«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2002 թ. |
N 856-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
«Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի» օրինակելի ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
2. Սահմանել, որ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
ա/ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,
բ/ սույն հրամանի «ա» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագիր, իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
|
Հավելված N 1 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 856-Ն հրամանի |
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ __ ______________ 200__ թ.
1. Հիմնարկի անվանումը _______________________________________________ 2. Փոստային հասցեն _________________________________________________ 3. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը_______________________________________________________ 4. Հիմնարկը սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ______________________________ 5. Հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը _______ 6. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2, արտաբյուջե` 3)______________ 7. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման խումբը ________, ենթախումբը _______ 8. Ծրագրի անվանումը __________________________________________________ 9. Ծրագրի կոդը _________________ 10. Պետական կառավարման վերադաս մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման ________ 11. Վճարման հանձնարարագրի (կանխիկի ստացման հայտի) հերթական համարը ______
Սույնով հավաստում եմ, որ սույն հավաստագրի 11-րդ կետում նշված վճարման հանձնարարագրով (կանխիկի ստացման հայտով) պահանջվող գումարը (ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների), չի գերազանցում հավաստագրի ներկայացման պահին` հավաստագրի 1-ին կետում նշված հիմնարկի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված և կատարման ենթակա ֆինանսական արտահայտությունների մեծությունը:
|
|
Հավելված N 2 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 856-Ն հրամանի |
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՀԱՆՋՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին հավաստագրի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների կողմից ներկայացվող հավաստագրերը ստորագրում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գլխավոր ֆինանսիստը և գլխավոր հաշվապահը` համապատասխանաբար առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունքով:
* - Ծանոթություն - |
համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թ. դեկտեմբերի 24-ի N 898-Ն հրամանի, սույն հրամանն ուժը կորցրած է ճանաչվում պետական հիմնարկների համար` 2008 թ. փետրվարի 11-ից, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2007, N 898-Ն | 11.02.2008, N 856-Ն | |
29.04.2003, N 395-Ն | 12.06.2003, N 856-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|