«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
24 դեկտեմբերի 2002 թ. |
N 03/27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումը (կատարված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքով)` հիմք ընդունելով օրենքի 11 հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանում կատարվող փոփոխությունները:
Հարկային պետական ծառայության պետ՝ |
Ե. Զախարյան |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանով հաստատված՝ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի՝
ա) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2 Սույն հրահանգի հավելված 1-ում նշված՝ 2208 ծածկագրին դասվող՝ 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով: Մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:
Օրինակ 1: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 20000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 500 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ օղու համար պետք է վճարի նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկ (380 դրամ x 0.5=190 դրամ), քանի որ բացթողման գնի նկատմամբ հաշվարկվող ակցիզային հարկը չի գերազանցում 190 դրամը (500 դրամ x 30% = 150 դրամ): Իրացրած օղու համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,8 մլն. դրամ (190 դրամ x 20000 շիշ):
Օրինակ 2: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 7000 լիտր 40 տոկոս սպիրտայնությամբ կոնյակ, որը շշալցված է 0.7 լիտր տարողությամբ 10000 շշերում: Մեկ շիշ կոնյակի բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 1200 դրամ: Կազմակերպությունը յուրաքանչյուր շիշ կոնյակի համար պետք է վճարի բացթողման գնի 30%-ի չափով ակցիզային հարկ (1200 դրամ x 30% = 360 դրամ), քանի որ վերջինս ավելի բարձր է, քան նվազագույն դրույքաչափին (380 դրամ) համապատասխանող ակցիզային հարկը (380 դրամ x 0.7= 266 դրամ): Իրացրած կոնյակի համար ակցիզային հարկի ընդհանուր գումարը կկազմի 3,6 մլն. դրամ (360 դրամ x 10000 շիշ):
Օրինակ 3: Կազմակերպությունը արտադրել և իրացրել է 3000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի, որը շշալցված է 0.5 լիտր տարողությամբ 6000 շշերում: Մեկ շիշ օղու բացթողման գինը (հաշվի առած շշի արժեքը) առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) կազմում է 800 դրամ: Կազմակերպության կողմից իրացված յուրաքանչյուր շշի համար հաշվարկվող ակցիզային հարկը կկազմի.
- բացթողման գնի նկատմամբ հաշվարկային 30% դրույքաչափով հաշվարկելիս՝ 240 դրամ (800 դրամ x 30%)
- օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափով հաշվարկելիս՝ 190 դրամ (380 դրամ x 0.5):
Քանի որ օրենքով սահմանված նվազագույն դրույքաչափը չի գերազանցում բացթողման գնի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափին, ուստի վերջինս տվյալ դեպքում պետք է հիմք ընդունվի մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի վերջնական դրույքաչափի որոշման համար:
Քանի որ սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը պետք է ավելացվի 7,5 դրամով, ուստի տվյալ օրինակում մեկ շիշ օղու համար ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 258,75 դրամ { 240 դրամ + [(450-400) x 7.5 դրամ] x 0.5}:»:
բ) 7.4-րդ կետում «հավելված 3-ում» բառերը փոխարինել «հավելված 2-ում» բառերով:
գ) «Հավելված 1»-ը, և «Հավելված 2»-ը համապատասխանաբար փոխարինել նոր՝ «Հավելված 1»-ով և «Հավելված 2»-ով (կցվում են):
դ) ուժը կորցրած համարել «Հավելված 3»-ը:
Հավելված 1 |
Ակցիզային հարկի դրույքաչափերը
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
2203 |
գարեջուր |
1 լիտր |
70 |
2204 |
խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
1 լիտր |
500 |
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) |
1 լիտր |
180 |
2207 |
էթիլային սպիրտ |
1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600 |
2208 |
սպիրտային խմիչքներ |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ |
2403 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կիլոգրամ |
1,500 |
2709 |
հում նավթ և նավթամթերքներ |
1 տոննա |
27,000 |
2711 (բացառությամբ |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
1,000 |
Հավելված 2
Ակցիզային հարկի հաշվարկ |
Փաստաթղթի հերթական համարը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
հաշվետու |
|
ճշգրտման |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
|
2. Ժամանակաշրջանը
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը |
4. Իրավաբանական անձի անվանումը
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Գտնվելու վայրը (նոր վայրի դեպքում, նշել վանդակը)
|
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Եթե նշված ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X», ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը ð ð ð ð |
|
8. Ակցիզային հարկով հարկման ենթակա |
Հաշվետու ամսում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը | ||||||
ծած-կագիրը |
անվանումը |
Հարկման բազայի |
Օտարված ապրանքների քանակը (ծավալը) |
Սպիրտայնության աստիճանը1, % |
Մեկ լիտրի բացթողման գինը2 |
Բ. Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
Գ. Ակցիզային հարկի գումարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 Լրացվում է միայն «2207» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար
2 Լրացվում է միայն «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար |
|
10. Ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների իրացման շրջանառությունը (հազ. դրամ) |
|
հազ. դրամ |
Օտարված ապրանքներին բաժին ընկնող՝ հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, որի դիմաց վճարվել է |
ՀՀ տարած-քում |
Արտահանված |
11. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար |
|
|
12. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար |
|
|
13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11]+[12] |
|
|
14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող՝ չհաշվանցվող (չվերադարձվող) մասը [13Ա] - [9], եթե [13Ա] > [9] |
|
|
15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար |
|
|
16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումար ([13Ա] + [13Բ] - [14Ա] + [15Ա] + [15Բ]) |
|
|
Ա. բյուջեից վերա- |
Բ. բյուջե վճարման |
17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը՝ եթե ([16] - [9]) > 0 և լրացվում է «Բ» վանդակը՝ եթե ([9] - [16]) > 0 |
|
|
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն |
Ամսաթիվ |
Կնիք |
Հաշվապահի ստորագրություն |
|
|
Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ
Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկ ներկայացնելու կամ նախկինում ներկայացրած հաշվարկի ճշգրտման դեպքում հաշվարկի վերևի ձախ մասում՝ համապատասխան վանդակում նշվում է «X»:
Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:
[1]. Նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ կազմված ութանիշ թվից:
[2]. Նշվում է այն հաշվետու (կամ ճշգրտման) ժամանակաշրջանը, որի համար կազմվել է ակցիզային հարկի հաշվարկը:
[3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4]. Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
[5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:
[6]. Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:
[8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, «2204» և «2208» ապրանքախմբերի ապրանքների համար՝ դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)՝ վերածած մեկ լիտրի, ակցիզային հարկի դրույքաչափը (օրենքով սահմանված կամ օրենքին համապատասխան հաշվարկված) և ակցիզային հարկի գումարը: «2207» ապրանքախմբին դասվող ապրանքների համար նշվում է նաև սպիրտայնության աստիճանը:
[9]. Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:
[10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը՝ հազար դրամներով:
[11]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող- իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[12]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան՝ ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[13]. «Ա» վանդակում լրացվում է «11Ա» և «12Ա» վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` «11Բ» և «12Բ]» վանդակների հանրագումարը:
[14]. «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):
[15]. «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող՝ ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:
[17]. «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] - [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:
«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] - [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|