Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.15/9(157) Հոդ.116
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 12404063

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

16 մարտի 2004 թ.
ք. Երևան

N 1-05/6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության պետ`

Ֆ. Ցոլակյան

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

 ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ

___  __________2004 թ.

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի
16 մարտի 2004 թ.
N 1-05/6-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի N 02/456 «Եկամտահարկի հաշվարկման եվ բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները

Հրամանով հաստատված հրահանգում`

1. Հրահանգի 6.7 կետում «շահման» բառը փոխարինել «շահումային» բառով և վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«- գովազդային վիճակախաղը, որը կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում շահումային ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և չի կարող գերազանցել օրենքով սահմանված չափը:»:

2. Հրահանգի 12.5 կետում «տրվող օգնության գումարները» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները» բառերով:

3. Հրահանգի 19.4 կետի աղյուսակում «այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)` հայաստանյան աղբյուրներից ստացված» բառերը փոխարինել «հայաստանյան աղբյուրներից ստացված այլ» բառերով:

4. Հրահանգի 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտահարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկման ենթակա բոլոր եկամուտներից` հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»:

5. Հրահանգի 23.2 կետում օրինակ 9-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ 9. Կազմակերպությունը քաղաքացիաիրավական պայմանագրով իր մոտ աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2004 թ. մարտի 5-ին` 2004 թ. փետրվարի 20-ի կատարողական ակտի համաձայն, հաշվարկում և վճարում է 2003 թ. սեպտեմբերի 9-ից մինչև 2004 թ. փետրվարի 9-ը կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն` 250,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով

 

- համախառն եկամուտ`

250,0 հազ. դրամ

- անձնական նվազեցում`

20,0 հազ. դրամ

- հարկվող եկամուտ (250,0-20,0)`

230,0 հազ. դրամ

 

Հարկվող եկամտից հարկը կազմում է 38,0 հազ. դրամ ((230,0-80,0)*20%+8,0):»:

6. Հրահանգի 28-րդ կետում.

ա) առաջին պարբերությունում «(իսկ 2001 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` հավելված 1ա-ում) բերված ձևով ամփոփ հաշվարկ` անցած եռամսյակում» բառերը փոխարինել «բերված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում» բառերով.

բ) երկրորդ պարբերությունից հանել «ամփոփ» բառերը:

7. Հրահանգի 35.4 կետի առաջին պարբերությունում «Պարզեցված հարկով և (կամ)» բառերը փոխարինել «Եկամտահարկին փոխարինող» բառերով:

8. Հրահանգի 35.5 կետում.

ա) «Սույն կետի» բառերը փոխարինել «Եկամտահարկի նվազագույն գումարի վճարմանը վերաբերող դրույթները» բառերով.

բ) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը փոխարինել «եկամտահարկին փոխարինող» բառերով:

9. Հրահանգի 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) նախատեսված չէ (այդ թվում` նաև սույն հրահանգի 52-րդ կետում նշված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ` տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն սույն հրահանգի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

Սույն կետով սահմանված եկամտահարկի վճարների մուծումները նշված ժամկետից ուշացնելու համար տույժերը հաշվարկվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:

Հաշվետու տարվա ավարտից հետո ֆիզիկական անձինք հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրով վերահաշվարկում են եկամտահարկի գումարը` ելնելով սույն հրահանգի 46.1-46.4-րդ կետերին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտից և հաշվանցելով տվյալ տարվա համար սույն կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը ավել է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել բյուջե: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է տվյալ հաշվետու տարվանը հաջորդող տարվա մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված չափերով:»:

10. Հրահանգի 56-րդ կետը «հարկային գործակալը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` նաև սույն հրահանգի 22-րդ կետի վերջին պարբերությունում նշված դեպքում)» բառերով:

11. Հրահանգի 58-րդ կետում «5,0» և «2001» թվերը փոխարինել, համապատասխանաբար, «25,0» և «2004» թվերով:

12. «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի.

