ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
22 փետրվարի 1998 թ. ք. Երևան |
N 76 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 372 որոշմամբ հաստատված կարգի կիրարկման հետ կապված որոշ հարցերի պարզաբանման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությունը,
Հրամայում եմ
Հաստատել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Է. Սանդոյան |
Համաձայնեցված է ՀՀ կենտրոնական բանկ |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Սույն հրահանգչական նամակն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 372 որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետին համապատասխան` այդ որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգի) կիրարկման հետ կապված որոշ հարցերի պարզաբանման նպատակով:
2. Կարգի 7 կետի համաձայն, կտրոններ ձեռք բերած հարկ վճարողները հարկային տեսչության մարմիններ օգտագործված կտրոնների քանակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող քսան օրվա ընթացքում: Կարգով նախատեսված կտրոնները Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներին տրամադրվելուց հետո դրանց կորստի դեպքում հարկ վճարողն անմիջապես, մեկ օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է համապատասխան հարկային մարմնին` նշելով կորած կտրոնների համարները:
Սույն կետին համապատասխան տեղեկությունների ստացումից հետո հարկային մարմինը կորած կտրոնները ճանաչում է ուժը կորցրած և մաքսային մարմիններին և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներին ծանուցում է այդ մասին` նշելով կորած կտրոնների համարները, որից հետո կորած փաստաթղթերի ներկայացման ժամանակ չեն կիրառվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը:
3. Կարգի 13 կետի «ա» ենթակետի համաձայն, օտարերկրյա քաղաքացին կարող է կտրոնում նշված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներից: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության գոտում բացակայում են բանկերի գործառնական գրասենյակները, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից թանկարժեք և փոքրածավալ ապրանքների արտահանման ժամանակ, այդ անձանց ցանկությամբ, որոշմամբ հաստատված կարգի 11 կետով սահմանված գործողությունները կարող են կատարվել մաքսային հսկողության գոտում:
Սույն կետին համապատասխան գործողությունների կատարումից հետո, նշված «ա» ենթակետին համապատասխան վճարված գումարները հետ ստանալու տվյալ անձի ցանկության դեպքում, այն իրականացվում է մաքսային աշխատակցի ուղեկցությամբ:
4. Եթե կարգով նախատեսված կտրոններում լրացված չեն կամ թերի են լրացված կտրոնը լրացնող ավելացված արժեքի հարկ վճարողի տվյալները (անվանում, ՀՎՀՀ, հասցե), սակայն հարկ վճարողի կնիքի վրա պարզ երևում է հարկ վճարողի հաշվառման համարը, ապա այդ կտրոնները չեն համարվում սահմանված կարգի խախտումներով լրացված:
Գրանցված է |