118.0028.26.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
26.01.1999 թ. |
N 28 |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) 3-րդ կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»:
2. Սահմանել, որ սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Սանդոյան |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ
Սույն հաշվային պլանը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ), ելնելով Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներից, հաշվի առնելով ֆինանսական հաշվետվությունների կազմման և կառավարչական հաշվառման պահանջները:
Սույն հաշվային պլանը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ (1999 թ. հունվարի 11-ի խմբագրությամբ) սահմանված կազմակերպությունների վրա:
Սույն հաշվային պլանը տարածվում է վերոհիշյալ որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպությունների վրա, ինչպես նաև այն կազմակերպությունների վրա, որոնք 1999 թվականի ընթացքում գործող օրենսդրությամբ հաշվապահական հաշվառումը վարելուն և ֆինանսական հաշվետվությունները կազմելուն զուգընթաց հաշվառումը կվարեն նաև Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
Հաշվային պլանը բաղկացած է երկու բաժնից`
1. Ընդհանուր դրույթներ,
2. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների նոր ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:
II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և նրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի` հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը հիմնված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվների վրա և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
Հաշվային պլանը ներառում է 9 դաս`
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
3. Սեփական կապիտալ,
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5. Ընթացիկ պարտավորություններ,
6. Եկամուտներ,
7. Ծախսեր,
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9. Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը` կառավարչական հաշվառման և 9-րդ դասը` արտահաշվեկշռային հաշիվները:
Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների շրջանառությունը (դեբետային` ծախսերի գծով և կրեդիտային` եկամուտների գծով), սահմանված դեպքերում դրանց արդյունքը տեղափոխվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի (ծառայության) ինքնարժեքի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են միայն կազմակերպության ներքին կարիքների համար` կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Արտահաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (վարձակալված (գործառնական) հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանության, վերամշակման ընդունված ակտիվներ և այլն) պայմանական իրավունքների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշիվների կոդավորումը կառուցված է տասնորդական համակարգով, որոնց համապատասխան`
- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով` 1-ից մինչև 9-ը,
- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը` խմբի համարը,
- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը` առաջին կարգի հաշվի համարը,
- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը` երկրորդ կարգի հաշվի համարը:
1-7 դասի առաջին կարգի հաշիվները պարտադիր են բոլոր կազմակերպությունների համար, իսկ 8-9 դասի առաջին կարգի հաշիվները և երկրորդ կարգի բոլոր հաշիվները օգտագործվում են անհրաժեշտության դեպքում, ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները կարող են անհրաժեշտության դեպքում հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ, օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, ինչպես նաև իրենց գործունեության բնույթից ելնելով փոփոխել երկրորդ կարգի հաշիվները, այդ մասին բացահայտելով իրենց հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում է միայն ակտիվային և պասիվային հաշիվներ: 1, 2, 7, 8 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6 դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են:
Ակտիվապասիվային հաշիվների կիրառում չի թույլատրվում, քանի որ ակտիվների և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվանցումը պահանջվում կամ թույլատրվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով (հաշվանցման սկզբունք):
1-8 դասերի հաշիվներում կազմակերպության գործառնությունների և նրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումը իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի հաշիվներում` հաշվառման պարզ համակարգով:
