Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2001-12.05.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հոդ.29
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

118.0034.07.02.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

7 փետրվարի 2001 թ.
ք. Երևան

N 34

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ (ԵԼՔԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5զ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 531 որոշմամբ հաստատված` գնումների ֆինանսավորման կարգի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը`

 

Հրամայում եմ`

 

հաստատել հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշվի օրինակելի ձևը (կցվում է):

Առդիր`2 էջ:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ Ձև N 3
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի
N 34 ՀՐԱՄԱՆՈՎ

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

նախահաշիվը_______________________________________________

                                            (ընդհանուր գումարը թվերով և տողերով ****)

_________________________________________հազար դրամ գումարով:

 

___________________________________________________________

(ՀՀ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման վերադաս մարմնի ղեկավարի ստորագրությունը և Ա. Հ. Ա.)

____ _________________ 200_ թ.


Կ.Տ.

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ*

 

հիմնարկների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների 01._______ --01. ________ ժամանակահատվածի համար

 

1. Հիմնարկի անվանումը _________________________________________

2. Փոստային հասցեն ___________________________________________

3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը

ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման

4.** Պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի անվանումը

___________________________________________________________

 

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը ______________________________ 

6. Հիմնարկի` ՏԳԲ-ում հաշվառման համարը

   

7. Ծախսերի ֆինանսավորման աղբյուրի կոդը`

(ՀՀ պետական բյուջե` 1, համայնքի բյուջե` 2)

8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Խումբ N

Ենթախումբ N

9. Ծրագրի անվանումը ___________________________________________

10. Ծրագրի կոդը

   

11.*** Պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս

մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

12. Չափի միավորը` հազար դրամ

 

 

Տողի
NN*****

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների *****

Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող

Սույն նախահաշվով հաստատվող
ցուցանիշները

այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)

անվանումները

NN

նախահաշվի
ցուցանիշները

նախահաշվում
կատարված
փոփոխությունները
(ավելացումը`/+/,
պակասեցումը`/-/)

I

II

III

IV

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

1100000

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ

x              
 

այդ թվում

               
.......

................................................

.......              
.......

...............................................

.......              
1200000

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ

X              
 

այդ թվում

               
.......

..............................................

.......              
.......

..............................................

.......              
1300000

ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ` ԸՆԴԱՄԵՆԸ

x               

այդ թվում

               
.......

..............................................

.......              
.......

..............................................

.......              
1000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
(տող 1100000+տող 1200000+տող 1300000)

x              
2000000

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԳՐԱՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ` ԸՆԴԱՄԵՆԸ

x              
 

այդ թվում

               
.......

...............................................

.......              
.......

.............................................

.......              
3000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԵԼՔԵՐ (տող 1000000+տող 2000000

x              

 

* ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ I. 1.Սույն փաստաթուղթը (այսուհետ` N 3 ձև) նախատեսված է պետական և համայնքային ենթակայության հիմնարկների կողմից ՀՀ պետական բյուջեով կամ համայնքի բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների` օրինակ տրանսֆերտների, դոտացիաների, սուբսիդիաների և վարկերի տրամադրման, պետական պարտքի սպասարկման, պետական պատվերների իրականացման և այլն (բացառությամբ բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի) ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ` նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: N 3 ձևը արտացոլում է իրականացվող` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրի բացվածքը ըստ ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 և N 3 հավելվածներում բերված հոդվածների, ընդ որում յուրաքանչյուր ծրագրի համար կազմվում է առանձին նախահաշիվ: Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի համար օգտագործվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի N 49 հրամանով հաստատված բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի N 1 օրինակելի ձևը:

2. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին`

2.1. առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող նախահաշիվ (այսուհետ` նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում, (բ) 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի կամ եռամսյակի կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,

2.2. առկա է նախկին նախահաշիվ և վերջինս` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները, (բ) 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերվում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը, (գ) 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:

3. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների), կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես`

3.1. տարեկան նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա տարեկան ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ դիտարկվող ժամանակահատվածի եռամսյակներով հաստատվող ցուցանիշները.

3.2. ինն ամսվա նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը  չի լրացվում,

3.3. որևէ կիսամյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,

3.4. որևէ եռամսյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

3.5. որևէ ամսվա նոր նախահաշվի 3-րդ սյունակում ներկայացվում է տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-րդ 7-րդ սյունակները չեն լրացվում:

** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ II. N 3 ձևի նշված տողը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները չեն լրացնում:

*** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ III. N 3 ձևի նշված տողը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանված կոդը:

**** ԾԱՆՈԹագրՈՒԹՅՈՒՆ IV. N 3 ձևի նշված տողը` անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ձևի 1 ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքերում է հաստատվում, լրացվում է N 3 ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված 3000000 (Ընդամենը ելքեր») տողի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշի գումարով (թվերով և տառերով):

***** ԾԱՆՈԹագրՈՒԹՅՈՒՆ V. 1.N 3 ձևի աղյուսակի «Ա» սյունակում լրացվող տողի համարը պետք է կազմված լինի նույն աղյուսակի «Բ» սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրին համապատասխանող` ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 հավելվածի 1-ից 7-րդ սյունակներում և/կամ N 3 հավելվածի 3-ից 9-րդ սյունակներում նշված հատվածի, ենթահատվածի, գլխի, ենթագլխի, պարագրաֆի, ենթապարագրաֆի և մասի համարներից` ըստ հերթականության: Օրինակ` «Պետական ոչ առևտրային հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» տարրի առջև պետք է գրվի 1132220 թիվը` որտեղ առաջին 1-ը` հատվածի, երկրորդ 1-ը` ենթահատվածի, 3-ը` գլխի, 2-ները համապատասխանաբար ենթագլխի, պարագրաֆի և ենթապարագրաֆի, իսկ 0-ն` մասի համարներն են: Համանման` «Կապիտալ նորոգման ծախսեր» տարրի դիմաց պետք է գրվի 1220000 թիվը` «Նպաստներ» տարրի դիմաց` 1144000 և այլն:

2. N 3 ձևի աղյուսակի «Բ» սյունակում լրացվում են բյուջետային ծախսերի դասակարգման համապատասխան տարրերի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված թիվ և/կամ թիվ 3 հավելվածների համաձայն: Նախահաշվում կարող են չներառվել վերոհիշյալ դասակարգման այն տարրերը, որոնց գծով` տվյալ ծրագրի շրջանակներում հատկացումներ նախատեսված չեն: Դրա հետ մեկտեղ, N 3 օրինակելի ձևի աղյուսակում հանրագումարային տողերի (օրինակ` «Ընթացիկ ծախսեր» «Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը», «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ», «Ապրանքների ձեռքբերում», «Կապիտալ ծախսեր», «Կապիտալ ներդրումներ» և այլն) լրացումը` այդ աղյուսակում դրանց վերաբերող լրացված տարրերի առկայության դեպքում պարտադիր է:

3. N 3 ձևի աղյուսակի «Գ» սյունակում լրացվում է նույն աղյուսակի «Բ» սյունակում նշվող բյուջետային ծախսերի դասակարգման տարրին համապատասխանող` ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի N 292 հրամանով հաստատված N 2 հավելվածի 8-րդ կամ N 3 հավելվածի 10-րդ սյունակում նշված հոդվածի համարը: Օրինակ` «Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր» տարրի դիմաց գրվում է 2800 թիվը:

4. Կոնկրետ ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ձեռք բերման հետ կապված հարկերի (օրինակ` ավելացված արժեքի հարկի) վճարման ծախսերը նախահաշվում արտացոլվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածներով որոնցով արտացոլվում են նաև ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ձեռք բերման ծախսերը:

 

____ ______________ 200___թ.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

Կ.Տ.

_______________
          (ստորագրություն)

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ`

(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ)

_______________
          (ստորագրություն)

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11801042