Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/933
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2000-30.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.22/22.1
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

124.02/933.31.08.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

31.08.2000 թ.

 

N 02/933

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման 6-րդ կետի «դ» ենթակետի պահանջների ապահովման նպատակով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության» կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ ՀՀ պետական եկամուտների նախարարությունից ակցիզային դրոշմանիշերը պետք է ստացվեն սույն հրամանով հաստատված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացմամբ և պայմանների ապահովմամբ:

3. Տարածքային հարկային տեսչությունների և տարածաշրջանային մաքսատների պետերին.

ա) ապահովել տարածքային հարկային տեսչություններում և տարածաշրջանային մաքսատներում ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները.

բ) տարածքային հարկային տեսչություններում և տարածաշրջանային մաքսատներում հրամանով նշանակել ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար պատասխանատու անձ և նրա հետ սահմանված կարգով կնքել նյութական պատասխանատվության մասին պայմանագիր: Հրամանի և պայմանագրի կրկնօրինակները մինչև 2000 թ. սեպտեմբերի 15-ը ներկայացնել ՀՀ ՊԵՆ հարկային և մաքսային վարչություններ:

5. ՀՀ ՊԵՆ աշխատակազմի ղեկավարին, օպերատիվ հետախուզական վարչության և ֆինանսահաշվարկային բաժնի պետերին.

ա) ապահովել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի ստացման, ՀՀ ՊԵՆ տեղափոխման համար անհրաժեշտ պայմանները.

բ) օժանդակել ՏՀՏ-ներին և ՏՄ-ներին ակցիզային դրոշմանիշերի, որպես խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային տեսչության պետի 1999 թ. մայիսի 25-ի N 01/28 և ՀՀ պետական եկամուտների 2000 թ. մայիսի 16-ի N 02/361 հրամանները:

7. Սույն հրամանի կատարման հսկողությունը իրականացնում են ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալներ Ս. Պետրոսյանը և Ե. Զախարյանը:

 

Նախարար

Գ. Պողոսյան

 

Հաստատում եմ
ՀՀ պետական
եկամուտների նախարար`
Գ. Պողոսյան
31 օգոստոսի 2000 թ.

Համաձայն եմ
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար
Լ. Բարխուդարյան
___ ________2000 թ.

Համաձայն եմ
ՀՀ արդարադատության
նախարար
Դ. Հարությունյան
___ ________2000 թ.

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ»

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 26.10.99 թ. թիվ 662 որոշման 6-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով, սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի (այսուհետև` ակցիզային դրոշմանիշեր) ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության կարգը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով չեն կանոնակարգվում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ակցիզային դրոշմանիշերի տպագրման, ստացման, ներմուծման և պահպանման աշխատանքները, ինչպես նաև արտադրողների կողմից այլ պետությունների ակցիզային դրոշմանիշերի ստացումը և պահպանումը:

2. ՀՀ պետական եկամուտների նախարարությանը ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` ՀՀ պետական եկամուտների նախարարության (այսուհետև նաև` ՊԵՆ) պահանջագրով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով:

3. ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություններից (այսուհետև` ՏՀՏ):

4. ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց հաշվառման վայրի տարածաշրջանային մաքսատներից (այսուհետև` ՏՄ)` նախքան նշված ապրանքները ՀՀ մաքսային տարածք ներմուծելը:

 

II. ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման ԵՎ բաց թողնման կարգ

 

5. ՀՀ պետական եկամուտների նախարարությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ակցիզային դրոշմանիշերի պահանջագիր ըստ տեսակների: Պահանջագրում նշված քանակը բաց է թողնվում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանի համաձայն: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից ակցիզային դրոշմանիշերը ստացվում են ՀՀ պետական եկամուտների նախարարի հրամանով ստեղծված ակցիզային դրոշմանիշերի ստացման հանձնաժողովի և ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար նշանակված նյութական պատասխանատու անձի (այսուհետև` պատասխանատու անձ) կողմից: Ստացված ակցիզային դրոշմանիշերի տեղափոխումը կատարվում է ՀՀ ՊԵՆ օպերատիվ-հետախուզության վարչության և հատուկ բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ:

6. ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի պահպանումն իրականացվում է խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի համար նախատեսված կարգով` այդ նպատակի համար առանձնացված` համապատասխան պայմաններ ունեցող սենյակում:

Ակցիզային դրոշմանիշերը պահպանվում են ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի, ՏՀՏ-ների և ՏՄ-ների շենքերում առանձնացված հատուկ պահեստային տարածքներում: ՀՀ պետական եկամուտների նախարարի գրավոր թույլտվության դեպքում, ակցիզային դրոշմանիշերը կարող են ժամանակավորապես պահպանվել խիստ հաշվառման փաստաթղթերի պահպանման համար համապատասխան պայմաններ ունեցող այլ կազմակերպությունների համապատասխան տարածքներում:

7. Ակցիզային դրոշմանիշերի պահպանման սենյակը յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում կապարակնքվում է պատասխանատու անձի կապարակնիքով:

8. Պատասխանատու անձը իրեն հանձնված ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր տեսակի համար վարում է առանձին հաշվառում` ըստ ակցիզային դրոշմանիշերի համարների և սերիաների:

9. Ակցիզային դրոշմանիշերը ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ պատասխանատու անձը բաց է թողնում ՏՀՏ-ի կամ ՏՄ-ի ակցիզային դրոշմանիշերի պահպանության համար նյութական պատասխանատու նշանակված անձին` վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագրի և անձնագրի ներկայացման դեպքում, ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալի հանձնարարականի, ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժնի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա:

Հաշիվ-ապրանքագիրը ստորագրվում է ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժնի պետի (գլխավոր հաշվապահ) և ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի կողմից ու կնքվում է: Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են տրամադրվող ակցիզային դրոշմանիշերի տեսակը, քանակը, համարները` ըստ ձեռք բերող կազմակերպությունների:

10. ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվարկային բաժինը վարում է տրամադրված ակցիզային դրոշմանիշերի հաշվառում` ըստ ստացող կազմակերպությունների, ստացված դրոշմանիշերի տեսակների, համարների և ՏՀՏ-ների կամ ՏՄ-ների:

 

III. ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից ակցիզային դրոշմանիշերի ստացման եվ պահպանման կարգ

 

11. ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են միայն ՀՀ հարկային մարմիններում հաշվառման կանգնած ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողներին: Արտադրողները դրոշմանիշ ստանալու համար իրենց հաշվառման վայրի ՏՀՏ, ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ սահմանված կարգով, ներկայացնում են ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու դիմում և պահանջվող այլ փաստաթղթեր (ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկը ներկայացվում է N 2 հավելվածում բերված ձևով):

12. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը բավարարում են ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման պահանջներին և ՀՀ-ում պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքներ արտադրողների կողմից պահպանվում են ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 14-ի N 10 որոշման պահանջները և արտադրողի մոտ չկան ակցիզային դրոշմանիշեր, որոնց ետ վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է, ՏՀՏ-ն յուրաքանչյուր արտադրողի համար ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ-հարկային վարչության պետին ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի ստացման հայտ (ձևը կցվում է (հավելված N 1): Հայտի հետ ներկայացվում են ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճեն, հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ: Պարտադիր օղի արտադրողների (ներառյալ շշալցում իրականացնողների) որպես հումք ձեռք բերված սպիրտի հաշվարկային և վճարային փաստաթղթերի օրինակները:

Առանց նշված փաստաթղթերի և պայմանների բավարարման դիմումը չի ընդունվում:

13. Ներկայացված դիմումը կարող է չբավարարվել կամ մասնակի բավարարվել, եթե ՀՀ ՊԵՆ-ում դիմումի ներկայացման պահին չկան (բավարար քանակությամբ առկա չեն) տվյալ տեսակի ակցիզային դրոշմանիշերի պահանջվող քանակները, կամ եթե դիմում ներկայացնողի մոտ առկա ձեռքբերված հումքը չի հիմնավորում պահանջի ներկայացումը: Հայտի չբավարարելու վերաբերյալ կարգադրությունը ուղարկվում է հայտ ներկայացնող ՏՀՏ:

14. ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալ հարկային վարչության պետը ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժնի պետին և ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ պատասխանատու անձին տալիս է ակցիզային դրոշմանիշերի բացթողնման վերաբերյալ կարգադրություն, որի մեկ օրինակը տրամադրվում է հայտ ներկայացրած ՏՀՏ-ին:

15. ՀՀ ՊԵ նախարարի տեղակալ-հարկային վարչության պետի կարգադրության հիման վրա ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժինը սույն կարգի II բաժնին համապատասխան կատարում է բացթողնման ձևակերպումները, որից հետո ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ պատասխանատու անձը բաց է թողնում դրոշմանիշերը:

16. Արտադրողները ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերը 3 ամիս չօգտագործելու կամ լուծարման, կամ գործունեության դադարեցման կամ լիցենզիայի ժամկետի ավարտման, կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում առկա չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը պարտավոր են վերադարձնել իրենց հաշվառման վայրի ՏՀՏ: Արտադրողների լուծարման կամ գործունեության դադարեցման, կամ լիցենզիայի ժամկետի ավարտման, կամ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում հարկային մարմինները արտադրողի մոտ պարտադիր կատարում են չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի մնացորդների գույքագրում:

Վնասված կամ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել տարածքային հարկային տեսչություններ` դրանց ձեռք բերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետը լրանալու օրը ներառյալ:

Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար արտադրողները իրենց հաշվառման վայրի ՏՀՏ ներկայացնում են`

1. դիմում` ակցիզային դրոշմանիշերի և դրանց ձեռք բերման նպատակով վճարված գումարի վերադարձման համար, դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները,

2. ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճեն,

3. չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը:

Ընդ որում, վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՀՏ ներկայացվում են դրանք փակցնելով առանձին էջերի վրա ապահովելով հետևյալ պայմանները`

ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն ծալքերի և անհարթությունների,

 պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան (համարը) և դրա կենտրոնական մասը,

ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն,

 վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

Դրոշմանիշերը ՏՀՏ-ները ընդունում են ընդունման-հանձնման ակտի հիման վրա:

17. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՀՏ-ները վերադարձման ակտով ներկայացնում են ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ պատասխանատու անձին: Վերջինս ՀՀ ՊԵՆ հարկային վարչություն է ներկայացնում վերադարձվող ակցիզային դրոշմանիշերի վիճակի վերաբերյալ իր եզրակացությունը և վերադարձման ակտը: Հարկային վարչությունը ակցիզային դրոշմանիշերի ընդունման կարգադրության նախագիծը, տվյալ հարկատուի ակցիզային դրոշմանիշերի շարժի վերաբերյալ տեղեկանքը և եզրակացությունը ներկայացնում է ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալին: Ընդունումը մերժելու դեպքում, այդ մասին կարգադրությունը հիմնավորումներով 2 օրվա ընթացքում վերադարձվում է համապատասխան ՏՀՏ: Ընդունումը բավարարելու մասին կարգադրությունը ուղարկվում է ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին` համապատասխան ձևակերպումներ տալու համար: Կարգադրության մեկ օրինակը ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի վերադարձման մասին եզրակացության հետ ուղարկվում է համապատասխան ՏՀՏ:

18. ՏՀՏ-ները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման և ընդունման քարտեր` ըստ ակցիզային դրոշմանիշերի տեսակների, քանակների, համարների և սերիաների (հավելված N 3):

19. Արգելվում է ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

20. Ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի գծով արտադրողները վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՀՀ ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողների կողմից ակցիզային դրոշմանիշերի ստացման եվ պահպանման կարգ

 

21. ՀՀ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են միայն ՀՀ հարկային և մաքսային մարմիններում հաշվառման կանգնած ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողներին: Ներմուծողները (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշեր ստանալու համար իրենց հաշվառման վայրի տարածաշրջանային մաքսատուն են ներկայացնում ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ հաստատված դիմում և պահանջվող փաստաթղթեր (ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկը ներկայացվում է սույն կարգի 28 կետով սահմանված հաշվարկի ձևով):

22. Այն դեպքում, երբ ներկայացված հայտը բավարարում է ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի N 662 որոշման պահանջներին, նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի համար սահմանված ժամկետում ներկայացվել է հաշվետվություն և ներմուծողի մոտ չկան ակցիզային դրոշմանիշեր, որոնց ետ վերադարձման կամ ժամանակավոր արտահանման, կամ մաքսային պահեստ մաքսային ռեժիմներով ձևակերպելու համար սահմանված ժամկետը լրացել է, ՏՄ-ն ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ-մաքսային վարչության պետին ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի ստացման հայտ (ձևը կցվում է` հավելված N 4): Հայտի հետ ներկայացվում են նաև օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված պայմանագրի պատճեն, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռք բերումը և հետագա ներմուծումը ու հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ:

Առանց նշված փաստաթղթերի հայտը չի ընդունվում:

23. ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալ-մաքսային վարչության պետը տալիս է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման դիմումը բավարարելու վերաբերյալ կարգադրություն:

24. Ներկայացված հայտը կարող է չբավարարվել կամ մասնակի բավարարվել, եթե ՀՀ ՊԵՆ-ում հայտի ներկայացման պահին չկան (բավարար քանակությամբ առկա չեն) տվյալ տեսակի ակցիզային դրոշմանիշերի պահանջվող քանակները, կամ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի համար սահմանված ժամկետում չի ներկայացվել հաշվետվություն, կամ ներմուծողի մոտ չկան ակցիզային դրոշմանիշեր, որոնց հետ վերադարձման համար կամ «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով հայտարարագրման սահմանված ժամկետը լրացել է, կամ օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված պայմանագիրը չի պարունակում ներմուծվող ապրանքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն, կամ պայմանագրով նախատեսված քանակությունը ավելի քիչ է, քան պահանջվող ակցիզային դրոշմանիշերի քանակի 90,91 տոկոսը: Հայտի չբավարարելու կարգադրությունը ուղարկվում է հայտ ներկայացնող ՏՄ:

25. Ներմուծողներին (հայտարարատուներին) ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված պայմանագրում նշված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նախատեսված թվի (քանակի) առավելագույնը` 110 տոկոսի չափով:

26. Հայտը բավարարելու վերաբերյալ նախարարի տեղակալ-մաքսային վարչության պետի կարգադրությունը ուղարկվում է հայտ ներկայացնող ՏՄ ակցիզային դրոշմանիշերի ձեռք բերման գումարի վճարումն ապահովելու նպատակով: ՏՄ-ի կողմից գումար գանձելու վերաբերյալ տեղեկանքի ներկայացումից հետո նախարարի տեղակալի կարգադրության հիման վրա ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժինը, սույն կարգի II բաժնի պահանջներին համապատասխան կատարում է անհրաժեշտ ձևակերպումները, որից հետո ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ պատասխանատու անձը բաց է թողնում ակցիզային դրոշմանիշերը:

27. Ակցիզային դրոշմանիշերը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ենթակա են հայտարարագրման «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով` ապահովելով դրանք ստացումից մինչև ՀՀ-ից արտահանումն ընկած ամբողջ ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի մաքսային հսկողության ներքո գտնվելը:

28. Ներմուծողները դրոշմանիշերը ստանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում ՏՄ ներկայացնում են հաշվետվություն` ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ (հավելված N 5), կից ներկայացնելով դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման ձևակերպման բեռնամաքսային հայտարարագրերի պատճենները: Նշված ժամկետում օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված համապատասխան պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում, ներմուծողի դիմումի հիման վրա, ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալի կարգադրությամբ ՏՄ-ն կարող է երկարացնել ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվության ներկայացման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր:

29. Ներմուծողները ստացված ակցիզային դրոշմանիշերը վերադարձնում են.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում` մինչև լուծարային ակտի ստորագրումը.

օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված համապատասխան պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում` ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվություն ներկայացնելու սահմանված ժամկետին հաջորդող 10-օրյա ժամկետում:

Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար ներմուծողները իրենց հաշվառման վայրի ՏՄ ներկայացնում են`

1. դիմում` ակցիզային դրոշմանիշերի և դրանց ձեռք բերման նպատակով վճարված գումարի վերադարձման համար, դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

2. ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճենը.

3. ակցիզային դրոշմանիշերի ստացման համար ներկայացված դիմումի պատճենը.

4. չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը:

Ընդ որում, վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՄ ներկայացվում են դրանք փակցնելով առանձին էջերի վրա, ապահովելով հետևյալ պայմանները`

ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների,

պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան (համարը) և դրա կենտրոնական մասը,

ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն,

վերադարձվեն յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

Դրոշմանիշերը ՏՄ-ները ընդունում են ընդունման-հանձնման ակտի հիման վրա:

30. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը ՏՄ-ները վերադարձման ակտով ներկայացվում են ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ պատասխանատու անձին: Վերջինս ՀՀ ՊԵՆ մաքսային վարչություն է ներկայացնում վերադարձվող ակցիզային դրոշմանիշերի վիճակի վերաբերյալ իր եզրակացությունը և վերադարձման ակտը: Մաքսային վարչությունը ակցիզային դրոշմանիշերի ընդունման կարգադրության նախագիծը, տվյալ ներմուծողի ակցիզային դրոշմանիշերի շարժի վերաբերյալ տեղեկանքը և եզրակացությունը ներկայացնում են ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալին: Ակցիզային դրոշմանիշերի ընդունումը մերժելու դեպքում, այդ մասին կարգադրությունը հիմնավորումներով 2 օրվա ընթացքում վերադարձվում է համապատասխան ՏՄ: Ընդունումը բավարարելու մասին կարգադրությունը ուղարկվում է ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին` համապատասխան ձևակերպումներ տալու համար: Կարգադրության մեկ օրինակը ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի վերադարձման մասին եզրակացության հետ ուղարկվում է համապատասխան ՏՄ:

31. ՏՄ-ները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման և ընդունման քարտեր` ըստ ակցիզային դրոշմանիշերի տեսակների, քանակների, համարների և սերիաների (հավելված N 6):

32. Արգելվում է ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) անձանց, բացառությամբ ժամանակավորապես արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

33. Ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի գծով ներմուծողները վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, տրամադրման եվ հաշվառման նկատմամբ հսկողություն

 

34. ՏՀՏ-ներում և ՏՄ-ներում պետի հրամանով ստեղծված ակցիզային դրոշմանիշերի գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա ակցիզային դրոշմանիշերի գույքագրումներ: Կատարված գույքագրումների վերաբերյալ տեղեկանքները 5 օրվա ընթացքում ներկայացնելով ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժին:

35. ՀՀ ՊԵ նախարարի կարգադրությամբ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից հետո ՀՀ ՊԵՆ կենտրոնական ապարատում կատարվում է տվյալ եռամսյակում ստացված, բաց թողնված և մնացորդում առկա ակցիզային դրոշմանիշերի գույքագրում` հիմնադրելով ՀՀ ՊԵՆ ֆինանսահաշվային բաժնում առկա ակցիզային դրոշմանիշերի տվյալների հետ:

36. Սույն կարգի 34 և 35 կետերի համաձայն կատարված աշխատանքների ավարտից հետո ՀՀ ՊԵ նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և ֆինանսահաշվային բաժնի պետը կատարված հսկողական աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում են ՀՀ պետական եկամուտների նախարարին:

37. Յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ՀՀ Պետական եկամուտների և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները համատեղ կատարում են տրամադրված և ստացված ակցիզային դրոշմանիշերի քանակների փոխադարձ ճշտում` ըստ տեսակների, համարների և սերիաների` համադրելով ՀՀ պետական եկամուտների և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում առկա տվյալների հետ:

 

Հավելված N 1

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____ _________________ 200 ___ թ.

ՀԱՅՏ N

 
 

____________ ՏՀՏ


 

ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման
համար ակցիզային դրոշմանիշերի ստացման

 
Ձեռնարկության անվանումը

               
ՀՎՀՀ

 

Պահանջվում են ոգելից խմիչքների հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

 

Տեսակ  Պահանջվող քանակ 
0,25 լ. 0,33 լ. 0,375 լ. 0,5 լ. 0,7 լ. 0,75 լ. 0,8 լ. 1,0 լ.
Օղի                
Գինի, շամպայն                
Կոնյակ                
Սպիրտ                
Այլ խմիչք                
Ընդամենը                

 

Պահանջվում են ծխախոտի հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

 

Տեսակ

10 հատ

12 հատ

20 հատ

Ֆիլտրով  

x

Առանց ֆիլտրի

x

   
Ընդամենը      

 

______________ ՏՀՏ պետ` ____________

________________
(ստորագրություն)

 

Հավելված N 2

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
31.08.2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____________
ՏՀՏ անվանումը

ՏՀՏ պետ` __________

 

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ստացված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկ

 

 
Ձեռնարկության անվանումը

               
ՀՎՀՀ

 

Ոգելից խմիչք (հատ)

Տեսակ Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի (ներառյալ դրոշմավորված արտադրանքը և նախկինում ստացված դրոշմանիշերի քանակը)  Իրացված արտադրանքի քանակ Դիմումը ներկայացնելու պահին առկա դրոշմանիշերի մնացորդ Դիմումը ներկայացնելու պահին առկա չիրացված դրոշմավորված արտադրանքի մնացորդ  
0.25լ 0.33լ 0.375լ  0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ 0.25լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ 0.25լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ
Օղի                                                              
Գինի,
շամպայն
                                                             
Կոնյակ                                                              
Սպիրտ                                                              
Այլ խմիչք                                                              
Ընդամենը                                                              

 

 

Ծխախոտ (հատ)

Տեսակ Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի (ներառյալ դրոշմավորված արտադրանքը և նախկինում ստացված դրոշմանիշերի քանակը)  Իրացված արտադրանքի քանակ Դիմումը ներկայացնելու պահին առկա դրոշմանիշերի մնացորդ Դիմումը ներկայացնելու պահին առկա չիրացված դրոշմավորված արտադրանքի մնացորդ  
10 հատ 12 հատ 20 հատ 10 հատ 12 հատ 20 հատ 10 հատ 12 հատ 20 հատ 10 հատ 12 հատ 20 հատ
Ֆիլտրով  

x

   

x

   

x

   

x

 
Առանց ֆիլտրի

x

   

x

   

x

   

x

   
Ընդամենը                        

 

Ձեռնարկության տնօրեն ________________________

________________
(ստորագրություն)

Ձեռնարկության հաշվապահ ________________________

________________
(ստորագրություն)

_____ ____________

200______ թ.

 

 

Հավելված N 3

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
2000 թ.-ի օգոստոսի 31-ի N 02/933 հրամանով

 

____________________Տարածքային Հարկային Տեսչություն

 

____________________Ձեռնարկության

Ձեռնարկության անվանումը

 

ՀՀ-ում ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

               
ՀՎՀՀ

 

N Դրոշմանիշերի տրամադրման անդորրագրի   Ստացված դրոշմանիշերի  Դրոշմանիշերի վերադարձի ընդունման-հանձնման ակտի  Վերադարձված դրոշմանիշերի
  Համար Ամսաթիվ Տեսակ Լիտրաժ կամ տուփի մեջ գլանակների քանակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդամենը հատ Համար Ամսաթիվ Տեսակ Լիտրաժ կամ տուփի մեջ գլանակների քանակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդամենը հատ
1                            
2                            
3                            
4                            
5                            
6                            
7                            
8                            
9                            
10                            
11                            
12                            
13                            
14                            
15                            
16                            
17                            
18                            
19                            
20                            

  

Հավելված N 4

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____ _________________ 200 ___ թ.

ՀԱՅՏ N

 

____________ ՏՄ
 

Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ստացման
 

 
Ձեռնարկության անվանումը

               
ՀՎՀՀ

 

Պահանջվում են ոգելից խմիչքների հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

 

Տեսակ

Պահանջվող քանակ

Օղի  
Գինի, շամպայն  
Կոնյակ  
Սպիրտ  
Այլ խմիչք  
Ընդամենը  

 

Պահանջվում են ծխախոտի հետևյալ տեսակի և քանակի դրոշմանիշեր

 

Տեսակ

Պահանջվող քանակ

Ֆիլտրով  
Առանց ֆիլտրի  
Ընդամենը  
 

______________ ՏՄ պետ` ____________

________________
(ստորագրություն)

 

Հավելված N 5

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
31.08.2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____________
ՏՄ անվանումը

ՏՄ պետ` __________

 

Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է մաքսային մարմնի կողմից)

 

ՀՀ ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար ստացված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման հաշվարկ

 

 
Ձեռնարկության անվանումը

               
ՀՎՀՀ

 

Ոգելից խմիչք (հատ)

Տեսակ Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի Վերջին անգամ դրոշմանիշ ստանալու պահին ժամանակավոր արտահանում ռեժիմով ձևակերպված դրոշմանիշերի Ներմուծված արտադրանքի քանակ Հաշվարկը ներկայացնելու պահին ժամանակավոր արտահանված և չներմուծված դրոշմանիշերի   Հաշվարկը ներկայացնելու պահին մաքսային պահեստ ռեժիմով ձևակերպված դրոշմանիշերի
քան. համարի
սկիզբ
համարի
վերջ
քա-
նակ
համարի
սկիզբ
համարի
վերջ
0.25լ 0.33լ 0.375լ 0.5լ 0.7լ 0.75լ 0.8լ 1.0լ Այլ(այլ) քա-
նակ
համարի
սկիզբ
համարի
վերջ
քա-
նակ
համարի
սկիզբ
համարի
վերջ
Օղի                                          
Գինի,
շամպայն
                                         
Կոնյակ                                          
Սպիրտ                                          
Այլ խմիչք                                          
Ընդամենը                                          

 

Ծխախոտ (հատ)

Տեսակ Վերջին անգամ ստացված դրոշմանիշերի Վերջին անգամ դրոշմանիշ ստանալու պահին ժամանակավոր արտահանում ռեժիմով Ներմուծված արտադրանքի քանակ Հաշվարկը ներկայացնելու պահին ժամանակավոր արտահանված և չներմուծված դրոշմանիշերի   Հաշվարկը ներկայացնելու պահին մաքսային պահեստ ռեժիմով ձևակերպված դրոշմանիշերի
քան. համարի
սկիզբ
համարի
վերջ
քա-
նակ
համարի
սկիզբ
համարի
վերջ
Նշել տուփերի հատկիների քանակը քա-
նակ
համարի
սկիզբ
համարի
վերջ
քա-
նակ
համարի
սկիզբ
համարի
վերջ
     
Ֆիլտրով                              
Առանց ֆիլտրի                              
Սիգար                              
Սիգարելլա                              
Ընդամենը                              

 

Ձեռնարկության տնօրեն ________________________

________________
(ստորագրություն)

Ձեռնարկության հաշվապահ ________________________

________________
(ստորագրություն)

_____ ____________

200______ թ.

 

 

Հավելված N 6

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
31.08.2000 թ.-ի N 02/933 հրամանով

 

____________________Տարածաշրջանային մաքսատուն

 

____________________Ձեռնարկության

Ձեռնարկության անվանումը

 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

               
ՀՎՀՀ

 

N Դրոշմանիշերի տրամադրման անդորրագրի   Ստացված
դրոշմանիշերի 
Ժամանակավոր արտահանման մաքսային հայտարարագրի Ժամանակավոր
արտահանված
դրոշմանիշերի
Դրոշմանիշերի վերադարձի ընդունման-հանձնման ակտի Վերադարձված
դրոշմանիշերի
  Համար Ամսա-
թիվ
Տեսակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդա-
մենը հատ
Համար Ամսա-
թիվ
Տեսակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդա-
մենը հատ
Համար Ամսա-
թիվ
Տեսակ Համարի սկիզբ Համարի ավարտ Ընդա-
մենը հատ
1                                    
2                                    
3                                    
4                                    
5                                    
6                                    
7                                    
8                                    
9                                    
10                                    
11                                    
12                                    
13                                    
14                                    
15                                    
16                                    
17                                    
18                                    
19                                    
20                                    

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12400091