«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403176
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
13 մայիսի 2003 թ. |
N 03/10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ե. Զախարյան |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 13...........05...........2003 թ. թիվ 03/10-Ն հրամանի |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ 13..............05............2003 թ. |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հետ 13..............05............2003 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`
ա) հրահանգի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«6.1. Հուշագրի շրջանակներում «Բնակարանաշինության» և «Ճանապարհաշինության» ծրագրերի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 3-ում նշված քանակներին համապատասխան ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից:»,
բ) հրահանգով հաստատված հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է),
գ) հրահանգը լրացնել նոր «հավելված 3-ով» (կցվում է):
Հավելված 1. |
Տեղեկանք N ...............
... ........... 200 թ.
Սույնով հաստատվում է, որ | |||
_____________________________________________________________________ (ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ) | |||
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում | |||
______________________________________________________________________ (հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը) | |||
______________________________________________________________________ (մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը) | |||
գրանցված ______________________________________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ) | |||
______________________________________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը) | |||
ձեռք է բերում ___________________________________________________________ (մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը) | |||
______________________________________________________________________ (մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը) | |||
Այդ աշխատանքների մի մասը կատարվում է | |||
1. | |||
______________________________________________________________________ (նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու | |||
______________________________________________________________________ | |||

2. | |||
______________________________________________________________________ (մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում, նշել յուրաքանչյուրի տվյալները` 1 կետում նշված հերթականությամբ) | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
______________________________________________________________________ | |||
3. | |||

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին: |
Լինսի հիմնադրամի հայաստանյան |
Լինսի հիմնադրամի կողմից |
ՀՀ ֆինանսների և |
______________________ |
______________________ |
_____________________ |
Հավելված 3. |
Ծրագրի անվանումը |
Ապրան-քատեսակի ծածկագիրը ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքատեսակի անվանումը |
Քանակը |
«Բնակարանաշինարարության» |
4407 |
Անտառանյութեր՝ երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ |
5000 մ3 |
7213 |
Ձողեր՝ տաք գլանումով, ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
1070 տոննա | |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ |
2822 տոննա | |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
261 տոննա | |
7303 |
Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ |
500 տոննա | |
7304 |
Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ |
313 տոննա | |
«Ճանապարհաշինության» |
7213 |
Ձողեր՝ տաք գլանումով, ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
150 տոննա |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ |
2600 տոննա | |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
1200 տոննա | |
7312 |
Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր և համանման ապրանքներ՝ սև մետաղներից, առանց էլեկտրական մեկուսացման |
50 տոննա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|