ա) հավելված 1ա-ն ուժը կորցրած ճանաչել, իսկ հավելված 1-ը (»Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկ») փոխարինել սույն հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով.

բ) հավելված 6-ում («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր») տող [74]-ում և տող [74]-ի լրացման կարգում «ընթացքում վճարված կանխավճարները» բառերը փոխարինել «համար վճարված կանխավճարները և եկամտահարկի վճարները» բառերով:

 

Հավելված 1

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից
ֆիզիկական անձանց վճարված
եկամուտների,
պահված եկամտահարկի

Փաստաթղթի հերթական համարը
N __________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Հաշվարկ

(200__թ.___եռամսյակ)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[1]

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը

[2]

 

Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3]

 

Գտնվելու (բնակության) վայրը

[4]

 

Հեռախոս

[5]

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

[6]

 

 

Չափի
միավոր

Հազար դրամ

 

[1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն

[2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը

[3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

[4] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

[5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային (տան) հեռախոսահամարը

[6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 

ՀՀ քաղաքացիներին վճարված եկամուտների տեսակը

Վճարված եկամուտների
գումարը ըստ ամիսների [7]

Պահված հարկի գումարը
ըստ ամիսների [8]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում, ընդամենը

[9]

 

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

20,6 հազ. դրամից ոչ ավել

[9ա]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[9ա-1]

 

 

 

 

 

 

103,0 հազ. դրամից ոչ ավել

[9բ]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[9բ-1]

 

 

 

 

 

 

103,0 հազ. դրամից ավել

[9գ]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[9գ-1]

 

 

 

 

 

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերով
աշխատանքի վարձատրություն

[10]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[10-1]

 

 

 

 

 

 

Ռոյալթի

[11]

 

 

 

 

 

 

Տոկոս

[12]

 

 

 

 

 

 

Շահաբաժին

[13]

 

 

 

x

x

x

Խաղատներում, շահումներով խաղերում շահում

[14]

 

 

 

x

x

x

Մրցույթների, մրցությունների մրցանակ

[15]

 

 

 

 

 

 

Վիճակախաղերի շահում

[16]

 

 

 

x

x

x

Նվիրատվություն, օգնություն

[17]

 

 

 

 

 

 

Ապահովագրական հատուցում

[18]

 

 

 

x

x

x

Գույքն օտարելու դիմաց վճարված եկամուտ

[19]

 

 

 

 

 

 

Վարձակալական վճար

[20]

 

 

 

 

 

 

Ապահովագրավճար

[21]

 

 

 

 

 

 

Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում

[22]

 

 

 

 

 

 

Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ

[23]

 

 

 

x

x

x

Այլ եկամուտներ

[24]

 

 

 

 

 

 

Ընդամենը

     [25]

 

 

 

 

 

 

 

[7] սյունակներում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը

[8] սյունակներում նշվում է [7] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

[9] տողը վերաբերում է նաև աշխատողներին տրված նյութական օգնության գումարներին

[9ա], [9բ], [9գ] տողերում նշվում է տվյալ ամսում յուրաքանչյուր վարձու աշխատողին նշված չափերով վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ընդհանուր գումարը . [9ա-1], [9բ-1], [9գ-1] տողերում նշվում է տվյալ ամսում նշված չափերով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը

[17] տողը վերաբերում է այլ ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին

[21] տողում չեն նշվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները

[22] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի գումարները

[24] տողը վերաբերում է նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի դիմաց վճարված եկամուտներին

[25] տողում նշվում է [9]-[24] տողերի հանրագումարը

նվազեցվող եկամուտները (բացառությամբ` [13], [16] և [18] տողերում նշվածների) հաշվարկում չեն արտացոլվում

 

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց
հայաստանյան աղբյուրներից վճարված եկամուտների տեսակը

Վճարված եկամուտների
գումարը ըստ ամիսների [26]

Պահված հարկի գումարը
ըստ ամիսների [27]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում, ընդամենը

[28]

 

 

 

 

 

 

այդ թվում`

 

20,6 հազ. դրամից ոչ ավել

[28 ա]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[28ա-1]

 

 

 

 

 

 

103,0 հազ. դրամից ոչ ավել

[28բ]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[28բ-1]

 

 

 

 

 

 

103,0 հազ. դրամից ավել

[28գ]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[28գ-1]

 

 

 

 

 

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերով
աշխատանքի վարձատրություն

[29]

 

 

 

 

 

 

աշխատողների թվաքանակ

[29-1]

 

 

 

 

 

 

Անհատ ձեռնարկատերերին վճարվածեկամուտ

[30]

 

 

 

x

x

x

Պասիվ եկամուտներ`

- ռոյալթիներ

[31]

 

 

 

 

 

 

- տոկոսներ

[32]

 

 

 

 

 

 

- շահաբաժիններ

[33]

 

 

 

x

x

x

- խաղատներում, շահումներով խաղերում շահումներ

[34]

 

 

 

 

 

 

- մրցույթների, մրցությունների մրցանակներ

[35]

 

 

 

 

 

 

- վիճակախաղերի շահումներ

[36]

 

 

 

 

 

 

- նվիրատվություն, օգնություն

[37]

 

 

 

 

 

 

- ապահովագրական հատուցում

[38]

 

 

 

 

 

 

- գույքն օտարելուց արժեքի հավելաճ

[39]

 

 

 

 

 

 

- վարձակալական վճար

[40]

 

 

 

 

 

 

- փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտ

[41]

 

 

 

 

 

 

- ապահովագրավճար

[42]

 

 

 

 

 

 

Այլ եկամուտներ

[43]

 

 

 

 

 

 

Ընդամենը

      [44]

 

 

 

 

 

 

 

[26] սյունակներում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը

[27] սյունակներում նշվում է [26] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

[28] տողը վերաբերում է նաև աշխատողներին տրված նյութական օգնության գումարներին

[28ա], [28բ], [28գ] տողերում նշվում է տվյալ ամսում յուրաքանչյուր վարձու աշխատողին նշված չափերով վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ընդհանուր գումարը

[28ա-1], [28բ-1], [28գ-1] տողերում նշվում է տվյալ ամսում նշված չափերով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը

[30] տողը վերաբերում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերին

[43] տողը վերաբերում է նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի դիմաց վճարված եկամուտներին և պասիվ այլ եկամուտներին

[44] տողում նշվում է [28]-[43] տողերի հանրագումարը

 

Մնացորդը ամսվա սկզբին

[45]

 

 

 

Պահված հարկի գումարը

[46]

 

   

Բյուջե վճարված հարկի գումարը

[47]

 

   

Մնացորդը ամսվա վերջում

[48]

 

   

 

[45] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված եկամտահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված եկամտահարկի գումարը

[46] տողում նշվում է եռամսյակի ընթացքում փաստացի վճարված եկամուտներից հաշվարկված եկամտահարկի գումարը` ըստ ամիսների ([25] տողի [8] սյունակներ + [44] տողի [27] սյունակներ)

[47] տողում նշվում է եռամսյակի ընթացքում բյուջե վճարված եկամտահարկի գումարը` ըստ ամիսների

[48] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվան հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված եկամտահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված եկամտահարկի գումարը (տող [45] + տող [46] - տող [47])

եթե [45] և [48] տողերում թվերը բացասական են (այսինքն` բյուջե փոխանցված եկամտահարկի գումարը գերազանցում է փաստացի վճարված եկամուտներից պահված եկամտահարկի գումարին), ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

________________
(ստորագրություն)

_________________
(անուն, ազգանուն)

Գլխ. հաշվապահ

________________
(ստորագրություն)

_________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):