Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/354
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.02/11(97) Հոդ.62
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2002
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402062

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

14 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 02/354

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թ. մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թ. ապրիլի 21-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 01/27 հրամանը:

 

ՀՀ պետական
եկամուտների նախարար
Ե. Զախարյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարար`
______________ Ե. Զախարյան
14 մարտի 2002 թ.  թիվ 02/354 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
______________ Վ. Խաչատրյան
__ _________ 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 2.2.5-ի «բ» ենթակետից հանել «լիազորած մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:

2. Հրահանգի 2.3.5-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) դրամական միջոցների փոխանակման դեպքում գույքի արժեքի հավելաճը հաշվարկվում է վճարման ենթակա դրամական միջոցների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի դրական տարբերությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:

3. Հրահանգի 4.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում` ամբողջությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:»:

4. Հրահանգի 4.1.29 ենթակետը հանել:

5. Հրահանգի 4.4.2 ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «մարքեթինգի,» բառը:

6. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.12 ենթակետով.

«4.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:

7. Հրահանգի 4.7.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:»:

8. Հրահանգի 4.7.3 ենթակետից հանել «լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:

9. Հրահանգի 4.8.4 ենթակետից հանել «այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր» բառերը:

10. Հրահանգի 7.2.6 ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «(բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր)» բառերով:

11. Հրահանգի 9.1 կետը հանել:

12. Հրահանգի 9.2 կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը եկամտի վճարման աղբյուրի մոտ կիրառվում է միայն 2001 թվականի հունվարի 1-ից հետո ֆինանսական տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինների նկատմամբ:»:

13. Հրահանգի 9.6. կետում «բանկային 3 օրվա ընթացքում վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների փաստացի վճարման օրվա հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:

14. Հրահանգի 9.7 կետում «(հաշվարկի ձևը հաստատվել է ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության կողմից` գրանցման թիվ 439800115)» բառերը փոխարինել «(հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով)»:

15. Հրահանգի 9.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.9. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն հրահանգի 11.2-11.6 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:»:

16. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.10 կետով.

«9.10. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

17. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3 կետով.

«12.3. Ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69 հոդվածով սահմանված` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում (ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում) օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում` ավելի ցույց տված վնասի նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման դրույթը:»:

 

 

Հավելված 1

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից
ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված
շահութահարկի
 
Փաստաթղթի հերթական համարը
N _____________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Ամփոփ հաշվարկ

(200__թ.___եռամսյակ)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[1]

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը

[2]

 

Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3]

 

Հասցեն

[4]

 

Հեռախոս

[5]

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[6]

 

Ոչ ռեզիդենտներին վճարված
եկամուտների տեսակը

 

Վճարված եկամուտների
գումարը` ըստ
ամիսների [7]

Պահված հարկի
գումարը` ըստ
ամիսների [8]

Ապահովագրական հատուցումներ

[9]

 

 

 

 

 

 

Վերաապահովագրական վճարներ

[10]

 

 

 

 

 

 

Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ

[11]

 

 

 

 

 

 

Շահաբաժիններ

[12]

 

 

 

 

 

 

Տոկոսներ

[13]

 

 

 

 

 

 

Ռոյալթիներ

[14]

 

 

 

 

 

 

Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ

[15]

 

 

 

 

 

 

Գույքի արժեքի հավելաճ

[16]

 

 

 

 

 

 

Արտաքին տնտեսական գործից եկամուտներ

[17]

 

 

 

x

x

x

Այլ եկամուտներ

[18]

 

 

 

 

 

 

Ընդամենը

[19]

 

 

 

 

 

 

Մնացորդը ամսվա սկզբին

[20]

 

 

 

Պահված հարկի գումարը

[21]

 

 

 

Բյուջե վճարված հարկի գումարը

[22]

 

 

 

Մնացորդը ամսվա վերջում

[23]

 

 

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 

 

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

_______________
(ստորագրություն)

_______________
(անուն, ազգանուն)

 

Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որը ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան