Գլխավոր տեղեկություն
Համար
N 786-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2003-12.09.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.434
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 786-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 19-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով,

 

Հրամայում եմ`

 

հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման - ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի հոկտեմբերի 14-ի
N 786-Ն հրամանի

 

Կատարող

____________________________

____________________________

____________________________

հասցե _______________________

հհ__________________________

____________________________

հվհհ ________________________

Պատվիրատու

____________________________

____________________________

____________________________

հասցե _______________________

հհ__________________________

____________________________

հվհհ ________________________

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ___

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

__ _________ 200_ թ.

 

Պայմանագրի անվանումը՝ ____________________________________________

____________________________________________________________

 

Պայմանագրի կնքման ամսաթիվը՝ __ ____________ 200_ թ. Պայմանագրի համարը՝ ____

 

Պատվիրատուն՝ ի դեմս___________________________________ և Կատարողը՝ ի դեմս______________________________________________, հիմք ընդունելով վերոհիշյալ պայմանագրի կատարման վերաբերյալ ___ _________ 200_ թ. կազմված տեխնիկական հսկողության հանձնաժողովի (պատասխանատու ստորաբաժանման) N__ եզրակացությունը, այն մասին, որ պայմանագրով նախատեսված՝ ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև՝ աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին՝ կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Կատարողը __ _________ 200__թ-ից __ _________ 200_ թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները

 

Կատարված աշխատանքների համառոտ նկարագիրը

Կատարված աշխատանքների քանակական ցուցանիշները

Աշխատանքների կատարման
ժամկետը

Վճարման ենթակա գումարը
(հազար դրամ)

Վճարման ժամկետը
(ըստ ժամա-
նակացույցի)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

-------------

-------------

 

-----------

 

Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:

 

Աշխատանքը հանձնեց

___________________

(ստորագրություն)

 

ազգանուն_____________

 

Կ. Տ.

Աշխատանքը ընդունեց

___________________

(ստորագրություն)

 

ազգանուն_____________

 

Կ. Տ.

 

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի հոկտեմբերի 14-ի
N 786-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»

 

Հավելված N 1-ով սահմանված՝ Հանձնման-ընդունման արձանագրության ձևը՝

լրացվում է հետևյալ կերպ՝ կենտրոնացված գնումների դեպքում նշվում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, որի կարիքների համար իրականացվել և պետք է ֆինանսավորվեն այդ գնումները.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացնելիս, չի ներկայացվում հանձնման-ընդունման արձանագրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշիվ-ապրանքագրերը: