Գլխավոր տեղեկություն
Համար
N 117-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.1999-01.11.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.09.10/14(36)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.1999
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

114.0117.01.09.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ք. Երևան

N 117-Հ

1 սեպտեմբերի 1999 թ.

 

«ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՄ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ, ԴԻԼԵՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. օգոստոսի 5-ի թիվ 499 որոշման 2-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով մասնագիտացված կազմակերպության (կամ) փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության» կարգը:

 

Նախարար

Պ. Ղալթախչյան

 

Հաստատում եմ
ՀՀ սեփականաշնորհման
նախարար`
Պ. Ղալթախչյան _________ 
31 օգոստոսի 1999 թ.

Հաստատում եմ
ՀՀ արժեթղթերի շուկայի
տեսչության պետ`
Է. Մուրադյան ________
31 օգոստոսի 1999 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՄ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ, ԴԻԼԵՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է համաձայն ՀՀ կառավարության 1999 թ. օգոստոսի 5-ի թիվ 499 որոշման երկրորդ կետի:

2. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) և ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչությունը (այսուհետև` տեսչություն) կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով մասնագիտացված կազմակերպության (կամ) փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնող անձի (անձանց) (այսուհետև` բրոքեր) մրցույթով ընտրության կազմակերպիչներն են և այն իրականացնում են համատեղ ստեղծված հանձնաժողովի միջոցով:

3. Սույն կարգի նպատակների համար, բրոքեր են համարվում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք:

4. Սույն կարգով սահմանված մրցույթները անցկացվում են մրցութային հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կողմից (կազմը կցվում է): Հանձնաժողովը կազմված է հինգ անձից, որոնցից երեքը` նախարարության, իսկ երկուսը` տեսչության աշխատակիցներ են:

 

II. Մրցույթի հանձնաժողովի գործունեության կարգը

 

5. Հանձնաժողովը պարտավոր է`

ա) որոշումներ կայացնել յուրաքանչյուր մրցույթի անցկացման վերաբերյալ.

բ) նախապատրաստել մրցույթի մասին հայտարարությունը, որը պետք է հրապարակվի նախարարության կողմից.

գ) ընդունել բրոքերների կողմից ներկայացված մրցույթի հայտերը.

դ) ընտրել մրցույթի հաղթողին:

Հանձնաժողովը կարող է որոշումներ կայացնել մրցույթին առնչվող այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք ընդգրկված չեն սույն կարգում:

6. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են այն դեպքում, եթե ներկա են առնվազն երեք անդամ: Հանձնաժողովի կողմից որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

 

III. Մրցույթի կազմակերպումը եվ հայտերի ներկայացման կարգը

 

7. Նախարարությունը պարտավոր է հրապարակել մրցույթի անցկացման մասին հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներով մրցույթը սկսվելուց առնվազն 10 օր առաջ: Այն պետք է նախապատրաստվի հանձնաժողովի կողմից և պետք է պարունակի տեղեկություններ մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման ժամկետի, ձևի, մրցույթի փաթեթին ծանոթանալու կարգի և շահագրգիռ անձանց կողմից լրացուցիչ տեղեկություններ ստանալու վայրի, մասնակցի տոմսի արժեքի մասին:

Շահագրգիռ կողմերը կարող են ստանալ մրցութային փաստաթղթերի փաթեթը` սկսած մրցույթի մասին հայտարարության օրվանից:

8. Մրցութային փաստաթղթերի փաթեթը (մրցութային առաջարկը) պետք է նախապատրաստվի հանձնաժողովի կողմից և ներառի հետևյալը`

ա) մրցույթի մասնակցության հայտը և կից փաստաթղթերը (ձևը ներկայացված է սույն կարգի հավելված 1-ում).

բ) այն ընկերությունների ցանկը, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունը ոչ պետական բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ որոշում է ընդունել.

գ) սույն կարգի պատճենը.

դ) ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի թիվ 499 որոշման պատճենը.

ե) մրցույթի հաղթողի (հաղթողների) հետ կնքվելիք պայմանագրի պատճենը:

9. Մրցույթի հայտի ներկայացումը նախատեսում է, որ բրոքերը`

ա) ընդունել է մրցույթի պայմանները.

բ) ծանոթացել է սույն կարգի և ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի թիվ 499 որոշման հետ:

10. Մինչև սահմանված վերջին ժամկետը բրոքերի կողմից հանձնաժողովին ներկայացված մրցույթի հայտը և կից փաստաթղթերը պետք է գրանցվեն հանձնաժողովի քարտուղարի կողմից` ստացվող նամակագրության գրանցման համար նախատեսված կարգի համաձայն:

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով` ք. Երևան, 375001, Սայաթ-Նովա 8, Աճուրդի կենտրոն:

11. Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնողը ձեռք է բերում 5000 (հինգ հազար) դրամ արժողությամբ մասնակցի տոմս: Նշված տոմսերի վաճառքից ստացված գումարները օգտագործվում են մրցույթի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

12. Հայտը և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են կնքված փակ ծրարով:

13. Ծրարի վրա պետք է գրված լինի «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» արտահայտությունը:

14. Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից ավելի ուշ ներկայացված հայտերն առանց դիտարկվելու վերադարձվում են հայտատուներին:

15. Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտը հանձնաժողովի քարտուղարի աշխատավայրի (Աճուրդի կենտրոն) մուտք լինելու օրը:

16. Հանձնաժողովի նախագահը հայտարարում է ներկայացված հայտերի քանակը և բրոքերների անվանումները: Հանձնաժողովը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգին և կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են ինչպես այն հայտատուների անվանումները, որոնք ստացել են մրցույթի մասնակցի կարգավիճակ, այնպես էլ այն հայտատուների անվանումները, որոնց ներկայացված հայտերը չեն համապատասխանում մրցույթի պայմաններին:

Հանձնաժողովի անդամ` տեսչության ներկայացուցիչները, պետք է ապահովեն հայտատուի ներկայացված տվյալների ճշտման (լիցենզավորված լինելու, գործառնությունների ծավալի մասին) աշխատանքները:

17. Մրցույթի ընթացքում հանձնաժողովը քննարկում է մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերը և սույն կարգի համաձայն որոշում է մրցույթի հաղթողին (հաղթողներին):

18. Մրցույթը համարվում է չկայացած սահմանված ժամկետում հայտերի բացակայության կամ ներկայացված հայտերը սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում:

19. Միայն մեկ հայտի առկայությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

20. Հանձնաժողովի կողմից բրոքերի ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ հայտնաբերելիս, տվյալ բրոքերին թույլ չի տրվում մասնակցել մրցույթին:

21. Սույն կարգին համապատասխան ներկայացվող հայտերը և կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն, տպագիր, մեկ օրինակից, ստորագրված (կամ) կնքված բրոքերի կողմից:

 

IV. Բրոքերների մրցույթով ընտրության չափանիշները

 

22. Մրցույթի հաղթողին ընտրելու համար կիրառվում են հետևյալ չափանիշներն ու առավելագույն գնահատականները.

 


 

Մրցույթի հաղթողին ընտրելու չափանիշները

Առավելագույն գնահատականը


  1. Վերջին չորս հաշվետու եռամսյակների գործառնությունների ընդհանուր ծավալը (արժեքը), ըստ գործունեության առանձին տեսակների  30
  2. Վերջին չորս հաշվետու եռամսյակներում մեկ որակավորված աշխատակցին ընկնող գործարքների ծավալն արժեքային արտահայտությամբ, ըստ գործունեության առանձին տեսակների  15
  3. Վերջին չորս հաշվետու եռամսյակներում բրոքերների կողմից սպասարկված հաճախորդների քանակը  10
  4. Ոչ պետական արժեթղթերով կատարված գործարքների տեսակարար կշիռը վերջին չորս հաշվետու եռամսյակներում իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալի մեջ  15
  5. Մրցույթին ներկայացված աշխատանքների կատարման դիմաց առաջարկվող գումարը  30

 

V. Մրցույթի արդյունքների ամփոփումը եվ հաղթողի (հաղթողների) որոշման կարգը

 

23. Հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է բրոքերների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին և ամփոփում է մրցույթի արդյունքները:

24. Մրցույթի հաղթող (հաղթողներ) է ճանաչվում այն բրոքերը (բրոքերները), որի հավաքած միավորների հանրագումարը առավելագույնն է, բայց ոչ պակաս քան գնահատման առավելագույն գնահատականների հանրագումարի 25 տոկոսը: Տվյալ բրոքերը չի կարող լինել 3-ից (երեքից) ավել բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառող, եթե այլ բան չի որոշում հանձնաժողովը: Ընկերությունների բաշխումը ըստ հաղթողների հիմնվում է գնահատման արդյունքների, վերջիններիս կողմից հավաքած միավորների հանրագումարի և նրանց կողմից ներկայացված ընկերությունների վրա: Ընկերությունների բաշխումը կատարվում է այնպես, որ բավարարվի ամենաբարձր միավոր հավաքած բրոքերի (բրոքերների) հայտը (հայտերը):

25. Նախորդ մրցույթում հաղթող (հաղթողներ) ճանաչված և իր պարտավորությունները ավարտած բրոքերի նոր մրցույթում ընտրության նպատակով 100 միավորի նկատմամբ հանձնաժողովը կիրառում է 0-2 գործակից, հիմք ընդունելով նրա ստանձնած պարտավորությունների կատարման աստիճանը: Նախորդ մրցույթում հաղթող (հաղթողներ) ճանաչված բրոքերը երկրորդ անգամ հաղթող (հաղթողներ) կարող էր ճանաչվել 5-ից (հինգից) ոչ ավել ընկերությունների պետական բաժնետոմսերի մասնավորեցման համար: Այդ դեպքում բրոքերը ներկայացնում է իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը:

26. Մրցույթի հաղթողի (հաղթողների) համար հիմք են հանդիսանում հանձնաժողովի անդամների, այդ թվում հանձնաժողովի նախագահի կողմից տրված միավորների հանրագումարը, համաձայն Հավելված 2-ում ներկայացված գնահատման թերթիկը:

27. Հավասար հանրագումարային գնահատականների դեպքում հաղթող է ճանաչվում այն անձը, որն ապահովում է ծառայությունների մատուցման ավելի ցածր գին: Եթե հավասարությունը պահպանվում է նաև այս դեպքում, ապա հաղթողի որոշման համար նախագահի ձայնը վճռորոշ է:

28. Մրցույթում հաղթող (հաղթողներ) ճանաչվելը չի ենթադրում որևէ մասնակցին մրցույթի հայտում պահանջվող վարձերի վճարում: Վճարները պետք է սահմանվեն պայմանագրի ստորագրման ժամանակ: Նախարարությունը իրավունք ունի առաջարկել վճարների չափն ու կառուցվածքը (հաստատագրված վճարներ, հաջողության դեպքում վճարվող գումարներ): Բաժնետոմսերը մեկնարկային գնից բարձր վաճառելու դեպքում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կարող է սահմանվել բաժնետոմսերի վաճառքի և մեկնարկային գների տարբերության մեծությունից բրոքերներին հասանելիք և ՀՀ պետական բյուջե փոխանցվելիք գումարների տոկոսային չափերը, եթե այլ բան չի նախատեսվում ՀՀ կառավարության որոշումներում:

29. Հաղթողների ընտրության մասին որոշումը պետք է գրանցվի մրցույթի արդյունքների մասին հանձնաժողովի արձանագրություններում, որը ստորագրվում է հանձնաժողովի նիստում ներկա բոլոր անդամների կողմից:

30. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո հանձնաժողովը մրցույթի արդյունքների արձանագրությունը 3-օրյա ժամկետում ուղարկում է մրցույթի հաղթողներին, իսկ մրցույթի մասնակիցների ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցներին:

31. Այն դեպքում, երբ մրցույթի ներկայացված ընկերությունների պետական բաժնեմասի վաճառքի համար մրցույթով հաղթող չի ճանաչվում, այդ դեպքում այդ ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը իրականացնում է ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի թիվ 499 որոշման համաձայն:

32. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

33. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում դատական կարգով:

 

VI. Հաղթողների հետ պայմանագրերի կնքումը

 

34. Մրցույթի հաղթողի և ՀՀ սեփականաշնորհման նախարարության միջև 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

35. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, ապա գանձվում է տույժ իր կողմից հայտում նշված ընկերության (ընկերությունների) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մեկնարկային արժեքի 0,1 %-ի չափով: Գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե:

Այս դեպքում հանձնաժողովը պարտավոր է պայմանագիրն առաջարկել ըստ մրցույթի չափանիշների լավագույն դիրք զբաղեցնող հաջորդ մասնակցին:

Սույն կետում նշված տույժը չի կիրառվում հետևյալ դեպքերում`

ա) եթե պայմանագիրը ստորագրելուց հրաժարվող հաղթողը (հաղթողները) հնարավորություն են ունեցել ծանոթանալ սույն կարգի 8-ի ե) կետի օրինակելի պայմանագրին, իսկ առաջարկվող պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք հակասում են օրինակելի պայմանագրում ամրագրված դրույթներին.

բ) եթե պայմանագրով նախատեսված մրցույթին ներկայացված աշխատանքների կատարման դիմաց առաջարկվող գումարը չի համապատասխանում մրցույթի մասնակցի կողմից հայտում նշված գումարին:

 

VII. Ընկերությունների բաշխման կարգը հաղթողների միջեվ

 

36. Ընկերությունների բաշխումը ըստ հաղթողների հիմնվում է գնահատման արդյունքների, վերջիններիս կողմից հավաքած միավորների հանրագումարի և մասնակիցների կողմից ներկայացված նախապատվության ցանկերի վրա: Հնարավորության սահմաններում մրցույթի հաղթողներին առաջարկվում է նույն քանակի ընկերություններ:

37. Ընկերությունների բաշխումը կատարվում է այնպես, որ բավարարվի հաղթողների նախապատվությունը` սկսած ամենաբարձր միավոր հավաքած բրոքերից: Նման եղանակով բոլոր հաղթողներին առաջարկվում է մեկական ընկերություն: Եթե նման բաշխումից հետո դեռևս մնում են չբաշխված ընկերություններ, ապա երկրորդ բաշխումը կատարվում է հաղթողներից ամենացածր միավոր հավաքած բրոքերից` ըստ ներկայացրած նախապատվությունների: Եթե երկրորդ ընկերության բաշխումից հետո դեռևս մնում են չբաշխված ընկերություններ, ապա երրորդ բաշխումը կատարվում է հաղթողներից ամենաբարձր միավոր հավաքած բրոքերից` ըստ ներկայացրած նախապատվությունների:

38. Եթե հաղթող բրոքերը հրաժարվում է աշխատել հանձնաժողովի կողմից առաջարկված ընկերության (ընկերությունների) հետ մինչև հանձնաժողովի կողմից պայմանագրի ներկայացումը ստորագրման համար` նա հեռացվում է մրցույթից և զրկվում է հետագայում սույն կարգով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունքից:

 

Կ Ա Զ Մ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՄ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ, ԴԻԼԵՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ
(նախագահ)
ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
 
2. Տ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
(նախագահի տեղակալ)
ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ
 
3. Ա. ՇԱՄՇՅԱՆ ՀՀ սեփականաշնորհման նախարարության
Աճուրդի կենտրոնի տնօրեն
 
4. Ա. ԱԹՈՅԱՆ ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության վարչության պետ
 
5. Ա. ԱՀԱՐՈՆՅԱՆ
(քարտուղար)
ՀՀ սեփականաշնորհման նախարարության
Աճուրդի կենտրոնի բաժնի պետ

 

Հավելված 1

 

Հ Ա Յ Տ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՄ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ, ԴԻԼԵՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 


(հայտը ներկայացնող անձի լրիվ անվանումը, հասցեն և կապի միջոցները)


Ծանոթանալով _____ _____________ 1999 թ. կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում ենք մասնակցել բրոքերների ընտրության նպատակով կազմակերպվող մրցույթին:

1. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում պարտավորվում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր և կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, հակառակ դեպքում վճարել տույժ մեր կողմից հայտում նշված ընկերության (ընկերությունների) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մեկնարկային արժեքի 0,1 %-ի չափով:

2. Մեր վավերապայմաններն են

 


(բանկային հաշվի համարը, բանկը և նրա հասցեն)

3. Կից ներկայացվում են`

 

ա) վերջին չորս հաշվետու եռամսյակների գործառնությունների ընդհանուր ծավալը (արժեքը), ըստ գործունեության առանձին տեսակների.

 

բ) վերջին չորս հաշվետու եռամսյակներում մեկ որակավորված աշխատակցին ընկնող գործարքների ծավալն արժեքային արտահայտությամբ, ըստ գործունեության առանձին տեսակների.

 

գ) վերջին չորս հաշվետու եռամսյակներում բրոքերների կողմից սպասարկած հաճախորդների քանակը.

 

դ) ոչ պետական արժեթղթերով կատարված գործարքների տեսակարար կշիռը վերջին չորս հաշվետու եռամսյակներում իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալի մեջ.

 

ե) մրցույթին ներկայացված աշխատանքների կատարման դիմաց առաջարկվող գումարը.

 

զ) մասնակցի տոմսի վճարման անդորրագիրը:

 

4. Հայտարարության մեջ նշված ընկերությունների ցանկը ըստ մեր նախապատվության հետևյալն է (ցանկի առաջին ընկերությունը հանդիսանում է առավել նախընտրելին)`

 

1. ______________________

2. ______________________

3. ______________________

4. ______________________

5. և այլն:

 

Լիազոր ներկայացուցիչ`

_______________________________
(անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

Կնիք

_____ _________________ 1999 թ.

 

Հավելված 2

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՄ) ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ (ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ, ԴԻԼԵՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Հայտատուի անվանումը  ___________________________________________

 

Գնահատողի անուն, ազգանուն _______________________________________

 

1. Վերջին չորս հաշվետու եռամսյակների գործառնությունների ընդհանուր ծավալը (արժեքը), ըստ գործունեության առանձին տեսակների

(առավելագույնը 30 միավոր) ________________________________________

 

2. Վերջին չորս հաշվետու եռամսյակներում մեկ որակավորված աշխատակցին ընկնող գործարքների ծավալն արժեքային արտահայտությամբ, ըստ գործունեության առանձին տեսակների

(առավելագույնը 15 միավոր) ________________________________________

 

3. Վերջին չորս հաշվետու եռամսյակներում բրոքերների կողմից սպասարկած հաճախորդների քանակը

(առավելագույնը 10 միավոր) ________________________________________

 

4. Ոչ պետական արժեթղթերով կատարված գործարքների տեսակարար կշիռը վերջին չորս հաշվետու եռամսյակներում իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալի մեջ

(առավելագույնը 15 միավոր) ________________________________________

 

5. Մրցույթին ներկայացված աշխատանքների կատարման դիմաց առաջարկվող գումարը

(առավելագույնը 30 միավոր) ________________________________________

 

______________________

(ստորագրություն)

 

____ _________________ 1999 թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
03 սեպտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11499143