
Պատվիրատուն՝ ի դեմս___________________________________ և Կատարողը՝ ի դեմս______________________________________________, հիմք ընդունելով վերոհիշյալ պայմանագրի կատարման վերաբերյալ ___ _________ 200_ թ. կազմված տեխնիկական հսկողության հանձնաժողովի (պատասխանատու ստորաբաժանման) N__ եզրակացությունը, այն մասին, որ պայմանագրով նախատեսված՝ ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև՝ աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը __ _________ 200__թ-ից __ _________ 200_ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները
Կատարված աշխատանքների համառոտ նկարագիրը |
Կատարված աշխատանքների քանակական ցուցանիշները |
Աշխատանքների կատարման |
Վճարման ենթակա գումարը |
Վճարման ժամկետը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
------------- |
------------- |
|
----------- |
Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց ___________________ (ստորագրություն)
ազգանուն_____________
Կ. Տ. |
Աշխատանքը ընդունեց ___________________ (ստորագրություն)
ազգանուն_____________
Կ. Տ. |
Հավելված N 2 |
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»
Հավելված N 1-ով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը՝
● լրացվում է հետևյալ կերպ՝ կենտրոնացված գնումների դեպքում նշվում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, որի կարիքների համար իրականացվել և պետք է ֆինանսավորվեն այդ գնումները.
● ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացնելիս, չի ներկայացվում հանձնման-ընդունման արձանագրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշիվ-ապրանքագրերը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.08.2013, թիվ 673-Ն | 12.09.2013, N 786-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|