«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803145
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2003 թ. |
N 319-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ն ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման 2.15. և 2.17. կետերը` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն նյութերի ներկայացման և քննարկման ընթացակարգը, ինչպես նաև այդ կապակցությամբ՝ նախարարությունում իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով
Հրամայում եմ՝
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված՝ ՀՀ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով տարվա ընթացքում տնտեսումների առաջացման արդյունքում գոյացած միջոցները պետական կառավարման նույն մարմնի կողմից մինչև 2003 թվականի հունվարի 1-ն իրականացված ծախսային ծրագրերի գծով նախորդ տարիների արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարմանն ուղղելու կարգը` համաձայն հավելվածի:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված՝ ՀՀ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով տարվա ընթացքում տնտեսումների առաջացման արդյունքում գոյացած միջոցները պետական կառավարման նույն մարմնի կողմից մինչեվ 2003 թվականի հունվարի 1-ն իրականացված ծախսային ծրագրերի գծով նախորդ տարիների արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարմանն ուղղելու
1. Սույն կարգով կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման 2.15. և 2.17. կետերով ստորև նշված բնագավառներում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն համաձայնեցման նպատակով նյութերի ներկայացման և դրանց քննարկման ընթացակարգը.
ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով (այսուհետև՝ օրենքի հավելված) նախատեսված՝ ՀՀ պետական կառավարման մարմնի (այսուհետև՝ հայտատու) կողմից իրականացվող ծախսային ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) գծով տարվա ընթացքում տնտեսումների (հատկացումների խնայողությունների կամ թերացումների) առաջացման արդյունքում գոյացած միջոցները նույն հայտատուի կողմից մինչև 2003 թվականի հունվարի 1-ն իրականացված ծախսային ծրագրերի գծով նախորդ տարիների արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի (այսուհետև՝ նախորդ տարիների բյուջետային պարտքեր) մարմանն ուղղելու նպատակով օրենքի հավելվածով նախատեսված համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների միջև վերաբաշխումներ (այսուհետև՝ Վերաբաշխում) կատարելու և նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման համար միջոցներ առանձնացնելու բնագավառում.
բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 10 հավելվածով հաստատված՝ բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար 2003 թվականին իրականացվող գնումների անվանացանկում (այսուհետև՝ գնումների անվանացանկ) Վերաբաշխումով պայմանավորված փոփոխությունների և լրացումների (այսուհետև՝ Փոփոխություններ) իրականացման բնագավառում:
2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նպատակը իրագործվում է երկու փուլով.
ա) առաջին փուլ՝ օրենքի հավելվածով Ծրագրի և «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների տարեկան, ինչպես նաև նույն այդ ծրագրերի գծով ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված հատկացումների եռամսյակային գումարների Վերաբաշխումներ, այն է. Ծրագրի գծով հատկացումների նվազեցվող գումարի չափով «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծախսային ծրագրի գծով հատկացումների գումարի ավելացում,
բ) երկրորդ փուլ՝ Վերաբաշխման արդյունքում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծախսային ծրագրի գծով հատկացումների ավելացված գումարի հաշվին միջոցների առանձնացում հայտատուի կողմից իրականացվող ծախսային ծրագրերի գծով առկա նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման համար:
3. Վերաբաշխումները կարող են իրականացվել եթե.
3.1. Ծրագրի կատարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Ծրագիրը
ա) տվյալ տարում հնարավոր է իրականացնել վերջինիս գծով օրենքի հավելվածով նախատեսված հատկացումների որոշակի խնայողություններով (օրինակ ծախսերի օպտիմալացման շնորհիվ) կամ
բ) հնարավոր չէ իրականացնել տվյալ տարվա համար նախատեսված ծավալներով, որը կհանգեցնի օրենքի հավելվածով Ծրագրի գծով սահմանված հատկացումների ոչ լրիվ օգտագործմանը.
3.2. Հայտատուի կողմից իրականացված ծախսային ծրագրերի գծով առկա են նախորդ տարիների բյուջետային պարտքեր:
4. Վերաբաշխումներն իրականացնելու համար պարտադիր պայմաններ են հանդիսանում.
4.1. Ծրագրի գծով նախատեսված բյուջետային հատկացումների տնտեսվող գումարների հաշվին սույն կարգի 2-րդ կետով սահմանված եղանակով հայտատուի կողմից իրականացվող ծախսային ծրագրերի գծով առկա նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարմանը ուղղելու վերաբերյալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված հայտատուի խնդրագրի առկայությունը.
4.2. խնդրանքի պատշաճ հիմնավորվածությունը՝
ա) հղում Ծրագրի կատարման ընթացքում ի հայտ եկած այնպիսի հանգամանքներին, որոնց առկայությամբ պայմանավորված՝ տվյալ տարում Ծրագիրը հնարավոր է իրականացնել վերջինիս գծով օրենքի հավելվածով նախատեսված հատկացումների որոշակի տնտեսումով,
բ) առաջարկվող Վերաբաշխման ազդեցությունը Ծրագրի բնականոն իրականացման ընթացքի վրա,
գ) առաջարկվող Վերաբաշխման արդյունքում հատկացումների նվազեցումների (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների) և գնումների անվանացանկում կատարվող փոփոխությունների (եթե Վերաբաշխումն առաջարկվում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման հոդվածներով) հայտերը համաձայն N 2-ՀՊ ձևի, ինչպես նաև դրանց հիմնավորումները,
դ) պետության անունից հայտատուի կողմից արդեն իսկ ստանձնած պարտավորությունները Վերաբաշխման արդյունքով չկատարելու հետևանքով առաջացող պետության ֆինանսական կորուստները՝ պետության հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում վճարման ենթակա տուգանքների, տույժերի կամ դրա հետ կապված այլ պարտադիր մուծումների գումարները (այսուհետև՝ կորուստներ): Ընդ որում, եթե Վերաբաշխումն առաջարկվում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման հոդվածներով (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածների), ապա ներկայացվող հիմնավորումների հետ պարտադիր պետք է ներկայացվի.
- «ՀՀ պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար կենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ առաջարկվող Վերաբաշխմամբ պայմանավորված կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան.
- հայտատուի կողմից կազմված տեղեկանքը՝ հայտատուի կարիքների բավարարման համար ապակենտրոնացված ձևով իրականացվող գնումների մասով արդեն իսկ կնքված և ուժի մեջ մտած պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետության՝ առաջարկվող Վերաբաշխմամբ պայմանավորված կորուստների մասին կամ հայտատուի հավաստումը, որ կնքված և ուժի մեջ մտած նման պայմանագրեր չկան,
ե) տեղեկանք առաջարկված Վերաբաշխումը չիրականացնելու արդյունքում պետության կողմից տվյալ բյուջետային տարում համապատասխան բյուջետային ծախսերի չկատարմամբ պայմանավորված պետության կորուստների մասին:
5. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը մերժվում է, եթե.
ա) բացակայում են առաջարկվող Վերաբաշխումների հիմնավորումները կամ դրանք ներկայացված են սույն կարգով սահմանված պահանջների խախտումներով կամ էլ դրանցում բերված տվյալներում հայտնաբերված են էական՝ ներկայացված հայտի հավաստիության վրա անմիջական ազդեցություն ունեցող շեղումներ կամ սխալներ, կամ
բ) հայտատուի կողմից մարման համար առաջարկվող նախորդ տարիների բյուջետային պարտքերի գումարը հավաստի չէ,
գ) Վերաբաշխումների արդյունքում վտանգ է առաջանում Ծրագրի բնականոն իրականացման համար:
6. Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի խնդրանքը կարող է մերժվել, եթե հայտատուի կարիքների համար արդեն իսկ կնքված պետական գնումների պայմանագրերով ստանձնած պարտավորությունները Վերաբաշխումների արդյունքում չկատարելու հետևանքով պետության ֆինանսական կորուստների գումարը գերազանցում է Վերաբաշխումը չիրականացնելու արդյունքում պետության կողմից տվյալ բյուջետային տարում համապատասխան բյուջետային ծախսերի չկատարմամբ պայմանավորված պետության կորուստների գումարը:
7. Վերաբաշխումներ կատարելու և նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման նպատակով միջոցներ առանձնացնելու մասին հայտատուի խնդրանքը սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված հիմքերով մերժման դեպքում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից նշված հայտատուին հայտնվում են վերջինիս խնդրանքի մերժման պատճառները:
8. Հայտատուի խնդրագիրը հիմնավորված ճանաչելու դեպքում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, առաջարկված Վերաբաշխումներ կատարելուն և նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման նպատակով, միջոցներ առանձնացնելու համաձայնության մասին ծանուցում է հայտատուին.
9. Ծանուցումն իրականացվում է N 2-ԾՎ ձևի ծանուցագրով:
Ձև N 2-ՀՊ (օրինակելի)
Հ Ա Յ Տ N 25
ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերաբաշխում կատարելու մասին խնդրագրով հանդես եկած հայտատուի անվանումը)
Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված գրության ամսաթիվը _____________ և N ________
Մ Ա Ս I-Ա
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
(I-Ա մասի շարունակություն)
I կիսամյակ |
III եռամսյակ |
Ինն ամիս |
IV եռամսյակ | ||||||||||||
Ծրա- |
առա- |
Ծրա- |
Ծրա- |
առա- |
Ծրա- |
Ծրա- |
առա- |
Ծրա- |
Ծրա- |
առա- |
Ծրա- | ||||
Ա |
Բ |
Գ |
Դ |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
Հատկացումների պակասեցում |
|||||||||||||||
x |
x |
ԸՆԴԱՄԵՆԸ |
x |
801.6 |
(90.0) |
711.6 |
165.6 |
(30.0) |
135.6 |
967.2 |
(120.0) |
847.2 |
1,055.3 |
(80.0) |
975.3 |
այդ թվում՝ |
|||||||||||||||
01 |
03 |
«01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» |
01 |
801.6 |
(90.0) |
711.6 |
165.6 |
(30.0) |
135.6 |
967.2 |
(120.0) |
847.2 |
1,055.3 |
(80.0) |
975.3 |
որից՝ |
|||||||||||||||
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
2100 |
801.6 |
(90.0) |
711.6 |
165.6 |
(30.0) |
135.6 |
967.2 |
(120.0) |
847.2 |
1,055.3 |
(80.0) |
975.3 |
Եթե վերաբաշխումը վերաբերում Է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսային հոդվածներին (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածի), ապա բացի սույն մասից լրացվում են նաև սույն ձևի I-Բ և I-Գ մասերը:
Ձև N 2-ՀՊ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս I-Բ
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 2-ՀՊ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս I-Գ
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 2-ՀՊ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս II
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
____ _________________ 2003 թ. |
|
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ |
_______________ (ստորագրություն) |
Ձև N 2-ԾՎ (օրինակելի)
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր N 5
ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերաբաշխում կատարելու մասին խնդրագրով հանդես եկած հայտատուի անվանումը)
Վերաբաշխում կատարելու մասին հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հասցեագրված գրության ամսաթիվը _____________ և N ________
Մ Ա Ս I-Ա.
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
(I-Ա մասի շարունակություն)
I կիսամյակ |
III եռամսյակ |
Ինն ամիս |
IV եռամսյակ | ||||||||||||
Ծրա- |
առա- |
Ծրա- |
Ծրա- |
առա- |
Ծրա- |
Ծրա- |
առա- |
Ծրա- |
Ծրա- |
առա- |
Ծրա- | ||||
Ա |
Բ |
Գ |
Դ |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
Հատկացումների պակասեցում |
|||||||||||||||
x |
x |
ԸՆԴԱՄԵՆԸ |
x |
801.6 |
(90.0) |
711.6 |
165.6 |
(30.0) |
135.6 |
967.2 |
(120.0) |
847.2 |
1,055.3 |
(80.0) |
975.3 |
այդ թվում՝ |
|||||||||||||||
01 |
03 |
«01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» |
01 |
801.6 |
(90.0) |
711.6 |
165.6 |
(30.0) |
135.6 |
967.2 |
(120.0) |
847.2 |
1,055.3 |
(80.0) |
975.3 |
որից՝ |
|||||||||||||||
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
2100 |
801.6 |
(90.0) |
711.6 |
165.6 |
(30.0) |
135.6 |
967.2 |
(120.0) |
847.2 |
1,055.3 |
(80.0) |
975.3 |
Եթե վերաբաշխումը վերաբերում Է ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսային հոդվածներին (բացառությամբ գործուղումների և ծառայողական ուղևորությունների հոդվածի), ապա բացի սույն մասից լրացվում են նաև սույն ձևի I-Ա և I-Բ մասերը:
Ձև N 2-ԾՎ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս I-Բ
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 2-ԾՎ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս I-Գ
(հազար դրամներով) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ձև N 2-ԾՎ (օրինակելի)
շարունակություն
Մ Ա Ս II
(հազար դրամներով) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
____ ____________________ 2003 թ. |
||
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ |
____________ (ստորագրություն) |
Պ. ՍԱՖԱՐՅԱՆ |
Ծանուցագիրը պատրաստած բյուջետային բլոկի համապատասխան ստորաբաժանման ղեկավար |
(ստորագրություն |