Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ս
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.1996-05.05.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

31.03.95 թ. N 2-Ս

 

Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել և գործողության մեջ դնել բնակչությանը իրացվող ներհանրապետական հետևյալ սակագները`

ա) 1995 թ. ապրիլի 1-ից քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար սահմանել ամսական 50 դրամի չափով;

բ) 1995 թ. ապրիլի 1-ից միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների մեկ րոպեի արժեքը սահմանել 5 դրամ;

գ) 1995 թ. ապրիլի 1-ից հեռագրի մեկ բառի արժեքը սահմանել 5 դրամ;

2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:

 

ՀՀ կապի նախարար`

Գ. Պողպատյան

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ


Գ.ՊՈՂՊԱՏՅԱՆ
 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 

 

 

 

 

 

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:

 

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ |

 ՍԱԿԱԳԻՆ (ԴՐԱՄ)

Քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար 1 ամսվա համար 50 x/

Միջքաղաքային հեռախոսային խոսակցություն

1 րոպեի համար 5 xx/
Հեռագիր 1 բառի համար 5 xx/

 

 

 

x/ Ուժի մեջ է 1995 թվականի ապրիլի 1-ից

xx/ Ուժի մեջ է 1995 թվականի մայիսի 1-ից


Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարաության կողմից 20 դեկտեմբերի 1996 թ.
պետական գրանցման թիվ 11960092