Գլխավոր տեղեկություն
Համար
N 115
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.05.07/10(73) Հոդ.64
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2001

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801078

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10 ապրիլի 2001 թ.
 ք. Երևան

 N 115

 
 Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 200 որոշման 1-ին կետի «զ» ենթակետի համապատասխան

 

Հրամայում եմ`

 

Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համաձայնեցված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից 2002 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը (կցվում է):

 

 Նախարար`

Վ. Խաչատրյան

 

«Հաստատված է`»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
«Համաձայնեցված է`»
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գնումների
գործակալություն
«Համաձայնեցված է`»
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն

  

27 մարտի 2001 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է ՀՀ վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 200 որոշման 1-ին կետի «զ» ենթակետի պահանջների համաձայն և կանոնակարգում է ՀՀ պետական կարիքների համար պետական կառավարման մարմինների կողմից 2002 թվականին իրականացվելիք գնումների անվանացանկի կազմման ընթացակարգը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի պահանջներին համապատասխան` յուրաքանչյուր տարի` ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով պետք է հաստատվի տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ): Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից. մաս I` ապրանքներ, մաս II` ծառայություններ և մաս III` աշխատանքներ:

Պետական կառավարման մարմինների (այսուհետև` հայտատուների) կողմից իրենց և համակարգի հիմնարկների կարիքների բավարարման համար 2002 թվականին գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերի նախագծերը հանդիսանում են հայտատուների կողմից, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 200 որոշման համապատասխան, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կառուցվածքային մասերը:

ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` տվյալ տարում պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկերը (այսուհետև` անվանացանկեր) կազմելիս հայտատուին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1. Անվանացանկերը կազմվում են 2002 թվականի բյուջետային տարում մրցույթով` կենտրոնացված և ապակենտրոնացված, ինչպես նաև գնանշումների հարցման և մեկ աղբյուրից գնումների կատարման ձևերով կատարվող գնումների ամբողջ ծավալի համար.

2. Հայտատուն անվանացանկերը պետք է կազմի սույն կարգի N 1 հավելվածում բերված N 1-անվանացանկ ձևով` իր 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում նշված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին:

3. Ձև N 1-անվանացանկում ներառվող յուրաքանչյուր ապրանքի, ծառայության կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու բոլոր հայտատուների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, հայտատուն, մինչև իր (և համակարգի հիմնարկների) 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել նշված հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը: Նշված ձևում ներառվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համապատասխան անվանումները և չափի միավորները որոշում է հայտատուն` ինքնուրույն: Ընդ որում` յուրաքանչյուր ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գծով N 2-ամփոփ ձևում լրացվող համապատասխան անվանումը և չափի միավորը պետք է հստակ բնութագրեն գնվելիք ապրանքը, ծառայությունը կամ աշխատանքը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված եղանակով կազմված N 2-ամփոփ ձևը հայտատուն մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը պարտավոր է ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն (այսուհետև` Հայպետստանդարտ)` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:

5. Հայպետստանդարտը, ՀՀ վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 200 որոշման 13-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` ՀՀ 2002 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատման ենթակա` պետական կարիքների համար իրականացվելիք գնումների անվանացանկի կազմման, ինչպես նաև պետության 2002 թվականի կարիքների համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների գործընթացի նախապատրաստմանն աջակցելու նպատակով, իրեն վերապահված իրավասության սահմաններում, ստուգում է հայտատուների կողմից 2002 թվականի բյուջետային տարում գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) անվանացանկերի կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) մինչև 2001 թվականի մայիսի 10-ը հայտնում համապատասխան հայտատուներին:

6. Հայտատուն պարտավոր է.

ա) իր կողմից կազմված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Հայպետստանդարտի դիտողություններին և առաջարկություններին (ներառյալ դրանց գծով լրացված կոդերի` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններին) համապատասխան` լրամշակել նշված ձևը և.

բ) N 2-ամփոփ ձևի լրամշակված տարբերակը (որում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների և չափի միավորների հետ մեկտեղ հայտատուն լրացնում է նաև դրանց կոդերը` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչների համաձայն) Հայպետստանդարտի դիտողությունները և առաջարկությունները ստանալու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ժամկետում ներկայացնել Հայպետստանդարտ` վավերացման:

7. Ստանալով հայտատուից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Հայպետստանդարտը իր կնիքով վավերացնում է այն` ստացման օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայպետստանդարտ ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ եթե հայտատուն ամբողջապես հաշվի չի առել սույն կարգի 5-րդ կետի համաձայն նրան նախապես հայտնած` Հայպետստանդարտի դիտողությունները և առաջարկությունները, ապա նշված ձևը ստանալու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայպետստանդարտը այն հետ է վերադարձնում հայտատուին` առանց վավերացման` նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած` Հայպետստանդարտի կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել հայտատուի կողմից:

8. Հայտատուի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելիք 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը պարտադիր պետք է ներառի վերջինում նշված ծախսային ծրագրերի շրջանակներում գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայպետստանդարտի կնիքով վավերացրած N 2-ամփոփ ձևը:

9. Հայպետստանդարտը ամփոփում է իր կողմից վավերացրած հայտատուների N 2-ամփոփ ձևերի տվյալները և մինչև 2001 թվականի մայիսի 21-ը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:

10. N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների և ծառայությունների գները և սակագները «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում է հիմք ընդունելով համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով պետության կողմից սահմանված գները կամ սակագները, իսկ եթե հայտատուի կողմից գնվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով պետության կողմից գներ և սակագներ չեն սահմանված.

ա) 2000 թվականի և 2001 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված համապատասխան սպառողական ապրանքների գներից և ծառայությունների սակագներից նվազագույնը, իսկ դրանց բացակայության դեպքում`

բ) բորսայական գները` բյուջետային ֆինանսավորման հայտի կազմում ներկայացվող առանձին տեղեկանքում պարտադիր նշելով հաշվարկներում կիրառված տվյալների աղբյուրը (տեղեկագրի անվանումը, հերթական համարը և ամսաթիվը, հատվածը), իսկ դրանց բացակայության դեպքում`

գ) նախորդ տարիների ընթացքում համանման ապրանքներ և ծառայություններ մատուցած կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով սահմանված համապատասխան գները կամ սակագները, եթե դրանք նախապես արդեն իսկ չեն սահմանված պետության կողմից.

դ) հայտատուի 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում նշված ծառայության գնի կամ սակագնի հիմնավորված մեծությունը, եթե 2002 թվականին գնվելիք ծառայությունների սակագները հնարավոր չէ որոշել սույն կետի նախորդ ենթակետերում նշված եղանակներով:

11. Կապիտալ բնույթի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման) աշխատանքները վերը նշված անվանացանկում անհրաժեշտ է ներառել, բացառապես.

- նոր սկսվող ծրագրերի կամ օբյեկտների գծով` նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայությամբ,

- նախորդ տարիներին սկսված և 2002 թվականին շարունակվող ծրագրերի կամ օբյեկտների գծով` նախորդ տարիների ընթացքում կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի առկայությամբ:

 

Նախարար`
 
________Վ. Խաչատրյան

Գործակալության պետ`
 
________ Զ. Սարգսյան

Վարչության պետ`
 
________ Ա. Մալխասյան

 

Հավելված N 1   

 

Ձև N 1-անվանացանկ

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

2002 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների եվ ծառայությունների

 

1. Ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե՝ 1, վարկային միջոցներ՝ 2, արտաբյուջետային միջոցներ՝ 3 )  
 
2. Պետական կառավարման մարմնի անվանումը և կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման կոդը  
   
3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝
ա) խումբ                                   կոդը    
բ) ենթախումբ                            կոդը    
4. Ծրագրի անվանումը    
 

 

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների Չափի միավորը Ամբողջ քանակը (ծավալը) Մեկ միավորի գինը կամ սակագինը
(դրամով)
Գնի կամ սակագնի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրը* Ընդհանուր գումարը (հազար դրամով)
 NN   Կոդը**  անվանումները
1 2 3 4 5 6 7 8
    Ա. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,
այդ թվում
         
    Ա.1 Ապրանքների ձեռքբերում,
այդ թվում
         
    Ա.1.1 Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր, որից          
    1.1.1. գրասենյակային ապրանքներ և նյութեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.1.1.2. գույք և սարքավորումներ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.1.1.3. փափուկ գույք և հանդերձանք          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.1.2 Դեղորայք և վիրակապային նյութեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.1.3 Սննդամթերք          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.1.4 Այլ ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.3 Տրանսպորտային ծառայությունների վճարներ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.4 Կապի ծառայությունների վճար          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.5 Կոմունալ ծառայությունների վճար, որից`          
    Ա.5.1.Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր, որից`          
    Ա.5.1.1 Վառելիքի և ջեռուցման ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.5.1.2 Էլեկտրաէներգիայի ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.5.3 Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.5.4 Այլ կոմունալ ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.6 Այլ ծախսեր, այդ թվում`          
    Ա.6.1 Գույքի վարձակալության ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.6.2 Արտագերատեսչական պահպանության ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.6.6 Ներկայացուցչական ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Ա.6.8 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ,
այդ թվում
         
    Բ.1. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ,
այդ թվում
         
    Բ.1.1 ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ,          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
               
               
               
    Բ.1.2 ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.1.3 ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.1.4 ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.1.5 ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.1.6 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.1.7 ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ- ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.1.8 ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
    Բ.2. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ          
    այդ թվում` ըստ առանձին ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների          
    1.          
    2.          
    3.          
               

 

* Ծանոթություն 1. Սույն ձևի 7-րդ սյունակում նշվում է համապատասխան գնի կամ սակագնի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրների ստորև բերված կոդերը.

ա) 1` եթե տեղեկատվության աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկագիրն է,

բ) 2` եթե տեղեկատվության աղբյուրը բորսայական տեղեկագիրն է,

գ) 3` եթե տեղեկատվության աղբյուրը նախորդ տարիների ընթացքում համանման ապրանքներ մատակարարած, ծառայություններ մատուցած կամ աշխատանքներ կատարած կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերն են,

դ) 4` եթե տեղեկատվության աղբյուրը պետական կառավարման մարմնի 2002 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում բերված` նշված ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գնի կամ սակագնի հիմնավորվածությունն է,

ե) 5` եթե ապրանքի, ծառայության կամ աշխատանքի գինը կամ սակագինը սահմանված է պետության կողմից:

** Ծանոթություն 2. Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած` ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

Հիմնարկի ղեկավար ____________

______________
(ստորագրություն)

Կ.Տ.

 
 Ֆինանսական ծառայության պետ
______________

______________
(ստորագրություն)

 

 

Հավելված N 2

Ձև N 2-ամփոփ

«Ճիշտ է`»

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,
չափագիտության և սերտիֆիկացման վարչություն

Կ.Տ.

________________ Ա. Մալխասյան

(ստորագրություն)           

___ ______________ 2001 թ.

 

Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

____________________________________

(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը)

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN Կոդը * Ապրանքների, ծառայությունների և
աշխատանքների անվանումները
Չափի միավոր
1 2 3 4
    ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ  
       
       
       
       
       
       
       
    ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
       
       
       
       
       
       
       
    ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  
       
       
       
       
       
       

Ծանոթություն *

 

Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Հայաստանի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած` ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

___ ____________ 2001 թ.
Պետական կառավարման մարմնի ղեկավար


 ______________
(ստորագրություն)

 

 

 

Հավելված N 3

 

Ձև N 3-ամփոփ

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN Կոդը Ապրանքների, ծառայությունների և
աշխատանքների անվանումները
Չափի միավոր
1 2 3 4
    ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ  
       
       
       
       
       
       
       
    ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
       
       
       
       
       
       
       
    ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  
       
       
       
       
       
       

 

___ ____________ 2001 թ.
 

 

Կ.Տ.

 
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,
չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ
 

___________ Ա. Մալխասյան

   (ստորագրություն)