Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/59
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.1999-11.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.31/16(22)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
25.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2016

310.0001.25.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

25 դեկտեմբերի 1998 թ. 

N 01/59

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի հաստատման և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 815 որոշման 3-րդ կետի

 

Հրամայում եմ `

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու լիցենզավորման» կարգը (կցվում է):

 

Հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

 

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության պետի
1998 թվականի դեկտեմբերի 25-ի 
01/59 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառքի, տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի հաստատման և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 815 որոշման 3-րդ կետի պահանջի համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու լիցենզավորման գործընթացը:

1.2. Սույն կարգը տարածվում է այն իրավաբանական անձանց, և անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք ստեղծում են ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոններ (այսուհետև` կենտրոն), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառման համար թույլատրված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններով զբաղվելու համար:

1.3. Լիցենզիա ստացած կենտրոնը պարտավոր է`

ա) պահպանել ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը.

բ) կենտրոններ ստեղծել հիմնական կառույց հանդիսացող և կապով ապահովված շինություններում,

գ) հնարավորություն ընձեռնել լիցենզավորվող պետական կառավարման մարմնի լիազորված անձանց ստուգելու լիցենզիա ստանալու դիմումին կից փաստաթղթերում եղած տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը, կատարել ուսումնասիրություններ և կազմել եզրակացություններ օրենսդրությամբ սահմանված նորմերին կենտրոնի աշխատանքի համապատասխանության մասին.

1.4. Լիցենզիա տրվում է 3 տարի ժամկետով.

ա) լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու չափով.

բ) լիցենզիան անվանական փաստաթուղթ է, այն չի կարող փոխանցվել, տրամադրվել կամ վաճառվել.

գ) լիցենզիան տրվում է ՀՀ հարկային տեսչության կողմից հաստատված միասնական ձևով (կցվում է):

 

2. Լիցենզիայի տրման համար պահանջվող փաստաթղթերը

 

2.1. Լիցենզիա ստանալու համար կենտրոնը ՀՀ հարկային տեսչություն է ներկայացնում դիմում` նշելով իր կազմակերպական-իրավական տեսակը, լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետև` ՀՎՀՀ-ն), բանկային հաշվի համարը: Դիմումին կից ներկայացվում է նաև կենտրոնների համար նախատեսված տարածքների (շինությունների) հասցեները և նրանց նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը (վարձակալած տարածքների համար վարձակալության պայմանագիրը):

2.2. Դիմումին կից ներկայացվում են`

ա) կենտրոնի հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

բ) այն ՀԴՄ-ի մոդելների ցանկը, որոնց տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարվելու է տվյալ կենտրոնի կողմից, համաձայն արտադրողի հետ կնքված պայմանագրի,

գ) ՀԴՄ-ի սույն կետի «բ» ենթակետի ցանկում ընդգրկված մոդելների շահագործման փաստաթղթերի փաթեթի պատճենը` հայերեն լեզվով:

 

3. Լիցենզավորող մարմնի գործողությունները

 

3.1. Սույն կարգի 2.1 և 2.2 կետերում նշված փաստաթղթերը ստանալուց հետո ՀՀ հարկային տեսչությունում գործող լիցենզավորող հանձնաժողովը քննության է առնում կենտրոնի դիմումը և 15 օրվա ընթացքում որոշում է ընդունում լիցենզիայի տրման կամ դիմումի մերժման մասին:

Որոշման մեկ օրինակը տրվում է դիմողին:

3.2. Դիմումը մերժելու որոշման մեջ նշվում են մերժման պատճառները:

Աննպատակահարմարության շարժառիթով դիմումի մերժումն արգելվում է:

3.3. Լիցենզիա տալու դիմումի մերժումը կարող է գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Հանձնաժողովի դրական որոշման դեպքում լիցենզիան տրվում է 5 օրվա ընթացքում:

 

4. Լիցենզիաների հաշվառումը

 

4.1. ՀՀ հարկային տեսչությունը վարում է լիցենզիաների գրանցման մատյան, որտեղ գրանցվում է լիցենզիա ստացած կենտրոնների`

ա) լրիվ անվանումը.

բ) լիցենզիայի հերթական համարը և տրման ամսաթիվը.

գ) կազմակերպական-իրավական տեսակը.

դ) ՀՎՀՀ-ն.

ե) այն ՀԴՄ-ի մոդելները, որոնց տեխնիկական սպասարկումն ու նորոգումը թույլատրվում է կատարել.

զ) կենտրոնների հասցեները և հեռախոսահամարները:

4.2. Լիցենզիաների գրանցման մատյանի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կնքվում են ՀՀ հարկային տեսչության կողմից:

 

5. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը

 

5.1. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) սույն կարգի 2.1 և 2.2 կետերի համաձայն ներկայացված փաստաթղթերից որևէ մեկում հայտնաբերվել է կեղծ տեղեկատվություն.

բ) խախտվել են սույն կարգի 1.3 և 1.4 կետերում նշված պայմաններից որևէ մեկը.

գ) լիցենզիա ստացած կենտրոնը լուծարվել է.

դ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

5.2. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկությունը ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովը:

Լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած ՀՀ հարկային տեսչության պետի հրամանով, որը հրապարակվում է 2000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում:

Հրամանի մեկ օրինակը տրամադրվում է կենտրոնին:

5.3. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանը ստանալուց հետո կենտրոնը պարտավոր է դադարեցնել ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը և այդ մասին տեղյակ պահել օգտագործողներին.

5.4. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.5. Կենտրոնի մոտ լիցենզիայի կրկնօրինակի կարիք առաջանելու դեպքում` այդ մասին տեղյակ է պահվում ՀՀ հարկային տեսչությանը: Վերջինս դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում տալիս է նոր լիցենզիա` դրա վրա կատարելով «կրկնօրինակ» նշագրումը:

5.6. Կենտրոնի գործունեությունը իրականացնելու հասցեն (հասցեները, եթե գործունեությունն իրականացվում է տարբեր վայրերում) փոփոխվելու դեպքում լիցենզիան ենթակա է վերաձևակերպման ՀՀ օրենսդրությանը համաձայն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N __

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) տեխնիկական սպասարկման եվ նորոգման գործունեության

 

Ձեռնարկությունը ____________________________________________________

(անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը)

 

Տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնի հասցեն __________________

_______________________________________________________

Տվյալ ձեռնարկության կողմից տեխնիկական սպասարկման և նորոգման համար նախատեսվող

ՀԴՄ-ների մոդելները _______________________________________

____________________________________________________

____________________________________________________

 

Լիցենզիայի ուժի մեջ մտնելու օրը  ____ _______199  թ.

Լիցենզիան ուժի մեջ է մինչև  ____ _______ 200  թ.

 

Հայաստանի Հանրապետության

հարկային տեսչության պետ__________________

Կ. Տ.

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

30 դեկտեմբերի 1998 թ.

պետական գրանցման թիվ 43980230