Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հունվարի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17 հունվարի 2001 թ. |
N 19 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, 38-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել, որ` պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն, ի նկատի ունենալով, որ պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի`
1) մինչև 50 մլն. դրամ նախահաշվային արժեք ունեցող.
1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տասնհինգ (15) տոկոսին.
2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին:
2) 50 մլն. դրամ և ավելի նախահաշվային արժեք ունեցող.
1) աշխատանքների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի տաս (10) տոկոսին.
2) ապրանքների և ծառայությունների գնման դեպքում` կնքվելիք պայմանագրի գնի հինգ (5) տոկոսին:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |