Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/18-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.385
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
09.11.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 12404325

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

9 նոյեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/18-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 1-05/7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թ. ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
23.04.2004 թ.
N 1044-Ն հրամանի

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
9 նոյեմբերի 2004 թ.
N 1-05/18-Ն հրամանի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թ. ապրիլի 2-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման եվ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի փետրվարի 5-ի N 01/10 ու 1999 թվականի փետրվարի 11-ի N 01/8 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-05/7-Ն հրամանում կատարվող փոփոխությունները եվ լրացումները

 

Հրամանով հաստատված հրահանգում՝

1. Հրահանգի 5.3 կետի «գ» ենթակետի օրինակ 2-ում «2004թ. հուլիսի 1-ից հետո ամորտիզացվելու է» բառերը փոխարինել «լրիվ ամորտիզացվում է» բառերով:

2. Հրահանգի 9.8 կետի «դ» ենթակետի օրինակ 15-ում «(8-ից 30-ը)» բառերը փոխարինել «(28-ից 30-ը)» բառերով:

3. Հրահանգի 9.15 կետի օրինակ 31-ում «21,0» թիվը փոխարինել «12,0» թվով:

4. Հրահանգի 10.2 կետի՝

ա) օրինակ 33-ում «2,8» թիվը փոխարինել «1,8» թվով.

բ) օրինակ 34-ում «5,8» թիվը փոխարինել «4,8» թվով:

5. «Շահութահարկի հաշվարկ («Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված)»-ի՝

ա) 1501 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Շահութահարկի կանխավճարների ամսական գումարի հաշվարկման բազա (տող0700+տող0800) 1501 ».
բ) 1503 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«Հաջորդ տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը 1504 (    )».
գ) 1500 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը ((տող1501+տող1502+տող1503):16+տող1504) 1500 ».

 

դ) Աղյուսակ 3-ի վերնագրի սյունակ 2-ում «անվանումը» բառից հետո լրացնել «(խումբը)» բառը.

ե) Աղյուսակ 4-ի վերնագրի սյունակ 2-ում «անվանումը» բառից հետո լրացնել «(խումբը)» բառը:

6. «Շահութահարկի հաշվարկի լրացման ցուցումներ»-ի՝

ա) 1-ին կետի 0100 տողը պարզաբանող պարբերությունում «0119» թիվը փոխարինել «0120» թվով.

բ) 10-րդ կետում «0220, 0230 և 0240» բառերը փոխարինել «0700, 0800 և 0900» բառերով.

գ) 12-րդ կետում «հանրագումար» բառից հետո լրացնել «(եթե [տող1000]+[տող1100]<0, ապա [տող1200]=0)» բառերը.

դ) 14-րդ կետի առաջին պարբերությունում «հոդվածների» բառը փոխարինել «հոդվածին համապատասխան» բառերով.

ե) 15-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, հաշվետու տարվանը հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվանը հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)՝ արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում:».

զ) 1501 տողը պարզաբանող պարբերությունում «այդ թվում» բառերը փոխարինել «բացառությամբ» բառով և «՝ որպես 0700, 0800 և 1100 տողերի հանրագումար (հաշվետու տարում շահութահարկից ազատված կամ 100%-ով արտոնությունից օգտվող ռեզիդենտները այս տողը չեն լրացնում)» բառերը փոխարինել «՝ որպես 0700 և 0800 տողերի հանրագումար» բառերով.

է) 1503 տողը պարզաբանող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«1504 տող՝ հաշվետու տարվանը հաջորդող տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը:».

ը) 1500 տողը պարզաբանող պարբերությունում «հանրագումարի 1/16-ը» բառերը փոխարինել «տողերի հանրագումարի 1/16-ի և 1504 տողի հանրագումար» բառերով.

թ) 18-րդ կետում «ըստ հիմնական միջոցների» բառերը փոխարինել «ըստ հիմնական միջոցների կամ դրանց խմբերի» բառերով.

ժ) 19-րդ կետում «ըստ ոչ նյութական ակտիվների» բառերը փոխարինել «ըստ ոչ նյութական ակտիվների կամ դրանց խմբերի» բառերով.

ժա) 20-րդ կետի «ա» ենթակետում «չափերը» բառից հետո լրացնել «(գումարային արտահայտությամբ)» բառերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան