Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2003-25.08.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.219
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32003148

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

23 ապրիլի 2003 թ.
ք. Երևան

N 84-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ կետերի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման գործընթացի կանոնակարգման, Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների շահերի պաշտպանության և իրականացվող չվերթերի անվտանգության ապահովման նպատակով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

ա) «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվությունների տրման կարգ»-ը՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթերի իրականացման հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,

գ) Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթի թույլտվության հայտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի,

դ) Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվության ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Համաձայն «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվությունների տրման կարգ»-ի թույլտվությունների տրման իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին:

3. 45-օրյա ժամկետում նախկինում տրված թույլտվությունները համապատասխանեցնել սույն հրամանով հաստատված կարգի պահանջներին:

4. Սույն հրամանի հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Գլխավոր վարչության պետ

Ս. Մարգարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 23-ի N 84-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

2. Սույն կարգի նպատակն է՝ դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման իրավական հիմքերի ապահովումը, Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկայի միջազգային նորմերի և կանոնների համաձայն կարգավորումը և Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկան սպասարկող՝ կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնող հայկական օդանավ շահագործողների շահերի պաշտպանությունը:

3. Սույն կարգի դրույթները տարածվում են դեպի Հայաստանի Հանրապետություն ուղևորների, բեռների, փոստի կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման մեջ ներգրավված բոլոր օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:

4. Օտարերկրյա օդանավ շահագործողները դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներ իրականացում են՝

ա) Հայաստանի Հանրապետության և համապատասխան պետությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերի հիման վրա,

բ) Հայաստանի Հանրապետության և համապատասխան պետությունների միջև ստորագրված արձանագրությունների կամ փոխըմբռնման հուշագրերի հիման վրա,

գ) Ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար սույն կարգով սահմանված հայտի հիման վրա:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթերի իրականացման հայտը (այսուհետև՝ հայտ) գրության տեսքով ներկայացվում է օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետև՝ Գլխավոր վարչություն) Միջկառավարական համաձայնագրի, արձանագրությունների կամ փոխըմբռնման հուշագրերի հիման վրա, չվերթի իրականացման օրվանից 30 (երեսուն) օր առաջ և պարտադիր պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) օդանավ շահագործողի լրիվ անվանումը՝ կազմակերպաիրավական ձևի նշումով, փոստային հասցեն, կապի բոլոր միջոցների համարները, բանկային ռեկվիզիտները,

բ) Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) հասցեն կամ ներկայացուցիչների անուն-ազգանունները և հասցեները,

գ) հայտում նշված չվերթի իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի և ռեզերվային օդանավերի տիպ(եր)ը, պատկանելիությունը, գրանցման երկիրը և համարը, բաղադրակազմը,

դ) չվերթի համարը Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության (այսուհետև` ԻԿԱՕ) եռանիշ կոդով, չվերթի իրականացման ժամկետները և հաճախականությունը,

ե) օտարերկրյա կապիտալի բաժնեմասը տվյալ ընկերությունում:

6. Ներկայացվող հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը (ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները պետք է հաստատված լինեն օդանավ շահագործողի ղեկավարի կողմից).

ա) տվյալ օդանավ շահագործողի նշանակման նամակը՝ տրված համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից և ուղարկված դիվանագիտական խողովակներով,

բ) օդանավ շահագործողի սերտիֆիկատի և նրան կից հատուկ դրույթների պատճենները,

գ) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված կանոնավոր չվերթի իրականացման թույլտվության (լիցենզիայի) պատճենը՝ եթե համաձայն այդ պետությունում սահմանված կանոնների նման գործունեությունը ենթակա է լիցենզավորման,

դ) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

ե) հայտում նշված չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավ(եր)ի թռիչքային պիտանիության և պետական գրանցման վկայականների պատճենները,

զ) չվերթի իրականացման համար նախատեսված օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականների պատճեները,

է) չվերթի իրականացման համար փոխադրումների ձևակերպման համար փաստաթղթերի պատճենները:

7. Հայտը պետք է կազմված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվի հայտատու օդանավ շահագործողի ղեկավարի կողմից:

8. Գլխավոր վարչությունը կարող է, անհրաժեշտության դեպքում, դիմել հայտատու օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված վկայականներից ցանկացածի վավերականությունը պարզելու համար:

9. Հայտի տրման օր է համարվում հայտը կից փաստաթղթերով Գլխավոր վարչության գրասենյակում գրանցելու (գրանցման գրառում կատարելու) կամ համապատասխան կապի միջոցներով Գլխավոր վարչություն հասնելու օրը:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Գլխավոր վարչությունը՝ օդային տրանսպորտի վերաբերյալ Միջկառավարական պայմանագրերի համաձայն, օտարերկրյա ավիաընկերության՝ որպես կանոնավոր ավիափոխադրողի նշանակումը ստանալուց հետո, հեռագրային միջոցներով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության օդանավակայան(ներ)ին և Հայաստանում գրանցված օդանավ շահագործողներին նշանակման մասին:

11. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթերը իրականացվում են միայն Գլխավոր վարչության թույլտվության առկայության դեպքում:

12. Գլխավոր վարչության գրասենյակում գրանցված հայտը՝ կից փաստաթղթերով, ներկայացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում, գրանցման և ուսումնասիրման համար:

13. Հայտի և կից փաստաթղթերի՝ սույն կարգով սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում, հնգօրյա ժամկետում, հայտատու օդանավ շահագործողին ներկայացվում է դիտողությունների ցուցակը:

14. Հայտը ուսումնասիրվում և Գլխավոր վարչության պետին է ներկայացվում գրանցման օրվանից 7 (յոթ) օրվա ընթացքում:

15. Հայտի ուսումնասիրման և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին Միջազգային համաձայնագրերին և/կամ համապատասխան պետությունների ավիացիոն իշխանությունների և Գլխավոր վարչության միջև բանակցությունների Արձանագրություններին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային փոխադրումները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն կարգի պահանջներին: Հաշվի են առնվում նաև հայտում նշված օդանավակայան(ներ)ում հայտավորված տիպի օդանավ(եր)ի ընդունման, սպասարկման և տեխնիկական հնարավորությունները:

16. Եթե օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթներ իրականացնելու հայտում նշված է երթուղի, որը կանոնավոր չվերթերով շահագործվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից, այն կարող է իրականացվել տվյալ օդանավ շահագործողի հետ գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնեցումը իրականացվում է օդանավ շահագործողների միջև գրավոր՝ առևտրային կամ այլ համաձայնագրի տեսքով, և հայտին կից ներկայացվում է Գլխավոր վարչություն՝ հայտատու օդանավ շահագործողի կողմից:

17. Հայտի ուսումնասիրությունը և համաձայնեցումը ավարտելուց հետո կազմվում է համապատասխան գրավոր եզրակացություն, որը ներկայացվում է Գլխավոր վարչության պետին:

18. Թույլտվության շնորհումը/մերժումը իրականացվում է Գլխավոր վարչության պետի կողմից: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

19. Հայտը կարող է մերժվել եթե`

ա) սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն ներկայացված փաստաթղթերը կեղծ են, պարունակում են կեղծ տեղեկատվություն և չեն համապատասխանում միջազգային համաձայնագրերի պահանջներին,

բ) հայտում ներկայացված չվերթի պայմանները չեն համապատասխանում ավիափոխադրումների վերաբերյալ տվյալ երկրի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի պահանջներին:

20. Հայտի մերժման դեպքում այդ մասին տեղեկացվում է հայտատու օդանավ շահագործողին՝ նշելով դիտողությունների ցանկը: Հայտի մերժումը աննպատակահարմարության պատճառաբանությամբ արգելվում է:

21. Սույն կարգի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիման վրա կանոնավոր չվերթ իրականացնելու թույլ-տվությունը շնորհվում է անժամկետ:

22. Կանոնավոր չվերթերի իրականացման չվացուցակներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հայտերը ներկայացվում են առաջարկվող փոփոխության օրվանից 30 (երեսուն) օր առաջ, իսկ միանգամյա փոփոխությունների վերաբերյալ դիմումները 3 (երեք) աշխատանքային օր առաջ:

23. Կանոնավոր չվերթների հետ կապված արարողակարգերի կատարման և ընթացիկ հսկողությունը իրականացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Օտարերկրյա օդանավ շահագործողը, որը նախատեսում է ոչ կանոնավոր չվերթեր իրականացնել Հայաստանի Հանրապետություն, պետք է պարտադիր կարգով ստանա Գլխավոր վարչության թույլտվությունը: Նման թույլտվություն ստանալու համար օդանավ շահագործողը չվերթի իրականացման օրվանից 14 (տասնչորս) աշխատանքային օր առաջ, իսկ միանգամյա չվերթերի իրականացման համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 (յոթանասուներկու) ժամ առաջ, ներկայացնում է՝

ա) ուղևորային և բեռնային երկու և ավելի չվերթերից բաղկացած ծրագրի համար՝ սույն կարգի Հավելված 2-ում սահմանված ձևի հայտ,

բ) ուղևորային և բեռնային եզակի չվերթի համար՝ սույն կարգի Հավելված 3-ում սահմանված ձևի հայտ (հեռա-գրային տեսքով):

25. Եթե հայտը շտապ է և չի կարող տրվել սույն կարգի 23 կետում նշված ժամկետներում՝ շտապ լինելու հիմնավոր պատճառները պետք է հստակորեն շարադրվեն հայտին կից գրության կամ նամակի մեջ:

26. Ըստ Հավելված 2-ի ներկայացվող հայտը պարտադիր պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) օդանավ շահագործողի լրիվ անվանումը, փոստային հասցեն, կապի բոլոր միջոցների համարները,

բ) Հայաստանի Հանրապետությունում չվերթի պատվիրատուի կամ պատասխանատու անձի տվյալները և հասցեն,

գ) հայտում նշված չվերթի իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի և պահուստային օդանավ(եր)ի տիպ(եր)ը, պատկանելիությունը, գրանցման երկիրը, համարը և տեխնիկական միջոցները,

դ) չվերթի համարը (ԻԿԱՕ եռանիշ նշանով), չվերթի իրականացման ժամկետները և հաճախականությունը,

ե) մեկնման օդանավակայանից չվերթի մեկնման ժամը, Հայաստանի Հանրապետության օդանավակայան(ներ)/ից ժամանման և մեկնման ժամերը,

զ) չվերթի երթուղին, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բեռնավորման և տեխնիկական կանգառի կետերը,

է) չվերթի տեսակը (ուղևորային, բեռնային և այլն):

27. Հավելված 2-ով սահմանված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը կամ նրանց պատճենները հաստատված օդանավ շահագործողի ղեկավարի կողմից՝

ա) գրություն Գլխավոր վարչության պետի անունով,

բ) օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը,

գ) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված՝ հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության պատճենը,

դ) հայտում նշված չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության և պետական գրանցման վկայականների և տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

ե) չվերթի իրականացման համար նախատեսված օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները,

զ) չարտերային չվերթների համար՝ պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պատճենը,

է) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

ը) իրականացվող չարտերային չվերթի ծրագիրը:

28. Ուղևորային և բեռնային եզակի չվերթերի իրականացման համար, սույն կարգի Հավելված 3-ով սահմանված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը,

բ) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված՝ հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության պատճենը,

գ) հայտում նշված չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի և պետական գրանցման վկայականի պատճենները,

դ) չվերթի իրականացման համար նախատեսված օդանավի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականների պատճենները:

29. Հայտը պետք է կազմված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվի հայտատու օդանավ շահագործող ղեկավարի կողմից:

30. Գլխավոր վարչությունը կարող է, անհրաժեշտության դեպքում, դիմել հայտատու օդանավ շահագործողի գրանցման երկրի ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված վկայականներից ցանկացածի վավերականությունը պարզելու համար:

31. Հայտի տրման օր է համարվում հայտը կից փաստաթղթերով Գլխավոր վարչության գրասենյակում գրանցելու (գրանցման գրառում կատարելու) օրը կամ այդ մասին հեռագրային կապով տեղյակ պահելու օրը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

32. Գլխավոր վարչության գրասենյակում գրանցված հայտը՝ կից փաստաթղթերով, ներկայացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում, ուսումնասիրության համար:

