ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
23.02.1999 թ. ք. Երևան |
N 77 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «Գ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» օրենքի ուժ ունեցող որոշմամբ սահմանված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոմեքենաներից և մեխանիզմներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և գանձման աշխատանքների կանոնակարգման նպատակով, և համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» օրենքի ուժ ունեցող որոշման 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարի գանձման մասին» հրահանգչական նամակը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Է. Սանդոյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ «Գ» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգչական նամակը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» օրենքի ուժ ունեցող որոշման 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոմեքենաներից և մեխանիզմներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարի հաշվարկման և գանձնման հետ կապված որոշ հարցեր:
1. Այն ավտոմեքենաների համար, որոնց մակնիշները նշված չեն վերոնշյալ ենթակետում (այսուհետ` ենթակետում), վճարը պետք է գանձվի «այլ ավտոմեքենաներ և մեխանիզմներ» տողին համապատասխան:
Օրինակ: BMW մակնիշի մեքենայի համար պետք է գանձվի 50 x Ձ դրամ (որտեղ Ձ-ն BMW ավտոմեքենայի շարժիչի հզորությունն է` արտահայտված ձիաուժով) ենթակետում «այլ ավտոմեքենաներ և մեխանիզմներ» տողին համապատասխան, քանի որ ենթակետում բացակայում է BMW մակնիշը:
2. Այն ավտոմեքենաների համար, որոնց մակնիշը համապատասխանում է ենթակետում նշված մակնիշին, իսկ մոդելը ենթակետում նշված չէ` գանձվում է տվյալ մակնիշի տողին համապատասխան:
3. Այն ավտոմեքենաների համար, որոնց մակնիշը համապատասխանում է ենթակետում նշված մակնիշին, մոդելը` մոդելին, իսկ մոդիֆիկացիան ենթակետում նշված չէ կամ չի համապատասխանում` գանձվում է տվյալ մակնիշի և մոդելի տողին համապատասխան:
Օրինակ: ԵրԱԶ մակնիշի 762 մոդելի մոդիֆիկացիաներ հանդիսացող ԵրԱԶ 762Վ, ԵրԱԶ 762ՎԳ ավտոմեքենաների համար վճարը պետք է գանձվի «ԵրԱԶ 762» տողին համապատասխան` 2,610 դրամ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
4 մարտի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 20990034