118.012330.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
30.03.1999 թ. ք. Երևան |
N 123 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1999 թ. ֆինանսական արդյունքներով մի շարք ապահովագրական ընկերություններ նվազեցրել են իրենց զուտ ակտիվների մեծությունը և ՀՀ «Քաղաքացիական Օրենսգրքի» 98 և 111 հոդվածների, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի պահանջների համաձայն, պարտավոր են հայտարարել իրենց կանոնադրական հիմնադրամի փոքրացման մասին, և անհրաժեշտության դեպքում համալրել այն ապահովագրական ընկերությունների լիցենզավորումը կարգավորող օրենսդրությամբ սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի չափով`
Հրամայում եմ`
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 10.12.1998 թ. թիվ 408 հրամանով սահմանված ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի 50 մլն. դրամի պահանջի համալրման ժամկետը սահմանել համաձայն ժամանակացույցի`
- 1999 թվականի հուլիսի մեկից 30 մլն. դրամ.
- 2000 թվականի հուլիսի մեկից 50 մլն. դրամ:
2. Ապահովագրական տեսչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
Հայաստանի Հանրապետության |
Է. Սանդոյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11899064
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2000, N 122 | 23.07.2000, N 123 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|