33. Հայտի և կից փաստաթղթերի սույն կարգով սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում, այդ մասին զեկուցվում է Գլխավոր վարչության պետին երկօրյա ժամկետում՝ հայտատու օդանավ շահագործողին ներկայացնելով դիտողությունների ցանկը:

34. Հայտը, կից ներկայացված փաստաթղթերով, համաձայնեցվում է Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ հետևյալ ժամկետներում՝

ա) եզակի ուղևորային և բեռնային չվերթերի համար՝ գրանցելու օրվանից առնվազն 48 ժամվա ընթացքում,

բ) երկու և ավել ուղևորային և բեռնային չվերթերից բաղկացած ծրագրի դեպքում՝ գրանցելու օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

35. Հայտի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին Միջկառավարական համաձայնագրերին և/կամ համապատասխան պետությունների ավիացիոն իշխանությունների և Գլխավոր վարչության միջև բանակցությունների Արձանագրություններին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային փոխադրումները կարգավորող նորմատիվ ակտերին: Հաշվի են առնվում նաև հայտում նշված օդանավակայաններում հայտարարված տիպի օդանավերի ընդունման և տեխնիկական սպասարկման հնարավորությունները:

36. Օտարերկրյա պետության օդանավ շահագործողը, որը նախատեսում է մեկից ավելի ոչ կանոնավոր ուղևորային չվերթերից բաղկացած ծրագիր իրականացնել Հայաստանի Հանրապետություն, պետք է նման չվերթերի իրականացումը համաձայնեցնի տվյալ երթուղում նշանակված հայկական օդանավ շահագործողի հետ: Նման համաձայնեցումը իրականացվում է օդանավ շահագործողների միջև, կոմերցիոն պայմանագրի կամ առանձին արձանագրության տեսքով և հայտին կից ներկայացվում է Գլխավոր վարչություն հայտատու օդանավ շահագործողի կողմից:

37. Հայաստանի Հանրապետություն չարտերային չվերթեր կատարող օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետության տարածքում ավիատոմսերի վաճառքի իրականացումն առանց Գլխավոր վարչության գրավոր համաձայնության արգելվում է:

38. Հայտի քննարկումը և համաձայնեցումն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան գրավոր եզրակացություն, որը ներկայացվում է Գլխավոր վարչության պետին:

39. Թույլտվության շնորհումը/մերժումը իրականացվում է Գլխավոր վարչության պետի կողմից, մեկօրյա ժամկետում, Հավելված 4 ներկայացված ձևի համաձայն: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

40. Հայտը կարող է մերժվել եթե` սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերի համաձայն ներկայացված փաստաթղթերը պարունակում են կեղծ տեղեկատվություն կամ չեն համապատասխանում ընդունված միջազգային համաձայնա-գրերին ու պայմանագրերին:

41. Հայտի մերժման դեպքում այդ մասին տեղեկացվում է հայտատու օդանավ շահագործողին՝ նշելով դիտողությունների ցանկը: Հայտի մերժումը աննպատակահարմարության պատճառաբանությամբ արգելվում է:

42. Գլխավոր վարչության պետը իրավունք ունի դադարեցնել տրված թույլտվության գործողությունը եթե՝

ա) օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում միջազգային օդային փոխադրումների իրականացման գործընթացը կանոնակարգող նորմատիվ ակտերի պահանջները,

բ) չվերթերի իրականացման ընթացքում խախտվում են սույն կարգի դրույթները:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

43. Կանոնավոր չվերթեր իրականացնելու համար տրված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթեր իրականացնող օդանավ շահագործողը կնքում է տեխնիկական և կոմերցիոն սպասարկման պայմանագրեր համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

44. Երկու և ավելի ոչ կանոնավոր (չարտերային) չվերթերից բաղկացած ծրագիր իրականացնելու համար շնորհված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթեր իրականացնող օդանավ շահագործողը կնքում է տեխնիկական և կոմերցիոն սպասարկման պայմանագրեր համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունների և կազմակերպությունների հետ:

45. Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթերի սակագները և չվացուցակները Գլխավոր վարչության կողմից հաստատվում են, Միջկառավարական համաձայնագրերի, ավիացիոն իշխանությունների միջև ստորագրված Արձանագրությունների, կամ Փոխըմբռնման հուշագրերի համապատասխան հոդվածների համաձայն:

46. Օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթների իրականացման համար նախատեսվող փաստաթղթերի վավերականության և հայտում նշված պայմանների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումները:

47. Կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու կարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Աերոնավիգացիոն տեղեկատու փաստաթղթերում:

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 23-ի N 84-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏ

 

1. Օդանավ շահագործող (անուն, հասցե, հեռախոս, ֆաքս)_______________________________

___________________________________________________________________

Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ (ազգանուն, անուն, հայրանուն, հասցե, հեռախոս, ֆաքս)

___________________________________________________________________

___________________________________________________________________

2. Պատվիրատու (հասցե, հեռախոս, ֆաքս) ________________________________________

___________________________________________________________________

3. Չվերթի տեսակ ________________________________________________________

4. Օդանավի տիպը ___________________________, նստատեղերի քանակ______________

Օդանավերի գրանցման համարները_____________________________________________

5. Օդանավի գրանցման պետությունը____________________________________________

6. Չվերթերի երթուղին_____________________________________________________

7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը __________________

___ _____________ 200__թ-ից     մինչև ___ ____________ 200__թ-ը   շաբաթվա _____օր

___ _____________ 200__թ-ից     մինչև ___ ____________ 200__թ-ը   շաբաթվա _____օր

 

8. Այլ պայմաններ.

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

ՓՈԽԱԴՐՈՂ

_________     _____________

ստորագրություն                   ազգանուն

 

Կ. Տ. ___ ___________ 200__թ.

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

_________     _____________

ստորագրություն                   ազգանուն

 

Կ. Տ.     ___ ___________ 200__թ.

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը,

- օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված տվյալ երթուղին շահագործելու թույլտվության պատճենը,

- չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության և պետական գրանցման վկայականների պատճենները,

- օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռի, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովա-գրության վկայականների պատճենները,

- պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պատճենը,

- օդանավակայանային սպասարկումների իրականացման մասին պայմանագրերի պատճենները,

- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը,

- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, հասցե, հեռախոս, ֆաքս),

- տեղեկանք Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավի տեխնիկական սպասարկման մասին,

- իրականացվող չարտերային չվերթի ծրագիրը:

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 23-ի N 84-Ն հրամանի

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Օդանավ շահագործողի անվանումը և հասցեն________________________________

______________________________________________________________

2. Օդանավ շահագործողի՝ ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը____________________

3. Օդանավի գրանցման երկիրը __________________________________________

4. Օդանավի տիպը և գրանցման համարը ____________________________________

5. Չվերթի նպատակը_________________________________________________

6. Չվերթի երթուղին (մուտքի և ելքի կետերը) ՀՀ օդային տարածքում___________________

______________________________________________________________

7. Թռիչքի աէրոդրոմ, վայրէջքի աէրոդրոմ Հայաստանում, վերջնական աէրոդրոմ ____________

______________________________________________________________

8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռների քանակը և բնույթը)___________

______________________________________________________________

9. Չվերթի կատարման ամսաթիվը և ժամը ____________________________________

10. Օդանավ(եր)ի ստանդարտ սարքավորում __________________________________

11. Ծառայությունների և գանձումների դիմաց վճարման ձևը, ոչ կանխիկ վճարման դեպքում նշելով

բանկի անունը և հաշվի համարը __________________________________________

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 23-ի N 84-Ն հրամանի

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 00/200___

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Օդանավ շահագործող
Երթուղի
Օդանավերի տեսակները
Օդանավերի գրանցման համարները
Չվերթի համարը
Հաճախականությունը

Թույլտվության գործողության ժամկետը
___________________________
___________________________
___________________________
___________________________
___________________________
___________________________
 
մինչև _____ ____________ 200 թ.

 

_________________________

(ազգանուն, անուն)

 

Կ.Տ.

 

_____ ____________ 200 թ.

(տրման ամսաթիվը)

 

Ուղարկված է՝

 

1. Օդային տարածքի կառավարման կենտրոն

2. _________ օդանավակայան (չվերթի իրականացման ՀՀ օդանավակայան)

3. _________ օդանավ շահագործող (տվյալ երթուղին շահագործող ՀՀ օդանավ շահագործող)

4. _________ օդանավ շահագործող (չվերթ կատարող օդանավ շահագործող)