310.0001.05.04.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
5 ապրիլի 1999 թ. |
N 01/24 |
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը և 15.01.96 թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն
Հրամայում եմ`
Հաստատել պաշտոնական օգտագործման համար «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին» հրահանգը:
|
Ս. Այվազյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը ՀՀ հարկային տեսչության 16.11.98 թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրահանգի «Գլուխ 1» և «Գլուխ 2» բառերը փոխարինել «Բաժին I» և «Բաժին II» բառերով:
2. Հրահանգի 46.2 կետի ա) ենթակետի աստղանիշը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«* 1998 թ. հուլիսի 6-ի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից.
ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ ստորև բերված բ) ենթակետի` | 20 տարի | |
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` | 10 տարի | |
գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` | 3 տարի | |
դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` | 1 տարի | |
ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` | 5 տարի |
Աղետի գոտում գտնվող «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
3. Հրահանգի օրինակ 16-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրինակ 16. Որպես անհատ ձեռներեց գրանցված քաղաքացին 1998 թ. զբաղվել է կոշիկի արտադրությամբ (01.03.98 թ. 31.12.98 թ.), ստանալով 2400,0 հազ. դրամ և իրականացրել մանրածախ առևտուր տոնավաճառում (01.04.98թ. 30.06.98 թ.) ստանալով 1800,0 հազ. դրամ եկամուտ:
Եկամուտների հետ կապված ծախսերը կազմել են 1000,0 հազ. դրամ, որոնք հիմնավորված չեն փաստաթղթերով:
Տարվա ընթացքում քաղաքացին ստացել է նաև պասիվ եկամուտ գույքի (բնակարանի) վարձակալության դիմաց` 250,0 հազ. դրամ գումարով:
Տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել և բյուջե է փոխանցվել 741,8 հազ. դրամ ԱԱՀ (2400,0 հազ.+1800,0 հազ.+250,0 հազ.)x16,67%:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ է կատարվել 156,0 հազ. դրամ գումարով:
Օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվել և կատարվել է եկամտահարկի կանխավճարներ 400,0 հազ. դրամ գումարով:
1998 թ. հայտարարագրման ենթակա համախառն եկամուտը կազմում է 3708,2 հազ. դրամ (2400,0 հազ.+1800,0 հազ.+250,0 հազ.-741,8 հազ.):
Այնքանով, որ կատարված ծախսերը հիմնավորված չեն փաստաթղթերով, համախառն եկամտից նվազեցման ենթակա է 185,41 հազ. դրամը (3708,2 հազ. x 5%):
Եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անհատ ձեռներեցը սույն հրահանգի 19 և 22 կետերի համաձայն իրավունք ունի կատարել համախառն եկամտի անձնական նվազեցում (ունի 2 անչափահաս երեխա) 10 հազ. դրամ գումարով (8 հազ.+2 հազ.), այսինքն եկամուտների ստացման 10 ամիսների համար` 100,0 հազ. դրամ գումարով:
Այսպիսով, անհատ ձեռներեցի հարկվող եկամուտը, որից հաշվարկվում է եկամտահարկը կազմում է 3266790 դրամ (3708200-156000-185410-100000), որից սույն հրահանգի 29 կետով սահմանված սանդղակի համաձայն եկամտահարկը կազմում է 952037 դրամ: Այսպիսով 1998 թ. համար մինչև հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը բյուջե ենթակա է լրավճարման 552037 դրամ եկամտահարկ (952037-400000)»:
4. Հրահանգի հավելված 7-ում բերված կարգի 9-րդ կետի (13) տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «(13) լրացվում է «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի մնացորդը փաստացի վճարված եկամուտների մասով, հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»:
5. Հրահանգի հավելված 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ֆիզիկական անձի ստացած Բաժին I |
Փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) Փաստաթղթի մուտքագրման ամսաթիվը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) £££££££££ |
2. Հաշվետու ժամանակաշրջանը
|
3. Անձնական հաշվի համարը
| |||||||||||
4. Ֆիզիկական անձի անունը (անուն, ազգանուն, հայրանուն) | 5. Հասցեն | ||||||||||||
(նշել այս վանդակում, եթե բնակության հասցեն այլ է) | 6. Տան հեռախոսի համարը | 7. Աշխատանքային հեռախոսի համարը | |||||||||||
8. Գործունեության վայրի հասցեն | 9. Վկայականի համարը ££££££££ |
10. Անձնագրի սերիան | |||||||||||
11. Անձնագրի համարը ££££££££ |
12. Ում կողմից է տրված £££ |
13. Հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացրած ժամանակահատվածը |
14. Ծննդյան ամսաթիվը (օր, ամիս, տարի) ££ ££ ££££ | |||||||||||||
Ամիս |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ընդա | |
Օրեր | 15. Հիմնական բնակության երկիրը | |||||||||||||
16. Բանկային հաշիվները (ներառյալ բանկի անունը(ները), գտնվելու վայրը) |
Բաժին II - Տարեկան եկամտահարկի հաշվարկ
Ցուցանիշներ | Կոդ | Ըստ հարկատուի տվյալների | |
1. Տարեկան համախառն եկամտի գումարը (գումարել III բաժնի 1գ, 2գ, 3դ, IV բաժնի 4ե, 5դ և V բաժնի 6դ սյունակները) | 010 | ||
2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հետ կապված` համախառն եկամտից նվազեցման ենթակա, ծախսերի ընդհանուր գումարը (ա+բ) | 020 | ||
այդ թվում | |||
ա) փաստաթղթերով հիմնավորված ծախսեր (գումարել III բաժնի 2ե, 3զ, IV բաժնի 4է, 5զ և V բաժնի 6զ սյունակները) | 021 | ||
բ) փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր (քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից և ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների 5%-ի սահմաններում) | 022 | ||
3. Նվազեցման ենթակա չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերի, տուրքերի, պարտադիր սոց. ապահովագրության և այլ վճարների ընդհանուր գումարը | 030 | ||
4. Անձնական նվազեցումների գումարը (VI բաժին 4ե տող) | 040 | ||
5. Համախառն եկամտի այլ նվազեցումներ (VI բաժին 5ե տող) | 050 | ||
6. Ընդամենը` նվազեցումներ (գումարել 2, 3, 4 և 5 տողերը` վերևից) | 060 | ||
7. Տարեկան հարկվող եկամտի գումարը (տող 1 հանած տող 6) | 070 | ||
8. Եկամտահարկի տարեկան գումարը (տող 7 անգամ դրույքաչափ) | 080 | ||
9. Հաշվեգրվող հարկի գումարը (գումարել III բաժնի 1ե, 2զ, 3է, զ, IV բաժնի 5է և V բաժնի 6թ) | 081 | ||
10. Վերադարձման ենթակա հարկի գումարը (եթե տող 9 ավելի մեծ է քան տող 8` գրել տարբերությունը) | 082 | ||
11. Լրավճարման ենթակա հարկի գումարը (եթե տող 8 ավելի մեծ է քան տող 9` գրել տարբերությունը | 083 |
Բաժին III - Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող եկամուտներ
1. Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2. Ռոյալթի (հեղինակային վարձատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող այլ եկամուտներ (նվիրատվության և օգնության կարգով ստացված եկամուտներ, մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումներ և այլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաժին IV - Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ
4. Եկամուտներ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից (ներառյալ մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
5. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաժին V - ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներ
6. Օտարերկրյա պետություններում (կամ պետություններից) ստացված եկամուտներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաժին VI - Համախառն եկամտի նվազեցումներ
ա. Նվազեցման տեսակը | բ. Եկա- մըտի ստաց- ման ամիս- ները |
գ. Երե- խաների և խնա- մարկյալ- ների թիվը |
դ. Նվա- զեցման ամսա- կան չափը, դրամ |
ե. Նվա- զեցման գումարը դրամ |
զ. Նվազե- ցումների համար հիմք հանդիսացող փաստա- թղթերը | |||
1. Անձնական ընդհանուր նվազեցում | X | 17,000 | = | |||||
2. Անձնական լրացուցիչ նվազեցումներ | X | 20,000 կամ 8,000 |
= | |||||
3. Անձնական լրացուցիչ նվազեցումներ երեխաների և խնամարկյալների համար | X | X | 1,000 | = | ||||
4. Ընդամենը` նվազեցումներ (1-3 տողերի հանրագումարը) | ||||||||
5. Այլ նվազեցումներ |
Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը | Ներկայացման ամսաթիվը |
Հայտարարագիրը ընդունողի անուն, ազգանուն, հայրանունը | Ստորագրությունը |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
14 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 43990055
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.04.2001, N 02/456 | 07.07.2001, N 01/24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|