Գլխավոր տեղեկություն
Համար
N 881-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.12.30/32.1 Հոդ.372
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2002
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11802391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 881-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 73 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի` «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը և բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 73 հրամանով հաստատված բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը (ձև N 2) և բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվության ձևերում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) նշված նախահաշիվներում` «N 2223000 Բ.2.3. Այլ աղբյուրներից» տողից հետո լրացնել համապատասխանաբար նոր` «N 2230000 Գ. ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ *******» և «N 2230000 Գ. ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ *» տողերով,

2) նշված նախահաշիվներում` «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000)» տողը փոխարինել «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000+տող 2230000)» տողով,

3) նշված ձևերի «Ծանոթագրություն» մասը լրացնել համապատասխանաբար նոր` «******* ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ VII. N 2 ձևի նշված տողը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ» և «7/ հաշվետվության մեջ տվյալ տողը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ» կետերով:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան