Գլխավոր տեղեկություն
Համար
N 237
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2000-05.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.12/15.1
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.1999
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2005

120.0237.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29.11.1999 թ.

N 237

 

«ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 24-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղեկանքների) աշխատանքի մասին»` ձև թիվ 24-էներգետիկա պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:

 

Նախարար

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի
և վերլուծության նախարարի
29.11.1999 թ. թիվ 237 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»` (ՁԵՎ թիվ 24-էներգետիկա) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է կազմակերպության «էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (Էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին» Ձև թիվ 24- էներգետիկա վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

____

1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

 Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա: . Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևով նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

 Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:

 Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

 Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

____

2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

1-ին բաժին

 

Էլեկտրահաշվեկշիռ

 

1.1. 1-ին բաժնի 01 տողի ցուցանիշը «Թողարկված է էլեկտրաէներգիա» պետք է հավասար լինի 3-րդ բաժնի «ընդամենը» տողի ցուցանիշին:

02 տողում «Ստացվել է դրսից» անհրաժեշտ է ցույց տալ էլեկտրակայանի կամ արդյունաբերական լրիվ և ճիշտ անվանումը, որոնցից կազմակերպությունը ստանում է էլեկտրաէներգիա և որոնց հետ կազմակերպությունը հաշվարկներ է կատարում տարեկան հաշվետվությունը կազմելիս:

Եթե կազմակերպությունը էլեկտրաէներգիա է ստանում վերավաճառող կազմակերպությունից, ապա այդ տողում անհրաժեշտ է նշել վերավաճառող կազմակերպության անվանումը:

1.2. Սպառված էլեկտրաէներգիային է դասվում (տող 04) էլեկտրաէներգիայի ամբողջ քանակը, որը թողարկվել է սեփական էլեկտրակայանների կողմից և ստացվել է դրսից, հանած դուրս բացթողնված էլեկտրաէներգիայի քանակը:

Ընդ որում դուրս բացթողնված էլեկտրաէներգիային է հավասարեցվում սեփական տնտեսություններին և կազմակերպություններին բացթողնված էլեկտրաէներգիան`

- կազմակերպության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային տնտեսությանը, որը ամբողջությամբ կամ առավելապես սպասարկում է ոչ արդյունաբերական տնտեսությունները (կապիտալ շինարարությունը, բնակարանային տնտեսությունը, կենցաղային կազմակերպությունները և այլն):

- բնակարանային տնտեսությանը և սեփական կենցաղային կազմակերպություններին:

- օժանդակ գյուղատնտեսական կազմակերպություններին,

- կազմակերպության շենքերի և շինությունների կապիտալ նորոգմանը և այլն:

1.3. Կազմակերպության կողմից արդյունաբերաարտադրական կարիքների համար սպառված էլեկտրաէներգիան անհրաժեշտ է բաշխել ըստ նպատակային օգտագործման:

05 տողում «Սպառվել է էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական գործընթացների համար» հարկ է նշել էլեկտրաէներգիայի այն քանակը, որը սպառվել է էլեկտրաապարտների կողմից, տեխնոլոգիական գործընթացների համար` էլեկտրահալում, էլեկտրոլիզ, էլեկտրաեռակցում և այլն:

06 տողում «Սպառվել է էլեկտրաշարժիչների կողմից, դարձիչ ուժի համար» անհրաժեշտ է ցույց տալ էլեկտրաէներգիայի քանակը, որը սպառվել է կազմակերպության բոլոր էլեկտրաշարժիչների կողմից, բացառությամբ կազմակերպության էլեկտրակայանի սեփական կարիքները սպասարկող էլեկտրաշարժիչների: էլեկտրաէներգիան, որը ծախսվել է կազմակերպության կողմից թողարկված էլեկտրաշարժիչների (էլեկտրաապարատների) փորձարկման համար, ներառվում է կազմակերպությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում:

07 տողում «Սպառվել է արտադրական տարածքների լուսավորման համար» անհրաժեշտ է նշել էլեկտրաէներգիայի քանակը, որը սպառվել է արտադրական տարածքների լուսավորման համար, բացառությամբ էլեկտրակայնների: Էլեկտրաշարժիչների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակը, որը օգտագործվել է էլեկտրակայանի սեփական կարիքների համար, էլեկտրակայանի տարածքի լուսավորման համար սպառված էլեկտրաէներգիայի հետ մեկտեղ ցույց է տրվում 08 տողում «ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար»:

09 տողում ցույց են տրվում կորուստները, ինչպես գործարանային ցանցերում, այնպես էլ տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում:

10 տողում ցույց է տրվում օգտակար առաքված էլեկտրաէներգիայի քանակը, որոնց էլեկտրամատակարարումը իրականացվում է տվյալ կազմակերպության ցանցերից:

 

2-րդ բաժին

 

Արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ սարքավորումների կազմը (առանց էլեկտրակայանների սարքավորումների)

 

2-րդ բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ արտադրական գործընթացը սպասարկող տեղակայված էներգետիկ սարքավորումների կազմը:

2.1. Տեղակայված սարքավորումներին են դասվում`

- գործող,

- անսարքության պատճառով ժամանակավորապես կամ տարվա ընթացքում չգործող, ինչպես նաև ռեզերվում գտնվող, սակայն հիմքին տեղակայված,

- կապիտալ և ընթացիկ նորոգման և վերակառուցման մեջ գտնվող, նույնիսկ եթե հանված է հիմքից և ուղարկված այլ կազմակերպություն նորոգման համար,

- գործարկման փուլում գտնվող, այսինքն չի հանձնված արդյունաբերական շահագործման, սակայն տալիս է արտադրանք, նույնիսկ ոչ կանոնավոր կերպով,

- ոչ ստանդարտ (շարժական), ինչպես կազմակերպությանը պատկանող, այնպես էլ վարձակալմամբ օգտագործվող, եթե այն մոնտաժված (հավաքված) է և պատրաստ է շահագործման:

Այլ կազմակերպություններում, վարձակալական հիմունքներով օգտագործվող սարքավորումները ներառվում են այն կազմակերպության հաշվետվությունում, որտեղ շահագործվում են:

Պահեստում, ճանապարհին, մոնտաժման փուլում գտնվող սարքավորումները համարվում են չտեղակայված և 2-րդ բաժնում չեն հաշվառվում:

2.2. 2-րդ բաժնում բերվում են տվյալներ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, կազմակերպությունում տեղակայված էներգետիկ սարքավորման յուրաքանչյուր տեսակի գումարային հզորության և քանակի վերաբերյալ:

2.3. «Մեխանիկական շարժիչներ» խմբում (տող 40) բերվում են բոլոր մեխանիկական շարժիչները, որոնք անմիջականորեն սպասարկում են բանվորական մեքենաները, շոգեօդամղիչները և ներգործարանային տրանսպորտը` շոգետուրբիններ, շոգեմեքենաներ, լոկոմոբիլներ, դիզելներ, գազաշարժիչներ, գազագեներատորային շարժիչներ, ներքին այրման այլ շարժիչներ, ջրատուրբիններ (անիվներ) և այլն:

Ներգործարանային տրանսպորտին դասվում է այն տրանսպորտը, որը սպասարկում է փոխադրումները կազմակերպության ներսում` շոգեքարշեր, մոտոքարշեր, տրանսպորտյորներ, ավտոբեռնիչներ և այլն:

Թիվ 24 - էներգետիկա ձևում ներառվում է կազմակերպության տրանսպորտը, որը ամբողջությամբ կամ առավելապես սպասարկում է արտադրությունը և որի աշխատողները դասվում են արդյունաբերա-արտադրական անձնակազմին:

2.4. «Էլեկտրաշարժիչներ» խմբում (տող 60) հաշվառվում են 0,25 կվտ և ավել հզորությամբ փոփոխական և կայուն հոսանքի էլեկտրաշարժիչները, ներառյալ անմիջականորեն արտադրական սարքավորումներով կոմպլեկտավորված էլեկտրաշարժիչները:

Այդ խմբում ներառվում են նաև ներգործարանային տրանսպորտը սպասարկող էլեկտրաշարժիչները:

2.5. «Էլեկտրաապարատներ» խմբում (տող 70) հաշվառվում են բոլոր էլեկտրաապարատները, որոնցում էլեկտրաէներգիան ծախսվում է անմիջականորեն տեխնոլոգիական գործընթացների համար` ձուլման էլեկտրավառարանները, էլեկտրաեռակցման ապարատներ, էլեկտրասայլակներ և այլն:

2.6. Բանվորների միջին ցուցակային թվաքանակը (տող 90) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների բանվորների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանած 12-ի:

2.7. 2-րդ սյունակում բերվում են տվյալներ սարքավորման հզորության վերաբերյալ: Բոլոր դեպքերում նկատի է առնվում սարքավորման առավելագույն երկարատև մակնիշային (նոմինալ) հզորությունը, որի տակ հասկացվում է այն առավել հզորությունը, որով սարքավորումը կարող է երկարատև աշխատել լրիվ հուսալիությամբ: Հզորության տվյալները ցույց են տրվում սարքավորման գործարանային անձնագրից կամ փորձարկման ընդունման ակտերից:

Եթե էներգետիկ սարքավորման անձնագրերում բացակայում են առավելագույն երկարատև հզորության տվյալները, սակայն բերված է նոմինալ հզորությունը, ապա վերցվում է վերջինս, որովհետև այն համապատասխանում է «առավելագույն երկարատև հզորություն» հասկացությանը:

Հզորության ոչ մի ճշտում, կապված մաշվածության, սարքավորման ոչ նորմալ վիճակի և այլնի հետ չպետք է ազդի անձնագրում կամ մակնիշում տրված հզորության առավելագույն երկարատև (նոմինալ) մեծության վրա:

Չպետք է խառնել «առավելագույն երկարատև (նոմինալ) հզորություն» հասկացությունը «տնտեսական (նոմինալ) հզորություն» հասկացության հետ:

Տնտեսական հզորությունը` դա այն հզորությունն է, որով շարժիչը կարող է աշխատել օգտակար գործողության առավելագույն գործակցի դեպքում, այսինքն` առավել արդյունավետ:

Չպետք է խառնել նաև առավել երկարատև (նոմինալ) հզորությունը, որոշակի ժամանակահատվածում շարժիչի ունեցած փաստացի ծանրաբեռնվածության հետ: Փաստացի ծանրաբեռնվածությունը ընդհանրապես ավելի փոքր է շարժիչի առավել երկարատև հզորությունից:

Մեխանիկական շարժիչների, էլեկտրաշարժիչների, էլեկտրաապարատների հզորության ցուցանիշը տրվում է կիլովատերով (1 ձ.ու= 0.736 կՎտ):

Յուրաքանչյուր սարքավորման համար ցույց է տրվում ընդհանուր հզորությունը, այլ ոչ թե միավոր սարքավորման հզորությունը:

 

3-րդ բաժին


Հաշվետվության էլեկտրակայանների աշխատանքի մասին (էլեկտրագեներատորային տեղեկայանքների)

 

3.1. 3-րդ բաժինը լրացնում են բոլոր կազմակերպությունները, որոնք իրենց տնտեսություններում ունեն էլեկտրակայաններ կամ էլեկտրագեներատորային տեղեկայանքներ, որոնք նախատեսված են էլեկտրաէներգիայի թողարկման համար:

Հաշվետվությունում ընդգրկվում են բոլոր էլեկտրակայանները (էլեկտրագեներատորային տեղեկայանքները) անկախ`

- հզորության մեծությունից,

- սարքավորման տեղադրման տեղից (կենտրոնական էլեկտրակայանում, կազմակերպության արտադրամասերում, օժանդակ արտադրություններում, տվյալ կազմակերպության հիմնական գործունեության հաշվեկշռում գտնվող և այլն),

- հոսանքի տեսակից (փոփոխական թե հաստատուն,

- էլեկտրաէներգիայի օգտագործման բնույթից (արտադրական թե միայն լուսավորման կարիքների համար),

- էլեկտրակայանը ստացիոնար է, թե շարժական,

- գործող է էլեկտրակայանը, թե չգործող (թեկուզ և ամբողջ տարվա ընթացքում),

- էլեկտրակայանի պատկանելիությունից` անմիջականորեն կազմակերպությանը թե վարձակալված է:

3.2. Տվյալները բերվում են առանձին յուրաքանչյուր ստացիոնար և շարժական էլեկտրակայանի համար:

Առանձին ստացիոնար էլեկտրակայան է համարվում ագրեգատների համակցությունը (առաջնային շարժիչը գեներատորի հետ), նախատեսված էլեկտրաէներգիայի թողարկման համար, տեղադրված առանձին շենքում կամ շենքի հատուկ հատկացված մասում: Եթե էլեկտրագեներատորային տեղակայանքները գտնվում են նույն շենքի տարբեր արտադրամասերում կամ տարբեր շենքերում, սակայն աշխատում են ընդհանուր վահանակից, ապա դրանք համարում են մեկ էլեկտրակայան:

3.3. Շարժական էլեկտրակայաններ են համարվում էներգագնացքները, վագոն- էլեկտրակայանները, մեքենաների վրա տեղադրված էլեկտրակայանները և այլն: Այն էլեկտրակայանները, որոնք ձեռք են բերվել կազմակերպության կողմից որպես շարժական, սակայն ամրացվել են հիմքի վրա, համարվում են ստացիոնար:

3.4. Շարժական էլեկտրակայանների համար սյունակ Ա-ում ցույց է տրվում էլեկտրակայանի տիպը, համաձայն անձնագրային տվյալների:

3.5. Էլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է էլեկտրագեներատորների հետ կապված բոլոր տեղեկայված առաջնային շարժիչների հզորությունների հանրագումարով և նախատեսված է էլեկտրաէներգիայի թողարկման համար:

Եթե էլեկտրագեներատորի հզորությունը փոքր է առաջնային շարժիչի հզորությունից, ապա այդ ագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է էլեկտրագեներատորի հզորությամբ:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման
ՁԿԴ-ի
(Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ)
ՊԿՄՆՀ-ի
(Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ)
ՏԳԸԴ-ի
(Տնտեսական գործունեության
ընդհանուր դասակարգիչ)
                                     

Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________
Ով է ներկայացնում (անվանումը) ____________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)**   

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի               1     2     3    4
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում 
Կազմակերպաիրավական ձևը________________________ծածկագիրը*                I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________________________
__________________________________________ ծածկագիրը
         I_I_I_I_I_I
Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման                          I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                                             I_I_I_I_I_I_I_I_I
Մարզը _______________________________                                     I_I_I
Հասցեն ______________________________________________
*) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա):
**) Մի քանի հիմնադիր (մասնակցի) դեպքում
þնշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում:

Ձև թիվ 24-էներգետիկա
Փոստային-տարեկան

 

Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 11-ի թիվ 237 հրամանով

 

Ներկայացվում է`

 

1. ՀՀ վիճնախարարություն

2. Վիճակագրության տեղական բաժանմունք

 

Ներկայացնում են`

 

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

 

ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԵԿՇԻՌ, ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԷԼԵԿՏՐԱԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 1999 Թ.

 

1. Էլեկտրահաշվեկշիռ

 

(հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով)

 

 

Ցուցանիշների անվանումը

Տողի
համարը

Քանակը,
հազ. կՎտ ժամ

Ա

Բ

1

Թողարկված էլեկտրաէներգիա 01  
Ստացված է դրսից (բրուտտո) նշել ումից և որքան 02  
Ընդամենը մուտք (տող 01 + 02) 03  

Բ. Ծախսեր

 04  
Սպառվել է ընդամենը (տող 05+06+07+08+09) 05  

այդ թվում`

06  
Էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական գործընթացների համար (չորացում, տաքացում, էլեկտրազոդում, էլեկտրահալում, էլեկտրոլիզ և այլն) 07  
էլեկտրաշարժիչների կողմից (դարձիչ ուժի համար) 08  
կորուստներ գործարանային ցանցում, տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում 09  
Դուրս է բաց թողնված (ներառյալ իր ոչ արդյունաբերական տնտեսության համար բաց թողնվածը) 10  
Ընդամենը ծախսեր (տող 04+10) 11  

 

2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ (ԱՌԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

Սարքավորումների տեսակները

Չափի
միավորը

Տողի
համարը

Տեղադրված սարքավորումներ

քանակը

գումարային առավել երկարատև մակնիշային հզորությունը

Ա

Բ

Գ

1

Մեխանիկական շարժիչներ1) կՎտ 40    
Էլեկտրաշարժիչներ2) -»- 60    
Էլեկտրաապարատներ -»- 70    
Բանվորների միջին ցուցակային թվաքանակը մարդ 90    

 

3. Հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղակայանքների) աշխատանքի մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր էլեկտրակայանի (էլեկտրագեներատորային տեղակայանքի) վերաբերյալ

 

Էլեկտրակայանի անվանումը
(շոգետուրբինային դիզելային, լոկոմոբիլային և այլն) և գտնվելու վայրը (շրջանը, բնակավայրը)

Ստացիոնար «1»
շարժական «2»

էլեկտրակայանների
հզորությունը հաշվետու տարվա հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, կՎտ ժամ

Հաշվետու
տարում
թողարկվել է էլեկտրականէներգիա, կՎտ ժամ

Նշումներ 3)

Ա

1

2

3

4

         
         
         
         

Ընդամենը

X

     

 

1) Շոգետուրբիններ, լոկոմոբիլներ, դիզելներ և այլ շարժիչներ, սպասարկող աշխատանքային մեքենաներ, պոմպեր, ճնշակներ,  շոգեօդամղիչներ, ամբարձիչա-տրանսպորտային սարքավորումներ (բեռնափոխադրիչ, ավտոբեռնիչներ և այլն), ներգործարանային տրանսպորտ, ինչպես նաև տորֆի և անտառի տեղափոխման տրանսպորտ (փայտատար նավ, տրակտորներ և այլն): Եթե մեխանիկական շարժիչի վրա հզորությունը նշված է ձիաուժով, ապա անհրաժեշտ է այն վերլուծել կիլովատի (1 ձ.ու.-0.736 կՎտ):

2) Էլեկտրաշարժիչները 0.25 կՎտ և ավելի հզորությամբ, ներառյալ աշխատանքային սարքավորումների, ինչպես նաև ներգործարանային տրանսպորտի սպասարկման էլեկտրաշարժիչներ (էլեկտրակռունկներ, էլեկտրակառեր, էլեկտրահոսքային գծեր):

3) 4-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվան հաջորդող հունվարի 1-ի դրությամբ հզորության փոփոխությունը հաշվետու տարվա հունվարի 1-ի համեմատությամբ:

 

ՂԵԿԱՎԱՐ`

 

___ ________________ 2000 թ.

_________________________

կատարողի ազգանունը և հեռախոսի համարը

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

15 մայիսի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000039