Գլխավոր տեղեկություն
Համար
N 016-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.04.11/5(11) Հոդ.7
Ընդունող մարմին
Պետական գույքի կառավարման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2002
Ստորագրող մարմին
Պետական գույքի կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2002

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հունվարի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11402014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

22 հունվարի 2002 թ.

ք. Երևան

N 016-Հ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը (կցվում է):

2. Հաստատել մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների ձևը (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի 2000 թ. հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը և մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների ձևը հաստատելու մասին» N 84-Հ հրամանը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարին:

 

Նախարար՝

Դ. Վարդանյան 

 

 

Հաստատված է

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

2002 թ. հունվարի 22-ի N 016-Հ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման

 

1. Սույնով սահմանվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2001թ-ի դեկտեմբերի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (այսուհետև՝ օրենք) բխող առաջնահերթ միջոցառումները, տարաժամկետ վճարման իրավունք ունեցող մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումների իրականացման, վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում զեղչերի հաշվարկման, օբյեկտի գնահատված արժեքի 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտին վճարած մասով սեփականատեր ճանաչելու, ինչպես նաև հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով գումարի (գույքի) բռնագանձման մասին դատական վճիռների առկայության դեպքում պատասխանողի հետ պարտքերի մարման ժամկետների փոփոխման մասին հաշտության համաձայնագրի կնքման կարգը:

2. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն).

ա) սույն կարգը ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2002թ. ապրիլի 1-ը, մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և պայմանագրին համապատասխան չվճարված գումարներ ունեցող, տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ ունեցող մասնավորեցման սուբյեկտներին և մասնավորեցման սուբյեկտներին՝ որոնց կողմից հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով կան գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ, ուղարկում է ծանուցագրեր (Ձև 1-Ծ, Ձև 2-Ծ կցվում են, հավելված 1, 2),

բ) առաջին կամ հերթական վճարումը կատարելու ժամանակ, սուբյեկտներին տեղեկացնում է վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվող զեղչի մասին` պարզաբանելով օրենքով սահմանված կարգը:

3. Հիմք ընդունելով մասնավորեցման սուբյեկտների կողմից նախարարի անունով ներկայացված դիմումը, նախարարությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է դիմումում նշված` սույն կարգից բխող, աշխատանքը (աշխատանքները):

4. Մինչև սույն կարգի ընդունումը նախարարություն ներկայացված դիմումների հետ կապված աշխատանքները իրականացվում են սույն կարգի 5-10 կետերով սահմանված կարգով՝ մասնավորեցման սուբյեկտի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) նախարարություն ներկայանալու օրվանից սկսած:

5. Օբյեկտի գնահատված արժեքի 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարած մասով սեփականատեր ճանաչվելու համար ներկայացվող դիմումին (Ձև 1-Դ կցվում է, հավելված 3) պետք է կցվի չվճարված մասը գնելու պատրաստակամություն հայտնած գնորդի (այսուհետև՝ նոր գնորդ) պարտավորագիրը (Ձև 1-Պ կցվում է, հավելված 4) պայմանագիր կնքելու և հետագա վճարումները կատարելու վերաբերյալ:

6. Մասնավորեցման նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան չվճարված գումարներ ունեցող մասնավորեցման սուբյեկտի կամ հերթական տարաժամկետ վճարման ժամկետները խախտած մասնավորեցման սուբյեկտի կողմից ներկայացված դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կատարում է վճարման ենթակա գումարների վերահաշվարկ և.

ա) ապահովում է մասնավորեցման պայմանագրի փոփոխությունը և այն ներկայացնում է կնքման, եթե այդ սուբյեկտը ցանկություն է հայտնել վճարումները կատարել տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան,

բ) տալիս է վճարման հանձնարարագիր, եթե մասնավորեցման սուբյեկտը ցանկություն է հայտնել օգտվել օրենքով սահմանված զեղչերից և վճարումները կատարել միանվագ:

7. Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո, վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ վճարելու ցանկություն ունեցող մասնավորեցման սուբյեկտի դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը օրենքով սահմանված կարգով հաշվարկում է վճարումը միանվագ կատարելու դեպքում կիրառվող զեղչը և տալիս է վճարման հանձնարարագիր:

8. Տարաժամկետ վճարումների չկատարման հետևանքով գումարի (գույքի) բռնագանձման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում, մասնավորեցման սուբյեկտի կողմից ներկայացրած դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տվյալ սուբյեկտի հետ կնքում է հաշտության համաձայնագիր և.

ա) ապահովում է մասնավորեցման պայմանագրի փոփոխությունը և այն ներկայացնում է կնքման, եթե այդ սուբյեկտը ցանկություն է հայտնել վճարումները կատարել տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան,

բ) տալիս է վճարման հանձնարարագիր, եթե մասնավորեցման սուբյեկտը ցանկություն է հայտնել օգտվել օրենքով սահմանված զեղչերից և վճարումները կատարել միանվագ:

9. Սույն կարգի 6-8 կետերով նշված դեպքերում պայմանագրի փոփոխությունը կնքվում է մեկօրյա ժամկետում: Պայմանագրի փոփոխության կնքման օրը նախարարությունը տալիս է վճարման հանձնարարագիր: Սույն կարգում նշված բոլոր դեպքերում մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումը կատարվում է վճարման հանձնարարագրի տրման օրը: Վճարումը համարվում է կատարված վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պահից:

10. Սույն կարգից բխող անշարժ գույքի մասնավորեցման պայմանագրերում կատարվող փոփոխությունները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:

11. Սույն կարգի 6-րդ կետի բ) ենթակետում, 7-րդ կետում և 8-րդ կետի բ) ենթակետում նշված դեպքերում նախարարությունը մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո այդ սուբյեկտին տալիս է մասնավորեցման պայմանագրով նախատեսված վճարումները կատարված լինելու վերաբերյալ տեղեկանք (Ձև 1-Տ կցվում է հավելված 5):

12. Օբյեկտի գնահատված արժեքի 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարած մասով սեփականատեր ճանաչվելու նպատակով ներկայացրած դիմումը նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը.

ա) 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի հետ կնքում է մասնավորեցման նոր պայմանագիր,

բ) տարաժամկետ վճարումների սանդղակով վերահաշվարկում է վճարման ենթակա գումարը և նոր գնորդի հետ կնքում է մասնավորեցման պայմանագիր: Ընդ որում, այդ պայմանագրով վճարումների կատարման ժամկետը պետք է սահմանվի այն ժամկետներին համապատասխան` համաձայն որոնց 50 և ավելի տոկոս վճարած մասնավորեցման սուբյեկտի կողմից պետք է իրականացվեին հետագա վճարումները:

13. Եթե սույն կարգի 12-րդ կետի բ) ենթակետում սահմանված դեպքում նոր գնորդը հայտնում է իր համաձայնությունը պայմանագրի կնքման պահին վճարումները (հերթական վճարումը) կատարելու մասին, ապա պայմանագրի կնքման օրը նրան տրվում է վճարման հանձնարարագիր: Նոր գնորդը հանձնարարագրում նշված գումարը վճարում է հանձնարարագրի ստացման օրը և վճարման անդորրագիրը ներկայացնում է նախարարություն:

14. Բաց թողած ժամկետների համար (այդ թվում նաև հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատական վճիռների առկայության դեպքերում) վճարումները կատարելուց հետո հետագա վճարումների ժամկետները սահմանվում են փաստացի կատարված վճարման ամսաթվին համապատասխան:

15. Եթե սույն կարգում նշված դեպքերում վճարման հանձնարարագրի ստացման օրը մասնավորեցման սուբյեկտի կողմից վճարում չի իրականացվում, ապա տվյալ մասնավորեցման սուբյեկտի հետ կնքված պայմանագրի փոփոխությունը համարվում է առոչինչ:

16. Յուրաքանչյուր հերթական վճարման պահին հաշվի է առնվում հայկական դրամի և ԱՄՆ դոլարի փոփոխման ինդեքսը:

17. Զեղչի կիրառման ժամանակ պայմանագրով վճարման ենթակա ամբողջ գումարից հանվում է այդ գումարին համապատասխան զեղչը, այնուհետև ստացված գումարի (միանվագ վճարման ենթակա գումարի) նկատմամբ հաշվի է առնվում հայկական դրամի և ԱՄՆ դոլարի փոփոխման ինդեքսը:

18. Եթե մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան մինչև 2002թ. օգոստոսի 1-ը հերթական տարաժամկետ վճարում ունեցող մասնավորեցման սուբյեկտները, տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ ունեցող մասնավորեցման սուբյեկտները և մասնավորեցման սուբյեկտները՝ որոնց կողմից հերթական տարաժամկետ վճարումը չկատարելու հետևանքով կան գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներ, մինչև 2002թ. օգոստոսի 1-ը չեն օգտվել օրենքով սահմանված արտոնությունից և/կամ չեն կատարել պայմանագրով սահմանված հերթական տարաժամկետ վճարումները, ապա այդ սուբյեկտների նկատմամբ 2002թ. օգոստոսի 1-ից հետո հաշվարկվում է տույժ՝ յուրաքանչյուր բաց թողած օրվա համար 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 օրվա հաշվարկից, որից հետո նախարարությունը հայց է ներկայացնում դատարան` գումարի բռնագանձման պահանջի մասին:

 

 

Հաստատված է

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի

2002 թ. հունվարի 22-ի N 016-Հ հրամանով

 

Փոփոխություններ

 

______ թ. ___________ -ին կնքված N ____ մասնավորեցման պայմանագրում

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003
թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ______ թ. ___ -ին
կնքված N...... մասնավորեցման պայմանագրի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Օբյեկտի գնահատված արժեքը՝ ___________________________ դրամ

