Գլխավոր տեղեկություն
Համար
N 238
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հուլիսի 1998 թ. 

N 238

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՕՐԵՆՔԻՑ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հաշվառումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարան տեղափոխման համար բյուջետային նոր դասակարգմանը համապատասխանող եկամտային հաշիվների բացման կապակցությամբ

 

Հրամայում եմ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի մարտի 18-ի թիվ 74 հրամանով հաստատված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի և նախկին օրենքից նոր օրենքին անցման ժամանակ պետական տուրքը հաշվարկելու, վճարելու և վերադարձնելու որոշ հարցերի կանոնակարգման մասին» հրահանգչական նամակի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հավելված 1

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԸ

 

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար 900005016010

Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար
900005016028

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար
900005016051

Հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար
900005016069

Ձեռնարկությունների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների սկզբնական և ընթացիկ պետական գրանցման համար
900005016077

Բանկերը (բանկերի գործառնական գրասենյակը (կետը), օտարերկրյա բանկերը, ինվեստիցիոն հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գրանցելու համար
900005016085

Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար
900005016093

Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների պետական գրանցման համար
900005016101

Արժեթղթերի, արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման համար
900005016119

Ավտոմեքենայի պետական համարանիշ տալու և կորցրածը վերականգնելու համար
900005016127

Ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) և կորցրած տեխնիկական անձնագրի (գրանցման վկայականի) կրկնօրինակ տալու համար
900005016135

Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար
900005016143

Տրանսպորտային միջոցները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար
900005016150

Դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար
900005016168

Անշարժ գույքի պետական գրանցման համար
900005016176

Պետական այլ գրանցման համար
900005016184

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար
900005016192

Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապ
900005016200

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար
900005016218

Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016226

Լիցենզավորման ենթակա բանկային գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016234

Լիցենզավորման ենթակա ապահովագրական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016242

Լիցենզավորման ենթակա խաղատների գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016259

Լիցենզավորման ենթակա շահումներով խաղերը և վիճակախաղերը կազմակերպելու գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016267

Լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016275

Լիցենզավորման ենթակա գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016283

Ֆիզիկական անձանցից (բացի 22-28 կետերում նշված դեպքերի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016291

Իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (բացի 22-28 կետերում նշված դեպքերի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար
900005016309

Վարորդական իրավունքի վկայական և կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար
900005016317

Պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական գործունեության լիցենզավորման համար քննություններ)
900005016325

Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների և անտառանյութի փոխադրման փաստաթղթեր տալու և օբյեկտների փորձաքննության հետ կապված համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար
900005016333

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար
900005016341

«Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար
900005016358

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար
900005016366

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 օգոստոսի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 20980163

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան