ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
9 հուլիսի 1999 թ. |
N 01/6 |
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ»-Ի ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. հունիսի 10-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 419 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
Հաստատել «Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ»-ի ձևը:
ՀՀ պետական եկամուտների |
Ս. Այվազյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
Իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ |
|
[1] Հաշվետու ժամանակաշրջանը .............. 199 ... թ. |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | [2] | ||||||||
Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը | [3] | ||||||||
Վճար վճարողի հասցեն (գտնվելու վայրը)հեռախոսը | [4] | ||||||||
հազ.դրամ
Ը. |
ՑՈՒՑԱՆԻՇԸ |
ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է | ||
«1» գործակցով |
«3» գործակցով |
Ընդամենը | ||
1. | Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար | [5] | [6] | [7] |
2. | Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար | [8] | [9] | [10] |
3. | Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար | [11] | [12] | [13] |
4. | Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար | [14] | [15] | [16] |
5. | Ջրօգտագործման համար | [17] | [18] | [19] |
6. | Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար | [20] | [21] | [22] |
7. | Կենսապաշարների օգտագործման համար | [23] | [24] | [25] |
8. | Հաշվարկված վճարի եռամսյակային գումարը | [26] | [27] | [28] |
9. | Վճարի գծով արտոնություններ գումարը | [29] | [30] | [31] |
10. | Հաշվետու եռամսյակի համար բյուջե վճարման ենթակա գումարը | [32] | [33] | [34] |
Վճարողի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը
Կ.Տ.
|
տնօրեն ............................... հաշվապահ ........... 199 ... թ........ |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ»-Ի ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ*
Հաշվարկի տողերի թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության մարմնի կողմից:
[1]. Նշվում է այն հաշվետու եռամսյակը կամ տարին, որի համար կազմվում է հաշվարկը (2-րդ եռամսյակ 1999 թ., 3-րդ եռամսյակ 1999 թ. և 4-րդ եռամսյակ 1999 թվական` նշումով «տարեկան»):
[2]. Նշվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:
[3]. Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը:
[4]. Նշվում է վճար վճարողի իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) և հեռախոսը:
[5], [8], [11], [14], [17], [20], [23], [26], [29] և [32] վանդակներում լրացվում են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` օրենքի) 20 հոդվածի 1-ին կետով սահմանված վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների ՀՀ կառավարության 25.05.99 թ. N 340 որոշմամբ սահմանված չափաքանակները չգերազանցող մասի համար հաշվարկված վճարները:
[6], [9], [12], [15], [18], [21], [24], [27], [30] և [33] վանդակներում լրացվում են օրենքի 20 հոդվածի 1-ին կետով սահմանված վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների ՀՀ կառավարության 25.05.99 թ. N 340 որոշմամբ սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար հաշվարկված վճարները:
[5] և [6] վանդակներում լրացվում են ՀՀ կառավարության 31.12.98 թ. «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշմամբ (այսուհետև` ՀՕՈ-3 որոշմամբ) հաստատված դրույքաչափերի (հետագա փոփոխություններով և լրացումներով) I բաժնով սահմանված վնասակար նյութերի արտանետման համար վճարների գումարները: Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար (ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի "դ" ենթակետով սահմանված դրույքաչափերով հաշվարկված) վճարը հանրագումարում չի ընդգրկվում:
[7]. Նշվում է [5] և [6] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[8] և [9] վանդակներում լրացվում են ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները:
[10]. Նշվում է [8] և [9] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[11] և [12] վանդակներում լրացվում են ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի II բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները:
[13]. Նշվում է [11] և [12] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[14] և [15] վանդակներում լրացվում են ՀՀ-ում արտադրված և իրացված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար, ՀՕՈ-3 որոշմամբ հաստատված դրույքաչափերի III բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ՀՀ ներմուծվող ապրանքների համար վճարը հանրագումարում չի ընդգրկվում:
[16]. նշվում է [14] և [15] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[17] և [18] վանդակներում լրացվում են ՀՀ կառավարության 30.12.98 թ. «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ (այսուհետև` թիվ 864 որոշմամբ) հաստատված դրույքաչափերի (հետագա փոփոխություններով և լրացումներով) I բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները:
[19]. Նշվում է [17] և [18] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[20] և [21] վանդակներում լրացվում են թիվ 864 որոշմամբ հաստատված դրույքաչափերի II բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները:
[22]. Նշվում է [20] և [21] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[23] և [24] վանդակներում լրացվում են թիվ 864 որոշմամբ հաստատված դրույքաչափերի III բաժնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված վճարները:
[25]. Նշվում է [23] և [24] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[26]. Նշվում է [5], [8], [11], [14], [17], [20] և [23] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[27]. Նշվում է [6], [9], [12], [15], [18], [21] և [24] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[28]. Նշվում է [7], [10], [13], [16], [19], [22] և [25] վանդակներում արտացոլված մեծությունների հանրագումարը:
[29] և [30] վանդակներում արտացոլվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վճարի գծով վերապահված արտոնությունների եռամսյակային գումարները:
[31]. Նշվում է [29] և [30] վանդակներում արտացոլված վճարային արտոնությունների հանրագումարը:
[32]. Նշվում է [26] և [29] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը:
[33]. Նշվում է [27] և [30] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը:
[34]. Նշվում է [28] և [31] վանդակներում արտացոլված մեծությունների տարբերությունը:
_____
* Հաշվարկ ներկայացնելը պարտադիր չէ ֆիզիկական անձանց համար իրենց պատկանող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման մասով և այն ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անհատ ձեռներեցների), որոնք ունեն բնօգտագործման համար համապատասխան պայմանագրեր` մինչև 1 տարի ժամկետով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
30 հուլիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12499123