«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
18 մայիսի 2004 թ. |
N 1-05/8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՈՐՈՇ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին. N 256-Ն որոշման 3-րդ կետի պահանջներին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Ուժը կորցրած ճանաչել.
ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային Բանկի միջև կնքված միջազգային վարկային պայմանագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 01/45 հրամանը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/776 հրամանը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1945 հրամանը:
ՀՀ ԿԱ հարկային պետական |
Ֆ. Ցոլակյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|