Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/1227
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2000-11.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.22/22.1
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

124.02/1227.11.10.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

11.10.2000 թ.

 

N 02/1227

 

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԳԱԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. սեպտեմբերի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 594 որոշման 7 կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրերի գծով արտոնությունների կիրառման» հրահանգը:

 

Նախարար

Գ. Պողոսյան

 

Համաձայնեցված է`
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար`
Լ. Բարխուդարյան
___ ________ 2000 թ.

Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարար`
Գ. Պողոսյան
թիվ 02/1227 հրաման
11.10.2000 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԳԱԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը հաստատվել է ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 594 որոշման 7 կետի հիման վրա և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումներով` որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական որակված ծրագրերի, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց իրականացման համար զգալի նշանակություն ունեցող գործարքների (գործառնությունների) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման ընդհանուր հարցերը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կանոնակարգվող մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (տեխնիկական կամ այլ բնույթի) համար` հարկային, մաքսային կամ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ պայմանագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:

Սույն կետում նշված` հարկային, մաքսային կամ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով` սահմանված արտոնությունները, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

 

II. Արտոնությունների նշանակությունը

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումներով` որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական որակված ծրագրերի (այսուհետ` մարդասիրական կամ բարեգործական ծրագրեր), ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց կամ բարեգործական ծրագրեր), ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց իրականացման համար զգալի նշանակություն ունեցող գործարքների (գործառնությունների) գծով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունները նշանակում են.

3.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ազատում մաքսային սահմանին գանձնման ենթակա ավելացված արժեքի հարկից, մաքսատուրքից և մաքսավճարից:

3.2. Օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման ազատում ավելացված արժեքի հարկից:

3.3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց կողմից մարդասիրական կամ բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման ազատում ավելացված արժեքի հարկից:

 

III. Արտոնությունների կիրառման կարգը

 

4. Սույն հրահանգի 3.1, 3.2 և 3.3 կետերում նշված արտոնությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման պահից հետո իրականացվող գործարքների (գործառնությունների) նկատմամբ:

5. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում.

5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը` մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի որակման, ապրանքների մատակարարումը (այդ թվում` ներմուծումը) և ծառայությունների մատուցումը որպես ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց զգալի նշանակություն ունեցող գործարքներ ճանաչելու մասին:

5.2. Մարդասիրական կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում` օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց կողմից, այդ ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը հիմնավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան լրացված հաշվարկային և վճարային փաստաթղթերը:

6. Մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող մատակարարվող (ներմուծվող) ապրանքների անվանումը և մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը, դրանց քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից ընդունված որոշմամբ:

Սույն կետում նշված` որպես ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող` մատակարարվող (ներմուծվող) ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գործարքներ են ընդունվում որպես կանոն այն գործարքները (գործառնությունները), որոնք կապված են բաշխվող ապրանքների ներմուծման, ավելացված արժեքի հարկ վճարող անձանցից` դրանց ձեռք բերման, այդ ապրանքների պահպանման կամ տեղափոխման, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցման հետ:

7. Որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար որպես զգալի նշանակություն ունեցող գործարքներ (գործառույթներ) չեն կարող դիտվել` ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ընդհանուր տնտեսական ծախսերին վերագրվող գործարքները (գործառնությունները):

Սույն կետում նշված` «ընդհանուր տնտեսական ծախսեր»-ին են վերագրվում`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 22.12.97 թ. թիվ 529 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան»-ի «26» (ընդհանուր տնտեսական ծախսեր) հաշվով ձևակերպվող ծախսերը, կամ

բ) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 19.07.99 թ. թիվ 263 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան»-ի «714-715» (վարչական և ընդհանուր այլ ծախսեր) հաշիվներով ձևակերպվող ծախսերը (ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպությունների համար):

8. Սույն հրահանգին համապատասխան ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի համաձայն` հարկից ազատված իրացման շրջանառություն ունեցող) անձինք` հարկից ազատված և հարկվող գործարքների (գործառնությունների) գծով առանձնացված հաշվապահական հաշվառումը վարում, հաշվարկային փաստաթղթերը լրացնում, ինչպես նաև այդ մասով` իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները հաշվառում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքի կիրառումն ապահովող համապատասխան հրահանգով սահմանված ընդհանուր կարգով:

 

IV. Անցումային դրույթներ

 

9. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով մարդասիրական օգնության կամ բարեգործական որակված ծրագրեր իրականացնող անձինք (ներառյալ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումներին համապատասխան), պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով ներկայացնել`

ա) տեղեկություններ` սույն հրահանգի 1 հավելվածով նշված ձևով: Տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ,

բ) ամփոփ տեղեկություններ` սույն հրահանգի 2 հավելվածով նշված ձևով: Ամփոփ տեղեկությունները ներկայացվում են ծրագրի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում:

Սույն կետում նշված տեղեկությունները սահմանված ժամկետներում չտրամադրվելու կամ ծրագրերը ընդունված նպատակներին համապատասխան չիրականացվելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը իրավասու է փոփոխել կամ կասեցնել ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին իր կողմից ընդունած որոշումը, իսկ, եթե ծրագիրը որպես մարդասիրական օգնություն կամ բարեգործական որակվել է այլ իրավական ակտով, ապա հանձնաժողովը իրավասու է տվյալ իրավական ակտն ընդունած մարմնին ներկայացնել միջնորդություն` ծրագրի փոփոխման կամ կասեցման մասին:

10. Սույն հրահանգի դրույթները կիրառվում են` հրահանգի ուժի մեջ մտնելուց հետո, որպես` մարդասիրական օգնության կամ բարեգործական որակված ծրագրերի, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների (գործառնությունների) գծով:

11. Մինչև սույն հրահանգի ուժի մեջ մտնելը, մարդասիրական օգնության կամ բարեգործական որակված ծրագրերի, ինչպես նաև ծրագրերի իրականացման հետ կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների (գործառնությունների) համար կիրառվում է մինչև սույն հրահանգի ուժի մեջ մտնելը սահմանված կարգը:

 

Հավելված 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Մարդասիրական օգնության եվ բարեգործական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների եվ (կամ) մատակարարված ապրանքների մասին

 

Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից _____ թ. ____ եռամսյակի ընթացքում մատուցված ծառայություններ և (կամ)
մատակարարված ապրանքներ

 

Ծրագրի իրականացման հիմքը

 

Ծրագրի իրականացման ժամկետը   սկիզբը`

 ________ ավարտը _________

Ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը

_______________________

Հասցեն

_______________________

Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) 

               

հ/հ Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը (երկիրը, կազմակերպությունը, բարերարը)  Ծրագրի իրականացման վայրը Կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը Մատուցված ծառայությունների և 50 (կամ) բաշխված ապրանքների   Լրացուցիչ տեղեկություններ, մեկնաբանություններ
ծավալը բնաիրային արտահայտությամբ արժեքը
(հազար դրամ)
չափի միավոր քանակ
               
               
               
               
               

Ծանուցում.

N 1 հավելվածի տեղեկություններին կցել առանձին տեղեկանք տվյալ եռամսյակի վերջում չբաշխված ապրանքների մնացորդների վերաբերյալ` բնաիրային և արժեքային արտահայտությամբ:

Քաղաքացիներին (շահառուներին) ապրանքների բաշխման վերաբերյալ ցուցակները և ստացականները 1 հավելվածին չեն կցվում և հաշվառվում են ծրագիր իրականացնող կազմակերպությունում:

 

Ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից _____ թ. ____ եռամսյակի ընթացքում մատուցված ծառայություններ և (կամ)
մատակարարված ապրանքներ

 

հ/հ  Մատակարար կազմակերպության   Ծրագրի իրականացման հիմքը Մատակարարված ապրանքների և (կամ) մատուցված ծառայությունների   Լրացուցիչ տեղեկություններ, մեկնաբանություններ
անվանումը  հասցեն ՀՎՀՀ գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի   համառոտ նկարագրությունը   արժեքը
(հազար
դրամ)
անվանումը  ծավալը բնաիրային արտահայտությամբ  
համար ժամկետ չափի միավոր քանակ
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       

 

Կազմակերպության ղեկավար 

______________
(ստորագրություն)

________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

Փաստաթուղթը կազմեց 

________________________________________
(ազգանունը, անունը, հեռախոս)

 
Կ. Տ.


____ _____________ 200 թ.

 

Հավելված 2

Ա Մ Փ Ո Փ  Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

____________  կազմակերպության կողմից մարդասիրական օգնության (բարեգործական) ծրագրի
կատարման արդյունքների մասին

Ծրագրի իրականացման հիմքը

_______________________

Ծրագրի իրականացման ժամկետները`        սկիզբը`

 ________ ավարտը _________

Ծրագրի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

_______________________

 

հ/հ Ֆինանսավորման աղբյուրը (երկիրը, կազմակերպությունը, բարերարը)  Իրականացման վայրը
(մարզը, բնակավայրը) 
Կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը Մատուցված ծառայությունների և (կամ) բաշխված ապրանքների ծավալը 
բնաիրային արտահայտութ. արժեքը
(հազ. դրամ)
չափի միավոր քանակը  ծրագրով  փաստացի 
ծրագրով փաստացի
1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 

Ընդամենը

         

Ամփոփ տեղեկություններին կցել`

 մեկնաբանություններ ըստ ծրագրի առանձին բաժինների (կետերի) ծրագրային խնդիրների և փաստացի արդյունքների միջև շեղումների վերաբերյալ

 առաջարկություններ և դիտողություններ ծրագրի արդյունավետության բարձրացման ուղղությամբ

 լրացուցիչ տեղեկություններ (կազմակերպության հայեցողությամբ)

Կազմակերպության ղեկավար

______________
(ազգանունը, անունը)

_____________
(ստորագրություն)

__ ______2000 թ.

Կազմեց` 
 

Կ.Տ

_____________________________________________________________

(ազգանունը, անունը, հեռախոս)

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12400113