Գլխավոր տեղեկություն
Համար
N 486-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.01/17(135) Հոդ.267
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.06.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803204

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 486-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 809-Ն որոշման 1-ին կետի 1.3. ենթակետին համապատասխան

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 2004 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թ. հունիսի 3-ի N 486-Ն հրամանի

 

«Հաստատված է՝»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն

«Համաձայնեցված է՝»
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 809-Ն որոշման 1.3. կետի պահանջների համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 2004 թվականին իրականացվելիք գնումների անվանացանկի կազմման ընթացակարգը:

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով պետք է հաստատվի տվյալ տարում պետական կարիքների բավարարման համար իրականացվելիք գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ): Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից. մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների (այսուհետև՝ հայտատուների) կողմից իրենց և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար 2004 թվականին գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերի նախագծերը հանդիսանում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 809-Ն որոշման պահանջներին համապատասխան, հայտատուների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կառուցվածքային անբաժանելի մասը:

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա՝ տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկերը (այսուհետև՝ անվանացանկեր) կազմելիս հայտատուին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1. Անվանացանկերը կազմվում են 2004 թվականի բյուջետային տարում մրցույթով՝ կենտրոնացված և ապակենտրոնացված, ինչպես նաև գնանշումների հարցման և մեկ աղբյուրից գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար:

2. Հայտատուն անվանացանկերը պետք է կազմի սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1-անվանացանկ ձևով՝ իր 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում ներառված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Հայտատուն, իր կողմից լրացված N 1-անվանացանկ ձևը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով:

3. Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու բոլոր հայտատուների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, հայտատուն, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները՝ նաև համակարգի) 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը), ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով:

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և 2004 թվականին գործող գլխավոր պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են այդ պայմանագրերով սահմանված ձևերով:

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով, հայտատուն մինչև 2003 թվականի հունիսի 28-ը պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:

5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ստուգում է հայտատուների կողմից 2004 թվականի բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան հայտատուին:

6. Հայտատուն պարտավոր է.

ա) իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան՝ ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները և.

բ) ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկություններն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն՝ վավերացման:

7. Ստանալով հայտատուից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն՝ ստացման օրվանից հաշված 5 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին:

8. Եթե հայտատուն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևն ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում հայտատուին՝ առանց վավերացման՝ նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել հայտատուի կողմից:

9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևերի տվյալները և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ՝ սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:

10. N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների (բացառությամբ կապիտալ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման իմաստով, բնույթի աշխատանքների, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում կրթության, առողջապահության և այլ բնագավառներում ձեռքբերվող ծառայությունների) գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 809-Ն որոշման 1.13.-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հայտատուներին տրամադրվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների 2004 թվականի կողմնորոշիչ գները:

11. Գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների 2004 թվականի կողմնորոշիչ գների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու նպատակով հայտատուն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից վավերացված է N 2-ամփոփ ձևն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2003 թվականի հուլիսի 30-ը, «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացնում.

- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից վավերացված է N 2-ամփոփ ձևի տվյալների հիման վրա կազմված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ՝ վերջինում նշելով նաև գնման առարկաների ձեռքբերվելիք քանակները (ծավալները)՝ սույն կարգի N 4 հավելվածում բերված N 4-ամփոփ ձևով թղթային և էլեկտրոնային կրիչներով` կազմված MS Excel ծրագրով,

- թվով մեկ թեկնածություն, սույն կարգի 15-րդ կետի համաձայն, «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացվող գնանշումների հարցման գործընթացում մասնակցելու համար:

12. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, հայտատուի կողմից սույն կարգի N 4-ամփոփ ձևով կազմված անվանացանկն ստանալուց հետո` սկսած 2003 թվականի հուլիսի 21-ից, 10 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրում է տեղեկատվություն նշված ցանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին՝ սույն կարգի N 5 հավելվածում բերված N 5-ամփոփ ձևով (թղթային և էլեկտրոնային կրիչներով):

13. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ամփոփում է, սույն կարգի համաձայն, իր կողմից վավերացրած N 5-ամփոփ ձևերի տվյալները և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին ընդհանուր ամփոփ տեղեկանք՝ սույն կարգի N 6 հավելվածում բերված N 6-ամփոփ ձևով (թղթային և էլեկտրոնային կրիչներով):

14. Սույն կարգում հիշատակված կողմնորոշիչ գների մակարդակը որոշելիս՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմք է ընդունում.

ա) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2003 թվականին «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքվել են գնման պայմանագրեր՝ այդ պայմանագրերով նախատեսված գները և սակագները: 2004 թվականին գործող պայմանագրերի առկայության դեպքում նշվում են այդ պայմանագրերով 2004 թվականի համար նախատեսված գները, իսկ մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում՝ համանման բնութագրեր ունեցող պայմանագրերից, ժամանակագրական առումով, վերջին պայմանագրով նախատեսված գները,

բ) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց ձեռքբերման համար 2003 թվականին «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական գնումների պայմանագրեր չեն կնքվել, կամ այդ պայմանագրերում հստակ գներ նախատեսված չեն՝ գնանշման հարցման միջոցով ստացված գները: Գնանշման հարցումը կատարվում է «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից առնվազն 3 կազմակերպությունից հարցման միջոցով և հիմք է ընդունվում հարցումների արդյունքում ստացված գների միջին թվաբանականը: Հարցումը, ի լրումն պահանջվող այլ տեղեկությունների, պետք է պարունակի նաև տեղեկություններ 2004 թվականի ընթացքում կատարվելիք գնումների, ինչպես նաև գնման առարկայի մատակարարման պայմանների փոփոխությամբ պայմանավորված առաջարկվող գների փոփոխության մասին:

15. Եթե 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին տեղեկատվության ստացման գործընթացի ընթացքից պարզ է դառնում, որ վտանգվում է հայտատուի 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, ինչպես նաև այն դեպքում, եթե ըստ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտատուին տրամադրված տեղեկատվության, որոշ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միավորների կողմնորոշիչ գները հնարավոր չէ որոշել սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով, ապա հայտատուն իրավասու է ինքնուրույն որոշելու գնման առարկաների (որոնց վերաբերյալ սույն կարգի համաձայն տեղեկատվություն հայտատուին չի տրամադրվել) գները՝ հետևյալ ընթացակարգով`

ա) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց գները դիտարկվում են պաշտոնական վիճակագրության մարմինների կողմից, որպես գնման առարկայի միավորի կողմնորոշիչ գին, 2002 թվականի տարեկան և 2003 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պաշտոնական վիճակագրության տվյալներից նվազագույնը,

բ) բորսայական գները` բյուջետային ֆինանսավորման հայտի կազմում ներկայացվող առանձին տեղականքում պարտադիր նշելով հաշվարկներում կիրառված տվյալների աղբյուրը (տեղակագրի անվանումը, հերթական համարը և ամսաթիվը, հատվածը),

գ) այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով, որոնց միավորների կողմնորոշիչ գները հնարավոր չէ որոշել սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով, որպես միավորի կողմնորոշիչ գին, 2003 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառված հիմնավորված գները:

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2004 թվականի կողմնորոշիչ գների մասին տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հայտատուն, ստացված տեղեկատվության հիման վրա վերահաշվարկելով իր 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները, հայտի փոփոխված մասերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

16. Կապիտալ բնույթի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման իմաստով) աշխատանքները վերը նշված անվանացանկում անհրաժեշտ է ներառել, բացառապես.

- նոր սկսվող ծրագրերի կամ օբյեկտների գծով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ,

- նախորդ տարիներին սկսված և 2004 թվականին շարունակվող ծրագրերի կամ օբյեկտների գծով՝ նախորդ տարիների ընթացքում կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի առկայությամբ:

17. Հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք 2004 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը պարտադիր պետք է ներառի հայտում ներառված ծախսային ծրագրերի շրջանակներում գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կնիքով վավերացրած N 2-ամփոփ ձևի, ինչպես նաև «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտատուին տրամադրված N 5-ամփոփ ձևի պատճենները (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքի, երբ այդ ձևերի պատճենները հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվում են բյուջետային ֆինանսավորման հայտի ներկայացումից հետո):

Եթե N 1-անվանացանկ ձևում բերված գնման առարկաների ցանկում ներառված են այնպիսիք, որոնց գնումը նախատեսվում է իրականացնել մեկ աղբյուրից կամ փակ մրցույթի գնման ձևերով, ապա հայտատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում այդ գնումները մեկ աղբյուրից կամ փակ մրցույթով իրականացնելու մասին հայտատուի ղեկավարի որոշումները: Մեկ աղբյուրից գնման ձևով գնում կատարելու մասին որոշումները կազմվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` 2001 թվականի հունվարի 17-ի «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» N 17 հրամանով հաստատված կարգի համաձայն: Փակ մրցույթով գնում կատարելու մասին որոշումները կազմվում և ներկայացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման համաձայն:

18. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից և «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից սույն կարգի համաձայն ստացված N 3-ամփոփ և N 6-ամփոփ ձևերի ցուցանիշները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմում է գնման առարկաների տեղեկատու: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կետում նշված տեղեկատուն (թղթային կամ համակարգչային կրիչներով), ինչպես նաև իր կողմից մշակված՝ 2004 թվականի պետական կարիքների բավարարման համար գնումների՝ գերատեսչական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման, սույն կարգի 19-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է հայտատուներին՝ նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու համար:

19. Հայտատուները սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկատուն, ինչպես նաև էլեկտրոնային ձևն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար 2004 թվականի գնումների՝ գերատեսչական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով):

 

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարար`               Վ. Խաչատրյան

ՀՀ առևտրի և
տնտեսական զարգացման
նախարար`               Կ. Ճշմարիտյան

 

 

Հավելված N 1

 

Ձև N 1-անվանացանկ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարություն)

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

2004 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների եվ ծառայությունների

 

1. Ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե՝ 1, վարկային միջոցներ՝ 2,
արտաբյուջետային  միջոցներ՝ 3)

 

2. Պետական կառավարման մարմնի անվանումը և կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական
դասակարգման

կոդը

 

3. Բյուջետային ծախսերի գործառնական
դասակարգման՝

   
ա) խումբ կոդը
 
 
բ) ենթախումբ կոդը
 
 

4. Ծրագրի անվանումը

 

 

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

Չափի միա-
վորը*

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը**
(դրամով)

Ընդհանուր գումարը (հազար դրամով)

NN

Կոդը*

անվանումները

1

2

3

4

5

6

7

 

 

Ա. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ, այդ թվում

 

 

 

 

 

 

Ա.1. Ապրանքների ձեռքբերում, այդ թվում

 

 

 

 

 

 

Ա.1.1 Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր, որից

 

 

 

 

 

 

1.1.1. գրասենյակային ապրանքներ և նյութեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.1.1.2. գույք և սարքավորումներ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.1.1.3. փափուկ գույք և հանդերձանք

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.1.2 Դեղորայք և վիրակապային նյութեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.1.3 Սննդամթերք

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.1.4 Այլ ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.3 Տրանսպորտային ծառայությունների վճարներ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.4 Կապի ծառայությունների վճար

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.5 Կոմունալ ծառայությունների վճար, որից՝

 

 

 

 

 

 

Ա.5.1.Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր, որից՝

 

 

 

 

 

 

Ա.5.1.1 Վառելիքի և ջեռուցման ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.5.1.2 Էլեկտրաէներգիայի ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.5.3 Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.5.4 Այլ կոմունալ ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.6 Այլ ծախսեր, այդ թվում՝

 

 

 

 

 

 

Ա.6.1 Գույքի վարձակալության ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.6.2 Արտագերատեսչական պահպանության ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.6.6 Ներկայացուցչական ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Ա.6.8 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ,
այդ թվում

 

 

 

 

 

 

Բ.1. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ,

 

 

 

 

 

 

Բ.1.1 ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ,

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բ.1.2 ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Բ.1.3 ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒ-
ԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Բ.1.4 ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Բ.1.5 ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

Բ.1.6 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Բ.1.7 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ - ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Բ.1.8 ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Բ.2. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

 

 

այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների

 

 

 

 

 

 

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:

** Սույն ձևի 6-րդ սյունակում լրացվում են գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված կողմնորոշիչ գները և սակագները:

 

___ _________________ 2003 թ.

 

Հիմնարկի ղեկավար 

___________
(ստորագրություն)

Կ.Տ.

 

   

Ֆինանսական ծառայության պետ

___________
(ստորագրություն)

 

 

Հավելված N 2

 

Ձև N 2-ամփոփ

«Ճիշտ է՝»

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար`

 

Կ. Տ.

_________________ /           /

(ստորագրություն)

___ ______________ 2003 թ.

 

Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

_____________________________________________________

(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

Չափի միավոր

1

2

3

4

5

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

__ _____________ 2003 թ.

 

Պետական կառավարման մարմնի ղեկավար ____________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 3

 

Ձև N 3-ամփոփ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

1

2

3

4

5

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

__ _____________ 2003 թ.

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար` ____________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 4

 

Ձև N 4-ամփոփ
(ներկայացվում է
«Պետական գնումների գործակալություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

Քանակը (ծավալը)

1

2

3

4

5

6

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

__ _____________ 2003 թ.

 

Պետական կառավարման մարմնի ղեկավար ____________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 5

 

Ձև N 5-ամփոփ
(ներկայացվում է ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմին)

 

Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

_____________________________________________________

(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

Քանակը (ծավալը)

Միավորի գինը (դրամով)

1

2

3

4

5

6

7

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

___ _________________ 2003 թ.

 

Կ.Տ.

 

   

«Պետական գնումների գործակալություն»

պետական ոչ առևտրային կազմակերպության պետ՝
 

___________
(ստորագրություն)

 

 

Հավելված N 6

 

Ձև N 6-ամփոփ
(ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԸ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

Միավորի գինը (դրամով)

1

2

3

4

5

6

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

___ _________________ 2003 թ.

 

Կ.Տ.

 

   

«Պետական գնումների գործակալություն»

պետական ոչ առևտրային կազմակերպության պետ՝ 
 

____________________
(ստորագրություն)