II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ
Հաշիվն. խմբի ծածկ. |
I կարգի հաշիվն. ծածկ. |
II կարգի հաշիվն. ծածկ. |
|
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
11-12 | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
111 | Մաշվող հիմնական միջոցներ | ||
1111 | Շենքեր | ||
1112 | Կառուցվածքներ | ||
1113 | Փոխանցող հարմարանքներ | ||
1114 | Մեքենաներ և սարքավորումներ | ||
1115 | Տրանսպորտային միջոցներ | ||
1116 | Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ | ||
1117 | Բազմամյա տնկարկներ | ||
1118 | Բանող և մթերասու անասուններ | ||
1119 | Այլ հիմնական միջոցներ | ||
112 | Հիմնական միջոցների մաշվածություն | ||
1121 | Շենքերի մաշվածություն | ||
1122 | Կառուցվածքների մաշվածություն | ||
1123 | Փոխանցող հարմարանքների մաշվածություն | ||
1124 | Մեքենաների և սարքավորումների մաշվածություն | ||
1125 | Տրանսպորտային միջոցների մաշվածություն | ||
1126 | Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն | ||
1127 | Բազմամյա տնկարկների մաշվածություն | ||
1128 | Բանող և մթերատու անասունների մաշվածություն | ||
1129 | Այլ հիմնական միջոցների մաշվածություն | ||
113 | Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցներ | ||
114 | Հողամասեր | ||
115 | Բնական ռեսուրսներ | ||
116 | Բնական ռեսուրսների սպառում | ||
117 | Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | ||
1171 | Կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ | ||
1172 | Տեղակայման ենթակա սարքավորումներ | ||
1173 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ մինչև շահագործման հանձնելը | ||
1174 | Հետագա կապիտալացվող ծախսումներ | ||
1175 | Այլ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ | ||
118 | Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ | ||
119 | Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների մաշվածություն | ||
121 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ | ||
13 | ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
131 | Ոչ նյութական ակտիվներ | ||
1311 | Կազմակերպչական ծախսեր | ||
1312 | Լիցենզիաներ | ||
1313 | Ֆիրմայի գին (գուդվիլ) | ||
1314 | Արտոնագրեր | ||
1315 | Ապրանքային նշաններ | ||
1316 | Ծրագրային ապահովում | ||
1317 | Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք | ||
1318 | Այլ ոչ նյութական ակտիվներ | ||
132 | Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
1321 | Կազմակերպչական ծախսերի ամորտիզացիա | ||
1322 | Լիցենզիաների ամորտիզացիա | ||
1323 | Ֆիրմայի գնի (գուդվիլի) ամորտիզացիա | ||
1324 | Արտոնագրերի ամորտիզացիա | ||
1325 | Ապրանքային նշանների ամորտիզացիա | ||
1326 | Ծրագրային ապահովման ամորտիզացիա | ||
1327 | Հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքի ամորտիզացիա | ||
1328 | Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
133 | Զարգացման անավարտ ծախսումներ | ||
134 | Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումներ | ||
135 | Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա | ||
136 | Ոչ նյութական ակտիվների արժեզրկումից կորուստներ | ||
14 | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
141 | Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կողմերում | ||
1411 | Բաժնետոմսեր և բաժնեմասեր | ||
1412 | Պարտատոմսեր | ||
1413 | Տրամադրված փոխառություններ | ||
1414 | Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումներ | ||
142 | Ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կողմերում | ||
1421 | Ոչ ընթացիկ ներդրումներ դուստր ընկերություններում | ||
1422 | Ոչ ընթացիկ ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում | ||
1423 | Ոչ ընթացիկ ներդրումներ այլ կապակցված կողմերում | ||
143 | Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի փոփոխություն | ||
1431 | Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի ավելացում | ||
1432 | Ոչ ընթացիկ ներդրումների արժեքի նվազում | ||
144 | Երկարաժամկետ դեբիտորական պարտք ֆինանսական վարձակալության գծով | ||
145 | Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ | ||
15 | ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
151 | Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով | ||
152 | Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով | ||
153 | Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար | ||
154 | Այլ ոչ ընթացիկ ակտիվներ | ||
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | |||
21 | ՊԱՇԱՐՆԵՐ | ||
21 | Նյութեր | ||
2111 | Հումք և նյութեր | ||
2112 | Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ | ||
2113 | Վառելիք | ||
2114 | Տարա և տարանյութեր | ||
2115 | Պահեստամասեր | ||
2116 | Շինանյութեր | ||
2117 | Գյուղատնտեսական նշանակության նյութեր | ||
2118 | Վերամշակման հանձնված նյութեր | ||
2119 | Այլ նյութեր | ||
212 | Աճեցվող և բտվող կենդանիներ | ||
213 | Արագամաշ առարկաներ | ||
2131 | Արագամաշ առարկաներ պահեստում | ||
2132 | Ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցներ | ||
214 | Անավարտ արտադրություն | ||
2141 | Արտադրանքի գծով | ||
2142 | Ծառայությունների գծով | ||
215 | Արտադրանք | ||
2151 | Պատրաստի արտադրանք | ||
2152 | Սեփական արտադրության կիսապատրաստուքներ | ||
2153 | Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք | ||
2154 | Բեռնված արտադրանք | ||
216 | Ապրանքներ | ||
2161 | Ապրանքներ պահեստում | ||
2162 | Ապրանքներ մանրածախ առևտրում | ||
2163 | Տարա և տարանյութ | ||
2164 | Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ | ||
2165 | Բեռնված ապրանքներ | ||
2166 | Այլ ապրանքներ | ||
217 | Պաշարների արժեքի փոփոխություն | ||
22-23 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ | ||
221 | Առևտրական դեբիտորական պարտքեր չկապակցված կողմերի գծով | ||
2211 | Երկրի ներսից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք | ||
2212 | Արտերկրից ստացվելիք առևտրական դեբիտորական պարտք | ||
222 | Առևտրական դեբիտորական պարտքեր կապակցված կողմերի գծով | ||
2221 | Ընթացիկ դեբիտորական պարտք դուստր ընկերությունների գծով | ||
2222 | Ընթացիկ դեբիտորական պարտք ասոցիացված կազմակերպությունների գծով | ||
2223 | Ընթացիկ դեբիտորական պարտք այլ կապակցված կողմերի գծով | ||
223 | Առևտրական դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ | ||
224 | Տրված ընթացիկ կանխավճարներ | ||
2241 | Երկրի ներսում տրված ընթացիկ կանխավճարներ | ||
2242 | Արտերկիր տրված ընթացիկ կանխավճարներ | ||
225 | Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով | ||
2251 | Շահութահարկի գծով | ||
2252 | Ավելացված արժեքի հարկի գծով | ||
2253 | Այլ վճարների գծով | ||
226 | Փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկ | ||
227 | Ընթացիկ դեբիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով | ||
2271 | Սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
2272 | Սոցիալական ապահովագրության նպաստների գծով | ||
228 | Ընթացիկ դեբիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով | ||
229 | Ընթացիկ դեբիտորական պարտք անձնակազմի հետ | ||
2291 | Աշխատանքի վճարման գծով | ||
2292 | Առհաշիվ տրված գումարների գծով | ||
2293 | Այլ գործառնությունների գծով | ||
231 | Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվեգրված եկամուտների գծով | ||
2311 | Ընթացիկ դեբիտորական պարտք վարձակալության գծով | ||
2312 | Ընթացիկ դեբիտորական պարտք ստացվելիք շահաբաժինների գծով | ||
2313 | Ընթացիկ դեբիտորական պարտք հաշվարկված տոկոսների գծով | ||
2314 | Ընթացիկ դեբիտորական պարտք այլ եկամուտների գծով | ||
232 | Այլ ընթացիկ դեբիտորական պարտք | ||
2321 | Ընթացիկ դեբիտորական պարտք բողոքարկումների գծով | ||
2322 | Ընթացիկ դեբիտորական պարտք ապահովագրության գծով | ||
2323 | Ընթացիկ դեբիտորական պարտք այլ գործառնությունների գծով | ||
24 | ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ | ||
241 | Ընթացիկ ֆինանսական ներդրումներ | ||
2411 | Պարտատոմսեր և այլ արժեթղթեր | ||
2412 | Ավանդներ | ||
2413 | Տրամադրված փոխառություններ | ||
2414 | Այլ ընթացիկ ներդրումներ | ||
242 | Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի փոփոխություն | ||
2421 | Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի ավելացում | ||
2422 | Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեքի նվազում | ||
25 | ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | ||
251 | Դրամարկղ | ||
2511 | Ազգային արժույթի դրամարկղ | ||
2512 | Արտարժույթի դրամարկղ | ||
2513 | Սառեցված գումարներ դրամարկղում | ||
252 | Հաշվարկային հաշիվ | ||
2521 | Հաշվարկային հաշիվ | ||
2522 | Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում | ||
253 | Արտարժութային հաշիվ | ||
2531 | Արտարժութային հաշիվ երկրի ներսում | ||
2532 | Արտարժութային հաշիվ արտերկրում | ||
2533 | Սառեցված գումարներ արտարժութային հաշվում | ||
254 | Այլ հաշիվներ բանկերում | ||
2541 | Ակրեդիտիվներ | ||
2542 | Չեկային գրքույկներ | ||
2543 | Այլ հաշիվներ բանկերում | ||
255 | Դրամական միջոցներ ճանապարհին | ||
256 | Դրամական փաստաթղթեր | ||
26 | ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
261 | Ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսումների գծով | ||
262 | Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով | ||
263 | Այլ ընթացիկ ակտիվներ | ||
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ | |||
31 | ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ | ||
311 | Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ | ||
3111 | Հասարակ բաժնետոմսեր | ||
3112 | Արտոնյալ բաժնետոմսեր | ||
3113 | Բաժնեմասեր | ||
3114 | Փայեր | ||
312 | Չվճարված կապիտալ | ||
313 | Հետ գնված կապիտալ | ||
3131 | Հետ գնված հասարակ բաժնետոմսեր | ||
3132 | Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր | ||
3133 | Հետ գնված բաժնեմասեր | ||
3134 | Հետ գնված փայեր | ||
314 | Լրացուցիչ կապիտալ | ||
3141 | Էմիսիոն եկամուտ | ||
3142 | Այլ լրացուցիչ կապիտալ | ||
32 | ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
321 | Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
3211 | Հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
3212 | Ոչ նյութական ակտիվների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
3213 | Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վերագնահատումից առաջացած տարբերություններ | ||
33 | ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ | ||
331 | Ֆինանսական արդյունք | ||
34 | ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ) | ||
341 | Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում | ||
3411 | Նախորդ տարիների շահույթի ճշգրտում | ||
3412 | Նախորդ տարիների վնասի ճշգրտում | ||
342 | Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս) | ||
3421 | Նախորդ տարիների չբաշխված շահույթ | ||
3422 | Նախորդ տարիների չծածկված վնաս | ||
343 | Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս) | ||
3431 | Հաշվետու տարվա զուտ շահույթ | ||
3432 | Հաշվետու տարվա զուտ վնաս | ||
344 | Կանխավճար շահաբաժինների գծով | ||
35 | ՊԱՀՈՒՍՏՆԵՐ | ||
351 | Պարտադիր ձևավորվող պահուստներ | ||
3511 | Օրենսդրությամբ սահմանված պահուստներ | ||
3512 | Կանոնադրությամբ սահմանված պահուստներ | ||
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
41 | ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
411 | Երկարաժամկետ բանկային վարկեր | ||
4111 | Երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
4112 | Երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
412. | Երկարաժամկետ փոխառություններ | ||
4121 | Երկարաժամկետ փոխառություններ կապակցված կողմերից | ||
4122 | Տրված երկարաժամկետ մուրհակներ | ||
4123 | Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսեր | ||
4124 | Այլ երկարաժամկետ փոխառություններ | ||
413 | Երկարաժամկետ պարտավորություններ ֆինանսական վարձակալության գծով | ||
414 | Այլ երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ | ||
42 | ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
421 | Նպատակային ֆինանսավորում և մուտքեր | ||
4211 | Նպատակային ֆինանսավորում բյուջեից | ||
4212 | Այլ նպատակային ֆինանսավորում և մուտքեր | ||
422 | Հետաձգված եկամուտներ | ||
423 | Ոչ ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով | ||
424 | Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ | ||
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
51 | ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
511 | Կարճաժամկետ բանկային վարկեր | ||
5111 | Կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
5112 | Կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
5113 | Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
5114 | Ժամկետանց կարճաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
512 | Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս | ||
5121 | Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս ազգային արժույթով | ||
5122 | Երկարաժամկետ բանկային վարկերի կարճաժամկետ մաս արտարժույթով | ||
5123 | Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր ազգային արժույթով | ||
5124 | Ժամկետանց երկարաժամկետ բանկային վարկեր արտարժույթով | ||
513 | Ընթացիկ փոխառություններ | ||
5131 | Ընթացիկ փոխառություններ կապակցված կողմերից | ||
5132 | Տրված ընթացիկ մուրհակներ | ||
5133 | Տեղաբաշխված ընթացիկ պարտատոմսեր | ||
5134 | Այլ ընթացիկ փոխառություններ | ||
514 | Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս | ||
5141 | Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս կապակցված կողմերից | ||
5142 | Տրված երկարաժամկետ մուրհակների կարճաժամկետ մաս | ||
5143 | Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մաս | ||
5144 | Այլ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մաս | ||
52-53 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ | ||
521 | Առևտրական կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին | ||
5211 | Երկրի ներս վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք | ||
5212 | Արտերկիր վճարվելիք առևտրական կրեդիտորական պարտք | ||
522 | Առևտրական կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին | ||
5221 | Առևտրական կրեդիտորական պարտք դուստր ընկերություններին | ||
5222 | Առևտրական կրեդիտորական պարտք ասոցիացված կազմակերպություններին | ||
5223 | Առևտրական կրեդիտորական պարտք այլ կապակցված կողմերին | ||
523 | Ստացված ընթացիկ կանխավճարներ | ||
5231 | Երկրի ներսից ստացված ընթացիկ կանխավճարներ | ||
5232 | Արտերկրից ստացված ընթացիկ կանխավճարներ | ||
524 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին | ||
5241 | Շահութահարկի գծով | ||
5242 | Եկամտահարկի գծով | ||
5243 | Ավելացված արժեքի հարկի գծով | ||
5244 | Ակցիզային հարկի գծով | ||
5245 | Գույքահարկի գծով | ||
5246 | Հողի հարկի գծով | ||
5247 | Մաքսատուրքի գծով | ||
5248 | Հաստատագրված վճարի գծով | ||
5249 | Այլ վճարների գծով | ||
525 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով | ||
5251 | Սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
5252 | Սոցիալական ապահովագրության նպաստների գծով | ||
526 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք արտաբյուջետային վճարումների գծով | ||
527 | Պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով | ||
5271 | Աշխատանքի վարձատրության գծով | ||
5272 | Ավանդագրված աշխատավարձի գծով | ||
528 | Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով | ||
5281 | Պարտավորություններ առհաշիվ գումարների գծով | ||
5282 | Պարտավորություններ անձնակազմին այլ գործառնությունների գծով | ||
529 | Կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին) | ||
531 | Այլ կարճաժամկետ պարտավորություններ | ||
5311 | Կարճաժամկետ պարտավորություններ վարձակալության գծով | ||
5312 | Կարճաժամկետ պարտավորություններ հաշվարկված տոկոսների գծով | ||
5313 | Կարճաժամկետ պարտավորություններ ապահովագրության գծով | ||
5314 | Այլ կարճաժամկետ պարտավորություններ | ||
54 | ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
541 | Գալիք ժամանակաշրջանների ընթացիկ եկամուտներ | ||
542 | Հետաձգված ընթացիկ պարտավորություններ հարկերի գծով | ||
543 | Գալիք ժամանակաշրջանների ծախսերի և վճարումների պահուստ | ||
544 | Այլ ընթացիկ պարտավորություններ | ||
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | |||
61 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
611 | Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ | ||
6111 | Արտադրանքի վաճառքից հասույթ | ||
6112 | Ապրանքների վաճառքից հասույթ | ||
6113 | Աշխատանքների կատարումից հասույթ | ||
6114 | Ծառայությունների մատուցումից հասույթ | ||
612-613 | Գործառնական այլ եկամուտներ | ||
6121 | Ընթացիկ այլ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
6122 | Գործառնական վարձակալությունից եկամուտ | ||
6123 | Եկամուտներ տույժերից, տուգանքներից | ||
6124 | Դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից եկամուտ | ||
6125 | Կրեդիտորական պարտքերի դուրս գրումից եկամուտ | ||
6126 | Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտ | ||
6127 | Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտ | ||
6128 | Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման վերականգնումից եկամուտ | ||
6129 | Ֆինանսական ներդրումների վերագնահատումից եկամուտ | ||
6131 | Գործառնական այլ եկամուտներ | ||
62 | ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
621 | Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտներ | ||
6211 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
6212 | Ոչ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
6213 | Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վաճառքից (օտարումից) եկամուտ | ||
6214 | Ոչ ընթացիկ այլ ակտիվների օտարումից եկամուտներ | ||
622 | Ֆինանսական ներդրումներից եկամուտներ | ||
6221 | Շահաբաժիններ | ||
6222 | Տոկոսներ | ||
6223 | Ֆինանսական ներդրումներից այլ եկամուտներ | ||
623 | Կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս | ||
624 | Ֆինանսական վարձակալությունից եկամուտ | ||
625 | Փոխարժեքային տարբերություններից եկամուտ | ||
626 | Անհատույց ստացված ակտիվներից եկամուտ | ||
627 | Ոչ գործառնական այլ եկամուտներ | ||
63 | ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
631 | Արտասովոր եկամուտներ | ||
6311 | Տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցում | ||
6312 | Այլ արտասովոր եկամուտներ | ||
64 | ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ | ||
641 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների եկամուտներ | ||
6411 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից եկամուտ | ||
6412 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ եկամուտներ | ||
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ | |||
71 | ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ | ||
711 | Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք | ||
7111 | Վաճառված արտադրանքի ինքնարժեք | ||
7112 | Վաճառված ապրանքների ինքնարժեք | ||
7113 | Կատարված աշխատանքների ինքնարժեք | ||
7114 | Մատուցված ծառայությունների ինքնարժեք | ||
712-713 | Իրացման (առևտրային) ծախսեր | ||
7121 | Աշխատանքի վճարման ծախսեր | ||
7122 | Սոցիալական ապահովագրության վճարներ | ||
7123 | Հիմնական միջոցների մաշվածություն | ||
7124 | Հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսեր | ||
7125 | Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տեսակավորման և տարայի ծախսեր | ||
7126 | Արտադրանքի, ապրանքների պահպանման ծախսեր | ||
7127 | Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային ծախսեր | ||
7128 | Կոմիսիոն վճարներ | ||
7129 | Մարկետինգի ծախսեր | ||
7131 | Գովազդի ծախսեր | ||
7132 | Երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծախսեր | ||
7133 | Վաճառված արտադրանքի, ապրանքների վերադարձումից և գների իջեցումից ծախսեր | ||
7134 | Առևտրական դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր | ||
7135 | Ապահովագրական ծախսեր | ||
7136 | Իրացման (առևտրային) այլ ծախսեր | ||
714-715 | Ընդհանուր և վարչական ծախսեր | ||
7141 | Աշխատանքի վճարման ծախսեր | ||
7142 | Սոցիալական ապահովագրության վճարներ | ||
7143 | Հիմնական միջոցների մաշվածություն | ||
7144 | Հիմնական միջոցների նորոգման և սպասարկման ծախսեր | ||
7145 | Հիմնական միջոցների գործառնական վարձակալության ծախսեր | ||
7146 | Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
7147 | Գործուղման ծախսեր | ||
7148 | Ներկայացուցչական ծախսեր | ||
7149 | Ապահովագրության ծախս | ||
7151 | Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր | ||
7152 | Գրասենյակային ծախսեր | ||
7153 | Կոմունալ ծախսեր | ||
7154 | Աուդիտի և խորհրդատվական ծառայությունների ծախսեր | ||
7155 | Չփոխհատուցվող հարկերից ծախսեր | ||
7156 | Ընդհանուր և վարչական այլ ծախսեր | ||
716-717 | Գործառնական այլ ծախսեր | ||
7161 | Ընթացիկ այլ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
7162 | Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածություն | ||
7163 | Տույժերից, տուգանքներից ծախսեր | ||
7164 | Դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր | ||
7165 | Դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարման ծախսեր | ||
7166 | Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ | ||
7167 | Պաշարների արժեքի փոփոխությունից ծախս | ||
7168 | Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից կորուստներ | ||
7169 | Ֆինանսական ներդրումների վերագնահատումից ծախս | ||
7171 | Հետազոտության և զարգացման ծախսեր | ||
7172 | Չբաշխված վերադիր արտադրական ծախսեր | ||
7173 | Խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր | ||
7174 | Դատական ծախսեր | ||
7175 | Ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների պահպանման ծախսեր | ||
7176 | Գործառնական այլ ծախսեր | ||
72 | ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ | ||
721 | Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
7211 | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
7212 | Ոչ նյութական ակտիվների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
7213 | Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների վաճառքի (օտարման) ծախսեր | ||
7214 | Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի (օտարման) այլ ծախսեր | ||
722 | Ֆինանսավորման հետ կապված ծախսեր | ||
7221 | Վարկերի և փոխառությունների գծով տոկոսներ | ||
7222 | Վարկերի և փոխառությունների հետ կապված այլ ծախսեր | ||
