Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/21
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.1998-11.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.05.08/6(12)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
25.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 մարտի 1998 թ.

N 01/21

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու հարցերը կարգավորելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐ
___________ Ա. Դ
ԱՐԲԻՆՅԱՆ
___ ____________ 1998 Թ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
___________ Ա. Թ
ՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՄԱՆ թիվ 01/21
25 ՄԱՐՏԻ 1998 Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու հետ կապված հարցերը:

 

1. Օրենքի 3 հոդվածի 1-ին կետի հետ կապված

 

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով հարկատու ֆիզիկական անձ են համարվում (գույքահարկ են վճարում) ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և գյուղացիական տնտեսությունները, որոնց ՀՀ տարածքում սեփականության իրավունքով պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված շինությունը (հարկվող օբյեկտ):

Գույքի սեփականության իրավունքի հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին», «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքներով և այլ նորմատիվային իրավական ակտերով:

 

2. Օրենքի 4 և 5 հոդվածների հետ կապված

 

Շինությունների նշանակությունը (բնակելի, արտադրական, հասարակական) ըստ 2-րդ կետում նշված դասակարգման որոշվում է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում:

Շինությունների հարկման բազա է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված գնահատմամբ որոշված արժեքը, որի չափման միավորը դրամն է:

1998 թ-ի գույքահարկի հաշվարկման համար հարկման բազայի որոշման նպատակով շինությունների արժեքը որոշվում է ՀՀ կառավարության 02.06.95 թ. թիվ 306 որոշմամբ սահմանված գնահատման կարգով, ընդ որում 1996 թ. համար շինությունների մաշվածության աստիճանը բնութագրող գործակիցը թողնվում է անփոփոխ 1997-1998 թթ. համար:

 

3. Օրենքի 14 հոդվածի հետ կապված

 

1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ

 

Օրինակ 1

 

Քաղաքացի Ս. Խաչատրյանը 1998 թ-ի մայիսի 6-ին օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությունը (կամ դրա մի մասը) քաղաքացի Կ. Մկրտչյանին: Ս. Խաչատրյանի 1998 թ-ի գույքահարկը օտարված շինության (կամ դրա մի մասի) համար պետք է հաշվարկվի մինչև 1998 թ-ի մայիս ամիսը ներառյալ, իսկ Կ. Մկրտչյանի 1998 թ-ի գույքահարկը` հունիս ամսից սկսած:

«Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն սեփականաշնորհված շինությունների համար սեփականության իրավունքի ծագման ամիս է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կայացված համապատասխան որոշման ամիսը:

Այն դեպքերում, երբ շինությունները քանդվում կամ վերացվում են, հարկը հաշվարկվում է ներառյալ այն ամիսը, երբ քանդվել կամ վերացվել է շինությունը: Դրա համար հիմք է հանդիսանում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը:

 

3-րդ կետի վերաբերյալ

 

Նշվածը առավելապես վերաբերվում է այն դեպքերին, երբ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական վեճի կապակցությամբ դատարանը վճիռ (դատավճիռ) է կայացնում գույքը սեփականության իրավունքով նրանցից մեկին հանձնելու մասին:

«Իրավական ակտ» հասկացությունը տվյալ դեպքում պետք է մեկնաբանվի որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդունված ցանկացած ակտ, որով կսահմանվի գույքահարկ վճարող այս կամ այն սուբյեկտի սեփականության իրավունքը գույքահարկով հարկման ենթակա որևէ շինության նկատմամբ:

Նշված դեպքերում սեփականատեր ճանաչված անձը մինչև իր օգտին վճռված գույքը փաստացի տիրապետելու հնարավորություն ստանալը գույքահարկ չի վճարում:

 

4. Օրենքի 17 հոդվածի հետ կապված

 

Ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում գույքահարկը հաշվարկվում է համաձայն սույն հրահանգչական նամակի 6-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի` շինության ամբողջ արժեքից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում հարկի գումարը բաշխվում է համամասնորեն` յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնեմասին համապատասխան:

 

Օրինակ 2

 

Բնակելի շինության արժեքը 12 մլն դրամ է: Գույքահարկի գումարը (համաձայն սույն հրահանգչական նամակի 6-րդ կետի «դ» ենթակետում նշված հաշվարկման մեթոդիկայի) կազմել է 20400 դրամ: Շինությունը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Լ. Մարտիրոսյանին և Ս. Ղուկասյանին: Քաղաքացի Մարտիրոսյանի բաժնեմասը կազմում է ընդհանուրի 60%, իսկ Ղուկասյանինը` 40%: Համապատասխանաբար Լ. Մարտիրոսյանի գույքահարկի գումարը կկազմի 12240 դրամ, իսկ Ս. Ղուկասյանինը` 8160 դրամ:

Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի հաշվարկը ներկայացնող համասեփականատիրոջ կողմից լրացուցիչ նշվում է համասեփականատերերի անուն ազգանունը, հաշվառման (գրանցման) վայրի հասցեն, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` նաև յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնեմասի չափը:

 

5. Օրենքի 18 հոդվածի հետ կապված

 

Հարկատու համարվող ֆիզիկական անձի համար 1998 թ-ի գույքահարկի գումարի վճարման ժամկետ է հանդիսանում մինչև 1998 թ-ի դեկտեմբերի 1-ը: Եթե ֆիզիկական անձը հարկատու է դառնում գույքահարկի վճարման ժամկետից հետո (հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը առաջանում է նոյեմբեր ամսվա ընթացքում), ապա գույքահարկի գծով 1998 թ-ի հարկային պարտավորությունները ներառվում են 1999 թ-ի հարկային պարտավորությունների մեջ և վճարման ժամկետ է հանդիսանում մինչև 1999 թ-ի դեկտեմբերի 1-ը:

 

6. Օրենքի 27 հոդվածի հետ կապված

 

ա) ֆիզիկական անձը սահմանված կարգով լրացված «Գույքահարկի հաշվարկ»-ները մինչև 1998 թ-ի հոկտեմբերի 1-ը ներառյալ կարող է ներկայացնել հարկային տեսչության համապատասխան մարմիններ:

Հաշվարկները ներկայացվում են շինության գտնվելու վայրը սպասարկող հարկային տեսչության մարմին: Տարբեր համայնքներում կամ միևնույն համայնքում, բացի տարբեր ՏՀՏ-ների կողմից սպասարկվող տարածքներում գտնվող հարկվող օբյեկտների գույքահարկի հաշվարկները կատարվում են առանձին-առանձին և սահմանված կարգով ներկայացվում են համապատասխան ՏՀՏ-ը: Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հարկվող օբյեկտների գույքահարկի հաշվարկները ներկայացվում են համապատասխան հարկային մարմիններ.

բ) շինությունների (բացառությամբ հասարակական նշանակության) գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է 1997 թ-ի գույքահարկի հաշվարկի համար ընդունված 0.2% դրույքաչափը.

գ) հասարակական նշանակության շինությունների համար 1998 թ-ի (11 ամսվա) գույքահարկը կազմում է.

- մետաղական շինությունների համար` 3 հազար դրամ

- այլ հասարակական շինությունների համար` 10 հազար դրամ:

1998 թ. գույքահարկով հարկման նպատակով հասարակական նշանակության շինությունների ցանկը ՀՀ հարկային տեսչության մարմիններ է ներկայացվում ՀՀ պետական միասնական կադաստրի վարչության կողմից.

դ) բնակելի շինության 1998 թ-ի գույքահարկի գումարը որոշվում է հարկման բազայի և չհարկվող մասի տարբերության 0,2 տոկոսի չափով: Գույքահարկով չհարկվող մասը կազմում է.

- շինությունում մինչև 3 անձ գրանցված (հաշվառված) լինելու դեպքում` 850000 դրամ

- շինությունում 3 և ավելի անձանց գրանցված (հաշվառված) լինելու դեպքում գրանցված (հաշվառված) անձանց թվի և 300000 դրամի արտադրյալը:

Գրանցված կամ հաշվառված անձանց թիվ է հանդիսանում 1997 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տվյալ շինությունում գրանցված (հաշվառված) անձանց թիվը: Սեփականատիրոջ հետագա (01.07.97 թ-ից մինչև 01.12.98 թ.) փոփոխության դեպքում (ինչպես նաև նոր կառուցված, մասնավորեցված շինությունների համար) գրանցված (հաշվառված) անձանց թիվ է հանդիսանում սեփականության իրավունքի փոփոխման (ձեռքբերման) ամսվան հաջորդող ամսվա վերջին օրվա դրությամբ տվյալ շինությունում գրանցված (հաշվառված) անձանց թիվը:

 

Օրինակ 3

 

Քաղաքացի Ս. Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված են 2 անձ: Բնակարանը ՀՀ կառավարության 02.06.95 թ. թիվ 306 որոշմամբ հաստատված գնահատման կարգով գնահատված է 3200000 դրամ (հարկման բազա): 1998 թ-ի հարկի գումարը կկազմի.

ԳՀ1998 = (3200000-850000) x 0,2% = 4700 դրամ:

 

Օրինակ 4

 

Քաղաքացի Ն. Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված են 4 անձ: Հարկման բազան 3200000 դրամ է: 1998 թվականի հարկի գումարը տվյալ բնակարանի համար կկազմի.

ԳՀ1998 = (3200000-4 x 300000) x 0,2% = 4000 դրամ

Գրանցված (հաշվառված) անձանց թվի մասին տեղեկությունների բացակայության դեպքում ՀՏ կողմից հարկը հաշվարկելիս որպես չհարկվող մաս ընդունվում է 850000 դրամը.

ե) եթե ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինությունը (կամ դրա մի մասը) ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության մարմինների կողմից 1998 թվականի ընթացքում գրանցվում է որպես հասարակական նշանակության շինություն, ապա 1998 թ-ի համար այդ շինության գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

գույքահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորության առաջացման ամսվանից մինչև բնակելի շինության (կամ դրա մի մասի) որպես հասարակական նշանակության շինություն գրանցվելու ամիսը ներառյալ` համաձայն սույն կետի «դ» ենթակետում նշված մեթոդիկայի.

հասարակական նշանակության շինություն գրանցվելու ամսվան հաջորդող ամսից մինչև 1999 թվականը ընկած ամիսների համար գույքահարկը հաշվարկվում է.

- եթե բնակելի շինությունը ամբողջությամբ գրանցվել է որպես հասարակական նշանակության շինություն, ապա.

10000/11 x այդ ամիսների թիվը

- եթե բնակելի շինության մի մասն է գրանցվել որպես հասարակական նշանակության շինություն, ապա բնակելի մասի արժեքը որոշվում է առանձին (որպես բնակելի շինություն) և յուրաքանչյուր մասի (բնակելի և հասարակական) համար հարկը հաշվարկվում է առանձին-առանձին` համաձայն սույն կետի «գ» և «դ» ենթակետերի:

 

Օրինակ 5

 

Քաղաքացի Ս. Բալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված (հաշվառված) է 1 անձ: Բնակարանի հարկման բազան 4000000 դրամ է: 1998 թվականի սեպտեմբերի 12-ին բնակարանը անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության մարմնի կողմից գրանցվել է որպես հասարակական նշանակության շինություն: 1998 թ-ի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

(4000000-850000)x0,2%x9/12=4725 դրամ (առաջին 9 ամիսների համար)

10000/11 x 3 = 2727 դրամ (հաջորդ 3 ամիսների համար)

ԳՀ 1998 = 4725 + 2727 = 7452 դրամ

Գույքահարկի գումարը կազմեց 7452 դրամ:

 

Օրինակ 6

 

Քաղաքացի Ա. Միկոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը արժե 4800000 դրամ: Գրանցված (հաշվառված) անձանց թիվը 4-ն է: 1998 թվականի մարտի 24-ին բնակելի տան մի մասը ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան մարմնի կողմից գրանցվել է որպես հասարակական նշանակության շինություն: Դրանից հետո բնակելի մասի արժեքը կազմում է 3600000 դրամ:

1998 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ.

(4800000 - 4 x 300000) x 0,2% x 3/12 = 1800 դրամ ( առաջին 3 ամիսների համար)

(3600000 - 4 x 300000) x 0,2% x 9/12 = 3600 դրամ ( առաջին 9 ամիսների համար` բնակելի տան մասով)

10000 / 11 x 9 = 8182 դրամ (վերջին 9 ամիսների համար` հասարակական նշանակության շինության մասով)

 

ԳՀ1998 = 1800 + 3600 + 8182 = 13582 դրամ

 

Գույքահարկի գումարը կազմեց 13582 դրամ:

1998 թվականի հունվար ամսվա գույքահարկը հաշվարկվում է համաձայն ՀՀ հարկային տեսչության պետի 08.03.96 թ. թիվ 140 և 26.01.98 թ. թիվ 01/5 հրամաններով հաստատված «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» (գրանցված է 04.04.96 թ. թիվ 43960013) և «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (գրանցված է 12.02.98 թ. թիվ 43980080) հրահանգների:

 

7. Օրենքի 30 հոդվածի հետ կապված

 

1995-1996 թթ. համար հաշվարկված և վճարված գույքահարկի գումարները հաշվանցվում են ֆիզիկական անձանց առաջիկա տարիների գույքահարկի վճարումների հաշվին, եթե.

ա) հարկատուն հանդիսանում է հարկային տեսչության մարմնում 1995-1996 թթ-ին հաշվառված նույն գույքի (կամ նրա մի մասի) սեփականատեր.

բ) հարկատուն այլևս չի հանդիսանում հարկային տեսչության տվյալ մարմնում 1995-1996 թթ-ին հաշվառված գույքի սեփականատեր, սակայն ՀՀ տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող այլ գույք և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից այդ մասին տրված տեղեկանքը ներկայացնում է հարկային տեսչության մարմին:

Ֆիզիկական անձանց 1995-1996 թթ. համար հաշվարկված և վճարված գույքահարկի գումարները ետ են վերադարձվում, եթե.

գ) ֆիզիկական անձը, որի անունով կատարվել էր գույքահարկի գումարի վճարումը ՀՀ տարածքում այլևս չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք և անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից այդ մասին տրված տեղեկանքները ներկայացնում է հարկային տեսչություն: