ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
13.07.1999 թ. |
N 254 |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4.12.98 Թ. «ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 395 ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 521 որոշման 5-րդ կետի պահանջներից`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 2000 դրամի չափով:
Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:
Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 720 դրամի չափով»:
Նախարար |
Լ. Բարխուդարյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 հուլիսի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899117
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|