7223 | Ֆինանսավորման հետ կապված այլ ծախսեր | ||
723 | Կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասը` ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս | ||
724 | Ֆինանսական վարձակալության ծախսեր | ||
725 | Փոխարժեքային տարբերություններից ծախսեր | ||
726 | Ոչ գործառնական այլ ծախսեր | ||
73 | ԱՐՏԱՍՈՎՈՐ ԾԱԽՍԵՐ | ||
731 | Արտասովոր ծախսեր | ||
7311 | Տարերային աղետների պատճառած վնասներ | ||
7312 | Այլ արտասովոր ծախսեր | ||
74 | ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ | ||
741 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ծախսեր | ||
7411 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների գործառնական գործունեությունից ծախսեր | ||
7412 | Հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների այլ ծախսեր | ||
75 | ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ | ||
751 | Շահութահարկի գծով ծախս | ||
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ | |||
81 | ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐ | ||
811 | Հիմնական արտադրություն | ||
8111 | Ուղղակի նյութական ծախսումներ | ||
8112 | Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | ||
8113 | Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
8114 | Ուղղակի արտադրական այլ ծախսումներ | ||
8115 | Անուղղակի արտադրական ծախսումներ | ||
812 | Օժանդակ արտադրություն | ||
8121 | Ուղղակի նյութական ծախսումներ | ||
8122 | Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով | ||
8123 | Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովագրության վճարների գծով | ||
8124 | Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ | ||
8125 | Անուղղակի արտադրական ծախսումներ | ||
813 | Անուղղակի արտադրական ծախսումներ | ||
8131 | Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ | ||
8132 | Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովագրության վճարներ | ||
8133 | Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն | ||
8134 | Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ | ||
8135 | Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա | ||
8136 | Ակտիվ ճանաչված զարգացման ծախսումների ամորտիզացիա | ||
8137 | Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ | ||
8138 | Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ | ||
8139 | Անուղղակի արտադրական այլ ծախսումներ | ||
82 | ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ | ||
821 | Առևտրական հավելագին | ||
822 | Վաճառված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձում և գների իջեցում | ||
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | |||
91 | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ | ||
911 | Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ | ||
912 | Վարձակալված ոչ ընթացիկ այլ ակտիվներ | ||
92 | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ | ||
921 | Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ | ||
922 | Վերամշակման ընդունված նյութեր | ||
923 | Տեղակայման ընդունված սարքավորումներ | ||
924 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված ապրանքներ | ||
93 | ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ | ||
931 | Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ | ||
9311 | Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ | ||
9312 | Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր | ||
932 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված միջոցներ | ||
9321 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ | ||
9322 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված արժեթղթեր | ||
9323 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ձեռք բերված արժեթղթեր | ||
9324 | Հանձնուրդի (կոմիսիայի) և հանձնարարության (կոնսիգնացիայի) պայմանագրերով ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից ստացված դրամական միջոցներ | ||
94 | ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ | ||
941 | Դուրս գրված դեբիտորական պարտքեր | ||
942 | Դուրս գրված կրեդիտորական պարտքեր | ||
943 | Պարտավորությունների և ստացվելիք վճարումների ապահովում | ||
944 | Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում | ||
945 | Չհատուցված հարկային վնաս | ||
95 | ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
951 | Խիստ հաշվառման բլանկներ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
27 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20990018