Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/244
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.2002-13.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.02/11(97) Հոդ.60
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2002
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2004

124.02/244.18.02.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

18 փետրվարի 2002 թ.
ք. Երևան 

N 02/244

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 01/36 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թ. հուլիսի 17-ի «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/36 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):

 

ՀՀ պետական
եկամուտների նախարար`
Ե. Զախարյան

 

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարար
______________ Ե. Զախարյան
18 փետրվարի 2002 թ. թիվ 02/244 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
______________ Վ. Խաչատրյան
__ _________ 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 01/36 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 1.2 կետից հանել «(մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 3, 6 կետերի դրույթներով)» բառերը:

2. Հրահանգի 4.1.13 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.13. Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրսգրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները:»:

3. Հրահանգի 4.1.14 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.1.14. Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների գումարը:»:

4. Հրահանգի 5.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը:

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում մարքետինգի ծախսերն` ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքետինգի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:»:

5. Հրահանգի 5.1.29 ենթակետը հանել:

6. Հրահանգի 5.4.2 ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «, մարքետինգի» բառը:

7. Հրահանգի 5.4 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4.12 ենթակետով.

«5.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:

8. Հրահանգի 5.7.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:»:

9. Հրահանգի 5.7.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.7.3. Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանված կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:»:

10. Հրահանգի 5.8.1 ենթակետից հանել երկրորդ պարբերությունը:

11. Հրահանգի 5.9.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.9.4. ապահովագրական պահուստների մասհանումների չափով.»:

12. Հրահանգի 5.10.4 ենթակետից հանել «այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր» բառերը:

13. Հրահանգի 7.2.1 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Սույն ենթակետի կիրառման նպատակով`

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման և (կամ) անկախ փորձագիտական եզրակացության` օրենքով սահմանված կարգով:

Սույն ենթակետով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների նկատմամբ:»:

14. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3 կետով.

«7.3. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը

7.3.1. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:

7.3.2. Սույն հրահանգի 7.3.1 ենթակետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հարկային հաշվառումը տարվում է սույն հրահանգի 8 կետում նշված ընդհանուր կարգով:

7.3.3. Շահութահարկի վճարման ընդհանուր կարգով և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգմամբ միաժամանակ աշխատող հարկատուների նկատմամբ կիրառվում են սույն հրահանգի 6.4 կետի դրույթները:»:

15. Հրահանգի 8.2.6 ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «(բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր)» բառերով:

16. Հրահանգի 9.1.3 ենթակետից հանել երկրորդ պարբերությունը:

17. Հրահանգի 9.3.4-ի «բ» ենթակետում «1100» թիվը փոխարինել «0900» թվով:

18. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.4 կետով.

«10.4. Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն հրահանգով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավելի ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Նշված տուգանքը չի կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավելի հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին:

Սույն կետով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավելի ցույց տրված վնասի նկատմամբ:

Օրինակ 27. Կազմակերպության 2001 թվականի համախառն եկամուտը կազմել է 30,0 մլն դրամ, իսկ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը` 33,8 մլն դրամ: Կազմակերպությունը 2002 թ. փետրվարի 6-ին իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է 2001 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկ` 3,8 մլն դրամ հարկային վնասով:

2002 թ. մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 33,8 մլն դրամ ծախսերից 2,8 մլն դրամը հիմնավորված են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով և, հետևաբար, կազմակերպությունը 2001 թվականի արդյունքներով հարկային վնասը ավել է ցույց տվել 1,8 մլն դրամով:

Ստուգման ակտով կազմակերպությանը առաջադրվում է 0,36 մլն դրամի չափով (1,8x20%) տուգանք` հարկային վնասը ավել ցույց տալու համար:

Օրինակ 28 (օրինակը բերված է առանց հաշվի առնելու տույժերի հաշվարկը). Կազմակերպության 2001 թվականի համախառն եկամուտը կազմել է 30,0 մլն դրամ, իսկ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը` 33,8 մլն դրամ: Կազմակերպությունը 2002 թ. փետրվարի 6-ին իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրել է 2001 թվականի փաստացի շահութահարկի հաշվարկ` 3,8 մլն դրամ հարկային վնասով:

2002 թ. մարտի 6-ին կատարված ստուգման արդյունքներով արձանագրվել է, որ 33,8 մլն դրամ ծախսերից 5,8 մլն դրամը հիմնավորված են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով և, հետևաբար, կազմակերպությունը 2001 թվականի արդյունքներով` հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 1,0 մլն. դրամով և հարկային վնասը ավել է ցույց տվել 3,8 մլն դրամով:

Հաշվի առնելով, որ նախորդ ստուգումը կատարվել է 2000 թվականին, ստուգման ակտով կազմակերպությանը առաջադրվում է 0,2 մլն դրամի չափով շահութահարկ (1,0x20%), ինչպես նաև 0,1 մլն դրամի չափով տուգանք` հարկվող օբյեկտը թաքցնելու համար (0,2x50%) և 0,76 մլն դրամի չափով տուգանք` հարկային վնասը ավել ցույց տալու համար (3,8x20%):»:

19. Հրահանգի հավելված 2-ի «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին ցուցումներ»-ի.

ա) 0100 և 0101 տողերի «բ» կետից հանել «և (կամ) պարզեցված հարկով» բառերը.

բ) 0200 տողում «0218» թվերը փոխարինել «0217» թվով.

գ) 0800 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«0800 Լրացվում է.

ա) 0700 տողը դրական լինելու դեպքում` շահութահարկի գումարի (հաշվարկված 20% դրույքաչափով) և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության մասով` հաշվետու տարում ստացված նախորդ տարիներին վերաբերվող գումարների գծով հաշվարկված ու հետաձգված համապատասխան շահութահարկի գումարի հանրագումարը.

բ) 0700 տողը բացասական (կամ զրոյական) լինելու դեպքում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության մասով` հաշվետու տարում ստացված նախորդ տարիներին վերաբերվող գումարների գծով հաշվարկված և հետաձգված համապատասխան շահութահարկի գումարը:»:

20. Հրահանգի հավելված 3-ի «Փաստացի շահութահարկի հաշվարկ»-ի լրացման կարգի մասին ցուցումներ»-ի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հաշվարկի 9-րդ` «Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների կիրառումը» բաժնում (0900) ցույց է տրվում.

ա) 0800 տողը դրական լինելու դեպքում` շահութահարկի գումարի (հաշվարկված 20% դրույքաչափով) և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության մասով` հաշվետու տարում ստացված նախորդ տարիներին վերաբերվող գումարների գծով հաշվարկված ու հետաձգված համապատասխան շահութահարկի գումարի հանրագումարը.

բ) 0800 տողը բացասական (կամ զրոյական) լինելու դեպքում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության մասով` հաշվետու տարում ստացված նախորդ տարիներին վերաբերվող գումարների գծով հաշվարկված և հետաձգված համապատասխան շահութահարկի գումարը:»:

21. Սույն հրահանգի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից, իսկ 13-րդ կետի դրույթները գործում են միայն 2002 թվականի հունվարի 1-ից հետո փաստացի կատարված ներդրումների համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.04.2004, N 1-05/7-Ն 13.05.2004, N 02/244
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան