Գլխավոր տեղեկություն
Համար
N 184
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 հունիսի 1998 թ.

ք. Երևան

N 184

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գանձման և պետական տուրքի գումարների վերադարձման հարցերի կանոնակարգման նպատակով

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գանձման և պետական տուրքի գումարների վերադարձման կարգը» (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Է. Սանդոյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
1998 թ. հունիսի 18-ի հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «թ» ենթակետին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետին, 17 հոդվածին և 38 հոդվածին համապատասխան, մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գանձման և պետական տուրքի գումարների վերադարձման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 26-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 236 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության վկայագրերի բաժինն ընդունում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության (այսուհետ` արտահանող) հայտարարագիրը, այն գրանցում է «Դիմումների գրանցման» մատյանում:

3. Մշակութային արժեքների պահպանության վարչության վկայագրերի բաժինն հայտարարագրված մշակութային առարկան ներկայացնում է վարչության փորձագիտական հանձնաժողովին, որը ձայների երկու երրորդով որոշվում է մշակութային առարկայի արժեքը:

4. Արտահանողին տրվում է մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալու համար պետական տուրքի վճարման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկանք (հավելված 1), որի հիման վրա արտահանողն իրականացնում է պետական տուրքի գումարների վճարում:

5. Եթե պետական տուրք վճարողը հրաժարվել է մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալուց, ապա նրա գրավոր դիմումի հիման վրա մշակութային արժեքների պահպանության վարչությունը տալիս է տեղեկանք պետական տուրքը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին (հավելված 2), որը արտահանողը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

 

Հավելված 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարման ենթակա գումարների վերաբերյալ

 

Քաղաքացի ______________________________________________________

անուն, ազգանուն

Արտահանման վկայագրի հերթական համարը __________________________________

Գանձման ենթակա գումարը __________________________________________ դրամ

թվերով և տառերով

 

Պետական տուրքի գումարները ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պետական բյուջեի N 103008016190 հաշվին:

 

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության պետ`

_________________
ստորագրություն

________________
Ա.Ա.Հ.

 

____ ________________ 199 թ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար վճարված պետական տուրք վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին

 

Տրվում է քաղաքացի _____________________________________________

անուն, ազգանուն, հասցե

 

առ այն, որ նա, մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալու համար________

__________________________________________________________ դրամ

թվերով և տառերով

 

պետական տուրքի վճարումից հետո հրաժարվել է մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր ստանալուց, և վճարված պետական տուրքի գումարը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի «է» ենթակետին համապատասխան, ենթակա է վերադարձման:

Պետական տուրքի վճարման անդորրագիրը կցվում է:

Տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության պետ`

_________________
ստորագրություն

_________________
Ա.Ա.Հ.

 

____ ________________ 199 թ.

 

Կ.Տ.

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
21 հուլիսի 1998 թ.
պետական գրանցման
 թիվ 209800152

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան