ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 ՀՈՒՆԻՍԻ 1996 Թ. թիվ 235
Հաստատել, 1996 թ. հունիսի 19-ի «ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված «Ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման մասին հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 17-5/38 հրահանգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19.06.1996 Թ. 17-5/38
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 147 որոշման 2-րդ կետի համաձայն և կարգավորում է վերը նշված որոշմամբ կատարված փոփոխությունները հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ արտացոլելու հարցերը:
2. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ
2.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2.1.1. Հաշիվների թղթակցությունների սխեմաներում և հրահանգի տեքստում չի օգտագործվում 88` «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվը:
2.1.2. Հրահանգի տեքստում և հաշիվների թղթակցությունների սխեմաներում փոխարինվում են.
05 հաշվում` «մաշվածք» բառը «ամորտիզացիա» բառով,
09 «Վարձակալական պարտավորություններից մուտքեր» հաշվի անվանումը`
09 «Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից» անվանումով,
85 և 86 հաշիվներում` «հիմնադրամ» բառը «կապիտալ» բառով,
87 հաշվում` հաշվի «87» համարը «88» համարով,
78` «Հաշվարկներ դուստր ձեռնարկությունների հետ» հաշվի անվանումը`
78` «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» անվանումով,
82` «Կասկածելի պարտքերի պահուստաֆոնդ» հաշվի անվանումը`
82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» անվանումով:
2.1.3. 01;04;06;07;08;47;48;75 հաշիվների թղթակցությունների սխեմաներում «դեբետով» սյունակում մտցվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը:
2.1.4. 01;04;07;08;10;11;12;20;23;40;41;50;51;52;56;58;76 հաշիվների թղթակցությունների սխեմաներում «կրեդիտով» սյունակում մտցվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը:
2.1.5. 01;04;06;07;08;10;11;12;41;73;79 հաշիվների թղթակցությունների սխեմաներում «դեբետով» սյունակում մտցվում է 88` «Չբաշխված շահույթ» հաշիվը:
2.1.6. 02;08;29;31;50;51;52;55;56;69;80;97 հաշիվների թղթակցությունների սխեմաներում «կրեդիտով» սյունակում մտցվում է 88` «Չբաշխված շահույթ» հաշիվը:
2.2. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ
Հաշիվ 01` «Հիմնական միջոցներ»
Տասներեքերորդ պարբերության մեջ 88` «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշվի փոխարեն կիրառվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը:
Հաշիվ 04` «Ոչ նյութական ակտիվներ»
Հինգերորդ պարբերության առաջին նախադասությունը կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
«Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան հաշվառվում է 05` «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվում, բացի այն օբյեկտներից, որոնց ամորտիզացիոն հատկացումների հաշվարկված գումարները անմիջականորեն դուրս են գրվում 04` «Ոչ նյութական ակտիվներ» հաշվի կրեդիտով (առանց 05` «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվի օգտագործման):
Վեցերորդ պարբերությունը կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
«Այլ ձեռնարկություններից և անձանցից վճարով ձեռք բերված ոչ նյութական ակտիվները մուտքագրվում են 04` «Ոչ նյութական ակտիվներ» հաշվի դեբետում, այն թղթակցելով 08` «Կապիտալ ներդրումներ» հաշվի հետ:
Այլ ձեռնարկություններից և անձանցից անհատույց, ինչպես նաև կառավարման մարմնից որպես սուբսիդիա ստացված ոչ նյութական ակտիվների մուտքագրումն արտացոլվում է 04` «Ոչ նյութական ակտիվներ» հաշվի դեբետով` 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի թղթակցությամբ»:
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «դեբետով» սյունակում մտցվում է 08` «Կապիտալ ներդրումներ» հաշիվը:
Հաշիվ 05` «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
Առաջին պարբերությունը կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
«05` «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով ձեռնարկությանը պատկանող այն ոչ նյութական ակտիվների այն օբյեկտների գծով կուտակված ամորտիզացիոն հատկացումների մասին տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց համար կատարվում է դրանց արժեքի մարումը»:
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «կրեդիտով» սյունակում մտցվում է 80` «Շահույթ և վնաս» հաշիվը:
Հաշիվ 08` «Կապիտալ ներդրումներ»
«08` «Կապիտալ ներդրումներ» հաշիվը կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
08` «Կապիտալ ներդրումներ» հաշիվը նախատեսված է ձեռնարկության կողմից հիմնական միջոցների ստեղծմանը (ձեռք բերմանը), մթերատու և բանող անասունների (բացի թռչուններից, մուշտակամորթ գազաններից, մեղվաընտանիքներից, պահապան և լծկան շներից, փորձակենդանիներից, որոնք անկախ արժեքից համարվում են շրջանառու միջոցներ) հիմնական հոտի կազմավորմանն ուղղված ներդրումների, ինչպես նաև հողամասերի, բնօգտագործման օբյեկտների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
08` «Կապիտալ ներդրումներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
08-1` «Հողամասերի ձեռք բերում»
08-2` «Բնօգտագործման օբյեկտների ձեռք բերում»
08-3` «Հիմնական միջոցների օբյեկտների շինարարություն»
08-4` «Հիմնական միջոցների առանձին օբյեկտների ձեռք բերում»
08-5` «Հիմնական միջոցների արժեքը չավելացնող ծախսեր»
08-6` «Ոչ նյութական ակտիվների ձեռք բերում»
08-7` «Մատղաշ անասունների փոխադրում հիմնական հոտի»
08-8` «Բանող և մթերատու անասունների ձեռք բերում» 08-9` «Անհատույց ստացված անասունների տեղափոխում» և այլն:
08-1` «Հողամասերի ձեռք բերում» ենթահաշվում հաշվառվում են` որպես ձեռնարկության սեփականություն, հողամասերի ձեռք բերման ծախսերը:
08-2` « Բնօգտագործման օբյեկտների ձեռք բերում» ենթահաշվում հաշվառվում են` որպես ձեռնարկության սեփականություն, բնօգտագործման օբյեկտների ձեռք բերման ծախսերը:
08-3` «Հիմնական միջոցների օբյեկտների շինարարություն» ենթահաշվում հաշվառվում են շենքերի և կառույցների կառուցման, սարքավորման մոնտաժման ծախսերը, մոնտաժման հանձնված սարքավորումների արժեքը և կապիտալ շինարարության տիտղոսացուցակներով, ֆինանսա-նախահաշվային հաշվարկներով և նախահաշիվներով նախատեսված այլ ծախսեր (անկախ այն հանգամանքից, թե ինչ եղանակով է կատարվում այդ շինարարությունը` կապալային, թե տնտեսավարման):
08-4` «Հիմնական միջոցների առանձին օբյեկտների ձեռք բերում» ենթահաշվում հաշվառվում են մեքենաների, սարքավորումների, գործիքների, գույքի և մոնտաժի կարիք չունեցող այլ հիմնական միջոցների ձեռք բերման ծախսերը:
08-5` «Հիմնական միջոցների արժեքը չավելացնող ծախսեր» ենթահաշվում հաշվառվում են հիմնական միջոցների շինարարության և ձեռք բերման ծախսերը, որոնք, սահմանված կարգի համաձայն, չեն մտցվում հիմնական միջոցների օբյեկտների սկզբնական արժեքի մեջ:
08-6` «Ոչ նյութական ակտիվների ձեռք բերում» ենթահաշվում հաշվառվում են ոչ նյութական ակտիվների ձեռք բերման ծախսերը:
08-7` «Մատղաշ կենդանիների փոխադրում հիմնական հոտ» ենթահաշվում հաշվառվում են` որպես մթերատու և բանող անասուն, հիմնական հոտ փոխադրվող մատղաշի աճեցման ծախսերը:
08-8` «Բանող և մթերատու անասունների ձեռք բերում» ենթահաշվում հաշվառվում է հիմնական հոտի համար ձեռք բերված բանող և մթերատու անասունների արժեքը, ներառյալ նրանց տեղափոխման ծախսերը:
08-9` «Անհատույց ստացված անասունների տեղափոխում» ենթահաշվում հաշվառվում են այլ ձեռնարկություններից անհատույց ստացված անասունների տեղափոխման ծախսերը:
Հիմնական հոտ փոխադրվող մատղաշ անասունները գնահատվում են փաստացի ինքնարժեքով: Հիմնական հոտ փոխադրվող մթերատու ու բանող անասունների բոլոր տեսակի մատղաշները տարվա ընթացքում դուրս են գրվում 11` «Աճեցվող և բտվող կենդանիներ» հաշվից և դեբետագրվում
08` «Կապիտալ ներդրումներ» հաշվում` տարեսկզբին հաշվեկշռում հաշվառված արժեքով, ավելացնելով տարեսկզբից մինչև հիմնական հոտ կենդանիների փոխադրման պահն ընկած ժամանակահատվածի քաշաճի պլանային ինքնարժեքը: Միաժամանակ, մատղաշին հիմնական հոտ փոխադրելու ժամանակ, դեբետագրվում է 01` «Հիմնական միջոցներ» հաշիվը և կրեդիտագրվում` 08` «Կապիտալ ներդրումներ» հաշիվը: Տարեվերջին, հաշվետու արժեքավորումը (կալկուլյացիան) կազմելուց հետո տարվա ընթացքում հիմնական հոտ տեղափոխված մատղաշի նշված արժեքի և փաստացի ինքնարժեքի տարբերությունը լրացուցիչ դուրս է գրվում կամ ճշտանցվում է (ստորնո) 11` «Աճեցվող և բտվող կենդանիներ» հաշվից 08` «Կապիտալ ներդրումներ» հաշվին, միաժամանակ ճշտելով 01` «Հիմնական միջոցներ» հաշվի անասունների գնահատման արժեքը:
08` «Կապիտալ ներդրումներ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է. շինարարության և հիմնական միջոցների հետ կապված կապիտալ ներդրումների գծով` ըստ յուրաքանչյուր կառուցվող և ձեռք բերվող հիմնական միջոցների օբյեկտների: Ընդ որում վերլուծական հաշվառումը պետք է ապահովի ծախսերի մասին տվյալների ստացումը` շինարարական աշխատանքների, վերակառուցման, հորատման աշխատանքների, սարքավորումների տեղակայման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռք բերման, տեղակայում չպահանջող սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև կապիտալ ներդրումների նախահաշվով նախատեսված գործիքների և գույքի ձեռք բերման, նախագծա-հետախուզական աշխատանքների և կապիտալ ներդրումների այլ ծախսերի ուղղություններով, հիմնական հոտի ձևավորման հետ կապված ծախսերի գծով` ըստ կենդանիների տեսակների (խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ և այլն):
08` «Կապիտալ ներդրումներ» հաշվի մնացորդը արտացոլում է անավարտ շինարարության և հիմնական միջոցների ձեռք բերման համար ձեռնարկության կապիտալ ներդրումների մեծությունը, ինչպես նաև հիմնական հոտի կազմավորման անավարտ ծախսերի գումարը:
08` «Կապիտալ ներդրումներ» հաշվի կրեդիտով ձևակերպվում են ձեռնարկության կատարած փաստացի ծախսերը, որոնք սահմանված կարգով մտցվում են հիմնական միջոցների սկզբնական արժեքի մեջ, ինչպես նաև այն ծախսերը, որոնք կապված են հիմնական միջոցների օբյեկտների շինարարության և ձեռք բերման հետ, բայց, սահմանված կարգի համաձայն, չեն մտցվում հիմնական միջոցների օբյեկտների սկզբնական արժեքի մեջ:
Շահագործման հանձնված, ինչպես նաև այլ ձեռնարկություններից կամ անձանցից վճարով ձեռք բերված հիմնական միջոցների օբյեկտների արժեքը դուրս է գրվում 08` «Կապիտալ ներդրումներ» հաշվից և դեբետագրվում 01` «Հիմնական միջոցներ» հաշվին: Հիմնական միջոցների շինարարության և ձեռք բերման ծախսերը, որոնք սահմանված կարգի համաձայն, չեն մտցվում հիմնական միջոցների օբյեկտների սկզբնական արժեքի մեջ, դուրս են գրվում 08` «Կապիտալ ներդրումներ» հաշվից և դեբետագրվում 81` «Շահույթի օգտագործում», 88` «Չբաշխված շահույթ (չհատուցված վնաս)», 96` «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվներին:
Հաշիվ 09` «Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից»
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «դեբետով» սյունակում մտցվում է 80` «Շահույթ և վնաս» հաշիվը:
Հաշիվ 26` «Ընդհանուր տնտեսական ծախսեր»
Հաշիվ 26` «Ընդհանուր տնտեսական ծախսեր» հաշիվը (մինչև թղթակցությունների սխեման) կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
«26`»Ընդհանուր տնտեսական ծախսեր» հաշիվը նախատեսված է արտադրական գործընթացի հետ անմիջականորեն չկապված կառավարչական և տնտեսական ծախսերի մասին տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել հետևյալ ծախսերը.
- վարչակառավարչական ծախսեր,
- արտադրական գործընթացին չառնչվող ընդհանուր տնտեսական անձնակազմի պահպանման ծախսեր,
- կառավարչական և ընդհանուր տնտեսական նշանակության հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումներ և վերանորոգման ծախսեր,
- ընդհանուր տնտեսական նշանակության հիմնական միջոցների վարձակալական վճարներ,
- տեղեկատվական, աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների ծախսեր, և այլ համանման ծախսեր:
Ընդհանուր տնտեսական ծախսերը հավաքագրվում են 26` «Ընդհանուր տնտեսական ծախսեր» հաշվում, համապատասխան հաշիվների (արտադրական պաշարներ, հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով և այլն) կրեդիտից:
26` «Ընդհանուր տնտեսական ծախսեր» հաշվում հաշվառված ծախսերը դուրս են գրվում և դեբետագրվում 20` «Հիմնական արտադրություն», 23` «Օժանդակ արտադրություն» (եթե օժանդակ արտադրության արտադրանքը, աշխատանքները, ծառայությունները պատրաստվել են այլ կազմակերպությունների (անձանց) համար), 29` «Սպասարկող արտադրություններ և տնտեսություններ» (եթե սպասարկող արտադրությունը և տնտեսությունը կատարել են աշխատանքներ և ծառայություններ այլ կազմակերպության (անձանց) համար) հաշիվներում:
Նշված ծախսերը, որպես պայմանական-մշտական ծախսեր, կարող են դուրս գրվել 46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում» հաշվի դեբետին:
Ընդհանուր տնտեսական ծախսերի բաշխման կարգը ըստ առանձին կալկուլյացիոն օբյեկտների կարգավորվում է համապատասխան նորմատիվային ակտերով:
26` «Ընդհանուր տնտեսական ծախսեր» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ նախահաշվի յուրաքանչյուր հոդվածի, պատասխանատվության կենտրոնի և ծախսի առաջացման տեղի»:
Հաշիվների թղթակցությունների սխեմայի «կրեդիտով» սյունակում մտցվում է 46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում» հաշիվը:
Հաշիվ 29` «Սպասարկող արտադրություններ և տնտեսություններ»
Երրորդ պարբերության չորրորդ նախադասության «81`«Շահույթի օգտագործում» հաշվին» արտահայտությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81` «Շահույթի օգտագործում», 88` «Չբաշխված շահույթ» հաշիվներին»:
Հաշիվ 31` «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր»
Վեցերորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել և այն, որպես նոր` յոթերորդ պարբերություն, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն ժամկետները, որոնց ընթացքում վերը նշված ծախսերը ենթակա են դուրս գրման` արտադրության (շրջանառության) ծախքերին կամ այլ աղբյուրներին, կարգավորվում են օրենսդրական և այլ նորմատիվ ակտերով»:
Յոթերորդ և ութերորդ պարբերությունները համապատասխանաբար համարել ութերորդ և իններորդ պարբերություններ:
Ութերորդ պարբերությունը լրացնել 81` «Շահույթի օգտագործում» և 88` «Չբաշխված շահույթ» հաշիվներով:
Հաշիվների թղթակցությունների սխեմայի «Կրեդիտով» սյունակում մտցվում է 81` «Շահույթի օգտագործում» հաշիվը:
Մտցվում է 36 հաշիվը` հետևյալ բովանդակությամբ.
«Հաշիվ 36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր
36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշիվը նախատեսված է պայմանագրերի համաձայն կնքված ինքնուրույն նշանակություն ունեցող, աշխատանքի կատարված փուլերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Այս հաշիվը օգտագործվում է այն ձեռնարկությունների կողմից, որոնք կատարում են երկարաժամկետ բնույթի աշխատանքներ (շինարարական, գիտական նախագծային, երկրաբանական և այլն):
36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշվի դեբետով հաշվառվում է` պատվիրատուի կողմից սահմանված կարգով ընդունված և վճարված, աշխատանքի ավարտված փուլերի արժեքը, այն թղթակցելով 46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում» հաշվի կրեդիտի հետ: Միաժամանակ, աշխատանքի ավարտված և ընդունված փուլերի հետ կապված ծախսերի գումարը դուրս է գրվում 20` «Հիմնական արտադրություն« հաշվի կրեդիտից 46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում» հաշվի դեբետին: Աշխատանքի ավարտված և ընդունված փուլերի համար պատվիրատուից ստացված գումարները արտացոլվում են դրամական միջոցների հաշվառման հաշիվների դեբետով` թղթակցելով 64` «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» հաշվի կրեդիտի հետ:
Աշխատանքների բոլոր փուլերի ավարտից հետո պատվիրատուի կողմից ամբողջությամբ վճարված փուլերի արժեքը, որը հաշվառվել է 36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշվում, դուրս է գրվում 62` «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հաշվի դեբետին: Ամբողջությամբ ավարտված աշխատանքների արժեքը, որը հաշվառվել է 62` «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հաշվում, մարվում է ստացված կանխավճարների հաշվին` թղթակցելով 64` «Հաշվարկներ ըստ ստացված կանխավճարների» հաշվի դեբետի հետ և վերջնահաշվարկով պատվիարտուից ստացված գումարների հաշվին` թղթակցելով դրամական միջոցների հաշվառման հաշիվների դեբետի հետ:
36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշվի վերլուծական անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ աշխատանքների տեսակների»:
36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում» |
62` «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» |
Հաշիվ 44` «Շրջանառության ծախքեր»
Երրորդ պարբերության մեջ 80` «Շահույթ և վնաս» հաշվի փոխարեն կիրառվում է` 46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում» հաշիվը:
Հաշիվ 46` «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացում»
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «կրեդիտով» սյունակում մտցվում է 36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշիվը, իսկ «դեբետով» սյունակում` 26` «Ընդհանուր տնտեսական ծախսեր» հաշիվը:
Հաշիվ 47` «Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում»
Երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը լրացվում է հետևյալ բովանդակություն ունեցող տեքստով.
«իսկ անհատույց հանձնման դեպքում` ձեռնարկության սեփական միջոցների աղբյուրների հաշվառման հաշիվների (81` «Շահույթի օգտագործում» և այլն):
Հաշիվների թղթակցությունների սխեմայի «կրեդիտով» սյունակում մտցվում են 81` «Շահույթի օգտագործում», 85` «Կանոնադրական կապիտալ» հաշիվները:
Հաշիվ 50` «Դրամարկղ»
Առաջին պարբերության երկրորդ նախադասությունը կիրառվում է հետևյալ բովանդակությամբ.
«Դրամարկղային գործառնությունների կատարման, ՀՀ դրամով և արտարժույթով կանխիկ դրամական միջոցների ընդունման, պահպանման և բաց թողման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից»:
Հաշիվ 51` «Հաշվարկային հաշիվ»
Երկրորդ պարբերությունը կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվարկային հաշվի գծով գործառնությունների կատարման և ձևակերպման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հաշիվ 55` «Հատուկ հաշիվներ բանկերում»
Հինգերորդ պարբերության 2-րդ նախադասության մեջ «բանկերի կանոնադրություններով» բառերը փոխարինվում են «ՀՀ կենտրոնական բանկի կողմից» բառերով:
Հաշիվ 56` «Դրամական փաստաթղթեր»
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «կրեդիտով« սյունակում մտցվում է 85` «Կանոնադրական կապիտալ» հաշիվը:
Հաշիվ 62` «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ»
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «դեբետով» սյունակում մտցվում է 36` «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հաշիվը:
Հաշիվ 69` «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով»
Առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69` «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշիվը նախատեսված է ձեռնարկության անձնակազմի համար պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության և զբաղվածության ֆոնդի, բժշկական ապահովագրության գծով կատարվող հատկացումների հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման համար«:
Հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69-2` «Հաշվարկներ կենսաթոշակային ապահովության և զբաղվածության հիմնադրամի գծով»:
Հինգերորդ պարբերությունից հետո ավելացնել նոր` վեցերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«69-3` «Հաշվարկներ բժշկական ապահովագրության գծով»»: Նախկին վեցերորդ պարբերությունը համարել յոթերորդ և նրանից հետո ավելացնել նոր` ութերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«« Հաշվարկներ կենսաթոշակային ապահովության և զբաղվածության հիմնադրամի գծով» ենթահաշիվն օգտագործվում է ձեռնարկության անձնակազմի կենսաթոշակային ապահովության համար և զբաղվածության հիմնադրամի գծով կատարվող հատկացումների հաշվարկների ամփոփման համար»: Նախկին ութերորդ պարբերությունից տասներեքերորդը ներառյալ համարել իններորդից տասնչորսերորդ պարբերություններ:
Նախավերջին պարբերության «ֆինանսական հետևանքների հաշվառման հաշիվների հետ» արտահայտությունը փոխարինել «շահույթի օգտագործման հաշիվների հետ» արտահայտությամբ:
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «կրեդիտով» սյունակում մտցվում են 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով» և 81` «Շահույթի օգտագործում» հաշիվները:
Հաշիվ 75` «Հաշվարկներ հիմնադրամների հետ»
75` «Հաշվարկներ հիմնադրամների հետ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունները կիրառվում են հետևյալ խմբագրությամբ.
«75` «Հաշվարկներ հիմնադրամների հետ» հաշիվը նախատեսված է ձեռնարկության հիմնադիրների (բաժնետիրական ընկերության բաժնետերերի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների, կոոպերատիվի անդամների և այլոց) հետ հաշվարկների բոլոր տեսակների մասին տեղեկատվության ընդհանրացման համար` ձեռնարկության կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալի ներդրումների, եկամուտների (դիվիդենդների) վճարման և այլնի գծով: 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
75-1` «Հաշվարկներ կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալի ներդրումների գծով»,
75-2` «Հաշվարկներ եկամուտների վճարման գծով»:
75-1` «Հաշվարկներ կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալ ներդրումների գծով» ենթահաշվում հաշվառվում են ձեռնարկության կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալում հիմնադիրների ունեցած ներդրումների գծով հաշվարկները:
Բաժնետիրական ընկերության ստեղծման ժամանակ 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի դեբետով` 85`«Կանոնադիր կապիտալ» հաշվի թղթակցությամբ`, հաշվառվում է բաժնետոմսերի համար բաժանորդագրված անձանց պարտքի գումարը:
Դրամական միջոցների ձևով ներդրումների գումարների փաստացի մուտքերի դեպքում կատարվում է գրանցում` 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի կրեդիտի և դրամական միջոցների հաշվառման հաշիվների թղթակցությամբ:
Նյութական և այլ արժեքների (բացի դրամական միջոցներից) ձևով ներդրումների մուտքը ձևակերպվում է 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի կրեդիտի և 01` «Հիմնական միջոցներ», 04` «Ոչ նյութական ակտիվներ», 06`«Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ», 07` «Տեղակայման ենթակա սարքավորումներ», 08` «Կապիտալ ներդրումներ», 10` «Նյութեր» և այլ հաշիվների դեբետի թղթակցությամբ:
Շենքերի, կառույցների, սարքավորումների, հողամասերի և այլ հիմնական միջոցների օգտագործման իրավունքները, որպես ներդրում ձեռնարկությանը տրամադրելիս կատարվում է գրանցում` 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի կրեդիտի և 04` «Ոչ նյութական ակտիվներ» հաշվի դեբետի թղթակցությամբ: Միաժամանակ նշված շենքերի, կառույցների, սարքավորումների, հողամասերի և այլ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը արտացոլվում է արտահաշվեկշռային 001` «Վարձակալված հիմնական միջոցներ» հաշվում:
Ձեռնարկության կանոնադրական կապիտալում ներդրումների (բաժնետոմսերի վճարման) դիմաց բնաիրային տեսքով, որպես սեփականություն տրամադրված գույքը մուտքագրելիս այն գնահատվում է հիմնադիրների պայմանավորվածության համաձայն:
Ձեռնարկության կանոնադրական կապիտալում ներդրումների (բաժնետոմսերի վճարման) դիմաց բնաիրային տեսքով օգտագործման համար տրամադրված գույքը մուտքագրելիս այն գնահատվում է ելնելով հիմնադիր փաստաթղթերում նշված ձեռնարկության գործունեության ժամկետում կամ հիմնադիրների կողմից սահմանված այլ ժամկետում այդ գույքի օգտագործման վարձակալական վճարի չափից, եթե հիմնադիր փաստաթղթերով այլ բան չի նախատեսված:
Համանման ձևով հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են այլ կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հիմնադիրների (մասնակիցների) հետ հաշվարկները: Ընդ որում, 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի դեբետով և 85` «Կանոնադրական կապիտալ» հաշվի կրեդիտով գրանցումը կատարվում է հիմնադիր փաստաթղթերով հայտարարված կանոնադրական կապիտալի ամբողջ գումարով:
Այն դեպքում, երբ բաժնետիրական ընկերության ձևով կազմավորված ձեռնարկության բաժնետոմսերը իրացվում են դրանց անվանական արժեքը գերազանցող գնով, վաճառքի գնի և անվանական արժեքի միջև եղած տարբերությունից առաջացած հասույթը ձևակերպվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով:
75-2` «Հաշվարկներ եկամուտների վճարման գծով» ենթահաշվում հաշվառվում են ձեռնարկության հիմնադիրների (մասնակիցների ) հետ եկամուտների վճարման գծով հաշվարկները: Ձեռնարկության հիմնադիրների թվին դասվող աշխատողներին տրվող եկամուտների հաշվարկը և վճարումը հաշվառվում են 70` «հաշվարկներ անձնակազմի հետ աշխատանքի վարձատրման գծով» հաշվում: Ձեռնարկությունում մասնակցության համար տրվող եկամուտների հաշվարկը արտացոլվում է 88` «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետի (հաշվետու տարվա շահույթի կամ նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին) և 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի կրեդիտի թղթակցությամբ:
Եկամուտների վճարման համար անհրաժեշտ շահույթի բացակայության կամ անբավարարության դեպքում, եթե օրենսդրությամբ կամ հիմնադիր փաստաթղթերով նախատեսված է, որ այն պետք է վճարվի պահուստային կապիտալի հաշվին, ապա եկամուտների հաշվարկումը արտացոլվում է 86` «Պահուստային կապիտալ» հաշվի դեբետով և 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ« հաշվի կրեդիտով:
Հաշվարկված եկամուտների գումարների վճարումը արտացոլվում է 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի դեբետով` դրամական միջոցների հաշվառման հաշիվների թղթակցությամբ:
Ձեռնարկությունում մասնակցության համար հաշվարկված եկամուտների վճարումը այդ ձեռնարկության արտադրանքով, աշխատանքներով, ծառայություններով, արժեթղթերով և այլ արժեքներով, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի դեբետի և համապատասխան արժեքների իրացման հաշիվների կրեդիտի թղթակցությամբ: Ձեռնարկությունում մասնակցության համար եկամտից վճարվող հարկի գումարները, որոնք ենթակա են գանձման վճարման աղբյուրի մոտ, հաշվառվում են 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի դեբետով և 68` «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի կրեդիտով:
75` « Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր հիմնադրի, բացի այն բաժնետերերի հետ հաշվարկներից, որոնք հանդիսանում են ըստ ներկայացնողի բաժնետոմսերի սեփականատերեր»:
Հաշիվ 78` «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ»
Հաշվի վերաբերյալ պարզաբանման մեջ «դուստր» բառից հետո մտցվում է «(կախյալ)» բառը:
Հաշիվ 80` «Շահույթ և վնաս»
Հինգերորդ պարբերությունից հանել «Այդ ձեռնարկություններում շրջանառության ծախքերը տվյալ դեպքում թղթակցվում են 44 հաշվի հետ» նախադասությունը:
Իններորդ պարբերությունում «միջոցների» բառից հետո ավելացնել «և համապատասխան հաշվարկների» բառերը:
Տասներկուերորդ պարբերությունում «շահույթը» բառից հետո ավելացնել. «մասնավորապես մատակարարներից նախորդ տարում ստացված և արդեն ծախսված նյութական արժեքների և ծառայությունների վերահաշվարկից ստացված գումարները, նախորդ տարում իրացված արտադրանքի վերահաշվարկով գնորդներից ստացված գումարները և այլն» բառերը, այնուհետև ըստ տեքստի:
Տասներեքերորդ պարբերությունում «հաշիվների» բառից հետո ավելացնել «ինչպես նաև արտարժույթով կատարված գործառնությունների» բառերը, իսկ «գծով» բառից հետո` «դրական» բառը:
Ավելացնել նոր` տասնհինգերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Կազմակերպությունը, ելնելով այլ կազմակերպություններին և քաղաքացիներին առաքված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների հաշվարկներից, կարող է ստեղծել դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ` դրանց գումարները հաշվեգրելով կազմակերպության ֆինանսական արդյունքերին: ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով ու ժամկետներում անհուսալի համարվող դեբիտորական պարտքերը, գանձման համար ոչ ռեալ մյուս պարտքերը կազմակերպության ղեկավարի որոշմամբ դուրս են գրվում և ձևակերպվում են դեբիտորական պարտքի հնարավոր կորուստի պահուստի միջոցներով կամ ֆինանսական արդյունքներվ, եթե այդ պարտքերի գումարները չեն պահուստավորվել ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման (ֆոնդերի) նվազեցմամբ»:
Ավելացնել նոր` տասնվեցերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած կարգով և ժամկետներում անհուսալի համարվող կրեդիտորական, ավանդագրված (դեպոնենտական) պարտքերը կազմակերպություններում ենթակա են ձևակերպման ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկներում` ֆինանսավորման «ֆոնդերի» ավելացմամբ»:
Քսանմեկերորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«այլ ձեռնարկություններից, կազմակերպություններից օրենսդրությամբ սահմանված կարգով արտարժույթի ձեռք բերման (աճուրդային գանձումների և նմանատիպ այլ գործարքների) հետ կապված ծախսերը, դրանք թղթակցելով հաշվարկների կամ դրամական միջոցների հաշվառման հաշիվների հետ»:
Քսաներեքերորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Տարեկան հաշվապահական հաշվետվության կազմման ժամանակ 80 հաշիվը շահույթի մասով փակվում է: Ընդ որում, դեկտեմբերին, եզրափակիչ գրանցումների ժամանակ, շահութահարկի գումարը և պահուստաֆոնդին կատարված հատկացումները, ինչպես նաև շահույթից հիմնադիր փաստաթղթերով նախատեսված այլ նպատակներին ուղղվող գումարները դուրս են գրվում 81 հաշվից և դեբետագրվում 80 հաշվին:
Հաշվետու տարվա հաշվեկշռային վնասը թույլատրվում է մարել վնասի ստացման տարվան հաջորդող տարիների ընթացքում«:
Քսանչորսերորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Հաշվետու տարվա չբաշխված շահույթը դուրս է գրվում 80 հաշվից` 88` «Չբաշխված շահույթ« հաշվի կրեդիտի թղթակցությամբ (ենթահաշիվ «Հաշվետու տարվա չբաշխված շահույթը»:
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «դեբետով« սյունակում ավելացվում են 60` «Հաշվարկներ մատակարարների հետ« և 05` «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվները, իսկ «կրեդիտով» սյունակում` 09` «Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից» հաշիվը:
Հաշիվ 81` «Շահույթի օգտագործում»
Երրորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«81-1` « Շահույթի հաշվին բյուջե կատարվող վճարումներ»:
Հինգերորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«81-1` «Շահույթի հաշվին բյուջե կատարվող վճարումներ» ենթահաշվում հաշվառվում են տարվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շահույթից վճարվող հարկերի հաշվարկված կանխավճարները և փաստացի շահույթից ելնելով այդ հարկերի գծով վերահաշվարկի արդյունքում առաջացած վճարումները:
Շահույթից կատարվող հարկերի հաշվարկման և վճարման կարգը կարգավորվում է օրենսդրական և նորմատիվ այլ ակտերով»:
«81-2` «Շահույթի օգտագործում այլ նպատակներով» ենթահաշվում հաշվառվում են կոլեկտիվի սոցիալական զարգացման և ձեռնարկության գործունեության ծավալման համար անհրաժեշտ պահուստային կապիտալին և այլ հիմնադրամներին կատարվող հատկացումները, ինչպես նաև շահույթի օգտագործման այլ ուղղությունները: Ձեռնարկության հիմնադրամների ձևավորման և այլ ուղղություններով շահույթի օգտագործման կարգը կարգավորվում է հիմնադիր փաստաթղթերով:
Յոթերորդ պարբերությունը խմբագրել.
«Բյուջե մուծման ենթակա հաշվարկված հարկային վճարումները` թղթակցելով 68` «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի հետ»:
Ութերորդ պարբերությունը խմբագրել.
«Պահուստային կապիտալին և ձեռնարկության այլ հիմնադրամներին կատարվող և շահույթի հաշվին նպատակային ֆինանսավորման միջոցների ձևավորմանն ուղղվող հատկացումները` թղթակցելով 86` «Պահուստային կապիտալ», 88` «Չբաշխված շահույթ», 96` «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվների հետ»:
Հաշիվների թղթակցությունների սխեմայում «դեբետով» սյունակում մտցվում են 31` «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր», 47` «Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում», 69` «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հաշիվները:
Հաշիվ 82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»
82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը նախատեսված է դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Ձեռնարկությունը, ելնելով այլ ձեռնարկություններին, հիմնարկներին և քաղաքացիներին առաքված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցած ծառայությունների դիմաց առաջացած ժամկետանց դեբիտորական պարտքի մեծությունից, ՀՀ նորմատիվային ակտերի հիման վրա ստեղծում է դեբիտորական պարտքի հնարավոր կորուստի պահուստ: Պահուստը ստեղծվում է յուրաքանչյուր ժամկետանց պարտքի համար:
Պահուստին կատարվող մասհանումները ձևակերպվում են 80` «Շահույթ և վնաս» հաշվի դեբետով և 82`» դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշվի կրեդիտով:
Պահուստի միջոցները օգտագործվում են ՀՀ նորմատիվային ակտերի հիման վրա անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքի դուրս գրման համար:
Անհուսալի դեբիտորական պարտքը ձեռնարկության հաշվեկշռից դուրս գրելիս ձևակերպվում է 82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշվի դեբետով` թղթակցելով դեբիտորների հետ հաշվարկների հաշվառման համապատասխան հաշիվների հետ:
Պահուստի ընդհանուր մեծությունը ճշգրտվում է յուրաքանչյուր ժամկետանց պարտքի մարմանը զուգընթաց: Ժամկետանց դեբիտորական պարտքի մարված գումարի չափով դեբետագրվում է 82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը և կրեդիտագրվում` 80` «Շահույթ և վնաս» հաշիվը:
82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ« հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր ժամկետանց դեբիտորական պարտքի, որի համար ստեղծվել է պահուստ:
82` «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
62 Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ 76 Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ 80 Շահույթ և վնաս |
80 Շահույթ և վնաս |
Հաշիվ 83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» 83` հաշվի վերաբերյալ մեկնաբանությունները խմբագրել հետևյալ կերպ.
«83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշիվը նախատեսված է հաշվետու տարում ստացված (հաշվարկված) գալիք հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող եկամուտների, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված նախորդ տարիների պակասորդի գծով պարտքերի հետ կապված գալիք մուտքերի, մեղավոր անձանցից գանձման ենթակա գումարի և արժեքների պակասորդների հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
83-1` «Գալիք ժամանակաշրջանների հաշվին ստացված եկամուտներ»
83-2` «Նախորդ տարիների պակասորդների գծով պարտքերի հետ կապված գալիք մուտքեր»
83-3` «Մեղավոր անձանցից գանձման ենթակա գումարների և արժեքների պակասորդների հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն»
83-1` «Գալիք ժամանակաշրջանների հաշվին ստացված եկամուտներ» ենթահաշվում հաշվառվում է հաշվետու ժամանակաշրջանում ստացված և գալիք հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերվող եկամուտների (բնակվարձ կամ վարձակալական վճար, կոմունալ ծառայությունների դիմաց վճար, բեռնափոխադրումներից, եռամսյակային և ամսեկան տոմսերով երթևեկող ուղևորների փոխադրումներից ստացվող հասույթ, կապի ծառայություններից օգտվելու դիմաց բաժանորդագրական վճար և այլն) շարժը:
83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշվի կրեդիտով արտացոլվում են գալիք հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող եկամուտների գումարները, իսկ դեբետով` գալիք հաշվետու ժամանակաշրջանը սկսվելու դեպքում համապատասխան հաշիվների փոխանցված եկամուտների գումարները, երկու դեպքում էլ թղթակցելով դրամական միջոցների կամ դեբիտորների և կրեդիտորների հետ հաշվարկների հաշվառման հաշիվների հետ:
83-2` «Նախորդ տարիների պակասորդների գծով պարտքերի հետ կապված գալիք մուտքեր» ենթահաշվում հաշվառվում է հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված նախորդ տարիների պակասորդների գծով պարտքերի հետ կապված գալիք մուտքերի շարժը:
83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշվի կրեդիտով և 84` «Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ» հաշվի դեբետով արտացոլվում են հաշվետու տարվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում հայտնաբերված արժեքների պակասորդների գումարները, որոնք ճանաչվել են մեղավոր անձանց կողմից կամ ենթակա են նրանցից բռնագանձման` դատական մարմինների միջոցով: Միաժամանակ, այդ գումարների չափով կրեդիտագրվում է 84` «Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ» հաշիվը` 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հաշվի (ենթահաշիվ «Հաշվարկներ նյութական վնասի հատուցման գծով») թղթակցությամբ:
Պակասորդների գծով պարտքերի մարման չափով կրեդիտագրվում է 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» թղթակցելով դրամական միջոցների հաշվառման հաշիվների հետ, միաժամանակ ստացված գումարները ձևակերպելով 80` «Շահույթ և վնաս» հաշվի կրեդիտով (հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների շահույթը) և 83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշվի դեբետով:
83-3` «Մեղավոր անձանցից գանձման ենթակա գումարի և արժեքների պակասորդների հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն» ենթահաշվով հաշվառվում է նյութական և այլ արժեքների պակասորդի համար մեղավոր անձանցից գանձվող գումարի և այն արժեքի միջև եղած տարբերությունը, որով այդ նյութական արժեքները հաշվառված են ձեռնարկության հաշվեկշռում:
83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշվի կրեդիտով և 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հաշվի դեբետով (ենթահաշիվ «Հաշվարկներ նյութական վնասի հատուցման գծով») ձևակերպվում է մեղավոր անձանցից գանձման ենթակա գումարի և արժեքների պակասորդների հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերությունը: 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հաշվում հաշվառված պարտքի մարման չափով, տարբերության համապատասխան գումարները դուրս են գրվում 83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ« հաշվից և կրեդիտագրվում են 80` «Շահույթ և վնաս» հաշվին:
83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ« հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ եկամտի յուրաքանչյուր տեսակի:
83` «Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
29 Սպասարկող արտադրություններ և տնտեսություններ 46 Արտադրանքի, աշխատանքների ծառայությունների իրացում 50 Դրամարկղ 68 Հաշվարկներ բյուջեի հետ 80 Շահույթ և վնաս |
06Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ 42 Առևտրային հավելագին 47 Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում 50 Դրամարկղ 51 Հաշվարկային հաշիվ 52 Արժութային հաշիվ 73 Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով 76 Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ 84 Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ |
Հաշիվ 84` «Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«84` «Պակասորդներ և արժեքների փչացումից կորուստներ» հաշիվը նախատեսված է արժեքների (ներառյալ դրամական միջոցները) փչացումների, կորուստների և հափշտակումների հետևանքով առաջացած պակասորդների գումարների առկայության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, անկախ այն բանից դրանք վերագրվում են արտադրության (շրջանառության) ծախքերին, թե մեղավոր անձանց հաշիվներին: Ընդ որում, տարերային աղետների հետևանքով առաջացած կորուստները վերագրվում են 80` «Շահույթ և վնաս» հաշվին` որպես հաշվետու տարվա վնասներ (տարերային աղետների չփոխհատուցված վնասներ»:
Յոթերորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «ապա« բառից հետո ավելացնել «ապրանքների մուտքագրման ժամանակ» բառերը, նույն նախադասության «իսկ» բառից հետո ավելացնել «մատակարարներին կամ տրանսպորտային կազմակերպություններին ներկայացված» բառերը:
Իններորդ պարբերության մեջ «դրանք թղթակցելով« բառերից հետո շարադրել հետևյալ կերպ.
«Նյութական արժեքների (եթե դրանք հայտնաբերվել են պատրաստման պրոցեսի ընթացքում) կամ արտադրության, շրջանառության ծախքերի (եթե դրանք հայտնաբերվել են պահպանման կամ իրացման ժամանակ) հաշվառման հաշիվների հետ»:
Տասներորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Արժեքների պակասորդներ և կորուստներ փչացումից` կորստի նորմաներից ավելի, ինչպես նաև հափշտակված արժեքներ, դեբետագրելով 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով« հաշիվը (ենթահաշիվ «Հաշվարկներ նյութական վնասի հատուցման գծով»)»
Ավելացնել նոր` տասնմեկերորդ պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Արժեքների պակասորդներ և կորուստներ փչացումից` կորստի նորմաներից ավելի, կոնկրետ մեղավորների բացակայության դեպքում, ինչպես նաև այն ապրանքանյութական արժեքների հափշտակումներ և պակասորդներ, որոնց բռնագանձումը մերժված է դատարանի կողմից` հայցերի անհիմն լինելու հետևանքով, թղթակցելով արտադրության կամ շրջանառության ծախքերի հաշիվների հետ»:
Նախկին տասնմեկերորդ, նոր` տասներկուերորդ պարբերության երկրորդ նախադասության «նախորդ տարիների» բառերից հետո ավելացնել հետևյալ արտահայտությունը.
«ճանաչվել են նյութական պատասխանատու անձանց կողմից, կամ դրանց բռնագանձումը մեղավոր անձանցից հաստատված է դատական մարմինների որոշումներով»:
Ութերորդ հատվածը կիրառվում է հետևյալ խմբագրությամբ.
Կապիտալ և պահուստներ
Այս հատվածի հաշիվները նախատեսված են ձեռնարկության սեփական կապիտալի դրության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, ներառյալ այն հիմնադրամները և պահուստները, որոնք ձևավորվում են օրենսդրության կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն:
Հաշիվ 85` «կանոնադրական կապիտալ»
85` «Կանոնադրական կապիտալ« հաշիվը նախատեսված է ձեռնարկության կանոնադրական կապիտալի (բաժնեգումարի կապիտալի, կանոնադրական ֆոնդի) դրության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
85` «Կանոնադրական կապիտալ» հաշվի մնացորդը պետք է համապատասխանի ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կանոնադրական կապիտալի մեծությանը: 85` «Կանոնադրական կապիտալ« հաշվի գծով գրանցումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ կանոնադրական կապիտալը սահմանված կարգով նվազեցվում կամ ավելացվում է, և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կատարվում են համապատասխան գրանցումներ:
Կանոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և հիմնադիր փաստաթղթերով:
Ձեռնարկության պետական գրանցումից հետո, նրա կանոնադրական կապիտալը հիմնադիրների (մասնակիցների) հիմնադիր փաստաթղթերով նախատեսված գումարներով (բաժնետոմսերի բաժանորդագրման գումարով) արտացոլվում է 85` «Կանոնադրական կապիտալ» հաշվի կրեդիտով` 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի թղթակցությամբ:
85` «Կանոնադրական կապիտալ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը կազմակերպվում է այնպես, որպեսզի ապահովվի ձեռնարկության հիմնադիրների, կապիտալի ձևավորման փուլերի և բաժնետոմսերի տեսակների վերաբերյալ տեղեկատվության ձևավորումը:
85` «Կանոնադրական կապիտալ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
47 Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում 56 Դրամական փաստաթղթեր 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 86 Պահուստային կապիտալ |
75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 81 Շահույթի օգտագործում 86 Պահուստային կապիտալ 87 Լրացուցիչ կապիտալ 88 Չբաշխված շահույթ |
Հաշիվ 86 «Պահուստային կապիտալ»
86` «Պահուստային կապիտալ» հաշիվը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և հիմնադիր փաստաթղթերի համաձայն ձևավորվող պահուստային կապիտալի դրության և շարժի մասին տեղեկատվության ընդհանրացման համար:
Շահույթից պահուստային կապիտալին կատարվող հատկացումներն արտացոլվում են 86` «Պահուստային կապիտալ» հաշվի կրեդիտով` թղթակցելով 81` «Շահույթի օգտագործում» հաշվի հետ: Պահուստային կապիտալի միջոցների օգտագործումը հաշվառվում է 86` «Պահուստային կապիտալ» հաշվի դեբետով` այդ միջոցներն օգտագործող հաշիվների թղթակցությամբ: Օրինակ. 75` «հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի հետ` այն գումարների գծով, որոնք հաշվետու տարում այդ նպատակների համար նախատեսված շահույթի բացակայության կամ անբավարարության դեպքում ուղղվում են հիմնադիրների եկամուտների (դիվիդենդների) վճարմանը, 88` «Չբաշխված շահույթ» հաշվի (ենթահաշիվ «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ») հետ` այն գումարների գծով, որոնք ուղղվում են ձեռնարկության վնասի ծածկմանը:
86 «Պահուստային կապիտալ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 76 Հաշվարկներ տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 79 Ներտնտեսական հաշվարկներ 80 Շահույթ և վնաս 85 Կանոնադրական կապիտալ 87 Լրացուցիչ կապիտալ 88 Չբաշխված շահույթ |
75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 80 Շահույթ և վնաս 81 Շահույթի օգտագործում 85 Կանոնադրական կապիտալ 87 Լրացուցիչ կապիտալ 88 Չբաշխված շահույթ |
Հաշիվ 87` «Լրացուցիչ կապիտալ»
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը նախատեսված է ձեռնարկության լրացուցիչ կապիտալի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
87-1` «Վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճ»,
87-2` «Էմիսիոն եկամուտ»,
87-3` «Անհատույց ստացված արժեքներ»:
87-1` «Վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճ» ենթահաշվում հաշվառվում է ձեռնարկության լրացուցիչ կապիտալի դրությունն ու շարժը, որը ձևավորվել է այն արտաշրջանառու ակտիվների արժեքի աճի արդյունքում, որոնք հայտնաբերվել են դրանց վերագնահատման արդյունքներով:
Լրացուցիչ կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է նորմատիվ ակտերով: Լրացուցիչ կապիտալի ձևավորումն ու համալրումը արտացոլվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով` այն գույքի հաշվառման հաշիվների թղթակցությամբ, որոնց գծով առաջացել է արժեքի աճ:
87-2` «Էմիսիոն եկամուտ» ենթահաշվով բաժնետիրական ընկերությունների ձևով ստեղծված ձեռնարկությունները կանոնադրական կապիտալի ձևավորման ժամանակ (ընկերության հիմնադրման, բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի կամ նրանց անվանական արժեքի բարձրացման շնորհիվ հիմնադիր կապիտալի ավելացման դեպքում) հաշվառում են բաժնետոմսերի անվանական արժեքի և վաճառքի գնի միջև եղած տարբերությունների գումարները, այն դեպքում, երբ դրանք իրացվել են անվանական արժեքը գերազանցող գնով: Այս դեպքում կատարվում է գրանցում 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով և այն դրամական միջոցների ու այլ արժեքների հաշվառման հաշիվների դեբետով, որոնք ձեռնարկությանն են տրվել բաժնետոմսերի վճարման համար:
87-3` «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվում հաշվառվում է այլ ձեռնարկություններից և անձանցից անհատույց ստացված գույքի (բացի դրամական արտահայտությամբ անհատույց ստացված գումարներից) շարժը:
Այլ ձեռնարկություններից և անձանցից անհատույց (այդ թվում նաև պետական մարմինների դրամական օժանդակությամբ) ստացված գույքի (բացի դրամական արտահայտությամբ անհատույց ստացված գումարներից) մուտքագրումն արտացոլվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտով` 01` «Հիմնական միջոցներ», 04` «Ոչ նյութական ակտիվներ» և գույքի հաշվառման այլ հաշիվների թղթակցությամբ:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի կրեդիտում գտնվող գումարները, որպես կանոն, դուրս չեն գրվում: Դրանց գծով դեբետային գրանցումներ կարող են կատարվել միայն հետևյալ դեպքերում.
- երբ գույքի վերագնահատման արդյունքում բացահայտվել է նրա արժեքի իջեցում, որի գումարները մարվում են 87-1` «Վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճ» ենթահաշվում հաշվառված միջոցներից` թղթակցելով այն գույքի հաշվառման հաշիվների հետ, որոնց գծով առաջացել է արժեքի իջեցումը.
- երբ այլ ձեռնարկություններին և անձանց գույքի անհատույց հանձնման հետևանքով առաջացել է վնաս, «Անհատույց ստացված արժեքներ» ենթահաշվում հաշվառված միջոցներն ուղղվում են այդ վնասի մարմանը` թղթակցելով
47` «Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում» և 48` «Այլ ակտիվների իրացում» հաշիվների հետ,
- երբ 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվում հաշվառված միջոցներն ուղղվում են կանոնադրական կապիտալի ավելացմանը` թղթակցելով 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» կամ 85` «Կանոնադրական կապիտալ» հաշիվների հետ,
- երբ հաշվետու տարում ձեռնարկության գործունեության արդյունքների հիման վրա բացահայտված վնասը մարվում է 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվում հաշվառված միջոցներից` թղթակցելով 88` «Չբաշխված շահույթ» հաշվի հետ,
- երբ 87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվում հաշվառված գումարները բաշխվում են ձեռնարկության հիմնադիրների միջև` թղթակցելով 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի հետ և այլն:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը կազմակերպվում է այնպես, որպեսզի ապահովվի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության ձևավորումը:
87` «Լրացուցիչ կապիտալ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
01 Հիմնական միջոցներ 04 Ոչ նյութական ակտիվներ 06 Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ 07 Տեղակայման ենթակա սարքավորում 08 Կապիտալ ներդրումներ 10 Նյութեր 11 Աճեցվող և բտվող կենդանիներ 12 Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 20 Հիմնական արտադրություն 23 Օժանդակ արտադրություն 40 Պատրաստի արտադրանք 41 Ապրանքներ 50 Դրամարկղ 51 Հաշվարկային հաշիվ 52 Արժութային հաշիվ 56 Դրամական փաստաթղթեր 58 Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 85 Կանոնադրական կապիտալ 86 Պահուստային կապիտալ 88 Չբաշխված շահույթ |
01 Հիմնական միջոցներ 04 Ոչ նյութական ակտիվներ 06 Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ 07 Տեղակայման ենթակա սարքավորում 08 Կապիտալ ներդրումներ 47 Հիմնական միջոցների իրացում և այլ օտարում 48 Այլ ակտիվների իրացում 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 86 Պահուստային կապիտալ 88 Չբաշխված շահույթ |
Հաշիվ 88` «Չբաշխված շահույթ»
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը նախատեսված է չբաշխված շահույթի, այդ թվում հատուկ նշանակության հիմնադրամների (եթե դրանց ձևավորումը նախատեսված է հիմնադիր փաստաթղթերով), առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
88` «Չբաշխված շահույթ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ ենթահաշիվները.
88-1` «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ»
88-2` «Նախորդ տարիների չբաշխված շահույթ»
88-3` «Կուտակման հիմնադրամ»
88-4` «Սոցիալական ոլորտի հիմնադրամ»
88-5` «Սպառման հիմնադրամ» և այլն:
88-1` «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշվում հաշվառվում է հաշվետու տարվա չբաշխված շահույթի առկայությունն ու շարժը:
Հաշվետու տարվա չբաշխված շահույթի գումարը դուրս է գրվում դեկտեմբեր ամսվա վերջնական շրջանառություններով, 88` «Չբաշխված շահույթ» հաշվի կրեդիտով` 80` «Շահույթ և վնաս» հաշվի դեբետի թղթակցությամբ:
Հաշվետու տարվա չբաշխված շահույթի հաշվին ձեռնարկության հիմնադիրների եկամուտների վճարումը արտացոլվում է 88` «Չբաշխված շահույթ« հաշվի դեբետով և 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ», 70` «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հաշիվների կրեդիտով: Հաշվետու տարվա չբաշխված շահույթի այն գումարը, որը մնացել է ձեռնարկության հիմնադիրներին` եկամուտների վճարումից հետո, 88-1` «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշվից փոխանցվում է 88-2` «Նախորդ տարիների չբաշխված շահույթ» ենթահաշվին:
88-2` «Նախորդ տարիների չբաշխված շահույթ» ենթահաշվում հաշվառվում է նախորդ տարիների չբաշխված շահույթի շարժը:
Նախորդ տարիների չբաշխված շահույթի օգտագործումը արտացոլվում է 88` «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետով` հետևյալ հաշիվների թղթակցությամբ.
86` «Պահուստային կապիտալ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարի հաշվին պահուստային կապիտալի համալրման դեպքում,
85` «Կանոնադրական կապիտալ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարների հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում,
88` «Չբաշխված շահույթ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարների հաշվին ձեռնարկության կողմից հիմնադիր փաստաթղթերի համաձայն ստեղծվող հատուկ նշանակության հիմնադրամների ավելացման դեպքում,
75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի հետ` չբաշխված շահույթի գումարների հաշվին ձեռնարկության հիմնադիրներին եկամուտների վճարման դեպքում և այլն:
88-3` «Կուտակման հիմնադրամ» ենթահաշվում հաշվառվում են կուտակման հիմնադրամների առկայությունն ու շարժը, որոնց վերաբերվում են չբաշխված շահույթի այն միջոցները, որոնք հիմնադիրների որոշման կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն պահուստավորվել են (ուղղվել են) ձեռնարկության արտադրական զարգացման ֆինանսական ապահովմանը և նոր գույքի համալրման այլ միջոցառումների իրականացմանը:
88-4` «Սոցիալական ոլորտի հիմնադրամ» ենթահաշվում հաշվառվում են սոցիալական ոլորտի հիմնադրամները, այսինքն սոցիալական ոլորտի (կապիտալ ներդրումների) զարգացման ֆինանսական ապահովման նպատակով, հիմնադիրների որոշման կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն պահեստագրված չբաշխված շահույթի միջոցների առկայությունն ու շարժը: Այս ենթահաշվում հաշվառվում է նաև սոցիալական ոլորտին վերաբերվող և այլ ձեռնարկություններից ու անձանցից անհատույց ստացված գույքի շարժը:
88-5` «Սպառման հիմնադրամ» ենթահաշվում հաշվառվում են սպառման հիմնադրամների առկայությունն ու շարժը, որոնց թվին են դասվում չբաշխված շահույթի այն միջոցները, որոնք հիմնադիրների որոշման կամ հիմնադիր փաստաթղթերի համաձայն ուղղվում են սոցիալական ոլորտի (բացի կապիտալ ներդրումներից) զարգացմանն ու ձեռնարկության աշխատողներին նյութական խրախուսման և այլ համանման միջոցառումների իրականացմանը, որոնք չեն հանգեցնում ձեռնարկության կողմից նոր գույքի ձեռք բերման:
Հատուկ նշանակության հիմնադրամների ձևավորման կարգն ու ցանկը կարգավորվում են հիմնադիրների որոշմամբ կամ հիմնադիր փաստաթղթերով:
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը հատուկ նշանակության հիմնադրամների մասով կրեդիտագրվում է, որպես կանոն, 81` «Շահույթի օգտագործում» հաշվի թղթակցությամբ: Սոցիալական ոլորտին վերաբերվող և այլ ձեռնարկություններից ու անձանցից անհատույց ստացված գույքի մուտքագրման դեպքում կատարվում է գրանցում` 88` «Չբաշխված շահույթ» հաշվի կրեդիտով և 01` «Հիմնական միջոցներ», 04` «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվների դեբետով:
88` «Չբաշխված շահույթ» հաշվի կրեդիտում գրանցված գումարները սոցիալական ոլորտի և կուտակման հիմնադրամների մասով, որպես կանոն դուրս չեն գրվում: Այդ հաշիվներում դեբետային գրանցումներ կարող են կատարվել միայն հետևյալ դեպքերում.
- երբ կուտակման հիմնադրամների միջոցներն ուղղվում են հաշվետու տարում ձեռնարկության աշխատանքի արդյունքներով բացահայտված վնասի մարմանը` թղթակցելով 88` «Չբաշխված շահույթ» հաշվի հետ,
- երբ կուտակման հիմնադրամներում պահուստավորված շահույթի գումարները բաշխվում են ձեռնարկության հիմնադիրների միջև` թղթակցելով 75` «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հաշվի հետ,
- երբ կուտակման հիմնադրամների միջոցների հաշվին դուրս են գրվում նոր գույքի ձեռք բերման հետ կապված այն ծախսերը, որոնք սահմանված կարգի համաձայն չեն մտցվում այդ գույքի սկզբնական արժեքի մեջ` թղթակցելով 08` «Կապիտալ ներդրումներ» հաշվի հետ:
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը սպառման հիմնադրամների մասով դեբետագրվում է հետևյալ հաշիվների թղթակցությամբ.
- դրամական միջոցների հաշվառման հաշիվների հետ` աշխատողներին տրվող միանվագ օգնության գումարների, հանգստյան տների, առողջարանների ձեռք բերված ուղեգրերի ու դեղամիջոցների և այլ գումարների չափով;
- 70` «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հաշվի հետ` ձեռնարկության զուտ շահույթից վճարվող պարգևատրումների և փոխհատուցումների գումարների չափով:
Հիմնադրամներից յուրաքանչյուրի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը կազմակերպվում է այնպես, որպեսզի ապահովվի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության ձևավորումը:
88` «Չբաշխված շահույթ» հաշիվը թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
ԴԵԲԵՏՈՎ |
ԿՐԵԴԻՏՈՎ |
02 Հիմնական միջոցների մաշվածություն 08 Կապիտալ ներդրումներ 29 Սպասարկող արտադրություններ և տնտեսություններ 31 Գալիք ժամանակաշրջանի ծախսեր 50 Դրամարկղ 51 Հաշվարկային հաշիվ 52 Արժութային հաշիվ 55 Հատուկ հաշիվներ բանկերում 56 Դրամական փաստաթղթեր 69 Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով 70 Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 79 Ներտնտեսական հաշվարկներ 81 Շահույթի օգտագործում 86 Պահուստային կապիտալ 87 Լրացուցիչ կապիտալ 88 Չբաշխված շահույթ 97 Վարձակալական պարտավորություններ |
01 Հիմնական միջոցներ 04 Ոչ նյութական ակտիվներ 06 Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ 07 Տեղակայման ենթակա սարքավորում 08 Կապիտալ ներդրումներ 10 Նյութեր 11 Աճեցվող և բտվող կենդանիներ 12 Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 41 Ապրանքներ 51 Հաշվարկային հաշիվ 52 Արժութային հաշիվ 70 Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով 75 Հաշվարկներ հիմնադիրների հետ 78 Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ 79 Ներտնտեսական հաշվարկներ 81 Շահույթի օգտագործում 86 Պահուստային կապիտալ 87 Լրացուցիչ կապիտալ 88 Չբաշխված շահույթ |
Հաշիվ 90` «Բանկերի կարճաժամկետ վարկեր»
Չորրորդ պարբերության վերջին նախադասությունը առանձնացվում է որպես առանձին պարբերություն, իսկ դրանից առաջ մտցվում է հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ դրանց վճարման, ապա նրանց գումարով կատարվում է գրանցում վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 90` «Բանկերի կարճաժամկետ վարկեր» հաշվի): Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա դրանց գումարով կատարվում է գրանցում 90` «Բանկերի կարճաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտով` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների թղթակցությամբ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին:
Նախկին 7-րդ, նոր 9-րդ պարբերության մեջ «դեբետագրելով» բառից առաջ ավելացնել «մուրհակի գումարով» բառերը:
10-րդ պարբերությունից հետո ավելացնել նոր ` 11-րդ պարբերություն, հետևյալ բովանդակությամբ. «Զեղչված մուրհակների վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ մուրհակների կամ այլ պարտավորագրերի հաշվառումն իրականացնող բանկերի, մուրհակատուների և առանձին մուրհակների տեսակների»:
Հաշիվ 92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ. «92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հաշիվը նախատեսված է ձեռնարկության կողմից ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող բանկերում ստացված տարբեր միջին ժամկետային և երկարաժամկետ (մեկ տարուց ավելի ժամկետով) վարկերի (ազգային դրամով և արտարժույթով) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար»:
Երրորդ պարբերության առաջին նախադասությունից հետո մտցվում է հետևյալ բովանդակությամբ պարբերությունը.
«Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց վճարման, ապա նրանց գումարներով կատարվում է գրանցում` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների դեբետով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հաշվի): Եթե ստացված վարկերի գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա դրանց գումարներով կատարվում է գրանցում 92` «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտով` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների թղթակցությամբ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին»:
Նախկին չորրորդ պարբերության մեջ «պարտավորագրերի» բառից հետո հանել «գծով» բառը:
Նախկին հինգերորդ պարբերության «գործառնությունները» բառից հետո ավելացնել «մուրհակապահ ձեռնարկություններն» բառերը: Նշված պարբերության երկրորդ նախադասությունից սկսել նոր պարբերություն:
Նախկին վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Զեղչված մուրհակների վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ մուրհակների կամ այլ պարտավորագրերի հաշվառումն իրականացնող բանկերի, մուրհակատուների և առանձին մուրհակների տեսակների»:
Հաշիվ 93` «Բանկերի վարկեր աշխատողների համար»
Երրորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Այն դեպքում, երբ ձեռնարկության աշխատողներին ապառիկ վաճառված ապրանքների հաշվարկային փաստաթղթերը վճարվում են բանկի կողմից, 93` «Բանկերի վարկեր աշխատողների համար» հաշիվը կրեդիտագրվում է 73` «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հաշվի թղթակցությամբ:
Բանկի այն վարկերի գումարները, որոնք ձեռնարկությանն են տրամադրվել իր աշխատողներին անհատական բնակարանային շինարարության և այգեգործական տնակների կառուցման համար վարկեր տալու նպատակով, ձևակերպվում են 93` «Բանկերի վարկեր աշխատողների համար» հաշվի կրեդիտով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների դեբետով«:
Հինգերորդ պարբերության «վարկերի» բառից հետո ավելացնել «և բանկերի» բառերը:
Հաշիվ 94` «Կարճաժամկետ փոխառություններ»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«94` «Կարճաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս պարտատուների հետ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար` ազգային դրամով և արտարժույթով արտահայտված և մեկ տարուց ոչ ավելի ժամկետ ունեցող վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով:
Առաջին պարբերության երրորդ նախադասությունից սկսել նոր պարբերություն, և դրան միացնել երկրորդ պարբերությունը, վերջինիս «Փոխառու կազմակերպության պարտքը» բառերը փոխարինելով «Պարտատուների պարտքը» բառերով:
Երրորդ պարբերության առաջին նախադասության «հաշվառման է ընդունվում» արտահայտությունը փոխարինել «ձևակերպվում է» բառով: Նույն պարբերության երկրորդ նախադասությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Եթե ստացված վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց վճարման, ապա դրանց գումարներով կատարվում է գրանցում վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 94` «Կարճաժամկետ փոխառություններ» հաշվի): Եթե ստացված վարկերի և ներգրավված այլ միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա նրանց գումարով կատարվում է գրանցում 94` «Կարճաժամկետ փոխառություններ» հաշվի կրեդիտով` թղթակցելով վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների հետ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին»:
Հինգերորդ պարբերության «փոխառուների» բառը փոխարինել «պարտատուների» բառով:
Հաշիվ 95` «Երկարաժամկետ փոխառություններ»
Առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշիվը նախատեսված է ՀՀ տարածքում նրա սահմաններից դուրս պարտատուների (բացի բանկերից) հետ հաշվարկների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար` ազգային դրամով և արտարժույթով արտահայտված և մեկ տարուց ավելի ժամկետ ունեցող վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով»:
Երկրորդ պարբերությունը սկսել հետևյալ նախադասությունից.
«Պարտատուներից (բացի բանկերից) ստացված միջոցների մուտքը ձևակերպվում է 95` «Երկարաժամկետ փոխառություններ« հաշվի կրեդիտով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների, կամ 70` «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հաշվի դեբետով: Պարտատուների պարտքը, որն ապահովված է ձեռնարկության մուրհակներով, 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվից դուրս չի գրվում, այլ առանձին հաշվառվում է վերլուծական (անալիտիկ) հաշվառման մեջ:
Երրորդ պարբերությունը խմբագրել հետևյալ կերպ.
«Եթե ստացված վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց վճարման, ապա նրանց գումարներով կատարվում է գրանցում վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների դեբետով և դրամական միջոցների հաշվառման հաշիվների կրեդիտով (բացառությամբ 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվի): Եթե վարկերի և այլ ներգրավված միջոցների գծով տոկոսները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ըստ նրանց հաշվարկման, ապա նրանց գումարներով կատարվում է գրանցում 95` «Երկարաժամկետ փոխառություններ» հաշվի կրեդիտով` վճարման աղբյուրների հաշվառման հաշիվների թղթակցությամբ: Տոկոսների հաշվարկված գումարները հաշվառվում են առանձին»:
Նախկին չորրորդ պարբերության «մարման» բառը վերցնել փակագծերի մեջ և նրանից առաջ ավելացնել «վերադարձման» բառը:
Նախկին հինգերորդ պարբերության «փոխառուների» բառը փոխարինել «պարտատուների բառով, իսկ «վարկերի» բառը` «փոխառությունների» բառով»:
ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
001` «Վարձակալված հիմնական միջոցներ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունների երկրորդ պարբերությունից հետո ավելացնել նոր` երրորդ պարբերություն, հետևյալ բովանդակությամբ.
«001` «Վարձակալված հիմնական միջոցներ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր վարձատուի, ըստ վարձակալված հիմնական միջոցների յուրաքանչյուր օբյեկտի (վարձատուի գույքային համարներով):
«002` «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունների չորրորդ պարբերության «արգելվում է» բառից առաջ ավելացնել «մինչև դրանց դիմաց վճարումը» բառերը: Վերջին պարբերության «ձեռնարկությունների» բառից առաջ ավելացնել «սեփականատեր« բառը:
«006` «Խիստ հաշվառման բլանկներ» հաշվի վերաբերյալ մեկնաբանությունների երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «գներով» բառը փոխարինել «գնահատմամբ» բառով:
Հաշիվ 010` «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ»
010` «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ» հաշիվը նախատեսված է սեփականաշնորհման սերտիֆիկատների առկայության և շարժի մասին տեղեկատվության ընդհանրացման համար:
Ընկերության կողմից սերտիֆիկատների հաշվառումը տարվում է անվանական արժեքով:
010` «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ» հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ բաժանորդագրության յուրաքանչյուր մասնակցի, որն իր բաժնետոմսերի համար կատարվող վճարումն իրականացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով:
Հաշիվ 011` «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր»
011` «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր« հաշիվը նախատեսված է ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած կարգով և ժամկետներում ֆինանսական արդյունքներով ձևակերպման ենթակա անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Նշված պարտքերը պետք է հաշվառվեն արտահաշվեկշռում` պարտքը ձևակերպելու պահից առնվազն հինգ տարի ժամկետով, որպեսզի հնարավորության դեպքում` պարտապանի գույքային դրության բարելավմանը զուգընթաց, պարտքը գանձվի: Նախկինում ֆինանսական արդյունքներով ձևակերպված պարտքի գումարները հետագայում գանձելու դեպքում կրեդիտագրվում են 50` «Դրամարկղ», 51` «Հաշվարկային հաշիվ», 52` «Արժութային հաշիվ« հաշիվները և դեբետագրվում է 80` «Շահույթ և վնաս» հաշիվը: Միաժամանակ դեբետագրվում է 011` «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» հաշիվը:
Այս հաշվի վերլուծական (անալիտիկ) հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր պարտատիրոջ և պարտքի:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27.06.1996 Թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960032
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|