«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2002 թ. |
N 884-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 368 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք՝ ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի մայիսի 7-ի «Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 368 հրամանի 1-ին կետով հաստատված «Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Կանոնադրության 1-ին կետի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թ. ապրիլի 26-ի N 323 հրամանով» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թ. նոյեմբերի 27-ի N 792-Ա հրամանով» բառերով։
2. Կանոնադրության 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5 Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման ղեկավարն է։»։
3. Կանոնադրության 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն» բառերը փոխարինել «ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման» բառերով։
4. Կանոնադրության 7-րդ կետի «ա» ենթակետում «իրավաբանական գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «իրավաբանական ստորաբաժանման» բառերով։
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|