Մասնավորեցման նախորդ ծրագրերով վճարվել է՝ ________________ դրամ

Մնացորդ՝ ________________________________________ դրամ

2-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

3-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

4-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

5-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

6-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

7-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

8-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

9-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

10-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

11-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

12-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

13-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

14-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

15-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

16-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

17-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

18-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

19-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

20-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

21-րդ վճարումը՝ _____________________________________ դրամ

____ _____________________ թ.

 

2002 թվականի օգոստոսի 1-ից հետո տարաժամկետ հերթական վճարումը չկատարելու դեպքում հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողնված օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով:

 

ՎԱՃԱՌՈՂ

 

ՀՀ կառավարություն, ի դեմս

ՀՀ պետական գույքի կառավարման

նախարարության

__________________________

(լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանուն)

__________________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

___ _________ 200__թ.

ԳՆՈՐԴ

_________________________

(անվանումը)

_________________________

(բանկի հաշիվը)

__________________________

(լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանուն)

__________________________

(անձնագրային տվյալները, հասցեն)

__________________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

___ _________ 200__թ.

 

Հավելված 1

 

Ձև 1-Ծ

_______________________

(հասցեն)

_____________________ -ին

(անունը և ազգանունը)

 

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն դուք իրավունք ունեք օգտվել այդ օրենքով սահմանված զեղչերից:

Խնդրում ենք ներկայանալ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն՝ պայմանագրով Ձեր կողմից վճարման ենթակա գումարները տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան վերահաշվարկելու և վճարումները սահմանված զեղչերով կատարելու համար:

Հայտնում ենք նաև, որ նշված աշխատանքների իրականացման վերջին ժամկետ է սահմանվել 2002թ. օգոստոսի 1-ը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում կհաշվարկվի տույժ՝ այդ օրվան հաջորդող բացթողնված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով՝ մինչև 30 օր, որից հետո ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունը կդիմի դատարան:

 

_______________________________________

_______________________________________

 

Հավելված 2

 

Ձև 2-Ծ

_______________________

(հասցեն)

_____________________-ին

(անունը և ազգանունը)

 

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռ ունեցող մասնավորեցման սուբյեկտներին հնարավորություն է ընձեռվել կնքել հաշտության համաձայնագիր և վճարման ենթակա գումարները վճարել օրենքով սահմանված սանդղակին համապատասխան՝ առանց տույժերի և տուգանքների, ընդ որում, դուք իրավունք ունեք օգտվել այդ օրենքով սահմանված զեղչերից:

Խնդրում ենք ներկայանալ պետական գույքի կառավարման նախարարություն՝ հաշտության համաձայնագիր կնքելու, պայմանագրով Ձեր կողմից վճարման ենթակա գումարն՝ առանց հաշվարկված տույժերի և տուգանքների, նոր սանդղակին համապատասխան վերահաշվարկելու և վճարումները սահմանված զեղչերով կատարելու համար:

Հայտնում ենք նաև, որ նշված աշխատանքների իրականացման վերջին ժամկետ է սահմանվել 2002թ. օգոստոսի 1-ը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում դատարանի վճռին ընթացք կտրվի:

 

_______________________________________

_______________________________________

 

Հավելված 3

 

Ձև 1-Դ

 

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

պարոն Դ. Վարդանյանին

 

Դիմում

 

Համաձայն N ___ մասնավորեցման պայմանագրի, մեր կողմից վճարվել է _______

___________________________________________________-ի

օբյեկտի անվանումը

 

արժեքից _______________-ը, որը կազմում է օբյեկտի գնի _______ տոկոսը:

Կից ներկայացնում ենք _______________________ -ի կողմից ստորագրված

պարտավորագիրը՝ վճարումների մնացած մասը կատարելու վերաբերյալ և խնդրում

Ձեր թույլտվությունը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման

2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

մեզ՝ մեր կողմից կատարված վճարումներին համապատասխան մասով, սեփականատեր

ճանաչելու հարցում:

 

_______________________

(օբյեկտի անվանումը)

 

_______________________

(անունը)

____________________200 թ.

 

Հավելված 4

 

Ձև 1-Պ

 

Պարտավորագիր

 

Ծանոթանալով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման

2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին, տեղեկանալով

_______________________________ -ի բանավոր հայտարարությանը

այն մասին, որ համաձայն մասնավորեցման պայմանագրի վճարվել է

___________________ դրամ (արժեքի ____ տոկոսը), պարտավորվում եմ

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքել մասնավորեցման

պայմանագիր և վճարել _________________________________ դրամ

չվճարված գումարը:

______________________ 200____ թ.

________________________________________________

________________________________________________

 

Հավելված 5

 

Ձև 1-Տ

 

Տեղեկանք

 

Տրվում է _____________________________________________ -ին այն

մասին, որ նրա կողմից, «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման

2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով

կատարվել են N _____ մասնավորեցման պայմանագրով սահմանված վճարումները:

 

___________________________

___________________________

_____________________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան