Basic information
Number
N 503-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.05.2003-11.06.2006)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.03.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.05.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.05.2003
Effective date
16.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2003 թվականի N 503-Ա

 

«ՌԵՆԿՈ ԱՐՄԷՍՏԵՅՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի չորրորդ մասի ու 76-րդ հոդվածի հինգերորդ մասի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից 3,0 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով` 50 տարի ժամկետով տրամադրել «Ռենկո Արմէստեյտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևանում Դիվանագիտական թաղամաս կառուցելու նպատակով` վարձակալության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ.

բ) Երևանի Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող նախագծային ճանապարհի և «Արևի» ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջանկյալ տարածքից 5,0 հեկտար մակերեսով հողամաս առանց մրցույթի, վարձակալության իրավունքով` 50 տարի ժամկետով գնման նախապատվության իրավունքով տրամադրել «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևանում ժամացույցների մասերի արտադրության գործարան կառուցելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 6
Երևան