Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2003-26.06.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.12.01/27(145) Հոդ.421
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.10.2003
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803350

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

  N 803-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ և 18-րդ կետերը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն 1-ին հավելվածի,

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող որակավորված հաշվապահի վկայականի ձևը` համաձայն 2-րդ հավելվածի:

 

  Վ. Խաչատրյան

 

 

Հավելված 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թ. հոկտեմբերի 23-ի N 803-Ն հրամանի

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

պրն. _______________________

(նախարարի ա., ազգանունը)

________________________ -ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ N __

 

հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու

 

Հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Խնդրում եմ թույլատրել ինձ` մասնակցելու հաշվապահների որակավորման քննությանը:

 

______________________________________________________

(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

______________________________________________________

(հաշվառման վայրը)

______________________________________________________

(քաղաքացիությունը, անձնագրի N, ում կողմից է տրված և երբ)

______________________________________________________

(բնակության վայրը, հեռախոսահամարներ)

 

Առդիր` ____ թերթ:

Դիմող` ____________

___ ____________ թ.

(ստորագրություն)

 

 

Հավելված 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թ. հոկտեմբերի 23-ի N 803-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում
հաշվապահների որակավորման
հանձնաժողովի XX.XX.20XX թ.
N ___ արձանագրություն

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀԻ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

N ____


Ն.Տ.




Կ.Տ.

_________________________________
(հաշվապահի անունը, հայրանունը, ազգանունը)

Վկայականը ուժի մեջ է մինչև

20XX թ. __________-ը ներառյալ

 

________________________________

(հաշվապահի քաղաքացիությունը, անձնագրի N-ը)

 

Նախարար

______________

_____________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.08.2016, թիվ 745-Ն 25.08.2016, N 803-Ն
13.06.2016, N 112-Ն 11.07.2016, N 803-Ն
23.05.2008, N 391-Ն 26.06.2008, N 803-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան