Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/40
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2000-07.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.29/14(223)
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1999
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2001

124.01/40.13.12.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

13 դեկտեմբերի 1999 թ.

N 01/40

 

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը, 15.01.96 թ. «Գերատեսչական նորմատիվային ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն

 

Հրամայում եմ`

 

Հաստատել պաշտոնական օգտագործման համար «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում լրացում կատարելու մասին» հրահանգչական նամակը:

 

Նախարար`

Ս. Այվազյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`
----------Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
---  -------------1999 Թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`
----------- Ս. ԱՅՎԱԶՅԱՆ ԹԻՎ 01/40 ՀՐԱՄԱՆՈՎ
13.12.1999 Թ.

   

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում լրացում կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը և նպատակ ունենալով կարգավորել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման առանձին հարցերը, ՀՀ հարկային տեսչության 16.11.98 թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 9-րդ կետի «բ» ենթակետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամուտը նվազեցվում է կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի գումարների չափով:»:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 հունվարի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12400003