Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/35
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2000-13.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2)
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.1999
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2004

124.01/35.30.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

30 նոյեմբերի 1999 թ.

N 01/35

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածով և նպատակ ունենալով ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշման (ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած իրավաբանական անձանց (ռեզիդենտների) համար սահմանելու շահութահարկի հաշվարկի ձևը և պարզաբանելու դրա լրացման կարգը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում լրացումներ կատարելու մասին» հրահանգը:

ՀՀ պետական եկամուտների
նախարար`

Ս. Այվազյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար`
________ Լ. Բարխուդարյան
01.12.1999 թ. N 99

         

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարար`
___________ Ս. Այվազյանին
թիվ 01/35 հրամանով
30.11.1999 թ.

   

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմանը (ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաստատված «Շահութահարկ» Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով, ինչպես նաև նպատակ ունենալով հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած իրավաբանական անձանց (ռեզիդենտների) համար սահմանելու շահութահարկի հաշվարկի ձևը և պարզաբանելու դրա լրացման կարգը` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998 թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում (հաշվի առած հետագա փոփոխությունները և լրացումները) կատարել հետևյալ լրացումները.

1. Հրահանգի նախաբանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմանը (ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող (այսուհետ` հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող) իրավաբանական անձանց (ռեզիդենտների) համար սույն հրահանգի կիրառման առանձնահատկությունները սույն հրահանգում ներկայացվում են առանձին բաժիններով կամ կետերով»:

2. Հրահանգի 9.2.1. ենթակետը լրացնել հետևյալ նոր մասերով.

«Հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկ ներկայացնում են սույն հրահանգին կից հավելված 3-ում բերված ձևով:

Շահութահարկի հաշվարկը չեն լրացնում (և չեն ներկայացնում).

ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը,

բ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները»:

 

 

Հավելված N 3
«Ռեզիդենտների կողմից շահութահարկի
հաշվարկման և վճարման կարգի մասին»
հրահանգի

Փաստացի շահութահարկի հաշվարկ Ձև N 1

ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 26-ի N 740 որոշմանը (ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած կազմակերպությունների համար

Փաստաթղթի համարը

________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկատուի անվանումը

2. Հարկատուի հասցեն

3. ՀՎՀՀ
               

4. Հարկային տարի
       

5. Հեռախոսի համարը

6. Ներկայացման ամսաթիվը

 

 

Ցուցանիշները

Տողի
համարը

Գումարը

1. Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը (վնասը)

0100

 

2. Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում

 

 


 

ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները

0201

 

բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում)

0202

 

գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը

0203

 

դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները

0204

 

ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը

0205

 

զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը

0206

 

է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը

0207

 

ը) ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ՀՀ տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը

0208

 

թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը

0209

 

ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը)

0210

 

ժա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց տրված ծախսը

0211

 

ժբ) անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները, բացառությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի

0212

 

ժգ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքը` համախառն եկամտի 0,25 տոկոսը գերազանցող մասով

0213

 

ժդ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված բացասական արդյունքը (վնասը)

0214

 

ժե) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից

0215

 

ժզ) փաստաթղթերով չհիմնավորված (հարկային նպատակներով) աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև օգտագործված (սպառված) ապրանքանյութական պաշարների և այլ ակտիվների (բացառությամբ ամորտիզացվող ակտիվների) արժեքը

0216

 

ժէ) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված ծախսեր

0217

 

ժը) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ

0218

 

ժթ) այլ ծախսեր

0219

 

Ընդամենը հարկային նպատակով չնվազեցվող ծախսեր (0201-ից 0219 տողերի հանրագումարը)

0200

 

3. Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում

 

 

ա) հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը

0301

(          )

բ) կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 1 տոկոսի չափով, բայց 1 մլն. դրամից ոչ ավելի

0302

(          )

գ) այլ նվազեցումներ

0303

(          )

Ընդամենը հաշվապահական նպատակով ծախս չճանաչվող նվազեցումներ (0301-ից 0303 տողերի հանրագումարը)

0300

(          )

4. Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում

 

 

ա) օրենքով զեղչված կամ ներված հարկային պարտավորությունների գումարները

0401

(          )

բ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված ծախսը

0402

(          )

գ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված դրական արդյունքը (շահույթը)

0403

(          )

դ) անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող ակտիվների գումարը

0404

(          )

ե) հարկատուի ստացած շահաբաժինների գումարը

0405

(          )

զ) իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարը և այդ բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը

0406

(          )

է) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված եկամուտներ

0407

(          )

ը) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ կապված եկամուտներ

0408

(          )

թ) այլ եկամուտներ

0409

(          )

Ընդամենը հաշվապահական նպատակով ճանաչված, սակայն հարկային նպատակով չճանաչվող եկամուտներ (0401-ից 0409 տողերի հանրագումարը)

0400

(          )

5. Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում

 

 

ա) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով

0501

 

բ) այլ եկամուտներ

0502

 

Ընդամենը հարկային նպատակով ճանաչված, սակայն հաշվապահական նպատակով չճանաչվող եկամուտներ (0501 և 0502 տողերի հանրագումարը)

0500

 

6. Ժամանակավոր տարբերությունների հետ կապված ճշգրտումներ

 

 

ա) հաշվապահական նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը (գումարվում է)

0601

 

բ) հարկային նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը (հանվում է)

0602

(          )

գ) փաստաթղթերով չհիմնավորված (հարկային նպատակներով) ամորտիզացվող ակտիվների ամորտիզացիայի գումարը (գումարվում է)

0603

 

դ) հաշվապահական նպատակով նախկինում կապիտալացված (ակտիվ ճանաչված) փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի գումարը (գումարվում է)

0604

 

ե) հաշվետու տարում կապիտալացված փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները (հանվում է)

0605

(          )

զ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (գումարվում է)

0606

 

է) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (հանվում է)

0607

(          )

ը) վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով չամորտիզացված մնացորդը (գումարվում է)

0608

 

թ) վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով չամորտիզացված մնացորդը (հանվում է)

0609

(          )

ժ) հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը (գումարվում է)

0610

 

ժա) հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարվող մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստային կատարված մասհանումները գերազանցող գումարը (հանվում է)

0611

(          )

ժբ) հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները (գումարվում է)

0612

 

ժգ) հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները (հանվում է)

0613

(          )

ժդ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, եթե հաշվապահական նպատակներով դրանք դուրս չեն գրվել (եկամուտ չեն ճանաչվել) (գումարվում է)

0614

 

ժե) հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք հարկային նպատակով դուրս են գրվել (ճանաչվել են եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում (հանվում է)

0615

(          )

ժզ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական նպատակով դրանք եկամուտ չեն ճանաչվել (հանվում է)

0616

(          )

ժէ) հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը (գումարվում է)

0617

 

ժը) հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը (հանվում է)

0618

(          )

ժթ) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ գումարվող ճշգրտումներ

0619

 

ի) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ հանվող ճշգրտումներ

0620

(          )

Ընդամենը ժամանակավոր տարբերությունների հետ կապված ճշգրտումներ (0601-0620 տողերի հանրագումարը)

0600

 

7. նախորդ տարիների հարկային վնաս

0700

(          )

8. Հարկվող շահույթը (հարկային վնասը) (0100, 0200, 0300, 0400, 0500, 0600 և 0700 տողերի հանրագումարը)

0800

 

9. Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների կիրառումը

0900

 

10. Շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնություններ

 

 

ա) օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումներ

1001

(          )

բ) օրենքով սահմանված շահութահարկի գումարի այլ նվազեցումներ

1002

(          )

Ընդամենը շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնություններ (1001 և 1002 տողերի հանրագումարը)

1000

(          )

11. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ

 

 

ա) օտարերկրյա պետություններում հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը

1101

(          )

բ) շահութահարկի գծով հաշվետու տարվա համար հաշվարկված կանխավճարները

1102

(          )

գ) ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը

1103

(          )

Ընդամենը հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ (1101, 1102 և 1103 տողերի հանրագումարը)

1100

(          )

12. Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ հանրագումարը (եթե արդյունքը դրական է))

1200

 

13. Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված գումարներ (0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը բացասական է))

1300

 

 

Լրացուցիչ տեղեկատվություն

 

14. Օտարերկրյա պետություններում հաշվետու տարվա համար վճարված (գանձված) շահութահարկի գումարը

  1400  

             

15. Հաշվետու տարվա համար վճարված շահութահարկի կանխավճարների գումարը

1500

 

16. Ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված շահութահարկի` հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում վճարված գումարը

1600

 

17. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված գործարքների (գործողությունների), ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում

1700

 

 

Տնօրեն (ազգանուն, անուն, հայրանուն և ստորագրություն)_____________________________
_____________________________

Հաշվապահ (ազգանուն, անուն, հայրանուն և
(ստորագրություն)
_____________________________
_____________________________

Հարկատուի
կնիքը`

Հարկային տեսչության պետ`
_____________________________
_____________________________

Տեսուչ`

_____________________________
_____________________________

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Փաստացի շահութահարկի հաշվարկի լրացման

 

Սույն ցուցումները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 740 որոշման (ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած այն կազմակերպությունների վրա, որոնք հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են նոր համակարգով (առանց զուգահեռաբար հին համակարգով հաշվապահական հաշվառում վարելու):

Փաստացի շահութահարկի հաշվարկում (այսուհետ` հաշվարկ) լրացվում են հետևյալ վավերապայմանները.

- «Փաստաթղթի համարը» մասում լրացվում է հարկային մարմնում առկա հարկատուի անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը

- «Հարկատուի անվանումը» մասում լրացվում է հարկատուի ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը

- «Հարկատուի հասցեն» մասում լրացվում է հարկատուի իրավաբանական հասցեն

- «ՀՎՀՀ» մասում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը

- «Հարկային տարի» մասում լրացվում է այն տարեթիվը, որի համար լրացվում է հաշվարկը

- «Հեռախոսի համարը» մասում լրացվում է տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը

- «Ներկայացման ամսաթիվը» մասում լրացվում է հարկատուի կողմից հարկային մարմին հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:

Ներկայացվող հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի: Հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ:

Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են կազմակերպության ղեկավարի և հաշվապահի անունը, ազգանունը և հայրանունը, որոնք ստորագրում են հաշվարկը: Հաշվարկը կնքվում է կազմակերպության կնիքով:

1. Հաշվարկի 1-ին` «Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը (վնասը)» բաժնում (տող 0100) ցույց է տրվում հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվապահական շահույթը (վնասը), որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթը կամ վնասը` մինչև հարկերի գծով ծախսերը հանելը: Սույն բաժնի տվյալները վերցվում են «Ֆինանսական արդյունքների մասին» հաշվետվությունից (Ձև N 2): Ընդ որում, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվապահական վնաս, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

2. Հաշվարկի 2-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից կատարված այն ծախսերի (ծախսումների) գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն նվազեցում (ծախս) չեն համարվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում:

0201 տողում լրացվում է հարկատուի կողմից միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետ):

0202 տողում լրացվում է հարկատուի կողմից սպասարկող տնտեսությունների պահպանման համար կատարված ծախսերի (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում) գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետ):

0203 տողում լրացվում է հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետ):

0204 տողում լրացվում է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ):

0205 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս գովազդի համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):

0206 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):

0207 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):

0208 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված գործուղման ծախսերի, իսկ ՀՀ տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետ):

0209 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետ):

0210 տողում լրացվում է հարկատուի կողմից առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի (այդ թվում` ամորտիզացիոն մասնահանումների և նորոգման ծախսերի) գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետ):

0211 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես ծախս (եկամտի նվազեցում) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ կետի «ժը» ենթակետ):

0212 տողում լրացվում է հարկատուի կողմից անհատույց տրամադրած ակտիվների, ներած պարտավորությունների գումարը, բացառությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետ):

0213 տողում լրացվում է հարկատուի կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի` համախառն եկամտի 0.25 տոկոսը գերազանցող գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» կետ):

0214 տողում լրացվում է արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված բացասական արդյունքը (վնասը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի «դ» կետ):

0215 տողում լրացվում է հարկատուի կողմից պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները (բացի քաղաքացիա-իրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետ):

0216 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների և այլ ակտիվների (բացառությամբ ամորտիզացվող ակտիվների) արժեքը, որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված` հարկվող շահույթի հաշվարկման համար կիրառվող հիմնավորման պահանջներին:

0217 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված ծախսերը: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդված):

0218 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ կապված ծախսերը: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:

0219 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 2-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0201-0218 տողերում:

0200 տողում լրացվում է 0201-ից 0219 տողերի հանրագումարը:

3. Հաշվարկի 3-րդ` «Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն այն նվազեցումները (ծախսերը), որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:

0301 տողում լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարի 150 տոկոսի չափով գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 38 հոդված):

0302 տողում լրացվում է հարկատուի կողմից ձեռք բերված և համախառն եկամտի 1 տոկոսը կազմող այն ակտիվների գումարը, որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված հիմնավորման պահանջներին: Ընդ որում, եթե փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների գումարը գերազանցում է մեկ միլիոն դրամը, ապա լրացվում է միայն մեկ միլիոն դրամը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ կետ):

0303 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0301 և 0302 տողերում:

0300 տողում լրացվում է 0301-ից 0303 տողերի հանրագումարը:

4. Հաշվարկի 4-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի ստացած այն եկամուտների գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամուտ չեն համարվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:

0401 տողում լրացվում է օրենքով զեղչված կամ ներված հարկային պարտավորությունների գումարը, որը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվել է եկամուտ («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժա» ենթակետ):

0402 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես եկամուտ (ծախսի նվազեցում) («Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժէ» ենթակետ):

0403 տողում լրացվում է արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված դրական արդյունքը (շահույթը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ պարբերություն):

0404 տողում լրացվում է անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող ակտիվների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 24 հոդված):

0405 տողում լրացվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 26 հոդված): Այս տողում արտացոլվում է նաև ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելու հետևանքով ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված եկամուտը: Ընդ որում, ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս ներդրման օբյեկտից ստացվող շահաբաժինը հաշվապահական նպատակով եկամուտ չի ճանաչվում, այլ նվազեցնում է ներդրման հաշվեկշռային արժեքը: Հետևաբար, այդ մեթոդով ներդրումները հաշվառող հարկատուները ստացված շահաբաժինների գումարը այս տողում չեն լրացնում:

0406 տողը լրացվում է հարկատուի լուծարման դեպքում` նրա բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և այդ բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի դրական տարբերության գումարի չափով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 28 հոդված):

0407 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդված):

0408 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:

0409 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 4-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0401-0408 տողերում:

0400 տողում լրացվում է 0401-ից 0409 տողերի հանրագումարը:

5. Հաշվարկի 5-րդ` «Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն այն եկամուտների գումարը, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում:

0501 տողում լրացվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 27 հոդված):

0502 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 5-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0501 տողում:

0500 տողում լրացվում է 0501 և 0502 տողերի հանրագումարը:

6. Հաշվարկի 6-րդ` «Ժամանակավոր տարբերությունների հետ կապված ճշգրտումներ» բաժնում ցույց են տրվում այն եկամուտները և ծախսերը (կորուստները), որոնց` հաշվապահական նպատակով ճանաչված գումարները տարբերվում են հարկային նպատակով հաշվի առնվող գումարներից և դրա հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվում է հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն (ի տարբերություն ցուցումների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններում նշված դեպքերի, երբ հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում):

0601 տողում լրացվում է հաշվապահական նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը:

0602 տողում լրացվում է հարկային նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0601 և 0602 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում է հարկային նպատակով հաշվարկված մաշվածության գումարից: Այսպիսի տարբերություններ մասնավորապես կարող են առաջանալ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 3-րդ կետի, 12 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի դրույթների գործողության հետևանքով: Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):

0603 տողում լրացվում է հարկատուի կողմից ձեռք բերված և գործունեության մեջ օգտագործվող այն ամորտիզացվող ակտիվների ամորտիզացիայի գումարը, որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված հիմնավորման պահանջներին: («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ կետ):

0604 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն ակտիվ ճանաչված փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի գումարը:

0605 տողում լրացվում է հաշվետու տարում ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն կապիտալացված փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0604 և 0605 տողերը լրացվում են, եթե ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները կապիտալացվում են, իսկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի համաձայն` ծախս են համարվում: Եթե նշված ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները չեն կապիտալացվում, ապա հաշվապահական և հարկային նպատակներով տարբերություններ չեն առաջանում, և այս տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):

0606 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը:

0607 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0608 տողում լրացվում է վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով չամորտիզացված մնացորդը:

0609 տողում լրացվում է վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով չամորտիզացված մնացորդը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0606, 0607, 0608 և 0609 տողերը լրացվում են այն դեպքում, երբ վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում է հարկային նպատակով հաշվարկված մաշվածության գումարից: Այսպիսի տարբերություններ մասնավորապես կարող են առաջանալ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի և ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում» ստանդարտի դրույթների գործողության հետևանքով: Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):

0610 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը:

0611 տողում լրացվում է հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարվող մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0610 և 0611 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական նպատակով պահուստին կատարված մասհանումների և (կամ) դուրս գրված գումարը տարբերվում է ՀՀ կառավարության կամ նրա լիազորած մարմնի սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող մասհանումների և (կամ) դուրսգրման գումարից («Շահութահարկի մասին» Հհ օրենքի 18 հոդվածի առաջին կետ): Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):

0612 տողում լրացվում է հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները:

0613 տողում լրացվում է հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0612 և 0613 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական նպատակով բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների գումարը տարբերվում է ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարից («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի «ա» ենթակետ): Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):

0614 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, եթե հաշվապահական նպատակներով դրանք դուրս չեն գրվել (եկամուտ չեն ճանաչվել) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետ):

0615 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետի համաձայն դուրս են գրվել (ճանաչվել են եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0616 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական նպատակով դրանք եկամուտ չեն ճանաչվել: Եթե հաշվապահական նպատակով դրանք նախկինում եկամուտ են ճանաչվել, ապա այս տողում չեն լրացվում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ ենթակետ):

0617 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը:

0618 տողում լրացվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդված): Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0617 և 0618 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվետու տարում հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի գումարը տարբերվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի գումարից: Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):

0619 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել 0601-0618 տողերում:

0620 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն հանվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել 0601-0618 տողերում: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

0600 տողում լրացվում է 0601-0620 տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս փակագծի մեջ վերցված թվերը հանվում են: Ընդ որում, եթե ստացվում է բացասական արդյունք, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

7. Հաշվարկի 7-րդ` «Նախորդ տարիների հարկային վնաս» բաժնում (0700 տող) ցույց է տրվում հարկատուի նախորդ տարիների գործունեությունից առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) հարկային վնասը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդված): Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:

8. Հաշվարկի 8-րդ` «Հարկվող շահույթը (հարկային վնասը)» բաժնում (0800 տող) ցույց է տրվում հարկատուի հարկվող շահույթի (հարկային վնասի) գումարը (0100, 0200, 0300, 0400, 0500, 0600, 0700 տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս փակագծի մեջ վերցված թվերը հանվում են): Ընդ որում, եթե ստացվում է հարկային վնաս (բացասական արդյունք), ցույց է տրվում փակագծերի մեջ:

9. Հաշվարկի 9-րդ` «Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների կիրառումը» բաժնում (0900 տող) ցույց է տրվում հարկատուի շահութահարկի գումարը, որը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածով սահմանված դրույքաչափերը կիրառելով:

10. Հաշվարկի 10-րդ` «Շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնություններ» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված շահութահարկի գումարի նվազեցումները: Այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:

1001 տողում լրացվում է օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդված):

1002 տողում լրացվում է օրենքով սահմանված շահութահարկի այլ նվազեցումների գումարը, որոնք 1001 տողում արտացոլված չեն:

1000 տողում լրացվում է 1001-1002 տողերի հանրագումարը:

11. Հաշվարկի 11-րդ` «Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի գումարը:

1101 տողում լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համապատասխան իրենց երկրների տարածքում վճարման (գանձման) ենթակա շահութահարկի գումարը: Ընդ որում, լրացվող գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան վճարման ենթակա շահութահարկի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդված):

1102 տողում լրացվում է շահութահարկի գծով հաշվետու տարվա համար հարկատուի կողմից հաշվարկված կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդված):

1103 տողում լրացվում է ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված շահութահարկի գումարը: 1100 տողում լրացվում է 1101-1103 տողերի հանրագումարը:

12. Հաշվարկի 12-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ հաշվարկվում է» բաժնում (1200 տող) լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների գումարը` 0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը դրական է):

13. Հաշվարկի 13-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված գումարներ» բաժնում (1300 տող) լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ պարտավորությունների ավել հաշվարկված գումարը` 0900, 1000, 1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը բացասական է):

14. Հաշվարկի 1400 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է հարկատուի կողմից օտարերկրյա պետություններում հաշվետու տարվա համար վճարված (գանձված) շահութահարկի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդված):

15. Հաշվարկի 1500 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարվա համար վճարված շահութահարկի կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդված):

16. Հաշվարկի 1600 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված շահութահարկի` հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում վճարված գումարը:

17. Հաշվարկի 1700 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է շահութահարկի այն գումարները, որոնց վճարման ժամկետը հետաձգվում է (մասնավորապես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված գործարքների (գործառնությունների), ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում):

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 դեկտեմբերի 1999 թ.
պետական գրանցման թիվ 12499170